TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

սահմանադրական դատարան

Այս գործում մեզ համար արդեն ամեն ինչ սպասելի է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

12:55 07.02.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից այսօր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումից հետո լրագրողների հարցին՝ սպասելի՞ էր նման որոշումը, պատասխանեց. «Այս գործում մեզ համար արդեն ամեն ինչ սպասելի է, ես որոշումը բացասական եմ գնահատում, դրանում իրավաբանական կոմպոնենտը համարում եմ զրո, սա քաղաքական որոշում է, քաղաքական պատվերի շրջանակներում […]

̰
Թուրքական դատարանը հայկական «Սանասարյան տան» շենքը որոշել է վերադարձնել պետությանը

18:21 06.02.2019

Թուրքիայում վճռաբեկ դատարանը հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում է կայացրել: Այսպիսով՝ շենքն այսուհետև պատկանելու է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը, գրում է Ermenihaber-ը: Այս վճիռը 2017թ. նույն դատարանի կողմից կայացված որոշման տրամագծորեն հակառակ վճիռն է: Պոլսի հայոց պատրիարքության նախաձեռնած դատական գործընթացի շրջանակներում 2017թ. վերոնշյալ դատարանի կայացրած որոշմամբ պետության կողմից ժամանակին խլված […]

̰
Դատարանում լարվածության պատճառով դատավորը որոշեց դատաքննությունը շարունակել դռնփակ

14:38 06.02.2019

«Հաստատում եմ իմ նախաքննական ցուցմունքները, ըստ էության ոստիկանապետն ամեն ինչ ասաց»,- ՊՊԾ գնդի գործով դատաքննության ժամանակ ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ  Վարդան Եղիազարյանը, որը ևս այս գործով տուժող է հանդես գալիս դատարանում: 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման մանրամասների մասին փոխոստիկանապետը պատմեց հետևյալը․ «Առավոտյան ժամը 6-ի սահմաններում ինձ զանգահարեցին ոստիկանության հերթապահ մասից  և հայտնեցին, որ […]

̰
Տեղի է ունեցել կառավարության կազմավորման կարգի խախտում. Էդմոն Մարուքյան

19:08 05.02.2019

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել կառավարության այսօրվա կառուցվածքի սահմանադրականության հարցին. Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Ընդհանրապես, կառավարության կազմավորումը, ի տարբերություն ՀՀ գործադիր իշխանության մյուս մարմինների, առանձնանում է կազմավորման իր յուրահատուկ կարգով։ Կառավարության կազմավորման մեկնարկը սկսվում է վարչապետի նշանակումից հետո, իսկ այնուհետև շարունակվում է նախարարների նշանակմամբ։ Կարծում եմ, որ տեղի է […]

̰
Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունն ավարտվեց. դատարանը որոշումը կհրապարակի փետրվարի 7-ին

18:52 04.02.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը Վերաքննիչ քրեական դատարանից հաղորդում է, որ դատարանն ավարտել է ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին՝ ժամը 12։00-ին: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը […]

̰
Նախագահը կարգադրություն է ստորագրել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության մասին

14:41 04.02.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Սահմանադրական դատարանի՝ նախագահի քվոտայով նշանակվող դատավորի ընտրությունը կազմակերպելու համար։ Կարգադրությամբ կազմվելու է աշխատանքային խումբ, որի կազմը ներկայացված է կարգադրության կից հավելվածում։ Իսկ բուն կարգադրության մեջ ասվում է․ «1. Ստեղծել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ համաձայն հավելվածի: 2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 1) մինչև ս. թ. փետրվարի 7-ը Հանրապետության […]

̰
Նախագահին պետք է վերադարձնել օրենսդրական վետոյի իրավունքը, ինչպես նաև դիտարկել ԶՈւ-ի Գերագույն հրամանատարությունը վերադարձնելու հարցը․ Ավետիք Չալաբյան

