13:36 05.03.2019
«Մենք աշխատում ենք, որ հանրության հոգեբանությունն էլ փոխվի: Եթե հակառակորդն անընդհատ ասում է` հեսա հարձակվելու ենք, ազատելու ենք մեր տարածքները, այդ դեպքում ի՞նչ պետք է անի պաշտպանության նախարարը. պետք է բարձրացնի ԶՈՒ և հասարակության բարոյահոգեբանական վիճակը»,- մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքերով` շատ տեղեկություններ, որ գալիս են հակառակորդի կողմից, […]
13:11 20.01.2018
Հունվարի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է գրեթե 150 անգամ, հայտնում է ՊԲ կայքը: Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1800 կրակոց:
11:32 16.01.2018
Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը: ՊԲ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
12:43 13.01.2018
Հունվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: