10:53 06.06.2018
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին ասել է, որ այս նախաձեռնությունն առաջին հերթին նպատակ ունի դիմակայել Ռուսաստանին և իրականացնել Պենտագոնի 2018թ. ազգային պաշտպանական ռազմավարությունը:
14:22 04.06.2018
Ռուսաստանցիների անունները հայտնվել են 130 հոգուց կազմված ցուցակում, որտեղ ներգրավված անձանց ակտիվները բրիտանական իշխանությունները կարող են սառեցնել կեղտոտ փողերի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում:
21:30 01.06.2018
Ռուսաստանը ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին է ներկայացրել 2017 թվականին իր արտահանած զինտեխնիկայի վերաբերյալ փաստաթղթեր, որտեղ նշել է և՛ արտահանման ուղղությունները, և՛ զինատեսակները։ Հայաստանին և Ադրբեջանին առաքված զինատեսակները ներկայացնում ենք ստորև։ Հայաստանին Ռուսաստանը մատակարարել է «մեծ տրամաչափի հրետանային համակարգեր» – 6 միավոր Զեկույցներում այս ձևակերպման տակ ընկնում են հրետանային միջոցների մեծ մասը, այդ թվում` փողային հրետանին, համազարկային […]
18:31 31.05.2018
Մայիսի 31-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին: Եվգենի Բուլավինցևը շնորհավորել է Արտակ Դավթյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հետագա հաջողություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու փոխգործակցության հետագա զարգացման ուղիները:
10:19 30.05.2018
Բաբչենկոն ռազմական լրագրող էր աշխատել և վերջին տարիներին սուր քննադատություններ էր հնչեցնում Ուկրաինայում Կրեմլի վարած քաղաքականության վերաբերյալ:
21:50 28.05.2018
Այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը նեղ և ընդարձակ կազմով հանդիպումներ կունենան:
18:04 26.05.2018
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան ամենայն հավանականությամբ նավթի գնաճը զսպելու համար կավելացնեն նավթի արդյունահանումը միջազգային շուկաներում: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալեհը և ռուսաստանցի նրա պաշտոնակից Ալեքսանդր Նովակը ասել են, որ պատրաստ են բարձրացնել 2016 թվականին ընդունված արդյունահանման ծավալի վերին շեմը: Հիշեցնենք, որ 2016 թվականին նավթի մեկ բարելի գինն իջել է […]
17:22 07.04.2018
Այս համակարգերից ներկայում ունի նաև Հայաստանը։ Ընդ որում՝ հայկական բանակին մատակարարվել են դրա նորագույն տարբերակները, որոնք հակառակորդի տանկերը կարող են խոցել մինչև 8 կմ հեռավորությունից։
13:47 07.04.2018
Հայաստանում Ռուսաստանի արդեն նախկին դեսպան Իվան Վոլինկին հեռանալուց հետո Մոսկվայից Երևան է ուղարկվել նոր դիվանագետ, որ մինչ այդ պաշտոնավարել է Եվրոպայում ռուսաստանյան ներկայացուցչություններում։
17:54 05.04.2018
Ավելի վաղ, Վլադիմիր Պուտինի՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ «Caviar» ընկերությունը թողարկել էր ոսկեգույն IPhone X:
14:09 04.04.2018
Նախարարի խոսքերով՝ Հայաստանը մշտապես բաց և կանխատեսելի քաղաքականություն է վարել բևեռների հետ, ինչի շնորհիվ էլ կարողացել է ըմբռնման արժանանալ այդ բևեռներում։
12:30 04.04.2018
Բրիտանական լաբորատորիան հայտարարել է, որ իրենց գործը չէ ասել, թե որտեղ է արտադրվել Սկրիպալներին թունավորած նյարդապարալիտիկ նյութը:
15:27 03.04.2018
Զենքի վաճառքի սահմանափակումներով Մոսկվան, ըստ ադրբեջանագետի, փոձում է զսպել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները
18:32 02.04.2018
Շոյգուի խոսքով՝ նավատորմիղի տեղափոխությունը կարևոր դեր է խաղում Կասպյան տարածքում անվտանգության ապահովման համար։
16:41 02.04.2018
Քրեյգ Մյուրեյը նշել է, որ «Սկրիպալի գործում» ռուսական կողմի մեղքի իրական ապացույցներ չկան:
16:32 02.04.2018
Ուկրաինական կողմը պատրաստ է հանձնել 20 հոգու, որպեսզի Մոսկվան էլ իր հերթին Կիևին հանձնի ռեժիսոր Օլեգ Սենցովին, ակտիվիստ Ալեքսանդր Կոլչենկոյին ու այլ բանտարկյալների։
14:15 02.04.2018
Միացյալ նահանգները Իսրայելի բանակը գերհզոր բանակ են դարձրել և իրենց համար պտտվում են այդ կողմերում, իրենց նավերով
16:07 30.03.2018
ՌԴ ԱԳՆ-ն այսօր ռուս դիվանագետներին արտաքսած երկրների դեսպաններին բողոքի նոտա կհանձնի, ինչպես նաև կհայտարարի պատասխան միջոցների մասին, հաղորդում է ТАСС-ը:
«Մարտի 30-ին ՌԴ ԱԳՆ են կանչվել այն երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, որոնք ոչ բարեկամական գործողություններ են ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ ի նշան «Սկրիպալի գործիե հետ կապված Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության: Դեսպաններին կհանձնվեն բողոքի նոտաներ, ինչպես նաև կհայտարարվեն ռուսական կողմի պատասխան միջոցների մասինե,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Սմոլենսկի հրապարակում ԱԳՆ-ի կենտրոնական շենք են արդեն ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և Իտալիայի դեսպանները, ինչպես նաև Նիդերլանդների, Ալբանիայի և Ռումինիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:
13:44 30.03.2018
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ Ռուսաստանից արտաքսվելու են նույն քանակի և նույն աստիճանի դիվանագետներ:
10:35 30.03.2018
Ռեգբիի Եվրոպայի առաջնության ժամանակ, որն անցկացվում է գերմանական Քյոլն քաղաքում, սխալմամբ միացվել է ԽՍՀՄ հիմնը՝ Ռուսաստանի հիմնի փոխարեն: Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստան-Գերմանիա թիմերի խաղից առաջ: