10:17 05.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի և երկրորդ սենատի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Գերմանիայի ու գերմանացի փորձագետների դերը Հայաստանի օրենսդրական դաշտի բարեփոխումների իրականացման գործում: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև փոխգործակցության շարունակությունը ոչ միայն իրավական հարթության մեջ, […]
23:05 04.04.2019
Նշանակալի օր՝ թե՛ Հայաստան-Եվրամիություն, և թե՛ Հայաստան-Գերմանիա հարաբերություններում։ Այս մասին գրառում է կատարվել Երևանում Գերմանիսյի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Գերմանիայի Բունդեսթագն ապրիլի 4-ին ձայների ճնշող մեծամասնությամբ հավանության է արժանացրել Եվրամիության հետ խոր և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը (CEPA)։ Դեսպան Մաթիաս Քիսլերը նշել է․ «Շրջանակային պայմանները Համաձայնագրի համար հրաշալի են «Թավշյա հեղափոխության» դրական […]
13:25 04.04.2019
ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվում […]
15:02 03.04.2019
Ապրիլի 4-5-ը ՀՀ Սահմանադրական դատարանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են դատարանի նախագահի տեղակալ և առաջին Սենատի նախագահ Շտեֆան Հարբարթը, դատարանի դատավորներ, դատարանի աշխատակազմի ղեկավարը: Այցի նպատակն է երկկողմ իրավական համագործակցության հետագա ամրապնդումն ու սահմանադրական արդարադատության իրականացման ոլորտում փորձի փոխանակումը: Այցի ընթացքում […]
13:54 01.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 1-ին ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
11:36 01.04.2019
Անցած շաբաթ ԱԺ-ն ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրմանը վերաբերող դրույթները «ՍԴ մասին» օրենքում ամրագրելու մասին նախագիծը։ Քննարկման ընթացքում ամբողջ խնդիրը խորհրդարանականների մոտ «նոր թեկնածու» եզրույթի շուրջ էր: Փոփոխությամբ սահմանվում է, որ եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու: Ճեպազրույցի ընթացքում լրագրողները ՀՀ […]
14:43 29.03.2019
Խորհրդարանում այսօր փորձում են քվորում ապահովել՝ քվեարկելու համար արտահերթ նիստում քննարկված և առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը: Երեքժամյա ընդմիջումից և «Իմ քայլը» խմբակցության՝ Արցախ ուղևորվող անդամներին ճանապարհից հետ բերելուց հետո գրանցվել էր 80 պատգամավոր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց աշխատասենյակներում գտնվող պատգամավորներին՝ գալ դահլիճ: Որոշ ժամանակ անց քվորումն ապահովվեց. դահլիճում 91 պատգամավոր էր: «Կարծում եմ՝ […]
13:16 29.03.2019
Ինչպիսի՞ն են ընդդիմադիրների գնահատականներն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բացակայության պատճառով նիստի հետաձգման հանգամանքին, ԱԺ միջանցքներում փորձել են պարզել լրագրողները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ասել է. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մասնակցեց, գրանցվեց, մնացածը պետք է ասեն այն պատգամավորները, ովքեր բացակայում են, բացակայության գնահատականը ո՞րն է: Որևէ մեկը չի կարող ասել, գոյություն ունի անմեղության կանխավարկած, չենք […]
18:20 28.03.2019
Հայաստանում իրավական վակուումից խուսափելու համար Ազգային ժողով էր ներկայացվել «Սահմանադրական դատարանի մասին» և «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենք»-ներում փոփոխություններ անելու փաթեթը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բացատրեց, որ սահմանադրական օրենքների ընդունման համար անհրաժեշտ է քվեների ոչ թե կեսը, այլ 3/5 մասը։ ԱԺ քվեարկության արդյունքում այս գումարման խորհրդարանն ընդունեց իր առաջին սահմանադրական օրենքը՝ միաձայն` 117 ձայնով։
18:15 28.03.2019
«Հարգելի´ գործընկերներ, իմ այս ելույթը խնդրում եմ համարեք ո´չ բոցաշունչ կրակոտ, ո´չ էլ դանդաղ արտասահմանյան: Այսպես ասած, ընթացիկ ելույթ է»,- իր ելույթի սկզբում կատակել է Արարատ Միրզոյանը: ԱԺ նախագահը ամբիոնից ներկայացնում է, թե ինչպես է պատկերացնում առաջացած «թնջուկը» և մտաբերեց «Կարգին» հաղորդման սկետչերից մեկը, որտեղ ասվում է «գնդա´կ, ուդա´ռ, գո´լ»: «Պետք չէ շատ բարդացնել: Խնդիրը […]
18:05 28.03.2019
Հայաստանում իրավական խնդիր է առաջացել այն բանի պատճառով, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «ԱԺ կանոնակարգ օրենքի» հոդվածներից մի քանիսը, և հիմա արտահերթ նիստով ԱԺ-ն պետք է նոր օրենք ընդունի, որպեսզի իրավական վակուում չստեղծվի Հայաստանում։ Այս մասին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի զեկույցից հետո պատգամավորներից Սոս Ավետիսյանն ասաց, որ իրավաբանների լեզուն մենակ իրավաբաններն են հասկանում, բայց […]
17:42 28.03.2019
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» մի քանի հոդվածներ։ Սակայն Սահմանադրական դատարանը որոշել է հետաձգել իր որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը, որ հակասություն չառաջանա։ Դրանից հետո արդարադատության նախարարությունը ԱԺ արտահերթ նիստին է ներկայացրել օրենքի նախագծեր, որոնք վերացնելու են այս վիճակը։ «Որպեսզի իրավական վակուում չառաջանա, մենք այս օրենքի նախագիծը բերել ենք, որպեսզի այն […]
10:40 27.03.2019
Այսօր, մինչ ԱԺ լիագումար նիստի մեկնարկը, տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր. «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն ու «ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան կետերը Սահմանադրական դատարանի որոշման իրավական դիրքորոշումներին համապատասխանեցնելը: Կառավարությունը կատարել է որոշ փոփոխություններ, որոնցում ընդդիմության ներկայացուցիչները կոնկրետ միտումներ են տեսնում: Մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը […]
10:24 27.03.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները: Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար […]
13:07 26.03.2019
Այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ է անդրադարձել այն իրողությանը, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Ձեր կարծիքով` ՀՀ նախագահն ինչո՞ւ չսպասեց մինչև ապրիլի մեկը, որպեսզի կրկին կարողանար առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը. հարցրել են լրագրողները Մարուքյանին: Հիշեցնենք, որ փաստաբան […]
12:13 26.03.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Այս մասին ասված է նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ: «Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը»,- ասվում է գրառման մեջ: […]
19:31 21.03.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Այս մասին ասված է նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ: «Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը»,- ասվում է գրառման մեջ: […]
13:20 21.03.2019
Կառավարությունը մարտի 21-ի նիստում քննարկեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, որից հետո Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ: Արդյունքում՝ […]
12:22 21.03.2019
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունվեց Ազգային ժողովին առաջարկել, որ մարտի 26-ի հերթական նիստից հետո խորհրդարանը անցկացնի նաև արտահերթ նիստ հետևյալ հարցերի քննարկման համար․ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»։ Կառավարությունն առաջարկում է արտահերթ նիստն անցկացնել հատուկ ընթացակարգով՝ երկրորդ […]
17:12 15.03.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այսօր ևս երկու ամիս ժամանակով երկարաձգվել է. դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի ներկայացրած միջնորդությունը՝ միաժամանակ մերժելով գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանական խմբի միջնորդությունը: Երկրորդ նախագահի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի դրվագով […]
15:53 14.03.2019
Գործադիրը մարտի 14-ին հավանություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը վերաբերող իրավակարգավորումները սահմանվել են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի շրջանակում: Հստակեցվել […]
