13:06 24.08.2018
«Սկրիպալների գործի» հետ կապված՝ Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների կողմից սահմանված նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 27-ին, Դաշնային ռեգիստրում պաշտոնապես հրապարակվելուց հետո: Այս մասին հայտնել է RIA Novosti-ին՝ հղում անելով պետդեպարտամենտի ներկայացուցչին: Օրենքով նախատեսված ծանուցման ժամկետը լրացել է օգոստոսի 22-ին: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտն օգոստոսի 8-ին հայտարարել է Ռուսաստանի դեմ «Սկրիպալի գործի» հետ կապված նոր […]
17:11 22.08.2018
Բեռլինում պայթուցիկ նյութերով ահաբեկչության կասկածանքով ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության 31 ամյա քաղաքացու: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական կայքը: «Գլխավոր դատախազությունը օգոստոսի 9-ի որոշման հիման վրա ձերբակալել է 31-ամյա ՌԴ քաղաքացի Մագոմեդ Ալի Ս-ին: Ձերբակալությունն իրականացվել է Դաշնային քրեական ոստիկանության և Բեռլինի քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից: Բացի դրանից՝ կասկածյալի բնակարանը խուզարկվել է»,- նշվում […]
13:20 20.08.2018
Ռուսական «Էներգիա» կորպորացիայի փոխտնօրեն Ալեքսեյ Բելոբորոդովին և 2 այլ բարձրաստիճան անձանց ձերբակալել են: Նրանց կասկածում են խարդախության մեջ: Այս մասին հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը: Աղբյուրը նշում է, որ այս հարցով զբաղվում են Ռուսաստանի ազգային անվտանգության «П» վարչության աշխատակիցները: Նշենք, որ «Էներգիա»-ն Ռուսաստանի տիեզերական արդյունաբերության ամենախոշոր ընկերություններից մեկն է, որը նախագծում և արտադրում է «Սոյուզ» […]
12:47 20.08.2018
Ռուսաստանի Տվեր քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են անմիջապես շտապել մի քանի հրշեջ մեքենաներ: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի բռնկման պատճառը կարճ միացումն է եղել: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակել է NTV-ն:
18:00 16.08.2018
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվա կապակցությամբ, որում անդրադարձել է վարչապետի՝ անցած 100 օրերի ընթացքում վարած ներքին և արտաքին քաղաքականությանը՝ այն բնութագրելով «զգուշավոր»: «Փորձագետները նշում են, որ Փաշինյանը, դառնալով վարչապետ, իրականացնում է բավականին զգուշավոր քաղաքականություն: Դա վերաբերում է և՛ բնակչության բարեկեցության բարձրացմանը, և՛ օլիգարխների դեմ պայքարին, […]
12:47 08.08.2018
Գուտերեշը նաև նշել է, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնեն երկխոսության միջոցով առաջընթացին և խուսափեն պառակտիչ քաղաքականությունից
15:20 30.07.2018
Մոսկվայի վրայով թռիչքներ իրականացնելու համար դրույքաչափերը կարող են ավելանալ 10-20%-ով:
22:23 28.07.2018
Կենսաթոշակային բարեփոխումների համաձայն՝ տղամարդկանց կենսաթոշակային տարիքը 60-ից պետք է դառնա 65, իսկ կանանցը՝ 55-ից 65:
15:59 25.07.2018
Ռուսաստանի կողմից հատկացված 100 միլիոն դոլար արտոնյալ վարկով հայկական բանակին սպառազինություն ու ռազմական տեխնիկա մատակարարելու գործընթացը շարունակվում է, Հայաստանին տրամադրվելիք զինատեսակները դեռ արտադրության փուլում են։ Այս մասին այսօր ՀՀ ՊՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Հարցին, թե ինչ սպառազինություն է Հայաստանը գնում նոր վարկով, Տոնոյանը պատասխանեց, որ չի կարող ասել, բայց […]
16:20 24.07.2018
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի դառնա ԱՄՆ-ի բարեկամը: Այս մասին նա ասել է CBN-ին տված հարցազրույցում: «Մենք չենք վստահում Ռուսաստանին, մենք չենք վստահում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և երբեք էլ չենք վստահի: Նրանք երբեք մեր բարեկամը չեն դառնա: Սա պարզապես փաստ է,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը: Իր հարցազրույցում Հեյլին […]
20:50 14.07.2018
Հարավկորեական պաշտպանության գերատեսչությունը հայտարարել է, որ նման միջադեպերի պատճառով օդում բախումների վտանգ կա:
15:03 12.07.2018
Հուլիսի 11-ին՝ գագաթաժողովի առաջին օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին հորդորել էր իրենց տարեկան ՀՆԱ-ի 4 %-ը տրամադրել ռազմական ծախսերին՝ 2%-ի փոխարեն:
12:34 11.07.2018
Հունական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Աթենքը որոշել է հետ ուղարկել 2 ռուս դիվանագետի և ևս 2-ի համար մուտքի արգելք սահմանել։ Ռուս պաշտոնյաներին մեղադրում են Հունաստանի ներքին գործերին և ազգային անվտանգության խնդիրներին միջամտելու մեջ։ Հունական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ռուս դիվանագետներին նաև մեղադրում են տեղեկատվության հավաքման և տարածման, պետական աշխատողներին կաշառելու, ինչպես նաև Հունաստանի և նախկին Հարավսլավիայի մաս […]
15:31 05.07.2018
Երեկվանից սկսած՝ Լարսի անցակետի վրացական կողմում նկատվում է այնտեղ իրենց հերթին սպասող մեքենաների նվազում, սակայն անցակետը շարունակում է աշխատել ծանրաբեռնված վիճակում։ Այսօր այնտեղ սպասում է մոտ 150 մեքենա։ Այս մասին ShantNews.am-ին տեղեկացրին տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարութունից։ Խնդրի պատճառը, ըստ նախարարության ներկայացուցչի, զբոսաշրջային սեզոնն է, որի ընթացքում Լարսի անցակետը ստիպված է երեք անգամ ավելի ծանրաբեռնված […]
15:07 04.07.2018
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր ռուս պաշտոնակցի հետ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկելու է նաև իրենց երկրում ընտրություններին միջամտելու հարցը:
17:54 02.07.2018
Արցախի հետ կապված ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևի հայտարարությունները չեն համապատասխանում ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Դմիտրի Սավելևի հայտարարությունը: «Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները բավական չափահաս ու ինքնուրույն մարդիկ են և պետք է […]
12:20 02.07.2018
Բացի բարեփոխումները չեղարկելու պահանջից՝ ցուցարարները նաև պահանջել են կառավարության և նախագահի հրաժարականը:
11:56 02.07.2018
Մեծ Բրիտանիայի ազգային քրեական գործակալության աշխատակիցներն սկսել են ուսումնասիրել գործարար Ահարոն Բենքսի հնարավոր կապերը Ռուսաստանի հետ, գրում է The Times-ը: Հաղորդվում է, որ հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ գործակալությունը էլեկտրոնային նամակ է ստացել, որում ասվում էր Բենքսի և Լոնդոնում Ռուսաստանի դեսպանի՝ նախկինում անհայտ հանդիպումների մասին: Խմբագրության տվյալներով՝ նամակներում, Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեից առաջ, […]
13:03 29.06.2018
Հերթական ռումբի ահազանգի պատճառով Ռուսաստանի Սամարա քաղաքում կարճ ժամանակով մարդիկ տարհանվել են առևտրի կենտրոններից և հիվանդանոցից: Ըստ ոստիկանության և տեղական լրատվամիջոցների տեղեկությունների՝ զանգերը կեղծ էին: Ոստիկանությունը ահազանգերից հետո կատարել է մի շարք ստուգումներ տարբեր շինություններում, սակայն այդպես էլ ոչինչ չի գտել: Շինությունները մի քանի ժամ անց կրկին բացվել են: Սա վերջին երկու օրվա ընթացքում արդեն […]
21:55 28.06.2018
Մարտական պատրաստականության վիճակում գտնվող միջուկային մարտագլխիկների քանակով աշխարհում առաջատարը Միացյալն Նահանգներն է։ Վաշինգտոնի տրամադրության տակ կա ընդհանուր` 6450 միջուկային մարտագլխիկ, որոնցից 1750 միավորը պատրաստ են արձակման։ 2018 թվականի հունվարի դրությամբ նման թվեր է ներկայացնում «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտ»-ը (SIPRI)։ Իսկ բոլոր, ներառյալ մարտի պատրաստ ու պահեստներում գտնվող, մարտագլխիկների հաշվարկով առաջատարը Ռուսաստանն է՝ 6850 մարտագլխիկ, […]
21:15 28.06.2018
Ռուսաստանը «ակնթարթային ու հայելային» պատասխան կտա, եթե Միացյալ Նահանգներում վերջնականապես ընտրեն «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին» համաձայնագրի կասեցման կուրս։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ օրենսդիրներն ակտիվորեն պատրաստվում են օրենսդրական համապատասխան դաշտ ստեղծել՝ համաձայնագրից հրաժարվելու համար։ Ամերիկյան կողմն, ըստ նրա, վաղուց է պատրաստվում դրան՝ մշտապես մեղադրանքներ հնչեցնելով […]
15:26 25.06.2018
Երկու հայ «օրենքով գողեր»՝ 52-ամյա Ռուբեն Քոսյանը (Ռուբեն Իվանովսկի) և 40-ամյա Արսեն Մկրտչյանը (Արսեն Երևանսկի), ազատվել են ռուսական մեկուսարաններից: Այս մասին տեղեկացնում է Prime Crime լրատվական գործակալությունը: Երկու քրեական հեղինակություններն էլ կրել են առաջին պատժաժամկետը: Քոսյանը պատիժը կրել է Ուսուրիսկեի №23 բուժիչ ուղղիչ հաստատությունում, իսկ Մկրտչյանը՝ Կիրովի N6 ուղղիչ հաստատությունում (այն նաև հայտնի է «Սև փայտփորիկ» անվանումով)։ […]
17:48 18.06.2018
Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Լեհաստանի և Լիտվայի արանքում գտնվող Ռուսաստանին պատկանող էքսկլավում գտնվող բունկերը վերջին ամիսներին ավելի խորն է դարձել և ծածկվել է բետոնե տանիքով:
13:21 11.06.2018
Հանդիպման նախօրեին Գերմանիայի արտգործնախարար Հեիկո Մաասը հայտարարել է, որ բանակցությունները հեշտ չեն լինելու:
14:08 09.06.2018
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ բաղնիքը կկառուցվի այն բանից հետո, երբ չինական կողմը կորոշի դրա տեղը: