16:48 14.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են: Պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում, հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամները: «Այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ նաև Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Վերաքննիչ […]
17:34 13.12.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննությունն ավարտվեց: Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վաղը՝ ժ. 16:00-ին, որոշումը կհրապարակվի: Ալեքսանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը հայտարարությամբ է հանդես եկել, սակայն նշեց, որ չի կարող […]
10:59 13.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում այս օրերին քննարկվում են օրենսդիր, գործադիր պաշտոնների թեկնածությունները․ ում ինչ պաշտոն տալ, ում տանել կառավարություն, ում գործուղել ԱԺ։ Նախնական քննարկումների համաձայն՝ արդարադատության նախարարի պաշտոնին հավակնում է Վլադիմիր Վարդանյանը՝ «Իմ քայլը» դաշինքի 53-րդ համարը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, միջազգային իրավունքի փորձագետ։ Նա, ըստ որոշ լուրերի, Արարատ Միրզոյանի ազգականն է»:
18:07 12.12.2018
Ե՞րբ է տեղի ունենալու նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, ե՞րբ և ի՞նչ կարգով է խորհրդարանի մեծամասնություն կազմող քաղաքական ուժի կողմից առաջարկված վարչապետի թեկնածուն դառնալու վարչապետ: SHANTNEWS.am-ը փորձել է ստանալ այս հարցերի պատասխանները: Ոչ թե վարչապետի ընտրություն, այլ նշանակում Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նորաստեղծ խորհրդարանը վարչապետ չի ընտրի: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պարզաբանում է՝ […]
16:52 10.12.2018
Վրաստանի Սահմանադրական դատարանը նախորդ շաբաթ հակասահմանադրական էր համարել օտարերկրացիներին գյուղատնտեսական հողերի վաճառքի վերաբերյալ կառավարության մորատորիումի որոշումը: ՍԴ-ն թույլատրել է գյուղատնտեսական հողերի օտարումը օտարերկրացիներին: Մի խումբ մարդիկ ՍԴ որոշումը համարել են «հակավրացական», և այսօր առավոտից բողոքի ակցիա սկսել Վրաստանի Արդարադատության պալատի դեմ: Հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ խորհրդարանական «Հայրենասիրական դաշինք» կուսակցության շուրջ 500 անդամներ արգելափակել են Արդարադատության […]
13:16 10.12.2018
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ պատգամավորական մանդատների բաշխման սկզբունքին: Նա նշեց, որ առաջին քայլով որոշվում են այն կուսակցությունները, դաշինքները, որոնք հաղթահարել են համապատասխանաբար 5 և 7 տոկոսանոց շեմերը, դրանից հետո արդեն Ընտրական օրենսգրքով ամրագրված 105 մանդատները համամասնորեն բաժանվում են այդ շեմը հաղթահարած կուսակցությունների և դաշինքների միջև: Դրանից հետո, […]
00:58 08.12.2018
Վրաստանի Սահմանադրական դատարանը չի բավարարել Հայաստանի քաղաքացիների` « Բարձր լեռնային շրջանների զարգացման մասին» Վրաստանի օրենքի հակասահմանադրական դրույթը ճանաչելու մասին հայցը: Պարզաբանել են, որ գործող օրենքի համաձայն, արտոնությունները վերաբերում են լեռնային շրջաններում մշտական բնակություն ունեցող միայն Վրաստանի քաղաքացիներին: Այդ պատճառով արտոնություններից չեն կարող օգտվել տարածքում բնակվող օտարերկրյա քաղաքացիները: Հայցվորներն այս դրույթը համարել են խտրականություն, թեև Սահմանադրական […]
20:44 07.12.2018
Հատուկ քննչական ծառայությունը ստացել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը և ուղարկել կատարման։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն գնացել է ԱԱԾ-ում գտնվող քրեակատարողական հիմնարկի մոտ՝ չսպասելով քննիչին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ […]
16:45 04.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր դեռևս մեկ միջնորդություն են ներկայացնել Վերաքննիչ դատարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Նա մասնավորապես ասել է՝ իրենք դիմել են Վերաքննիչ դատարան, որպեսզի վերջինս դիմի Սահմանադրական դատարան՝ քննարկելու՝ արդյո՞ք առանց ապացույցների թույլատրելիությունը գնահատելու կարող է քննարկվել կալանքի հարցը և […]
12:37 04.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կմիջնորդեն, որպեսզի Վերաքննիչ դատարանն ուսումնասիրի իրենց ներկայացրած տեսանյութը: «Նիստում այդ տեսագրությունը պետք է նայենք և որոշ մեկնաբանություններ անենք և տեսնենք, թե մյուս կողմն ինչպես է մեկնաբանում»,- ասել է Ալումյանը: Նշենք, որ դեռևս 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ իր մոտ կան կադրեր, որոնցում երևում է՝ ինչպես են ակտիվիստները կրակում […]
11:40 04.12.2018
Արդեն 5-րդ օրն է՝ Վերաքննիչ դատարանում դռնփակ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Մինչ նիստի մեկնարկը լրագրողների հետ զրուցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա տեղեկացրել է, որ այսօրվա նիստի ընթացքում իրենք պատրաստվում են 2 միջնորդություն ներկայացնել: Ըստ Ալումյանի՝ դրանցից մեկը Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ […]
14:07 01.12.2018
Վրաստանի խորհրդարանը երրորդ ու վերջին ընթերցմամբ ընդունեց մարիխուանայի օգտագործումն օրինականացնող օրենքը։ Սակայն օրինագծի հիմնական կարգավորումները վերաբերում են թմրանյութը օգտագործելու սահմանափակումներին, որովհետև դրա կիրառման թույլտվությունը մինչ այդ երաշխավորվել էր Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Հիմնական միտքն այն է, որ մարիխուանա կարելի է օգտագործել «անձնական» տարածքում, առանց հանրայնացնելու, առանց գովազդելու և այլն։ Այս կետերի բոլոր հնարավոր խախտումների համար նախատեսված […]
12:00 28.11.2018
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր […]
23:10 20.11.2018
Գյանջայի դատարանում այսօր անցկացվել է Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը: Նրան մի շարք մեղադրանքներ են առաջադրվել․ «Կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործություններ», «Տնտեսական գործունեության ոլորտում հանցագործություններ», «Հասարակական անվտանգության դեմ հանցագործություններ», «Պետության սահմանադրական կարգի ու անվտանգության խախտման դեմ հանցագործություններ», «Կառավարման կարգի դեմ հանցագործություններ» հոդվածներով: REPORT.AZ-ի փոխանցմամբ՝ դատական նիստին որպես տուժող կողմ հանդես է եկել Խադիև Նազիմ […]
22:13 19.11.2018
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստում այսօր քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորմանն առնչվող արդիական խնդիրներ: Այս մասին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել պայմանական վաղաժամկետ ազատման նոր ընթացակարգին առնչվող այնպիսի հիմնարար խնդիրներ, ինչպիսիք են՝ Պրոբացիայի ծառայության և Քրեակատարողական ծառայության զեկույցների կամ դրանցից մեկի բացասական լինելու դեպքում դատարանի մատչելիության […]
11:03 12.11.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 8-9-ը Մոսկվայում մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները եվրասիական հարթությունում. օմբուդսմենների լավագույն փորձի փոխանակում» խորագրով համաժողովին։ Միջազգային համաժողովը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի կողմից՝ նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին և ՌԴ Սահմանադրության 25-ամյակին: Արման Թաթոյանն իր ելույթում ընդգծել է ՌԴ հանձնակատարի հետ համագործակցության բարձր […]
17:22 06.11.2018
Նոր Հայաստանին անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ. այս կարծիքին են հանրային քննարկումների շարք նախաձեռնած «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպության ներկայացուցիչները: Նրանք կազմակերպել են բանավեճերի շարք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Քննարկման մասնակիցներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ այս Սահմանադրությունը պարբերական ցնցումների Սահմանադրություն է: «Մեր աչքի առջև են այն խայտառակ հանրաքվեն և այն համատարած […]
16:17 06.11.2018
Փորձի փոխանակման նպատակով Հայաստանի ՄԻՊ աշխատակազմում են Արցախի ՄԻՊ ներկայացուցիչները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Գրառման մեջ ասվում է. «Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համագործակցության շրջանակում Արցախի Պաշտպանի ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով սեպտեմբերից սկսած տարբեր փուլերով երկշաբաթյա պրակտիկա են անցնում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Արցախի […]
13:19 03.11.2018
Հայաստանի կառավարությունը չի համաձայնել բյուջեի նախագծի մեջ մտցնել Սահմանադրական դատարանի շենքային պայմանների բարելավման, մասնավորապես հին պատուհանների փոփոխման համար անհրաժեշտ ֆինանսավորումը, ինչի պատճառով հնարավոր չի լինի նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը։ Այս մասին Ազգային ժողովի 2 համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկման ընթացքում հայտարարեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը։ Պաշտոնյան մանրամասնեց, որ դա իրենց խնդիրներից միայն մեկն […]
15:24 01.11.2018
Սահմանադրական դատարանում մեկնարկել է «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում է նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն: Իր ելույթում նա նշել է, որ ՀՀ-ն ունի ամենալավ Սահմանադրություններից մեկը Եվրոպայում, սակայն քաղաքացիներն այնքան էլ գոհ չէին երկրում տիրող իրավիճակից: Նրա դիտարկմամբ՝ խնդիրն այն էր, որ նախորդ իշխանությունը Սահմանադրությունն օգտագործում էր որպես գործիք՝ […]
10:51 01.11.2018
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն այսօր ելույթ ունեցավ Սահմանադրական դատարանում ընթացող «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովին: Նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի աջակցությամբ Հայաստանում տեղի են ունեցել սահմանադրական բարեփոխումներ: Եվ Վենետիկի հանձնաժողովը գնահատել է վերջին բարեփոխումը: «Հայաստանն ունեցավ ամենալավ սահմանադրություններից մեկը Եվրոպայում: Սակայն ՀՀ քաղաքացիներն այնքան էլ գոհ չէին: Այս տարվա սկզբին հեղափոխություն իրականացրին: Չեմ կարծում, […]
10:10 01.11.2018
Սահմանադրական դատարանում ընթանում է «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողով: Նպատակն է քննարկել 21-րդ դարում սահմանադրականության ապահովման հիմնահարցը և մեխանիզմները: Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերի թվում է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն: Բացման խոսքով ներկայացավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա խոսեց ներքաղաքական պայմաններում Սահմանադրության դերի մասին: «Եթե սահմանադրական բարեփոխումները չստեղծեին […]
14:11 31.10.2018
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից նոյեմբերի 1-ից 2-ը Երևանում հրավիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին: Այս մասին հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության […]
19:32 25.10.2018
Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի վերաբերյալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը գրանցվել է և գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Մարիաննա Հակոբյանը: «Հանրապետության նախագահը Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի […]
18:50 23.10.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում խոսքի ազատության վիճակը, ինչպես նաև կարծիք արտահայտելու ազատության և տեղեկություն ստանալու իրավունքի համար սահմանված երաշխիքների ամրապնդմանը վերաբերող մի […]
18:45 23.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել աղմկահարույց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը: Նախագահը դիմել է Սահմանադրական դատարան: «Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից նախագահ Արմեն Սարգսյանն իր պարտականությունների կատարման ընթացքում ներմուծեց նոր մշակույթ՝ յուրաքանչյուր գործողություն պետք է միտված լինի հստակ նպատակի իրականացմանը և հիմնված լինի իրավունքի գերակայության […]
16:35 23.10.2018
Ըստ հաշվարկների՝ հոկտեմբերի 23-ն «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունման 21-րդ օրն է: Ըստ այդմ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կամ պետք է ստորագրի ԱԺ ընդունած օրենքը, կամ դրա սահմանադրականությունը վիճարկի ՍԴ-ում։ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Shantnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ 21-օրյա ժամկետը հաշվարկի այլ բանաձև ունի: «Թեպետ Սահմանադրության մեջ նշվում է, որ ՀՀ նախագահը 21-օրյա […]
14:47 23.10.2018
Հայաստանի նախագահի քվոտայով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը չի հավաքել խորհրդարանի պատգամավորների բավարար թվով ձայներ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու համար։ Ազգային ժողովի 105 պատգամավորներից փակ՝ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 53-ը, որևէ անվավեր ձայն չի եղել։ 30 կողմ և 23 դեմ ձայներով Գրիգորյանը չի ընտրվել, քանի որ նրա ընտրության համար անհրաժեշտ էր պատգամավորների թվի […]
13:04 23.10.2018
«Անցումային արդարադատությունը մարդկանց պատժելու նպատակ չի հետապնդում, այլ դրա առաջնահերթ նպատակն է տուժողների իրավունքների վերականգնումը, և իմ կարծիքով՝ Հայաստանում երկրորդ նպատակը պետք է լինի ճշմարտության արձանագրումը»,- այս մասին անցումային արդարադատության մասին իր պատկերացումներն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը։ Թեկնածուն ներկայացրեց իր պատկերացրած այն գործերը, որոնց համար պետք է գործի անցումային […]
12:48 23.10.2018
Ազգային ժողովում այսօր քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում փաստաբան Վահե Գրիգորյանին նշանակելու հարցը։ Նրան իր քվոտայի շրջանակներում առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Գրիգորյանի ելույթից հետո, սակայն, պարզաբանման կարիք ուներ անցումային արդարադատության մասին նրա պատկերացումը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի Սահմանադրությամբ արգելվում է արտակարգ դատարանների ստեղծումը։ Արդյո՞ք այդ դատարանները չեն «անցումային արդարադատություն» […]