17:06 09.03.2019
Հայաստանում 2018 թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում փաստվում է՝ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման և տեղաշարժի հիմնարար ազատությունները լիարժեք կերպով հարգված են եղել: Քարոզարշավի ժամկետը Քարոզարշավի պաշտոնական ժամկետը կարճ էր, սակայն քարոզչությունը սկսվել էր ավելի վաղ, ինչն արգելված չէ […]
16:08 01.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Ողջունելով ՀԽ անդամներին՝ վարչապետ Փաշինյանը նախ անդրադարձել է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ այսօր հղած իր ուղերձին: «Ուրախ եմ ձեզ տեսնելու և Հանրային խորհրդի գործունեության հետ կապված հարցեր քննարկելու համար: Քիչ առաջ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հանդես եմ եկել ուղերձով […]
21:57 28.02.2019
«Սիրելի ընկերներ, տեղյակ եք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելու «Համաներման մասին» օրենքի դրույթները։ Ինձ ճանաչողները տեղյակ են նաև, որ ես կարևորում եմ ակադեմիական իրավական բանավեճը և այդ առումով ողջունում եմ Վերաքննիչ քրեական դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու քայլն ու շնորհակալ եմ դրա համար: Եվ այսպես, փետրվարի 26-ին Սահմանադրական դատարանը որոշել է՝ […]
18:47 16.02.2019
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի վերաբերյալ: «Ծրագիրը ներկայացնում է առաջիկա հինգ տարիներին պետական կառավարման տարբեր բնագավառներում լուծման ենթակա խնդիրների բավականին համապարփակ շրջանակ։ Այն նաև պարունակում է արժեքավոր դիտարկումներ արդյունավետ կառավարման այնպիսի սկզբունքների մասին, ինչպիսիք են ներառականությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, կարգավորումների պարզեցումը և այլն։ Հռչակվում է անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ, արտահանման վրա հիմնված, […]
16:40 14.02.2019
ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, SHANTNEWS.am-ին տված պարզաբանման ժամանակ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշել է, որ դիմումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասին: Դիմումը ներկայացրել էին 2019 թվականի հունվարի 18-ին: «Այս կարգավորմամբ՝ Վճռաբեկ […]
14:18 14.02.2019
Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ հունվարի 18-ի դիմումին և որոշել է վարույթ ընդունել: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ՍԴ ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենսդրական կարգավորումներին: Դիմումում բարձրացվել էր նաև վճռաբեկ […]
10:46 13.02.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը 2019թ. փետրվարի 5-ին ընդունած ՍԴՈ-1442 որոշմամբ հակասահմանադրական ճանաչեց պատժախցում գտվելու ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության և հաղորդակցության ազատության իրավունքները ինքնաբերաբար սահմանափակող օրենսդրական դրույթները։ Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ «պատժախուց տեղափոխված անձանց նկատմամբ կիրառվող արգելքները պետք է անմիջական կապ ունենան կալանավորված անձի կամ դատապարտյալի […]
10:00 11.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում նախատեսող օրենսդրական կարգավորումները: Դատարանն Ազգային ժողովի և Կառավարության համար վերջնաժամկետ է սահմանել 2019 թվականի հունիսի 5-ը՝ հնարավորություն տալով վիճարկված դրույթները համապատասխանեցնելու որոշման պահանջներին, այլապես դրանք կճանաչվեն ուժը կորցրած: Դատարանի որոշմամբ արձանագրվել է, […]
16:10 09.02.2019
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական E-draft կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» նախագիծը: Ներկայացնում ենք մի քանի դրույթ այդ նախագծից: Սույն կարգով նախատեսված պարգևատրումները տրվում են` 1) սույն կարգի 1-ին կետում նշված անձանց՝ որակյալ աշխատանքի […]