11:18 04.02.2019

Այսօր, երբ Կառավարության կազմը, Սահմանադրության պահանջին հակառակ, միայն մասամբ է հաստատված, և նորից սրվել են քննարկումները, թե ինչ կարգավիճակ պետք է ունենան այնտեղ ուժային կառույցները, ցանկանում եմ օգտվել առիթից, և ավելի ընդարձակ անդրադառնալ պետական կառավարման համակարգի բարեփոխման խնդրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը: «Նախկինում մի […]

̰
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Քյոլնում հանդիպել է գերմանահայ համայնքի և գերմանահայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

00:14 01.02.2019

Մեր ժողովուրդն ունի բավարար ներուժ սեփական հայրենիքը շարունակաբար հզորացնելու և քաղաքակիրթ ազգերի ու պետությունների շարքում առավել մեծ ու առավել հաստատուն տեղ զբաղեցնելու համար. Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Քյոլնում հանդիպել է գերմանահայ համայնքի և գերմանահայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես, նշել է. «Հոգեշնորհ Հայր Սուրբ, Գերմանահայ համայնքային կառույցների հարգարժան ներկայացուցիչներ, Հարգելի […]

̰
Օբյեկտիվորեն չեմ պատկերացնում, որ այսօր կարող ենք ունենալ դատարանի որոշում. Արամ Օրբելյան

15:01 31.01.2019

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատական նիստից դրական ակնկալիքներ ունի. «Ակնկալիքները դրական են, քանի որ փաստարկները բավականին ուժեղ են, չասեմ` պրակտիկորեն անհերքելի, և սպասում ենք արդյունքներին: Այսօր պետք է որոշում կայացվի պարոն Քոչարյանին տեղափոխելու մասով, կարծում ենք, […]

̰
ՍԴ-ի կողմից դիմումի քննության մերժման հիմքը գործնականում հնարավոր է հաղթահարել. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբ

14:40 30.01.2019

Սահմանադրական դատարանի հունվարի 25-ի որոշմամբ մերժվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խումբը: Հունվարի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի կողմից առաջին դիմումն էր ներկայացվել Սահմանադրական դատարան: Սահմանադրական վեճի […]

̰
Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

12:13 30.01.2019

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկանում է Սահմանադրական դատարանի կայքէջից: Ռոբերտ Քոչարյանը (դիմողի ներկայացուցիչ՝ Ա. Վարդևանյան) 2019 թվականի հունվարի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «Որոշել Հայաստանի Հանրապետության քրեական […]

̰
Սահմանադրական կարգ տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի կողմից. Քոչարյանի փաստաբան

13:12 29.01.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ նախկին նախագահն անձեռնմխելի է, և այն նորմը, որով իրեն մեղադրում են, տեղին չէ, և նման մեղադրանք առաջադրել չի կարելի: «Հիմնավոր փաստարկը […]

̰
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Յուրի Խաչատուրովի բողոքը. կդիմեն ՄԻԵԴ. Armtimes.com

18:42 25.01.2019

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Պաշտպանը դեռևս 2018 թվականի սեպտեմբերին Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել: Պողոսյանն ասել է, […]

̰
Թուրքիայում արտակարգ դրությունը դադարեցվել է, բայց բռնաճնշումները շարունակվում են․ HRW

13:55 20.01.2019

«Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 100-ից ավելի երկրներում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 674 էջանոց զեկույց է հրապարակել։ Զեկույցում նշվել է, որ թեև Թուրքիայում «արտակարգ դրության» ռեժիմը վեց ամիս առաջ չեղարկվել է, սակայն նախագահ Էրդողանի բռնակալ իշխանությունը փոփոխության չի ենթարկվել, և ոչ մի հույս չկա, որ երկրում նորից կսկսեն հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու […]

̰
Զարուհի Մեջլումյանը Նարեկ Մալյանի դեմ երեք մեղադրանքներով հանցագործության մասին հաղորդում է տվել

14:31 17.01.2019

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներից Նարեկ Մալյանի նկատմամբ «ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձին»: Նշենք, որ նա ներկայումս Նարեկ Մալյանի փաստաբանն է: Փաստաբանը տեղեկացնում է, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչի կողմից իրենց տեղեկացրել են, որ Մալյանի դեմ երեք մեղադրանքներով հանցագործության մասին հաղորդում է տրվել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր […]

̰
Քննարկվել են Սնանկության դատարանի գործունեության կազմակերպմանն առնչվող հարցեր

16:30 15.01.2019

Հունվարի 15-ին Բարձրագույն դատական խորհուրդը՝ Խորհրդի նախագահի գլխավորությամբ, հրավիրել է խորհրդակցություն Սնանկության դատարանի գործունեության և ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են Խորհրդի անդամները, Սնանկության դատարանի նախագահը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, Դատական դեպարտամենտի ղեկավարը: Սնանկության դատարանի նախագահը Խորհրդին ներկայացրել է նորաստեղծ դատարանի աշխատանքների կազմակերպման վիճակը, «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի անցումային […]

̰
Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

10:27 14.01.2019

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար: Այս մասին Էդգար Ղազարյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: Էդգար Ղազարյանը 2014 թվականին նշանակվել էր Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Մինչ այդ, նա զբաղեցնում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը:

̰
Քսան գրադարանավարներ վարչական դատարանում վիճարկում են իրենց աշխատանքից հեռացնելու մասին Վանաձորի ավագանու որոշումը

12:31 10.01.2019

Վանաձորի 20 գրադարանավարներ դիմել են ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելու իրենց աշխատանքից ազատելու համար, ի թիվս այլ հիմքերի, հիմք հանդիսացած Վանաձորի ավագանու 2017թ. ապրիլի 18-ի թիվ 18-Ա որոշման 1.1 կետը: Գրադարանավարների հայցը 2018թ. դեկտեմբերի 18-ին դատարան է ներկայացրել նրանց ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը: «Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ը գրադարանավարների հետ […]

̰
ՀՔԾ-ն խեղաթյուրում է իրականությունը Մայրապետյանի գործով․ փաստաբանական խումբ

20:48 09.01.2019

«ՀՔԾ-ն խեղաթյուրում է իրականությունը Մայրապետյանի գործով»,- այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Մայրապետյանի պաշտպանական խումբը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սույն թվականի հունվարի 9-ին ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ, որի վերջում Սամվել Մայրապետյանի պաշտպանական կողմին հորդորել է այսուհետ ձեռնպահ մնալ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից: Ցավով պետք է նշել, որ […]

̰
Քանի որ պարզ չէ` Վճռաբեկ դատարանը երբ հարցին լուծում կտա, միջանկյալ դիմել ենք, որ առայժմ գրավ կիրառվի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

14:39 09.01.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Նիստից առաջ երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը զրուցեց լրագրողների հետ: Ալումյանը կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը հիմա պիտի կալանքի տակ չգտնվեր, բայց քանի որ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան

12:25 09.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից երեկ` հունվարի 8-ին, դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան: Այս մասին տեղեկացնում է փաստաբանական խմբի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը: Միաժամանակ, փաստաբանական խումբն այս պահին քննարկում է նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում: Նշենք, որ այսօր՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի […]

̰
Վիճարկվում են համաներման մասին օրենքի դրույթներ․ Պաշտպանը դիմել է ՍԴ

10:14 08.01.2019

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համաներման մասին օրենքում բացակայում են կարգավորումներ, որոնք հստակ կամրագրեն համաներման ակտի կիրառման հիմքերը և կատարման համար պատասխանատու դատական մարմնի իրավասությունն այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է վերադաս ատյան, սակայն վերջինիս կողմից դեռևս չի որոշվել վարույթ ընդունելու հարցը: Արդյունքում, թե՛ Վերաքննիչ և թե՛ Վճռաբեկ դատարանները […]

̰
Չեխիայում սուպերմարկետները սնունդ կտրամադրեն կարիքավորներին

10:25 05.01.2019

Չեխիայի դատարանը պարտավորեցրել է խոշոր սուպերմարկետներին մթերքներ տրամադրել բարեգործական ընկերություններին, գրում է dw.com-ը: Սնունդը դեն նետելու համար խանութներին մեծ տուգանք է սպասվում: Այս որոշումը հունվարի 2-ին կայացրել է երկրի սահմանադրական դատարանը: Որոշումը վերաբերում է 400 քառակուսի մետր տարածք ունեցող խանութներին: Այն սուպերմարկետները, որոնք չեն հետևի այս կանոնին, ստիպված կլինեն վճարել 390 հազար եվրո տուգանք:    

̰
Պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ պատժախուց տեղափոխված կալանավորների և դատապարտյալների՝ արտաքին աշխարհի հետ կապի վերաբերյալ

10:34 26.12.2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է արտահերթ զեկույց «Պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության իրավունքների վերաբերյալ»։ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկումների արդյունքները վկայում են, որ օրենսդրական խնդրահարույց կարգավորումների պատճառով ձևավորվել է ոչ իրավաչափ պրակտիկա: Մասնավորապես, կալանավորված անձին կամ դատապարտյալին պատժախուց տեղափոխելը, անկախ […]

̰
Պաշտպանին հասցեագրվող բողոքներով դրական լուծում ստացած գործերի թիվը քառակի աճել է

10:32 25.12.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2018 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ ավելի քան 4 անգամ աճել է անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունը՝ նախորդ 3 տարիների հետ համեմատած։ Այս հարցում հիմք են ընդունվել Պաշտպանին հասցեագրվող, բայց միայն իրավասությանը վերաբերող անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև համակարգային մակարդակում աշխատանքների արդյունքները: Մասնավորապես, Պաշտպանի իրավասությանը վերաբերող անհատական գործերով վերջին 4 տարիների տվյալների համեմատական […]

̰
Առաջին անգամ Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից․ Էդուարդ Շարմազանով

23:18 24.12.2018

Այսօր վարչապետի պաշտոնակատարը հպարտացել է, թե Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել Սահմանադրական դատարանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը․ «Առաջին անգամվա սիրահարներին ներկայացնում եմ 2018թ. թոփ 10-ը: Եվ ուրեմն՝ • Առաջին անգամ կփակվի Սփյուռքի նախարարությունը, չենք ունենա մշակույթի նախարարություն: • Առաջին անգամ Հայաստանը […]

̰
2018թ. խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են. Փաշինյանը՝ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում չվիճարկելու մասին

16:00 24.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ 1996 թվականից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: «Քանի որ մի տեսակ չարձանագրվեց՝ հարկ եմ համարում ընդգծել: Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը: Դրանից […]

̰
ՄԻՊ-ի դիմումով հակասահմանադրական են ճանաչվել Կառավարության 2017թ. որոշման դրույթները

11:01 17.12.2018

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով Սահմանադրական դատարանը վերջերս հակասահմանադրական է ճանաչել Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշմամբ սահմանվող մի շարք դրույթներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, դիմումում Պաշտպանի աշխատակազմը մանրամասն վերլուծել է, որ ՀՀ հարկային օրենսգիրքը, սահմանելով շահութահարկի որոշման և վճարման կարգավորումները, բավականաչափ հստակորեն չի ամրագրում դրանում օգտագործվող որոշ եզրույթներ: Արդյունքում՝ այդ եզրույթները սահմանվում […]

̰
Ընտրությունների արդյունքները ՍԴ–ում կարող են վիճարկվել մինչև դեկտեմբերի 21-ը․ ԿԸՀ

17:06 16.12.2018

ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում կարող են վիճարկվել մինչև դեկտեմբերի 21-ը։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 88, ԲՀԿ–ն՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 18 մանդատ։

̰
Որևէ կողմնակալություն չեմ տեսել. Արմեն Գևորգյանը` դատարանի վրա եղած ճնշումների մասին

17:18 14.12.2018

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դեկտեմբերի 14-ին կայացած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ կայացվել է իրոք արդար որոշում` այնքանով, որքանով հաշվի են առել իրենց փաստարկները դատական նիստերի ժամանակ: Գևորգյանը, սակայն, նշել է` դա չի նշանակում, որ գործն ավարտվել է, իրենք շարունակելու են աշխատել, ներկայացնել նաև իրենց փաստարկները, մոտեցումները՝ հիմնավորելով […]

̰
BACK_TO_TOP