TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Ռուսաստան

Կերչի նեղուցի միջադեպից հետո Եվրոպան կարող է ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ

14:07 27.11.2018

Բունդեսթագի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռետգենը հայտարարել է, որ հնարավոր է՝ Եվրոպան հակառուսական ավելի խիստ պատժամիջոցներ սահմանի՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին հայտնել է Deutschlandfunk-ը: Ռետգենի խոսքերով՝ տեղի ունեցածը խոր անհանգստություն է առաջացրել: «Դեռևս չի բարձրացել ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու հարցը, բայց, ընդհանուր առմամբ, ես չէի բացառի այդպիսի հնարավորությունը»,- ասել […]

̰
Ինձ ամենևին դուր չի գալիս այն, ինչ կատարվում է Կերչի նեղուցում. Թրամփ

10:14 27.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է, որ իրեն ամենևին դուր չի գալիս այն, ինչ կատարվում է Կերչի նեղուցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Այս մասին փոխանցում է Russia Today-ը: «Մեզ ամենևին դուր չի գալիս, թե ինչ է կատարվում: Մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը»: Համաձայն ուկրաինական կողմի՝ իրենց նավերն ունեցել են Կերչի […]

̰
Էրդողանի վարչակազմի ներկայացուցիչը կատարյալ է անվանել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները

22:50 22.11.2018

Ռուսաստանը և Թուրքիան ունեն կատարյալ հարաբերություններ, որոնք շարունակում են ամրապնդվել ու բարելավվել: Այս մասին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 22-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության անվտանգության խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆին՝ «Ռուս-թուրքական հարաբերություններ. ձևավորելով ապագայի պատկերը» կոնֆերանսի ժամանակ: «Նախկինում մենք խնդիրներ էինք լուծում լոլիկի ու սմբուկի շուրջ, իսկ այժմ, երկու օր առաջ մենք երկուստեք նշեցինք  «Թուրքիայի […]

̰
Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի դեմ, եթե վերջինս դուրս գա հակահրթիռային պայմանագրից

12:14 20.11.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կրեմլը պատասխան քայլեր կձեռնարկի Միացյալ Նահանգների դեմ, եթե վերջինս դուրս գա 1987 թվականին կնքված «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Այս մասին հաղորդել է Russia Today լրատվական գործակալությունը: Պուտինը նաև հավելել է, որ Կրեմլը պատրաստ է պահպանել երկխոսությունը Վաշինգտոնի հետ: Նախագահը նշել է, որ Կրեմլը ակնկալում […]

̰
Պետդումայում քննարկում են ալկոհոլի վաճառքի սահմանափակումների մասին օրինագիծ

21:41 10.11.2018

Ռուսաստանի Պետդումայում քննարկում են նոր օրինագիծ՝ կապված ալկոհոլի վաճառքի սահմանափակումների հետ: Ըստ օրինագծի՝ պետք է արգելվի ալկոհոլի վաճառքը գիշերային ակումբներում, որոնք տեղակայված են բնակելի շենքերի մոտակայքում: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Օրինագիծն առաջարկել է Կրասնոդարի օրենսդրական ժողովը: Ինչպես նշվում է, իրավապահ մարմինները և տեղի իշխանությունները բազմաթիվ բողոքներ են ստանում քաղաքացիներից, որոնց տները […]

̰
Հակառուսական պատժամիջոցների պատճառով ԵՄ-ն կորցրել է ավելի քան 100 միլիարդ եվրո. Լավրով

11:37 06.11.2018

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցների պատճառով ԵՄ-ն կորցրել է ավելի քան 100 միլիարդ եվրո: Այս մասին նախարարն ասել է իսպանական «El Pais» թերթին տված հարցազրույցում: Նախարարը նաև նշել է, որ ԵՄ-ի կողմից այս «անհեռատես» պատժամիջոցները սահմանվել են Վաշինգտոնի անմիջական հրահանգով: Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է […]

̰
Գերմանիան կողմ է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ընդլայնմանը

20:00 01.11.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան կողմ է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ընդլայնմանը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: «Ցավոք սրտի, Մինսկի պայմանավորվածությունները չեն իրագործվում, եթե ինչ-որ բան էլ կատարվում է, ապա ընդամենը միլիմետրերով: Ժամանակ առ ժամանակ էլ հետընթացներ էլ են լինում»,- հայտարարել է Մերկելը: Կանցլերը նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները […]

̰
Ստամբուլում մեկնարկել է սիրիական խնդրի վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը

19:58 27.10.2018

Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի ղեկավարները մասնակցությամբ սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը: Երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում «Վաhդեթին» պալատի գլխավոր դահլիճում, որը համարվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակներից մեկը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման և սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի […]

̰
Պուտինը ժամանել է Թուրքիա

16:06 27.10.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու Սիրիայի հարցի լուծման շուրջ քառակողմ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այցի շրջանակներում Պուտինը կհանդիպի Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը: Գագաթնաժողովի […]

̰
Պուտինը կատակել է իր աթոռին նստած շրջանային ղեկավարի հետ

11:00 27.10.2018

Զվարճալի դեպք է պատահել Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի ղեկավար Նատալյա Կոմարավայի հետ: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա սխալմամբ նստել է նախագահի համար նախատեսված տեղում: Պուտինը չի խնդրել նրան փոխվել տեղերով, այլ պարզապես փոխել է առջևում դրված գրության տեղերը և հումորով պատասխանել. «Սա նույնպես լավ տեղ է»: ՌԴ նախագահը Խանտի-Մանսիական ինքնավար շրջան էր մեկնել միջազգային […]

̰
Շոյգուն սպառնացել է Լեհաստանին՝ ամերիկյան ստորաբաժանման հնարավոր տեղակայման պատճառով

00:34 25.10.2018

Երկրի տարածքում ԱՄՆ բանակի ստորաբաժանումներին տեղակայելու լեհական իշխանությունների ծրագրերը Ռուսաստանին ստիպում են համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Նման պայմաններում պետք է պատրաստ լինենք բոլոր ուղղություններով չեզոքացնել ռազմական վտանգները», – ասել է նա Ռուսաստանի և Բելառուսի ռազմական ստորաբաժանումների համատեղ նիստին: Նրա կարծիքով՝ Վարշավայի մտադրությունը չի նպաստում տարածաշրջանային կայունությանն ու անվտանգության ամրապնդմանը: Շոյգուն […]

̰
Մոսկվայում տեղի է ունեցել Բոլթոնի և Շոյգուի հանդիպումը

16:42 23.10.2018

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: «Կարծում եմ` երկու նախագահների հանդիպում Հելսինկիում տվել է մեզ շատ կարևոր առաքելություն՝ փորձել և ընդարձակել մեր երկխոսությունները և խորացնել դրանք»,- ասել է Բոլթոնը` անդրադառնալով հուլիսին Հելսինկիում կայացած Թրամփի և Պուտինի հանդիպմանը: Հիշեցնենք, որ Բոլթոնը երկօրյա այցով գտնվում է Ռուսաստանում, […]

̰
Սանկտ Պետերբուրգի պայթուցիկ նյութերի արտադրման գործարանում պայթյունի հետևանքով կան զոհեր

12:59 20.10.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող «Ավանգարդ» պայթուցիկ նյութերի արտադրման գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Պատահարի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել 7-ը: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ 7,5 հազար քառակուսի մետր մակերեսով շենքն ամբողջությամբ քանդվել է։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել է գործարանի գլխավոր […]

̰
Ջոն Բոլթոնը հաջոր շաբաթ կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ

23:37 16.10.2018

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաջորդ շաբաթ կհանդիպի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին: Ուշակովը ասել է, որ Բոլթոնը նաև կհանդիպի Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

̰
Ռուսաստանում կամուրջը փլուզվել է աշխարհի ամենաերկար երկաթգծի վրա. կա տուժած

12:44 09.10.2018

Ռուսաստանի Հեռավորարևելյան դաշնային շրջանում գտնվող Ամուրի մարզում կամուրջ է փլուզվել և ընկել դրա տակով անցնող երկաթգծի վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ռուսական արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի պահին կամրջով բեռնատար էր անցնում, իսկ ներքևով՝ գնացքը: Բեռնատարի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կամրջի փլուզման հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է երկաթգծի աշխատանքը: […]

̰
Հնդկաստանն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքներին

15:20 08.10.2018

Հնդկաստանն իրականացնում է անկախ քաղաքականություն, այդ պատճառով գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները, չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ցամաքային ուժերի ղեկավար Բիփին Ռավաթը: «Այո՛, մենք հասկանում ենք, որ մեր դեմ կարող են կիրառվել պատժամիջոցներ: Դուք (խմբ.- Ռուսաստան) հնարավոր է՝ վստահ եք, որ, չնայած մենք պահպանում ենք կապը Ամերիկայի հետ նոր տեխնոլոգիաներ ստանալու […]

̰
Մեծ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրել է կիբերհարձակումներ իրականացնելու մեջ

12:59 04.10.2018

Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ ՌԴ Գլխավոր հետախուզական վարչությունը քողարկել է իր գործունեությունը մի շարք հայտնի հաքերների անվամբ:

̰
Սկրիպալի և նրա դստեր մահափորձի 2 ռուս կասկածյալներից մեկի իրական անունը փոխված է

13:17 27.09.2018

Մեծ Բրիտանիայի կողմից ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր մահափորձի երկու ռուս կասկածյալներից մեկի իրական անունը Անատոլի Վլադիմիրովիչ Չեպիգա է: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Դա պարզել է Bellingcat հետազոտական անկախ կազմակերպությունը՝ նշելով, որ որպես Ռուսլան Բոշիրով ներկայացված անձն իրականում ռուսական ռազմական հետախուզության գնդապետ է: Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանացի դատախազները […]

̰
Ալեքսեյ Նավալնին կալանքից ազատվելուց անմիջապես հետո կրկին ձերբակալվել է

13:16 24.09.2018

Նավալնիի հանդեպ մեղադրանք են առաջադրել վարչական իրավախախտումների, մասնավորապես՝ չարտոնված ցույցեր կազմակերպելու համար:

̰
Ռուսաստանում հայուհին մեղադրվում է մի քանի միլիոն ռուբլու հնություններ գողանալու մեջ

13:39 10.09.2018

Հաղորդվում է, որ գողությունը կազմակերպել է տան աշխատակցուհին՝ ազգությամբ հայ Մարինան:

̰ ̰
Թրամփն զգուշացրել է Ռուսաստանին չօգնել Բաշար Ասադին

10:52 04.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Ռուսաստանն ու Իրանը կարող են «լուրջ սխալ» գործել, եթե աջակցեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Իդլիբ նահանգի վրա հարձակմանը: Թրամփի խոսքով՝ Ասադը չպետք է «անմտորեն» հարձակվի Իդլիբի վրա: Այս կերպ ԱՄՆ նախագահն արձագանքել է Իդլիբն ազատագրելու Դամասկոսի ծրագրերին:  «Ռուսներն ու իրանցիները լուրջ հումանիտար սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ պոտենցիալ մարդկային ողբերգությանը: […]

̰
Ռուսաստանցի արտադրողները նախազգուշացրել են հացի գնի բարձրացման մասին

13:44 03.09.2018

Հոկտեմբերին Ռուսաստանում հացի գները կարող են բարձրանալ 10%-ով: Նման կանխատեսում են արել ռուսաստանցի հացարտադրողները, հայտնում է «Իզվեստիան»: «Ռուսպրոդսոյուզ» ասոցիացիայից լրատվամիջոցին հայտնել են, որ ցորենի գինը բարձրանում է, քանի որ արժույթի փոխարժեքն անփոփոխ է մնացել: Այսպես, ներկայումս երրորդ կարգի ցորենի 1 կգ արժեքը 12 ռուբլի է, իսկ օգոստոսի սկզբին այն 10 ռուբլի էր: Նշվում է, որ […]

̰
Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտությունը

16:59 01.09.2018

Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի համատեղ մամուլի ասուլիսը: Մինչ ասուլիսը երկու երկրների նախագահները ստորագրել են միջպետական ու միջգերատեսչական մի շարք փաստաթղթեր: Ասուլիսի ընթացքում Վլադիմիր Պուտինն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են և՛ քաղաքական, և՛ տնտեսական ուղղություններով: Նախագահը ընդգծել է, որ երկրների միջև ակտիվորեն զարգանում է […]

̰
Զախարովան մեկնաբանել է Արցախյան հիմնահարցի մասին Անգելա Մերկելի հայտարարությունը

17:29 30.08.2018

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Երևանում արած հայտարարությունն այն մասին, որ Գերմանիան պատրաստ է գործնական աջակցություն ցուցաբերել Արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող կողմերին։ «Ես կարծում եմ, որ դա պետք է որոշեն անմիջապես հակամարտության կարգավորման գործընթացի մեջ ներգրավված կողմերը։ Ամեն բան պետք է արվի կարգավորման ձևաչափերի արդյունավետությունը հասկանալով։ Այս գործոնների […]

̰
Ռուսաստանի Ռեուտով քաղաքի թենիսի փակ կորտում հրդեհ է բռնկվել

14:50 30.08.2018

Ռուսաստանի Ռեուտով քաղաքի թենիսի փակ կորտում առավոտյան հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է NTV-ն: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ կրակը տարածվել է ավելի քան 2400 քառակուսի մետր տարածքի վրա: Հրշեջները փորձում են տեղայնացնել կրակը: https://www.facebook.com/ntvofficial/videos/933473390187157/

̰
ՌԴ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների այլընտրանքը չեն. Թուրքիայի ԱԳՆ

14:54 28.08.2018

Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների այլընտրանքը չեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Թուրքիայի արտգործնախարարը նաև մեկնաբանել է թուրք-ամերիկյան ներկայիս հարաբերությունների վիճակը: «Եթե ԱՄՆ-ն անի այն ամենը, ինչ մտադիր է, ապա պատասխան միջոցառումներ կլինեն»,- նշել է Չավուշօղլուն: Չավուշօղլուն անդրադարձել է նաև ամերիկյան պատժամիջոցներին. «Թուրքիան պարտավոր չէ պահպանել ԱՄՆ-ի անարդար […]

̰
Կրեմլը հայտնել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև գագաթնաժողովի հնարավոր վայրը

17:40 27.08.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ գագաթնաժողով է նախատեսվում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պեսկովի խոսքերով՝ եռակողմ հանդիպումը կարող է անցկացվել Թեհրանում: «Մենք համապատասխան հայտարարություն կտարածենք»,- հայտարարել է Պեսկովը:  

̰
Գերմանիան կոչ է արել արձագանքել ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցներին

12:34 27.08.2018

Մաասը նշել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները զգալիորեն անդրադառնում են Եվրոպայի և Գերմանիայի վրա:

̰
Բելառուսն ու Ռուսաստանը միմյանց պահապան հրեշտակներն են. Լուկաշենկո

10:38 27.08.2018

Լուկաշենկոյի խոսքով՝ տնտեսության ոլորտում Մինսկի կախվածությունը Մոսկվայից շատ մեծ է:   

̰
BACK_TO_TOP