12:04 01.04.2018
Գերմանիայի ԱԺ նախարար Հայկո Մաասը ճիշտ համարեց Արևմուտքի պետությունների կողմից ռուսաստանցի դիվանագետների արտաքսումը՝ Սերգեյ Սկրիպալի գործի հետ կապված: Ըստ նրա, Ռուսաստանն իր գործողությունների պատճառով կորցրել է Արևմուտքի վստահությունը: Միևնույն ժամանակ Մաասն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ահնրաժեշտ է՝ տարածաշրջանային կոնֆլիկտների լուծման, սպառազինությունների կրճատման և ներկա աշխարհակարգի պահպանման առումով: