TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+7.09 oC

սահմանադրական դատարան

ԵԺԿ-ն մտահոգություն է հայտնել Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ

17:56 23.10.2019

Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Ժոզեֆ Դոլը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված: «ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և նրա հանդեպ սպառնալիքներով: Հայաստանում սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է լինեն երաշխավորված: Հայաստանի գործող իշխանությունները պետք է հավատարիմ մնան […]

̰
Բաբաջանյանն «իրերը հավաքել էր», բայց մանդատը վայր չդրեց

17:05 10.09.2019

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր նորից հայտարարեց ԼՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին, այս անգամ՝ խորհրդարանի ամբիոնից ու որոշակի էպատաժով։ Բաբաջանյանը ամբիոնին մոտեցավ պայուսակով, «իրերը հավաքած», ինչը առաջացրեց սպասում, որ նա հնարավոր է ելույթի վերջում հայտարարի մանդատը վայր դնելու մասին։ Օրեր առաջ հենց դա էր պահանջում ԼՀԿ խմբակցությունը, որի կազմում Բաբաջանյանն անցել է խորհրդարան։ Սակայն […]

̰
ՄԻՊ-ն ամփոփել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները

13:28 10.09.2019

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են նրա իրավունքների հետ կապված բողոքներ: Այս մասին հայտնում են ՄԻՊ ֆեյսբուքյան էջից: Պաշտպանի որոշմամբ` դրանց կապակցությամբ նախաձեռնված է քննարկման վարույթ: Վարույթի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկման առարկա են նաև այն հարցերը, որոնք բարձրացրել է Ռոբերտ Քոչարյանն առանձնազրույցների ընթացքում: Ռոբերտ Քոչարյանի իրավունքների առնչությամբ Մարդու […]

̰
Դատախազությունը պարտավոր էր նկատել ակնհայտը, որ խախտվել է Սահմանադրության 27-րդ հոդվածը. Արամ Վարդևանյան

15:46 09.09.2019

ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման մասին Գլխավոր դատախազության մեկնաբանությանը։ Գրառման մեջ ասվում է. «Դատախազությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման 23 էջից, որպես ելակետ ընդունել է հետևյալը. «Հետևաբար, այդ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների […]

̰
ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան. դատախազություն

13:52 09.09.2019

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազությունը նշում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմանը տրվել են մեկնաբանություններ, որոնք հիմնված են դրա առանձին պարբերությունների մեկուսի դիտարկումների վրա և չեն բխում որոշման իմաստից: «Այսպես, […]

̰
Քոչարյանը պահվում է կալանքի տակ ապօրինի. պաշտպաններ

15:34 07.09.2019

«Առ այսօր Ռոբերտ  Քոչարյանը պահվում է  կալանքի տակ ապօրինի: Սահմանադրական դատարանի՝ սեպտեմբերի 4-ի որոշումը հետևյալն է. այսօր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվում է գործառութային անձեռնմխելիությամբ երաշխավորված, Սահմանադրության ուժով պաշտպանված անձ: Այս նախադասությունը նշանակում է իրավունքի, սահմանադրության պահանջի կոպտագույն խախտում, քանի որ «անձեռնմխելիություն» բառը և քրեակատարողական հիմնարկը միմյանց բացառում են»,- այսօրվա ասուլիսում ասել է սահմանադրագետ Արամ Վարդևանյանը: […]

̰
ՍԴ որոշումը Մարտի 1-ի գործը պայթեցնող ականներից մեկն է. Նորայր Նորիկյան

10:16 07.09.2019

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ընթերցեցի Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի կողմից հրապարակված որոշումը: Տառացիորեն երկու օր առաջ տարակուսանք էի արտահայտել այն մասին, թե արդյո՞ք օրենքի բացն ինքնին ենթադրում է օրենքի հակասահմանադրականություն, կամ այլ կերպ ասած, որևէ օրենքի որևէ հոդվածում որևէ նորմի բացակայությունը արդյո՞ք այդ հոդվածը դարձնում է հակասահմանադրական: Սահմանադրական դատարանն իր որոշմամբ […]

̰
ՍԴ-ի որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան

21:52 06.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանի որոշումից հետո պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը վերացնելու պահանջով։  Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է Քոչարյանի պաշտպանական  խմբից: Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել.  1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը […]

̰
ՍԴ-ն հրապարակել է Ռ. Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը

19:38 06.09.2019

Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը: Որոշումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ Քաղ. Երևան 4 սեպտեմբերի 2019 թ. Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի […]

̰
ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը հստակեցնելիս հաշվի են առնվել առաջարկությունները

16:12 06.09.2019

«Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին»  սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթն ուղարկվել է կառավարություն, հայտնում է արդարադատության նախարարությունը: Լրամշակված փաստաթղթում հանրային քննարկման ընթացքում ստացված առաջարկությունների հիման վրա կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում, մասնավորապես, հստակեցվել է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը: Առաջարկվել է՝ […]

̰
«Իմ քայլը» նիստ է անում. քիչ առաջ ժամանեց Նիկոլ Փաշինյանը

11:06 06.09.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր նիստ են գումարել ՔՊ գրասենյակում: Նիստին մասնակցելու համար ժամանեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը փորձեց ճշտել վարչապետի գնահատականը Սահմանադրական դատարանի՝ օրեր առաջ կայացրած որոշման վերաբերյալ: Վարչապետը չպատասխանեց։ Հիշեցնենք՝ ՍԴ-ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները: Որոշ տեղեկությունների համաձայն` օրակարգում է նաև Սահմանադրական դատարանի՝ օրեր առաջ կայացրած […]

̰
Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը հստակեցվել է

10:10 06.09.2019

«Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթն ուղարկվել է կառավարություն: Լրամշակված փաստաթղթում հանրային քննարկման ընթացքում ստացված առաջարկությունների հիման վրա կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում, մասնավորապես, հստակեցվել է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը: Առաջարկվել է՝ «Սահմանադրական դատարանի մասին»  սահմանադրական […]

̰
ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի մասին

21:50 05.09.2019

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Սահմանադրական դատարանի լիազորությունները յուրացրած մի խումբ անձանց կողմից 2019թ-ի սեպտեմբերի 4-ին կայացրած «որոշումները» կրկին անգամ եկան ապացուցելու Սահմանադրական դատարանի շուրջ ամիսներ շարունակ ստեղծված ճգնաժամի փաստը: Սահմանադրությամբ կարևորագույն լիազորություններով և դերակատարմամբ օժտված ատյանի ոչ օրինակարգությունը սպառնում է վերածվելու քաղաքական և ընդհանրապես […]

̰
Արարատ Միրզոյանը պատասխանել է ՍԴ որոշման մասին SHANTNEWS.am-ի հարցին

18:06 05.09.2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին։ «Ամբողջության չի հրապարակվել, չէ՞։ Կարծեմ՝ 3 օրվա ընթացքում պետք է եզրակացությունը հրապարակեն։ Կհրապարակվի, կխոսենք։ Դա իրավական ակտ է, այն պետք է դիտարկել, վերլուծել ամբողջության մեջ։ Երբ կհրապարակվի ամբողջությամբ, կվերլուծվի և գնահատական կտրվի ամբողջությամբ»,- ասել է […]

̰
«Ժողովրդից». Սահմանադրական դատարանի առջև ծաղկեպսակ են դրել

14:13 05.09.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Պապան մեռե՞…»: Լուսանկարում պատկերված է ծաղկեպսակ, որ դրված է Սահմանադրական դատարանի դռների առջև: Ծաղկեպսակի վրա գրություն կա. «Սահմանադրական դատարանին՝ ժողովրդից»:

̰
Հնարավո՞ր է, որ գոյություն չունեցող բանը լինի անվավեր. իրավաբանը՝ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշման մասին

13:55 05.09.2019

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշմանը: «Քանի որ քաղաքագետները, վերլուծաբաններն ու ընդհանրապես իրավագիտության հետ կապ չունեցող մարդիկ ՍԴ երեկվա որոշումն արդեն վերից վար սաղ վերլուծել են, ես հիմա նոր կհամարձակվեմ մի քանի դիտարկում անել։ Որ անձեռնմխելիությունը (լինի քաղաքական, դիվանագիտական, թե միջազգային-իրավական) պատիժը բացառող […]

̰
ՍԴ որոշմամբ Քոչարյանի գործով առայժմ ոչինչ չի փոխվում․ Դանիել Իոաննիսյան

18:57 04.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած հայցով Սահմանադրական դատարանի այսօրվա որոշման մեջ չկա որևէ բան, որ փոփոխություն է առաջացնում Քոչարյանի հետ կապված գործում։ Այս մասին է իր ֆեյսբուքյան էջում գրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ «Ոնց հասկանում եմ, ՍԴ-ն պարզապես ասել է, որ, այո՛, գործառութային անձեռնմխելիություն կա (որևէ մեկը հակառակը չէր պնդում) […]

̰
ՍԴ-ն որևէ կոնկրետ քրեական գործով որոշում կայացնել չի կարող. Գոռ Աբրահամյան

18:05 04.09.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօր հրապարակված որոշման եզրափակիչ մասին. «Կարդում եմ առանձին լրատվամիջոցների վերնագրերը, և այնպիսի տպավորություն է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ քրեադատավարական որոշում է կայացրել կամ դիրքորոշում հայտնել նրա իրավունքների պաշտպանության […]

̰
Ռոբերտ Քոչարյանի դիմումների մասով ՍԴ որոշումից դժգոհ քաղաքացիներն ակցիա իրականացրին

17:07 04.09.2019

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր մասնակիորեն բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները: ՍԴ առջևում հավաքված քաղաքացիների մի մասը, որ դժգոհ էին այս որոշումից, երթով շարժվեցին դեպի դատախազություն: Մի քանիսը բարձրացան վերև՝ քննարկումների: Ավելի ուշ ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ որոշել են հեռանալ՝ ժամանակ տալով դատախազությանը:

̰
Կալանավորումը չի կարող կիրառվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ. փաստաբանը՝ ՍԴ որոշման մասին

15:31 04.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ Սահմանադրական դատարանի այսօրվա որոշման եզրափակիչ մասը: Նա մասնավորեցրեց՝ երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է, և դա հակասում է Սահմանադրությանը: Փաստաբանն ասաց՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հոդվածը Սահմանադրությանը համապատասխանում է, սակայն 35-րդ հոդվածն ընդհանուր է, իսկ 135-րդը ավելի նեղ կարգավորում է, սակայն դրանք միմյանց […]

̰
Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի դիմումները

15:22 04.09.2019

Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը տեղեկացրեց՝ Սահմանադրական դատարանը որոշեց. 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի մասով ճանաչեց Սահմանադրության որոշ հոդվածների հակասող և անվավեր, 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են ներկայացրել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի […]

̰
ՍԴ-ն քիչ անց կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ որոշումը

14:30 04.09.2019

Սահմանադրական դատարանն այսօր շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը: Այն նախատեսված էր օգոստոսի 29-ին, սակայն ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ գործի դատաքննությունը սկսելու ժամկետը հետաձգվել էր: Նշենք, որ Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննվում է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

̰
ՍԴ-ի դիմաց ոստիկանական ուժեր են հավաքվում, շտապօգնություն է հրավիրվել

13:10 04.09.2019

Սպասվում է, որ այսօր Սահմանադրական դատարանը կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ որոշումը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Մինչ այդ դատարանը շարունակում է փակ քննարկումը խորհրդակցական սենյակում: Մեր թղթակիցը Սահմանադրական դատարանից հաղորդում է, որ ոստիկանական ուժեր են հավաքվել, ոստիկանությունն անգամ  շտապօգնություն է հրավիրել:

̰
Վահե Գրիգորյանը հրապարակել է ՍԴ անդամներին հասցեագրված փաստաթուղթը

21:13 03.09.2019

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրապարակել է ՍԴ անդամներին հասցեագրված փաստաթուղթը և կից գրել․ «Ես ձեռնպահ եմ մնում որևէ գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք արտահայտելուց և, ցավոք, չեմ կարող ի պատասխան հարցերի ձեր ակնկալած մանրամասնությամբ տրամադրել տեղեկատվություն: Այդուհանդերձ, հաշվի առնելով ձեր հայցած տեղեկատվության կարևորությունը հանրային շահի կենտրոնում գտնվող հարցերի մասին հանրության տեղեկացվածության համար, ինչպես նաև այն, որ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշումը կհրապարակվի վաղը

