15:34 18.02.2018
Այսօր Կիևում կրկին հավաքվել էին Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հազարավոր կողմնակիցներ, որոնք պահանջում էին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը։ Այս անգամ ցույցը չի կարողացել գլխավորել անձամբ Սաակաշվիլին, քանի որ նրան անցած շաբաթ արտաքսել էին Ուկրաինայից Լեհաստան։
10:09 13.02.2018
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ՌԴ 2018թ նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին քննադատել է Ուկրաինայի իշխանություններին Սաակաշվիլիին երկրից վտարելու համար։
11:39 11.02.2018
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին կարտաքսեն Լեհաստան։ Այդ մասին վրացական Ռուսթավի 2 հեռուստաալիքին հայտնել է Սաակաշվիլին, ասելով, որ Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը արդեն պատրաստել է բոլոր փաստաթղթերը նրան Լեհաստան արտաքսելու համար։ Նա նաև հայտնել է, որ կշարունակի պայքարը նույնիսկ արտաքսելուց հետո, և կհասնի Ուկրաինայում իշխանափոխության։