16:29 03.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը կհրապարակի վաղը՝ սեպտեմբերի 4-ին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Մինչ այդ դատարանը շարունակում է փակ քննարկումը խորհրդակցական սենյակում: Ղազարյանը տեղեկացրեց՝ որոշման հրապարակման մասին նախապես կհայտարարվի:

̰
Այնպես չէ, որ ՍԴ-ն հիմա քննարկում է հարց՝ ազատ արձակե՞լ պարոն Քոչարյանին, թե՞ ոչ. Ալումյան

15:58 03.09.2019

«Մենք չգիտենք՝ ինչ որոշում է կայացվելու՝ սկսած նրանից, որ կարող է դիմումն ընդհանրապես մերժվի, և ոչ մի փաստարկի հետ չհամաձայնի Սահմանադրական դատարանը, վերջացրած նրանով, որ մեր բոլոր փաստարկները կարող են ընդունվել: Դրա համար շատ վաղ է խոսել այն մասին՝ ինչ տեղի կունենա ՍԴ որոշումից հետո»: Սեպտեմբերի 3-ին ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության […]

̰
Տհաճ միջադեպ Սահմանադրական դատարանում

12:54 03.09.2019

Այսօր Սահմանադրական դատարանը գրավոր կարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Դատարանի դահլիճում Քոչարյանի աջակիցների ու հակառակորդների միջև տհաճ միջադեպ է ծագել: Քոչարյանի հակառակորդները հայհոյում էին նաև լրագրողներին` նրանց անվանելով «ծախված»: Ոստիկանները փորձեցին հանդարտեցնել կողմերին: Մանրամասները` տեսանյութում:

̰
ՍԴ-ն քննում է Քոչարյանի պաշտպանների հայցը․ ՍԴ դիմաց հավաքվել են նրա աջակիցները և ընդդիմախոսները

10:21 03.09.2019

Սահմանադրական դատարանում այսօր քննվում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը։ Երկրորդ նախագահի պաշտպանները դիմել են ՍԴ, քանի որ իրենց կարծիքով՝ նախկին նախագահին կալանքի տակ պահելը հակասահմանադրական է։ Այս հայցի քննությունը մեկնարկում է այսօր, և այդ կապակցությամբ ՍԴ շենքի դիմաց հավաքվել են ցուցարարների երկու խմբեր։ Մի խումբը պահանջում է հաստատել այդ […]

̰
Նիստն ավարտվել է․ ՍԴ-ն կբավարարի՞ Քոչարյանի պաշտպանների գործը

21:34 02.09.2019

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկոյան ՍԴ-ում ավարտվել է Վահե Գրիգորյանի դիմումի հիման վրա հրավիրված նիստը, որի ընթացքում, ըստ էության, որևէ որոշում չի կայացվել, ինչը նշանակում է, որ Քոչարյանի գործով սպասվող սեպտեմբերի 3-ի նիստին մասնակցելու են ՍԴ 8 անդամները: Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի երեք անդամ չեն կարող մասնակցել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ […]

̰
Այս պահին ՍԴ-ն նիստ է հրավիրել․ քննարկվում է Վահե Գրիգորյանի դիմումը

20:41 02.09.2019

Այս պահին Սահմանադրական դատարանում ընթանում է նիստ և քննարկվում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը, գրում է 1in.am-ը:  Վահե Գրիգորյանի դիմումի քննության վերաբերյալ ՍԴ-ի որոշումը կլինի այսօր։ Նիստին մասնակցում են ՍԴ երկու դատավորներն ու 7 անդամները։ ՍԴ այսօրվա որոշումն այնքանով է կարևոր, որ եթե որոշում կայացվի 3 դատավորի՝ Քոչարյանի գործին մասնակցության անհնարինության վերաբերյալ, ապա վաղվա […]

̰
BACK_TO_TOP