12:12 04.02.2020
Սիրիայում ռուսական և թուրքական զորքերի միջև տեղի ունեցած բախումներից հետո Մոսկվան և Անկարան քննարկել են նման միջադեպերից խուսափելու տարբերակները: Երկու երկրների արտգործնախարարները հեռախոսազրույցում քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման ընթացքը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով Իդլիբի դեէսկալացիայի գոտում տիրող իրավիճակի վրա: Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն հաստատել են, որ անհրաժեշտ է խստագույնս պահպանել երկկողմ համաձայնությունները, որոնք ձեռք էին […]
17:25 28.01.2020
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռուսաստանյան պատվիրակությունը կարող է վերստին զրկվել ձայնի իրավունքից. երեկ մեկնարկած նստաշրջանում ավելի քան 3 տասնյակ պատգամավորներ պաշտպանել են լիտվացի պատվիրակ Էմանուելիս Զինգերիսի այդ առաջարկը: Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը։ Վերջինս Կրեմլին մեղադրել է Ուկրաինայի և Վրաստանի հանդեպ ագրեսիայի մեջ ու պնդել՝ Մոսկվան չի կատարում Ստրասբուրգյան դատարանի որոշումները: Այժմ հարցը պետք է […]
18:00 11.01.2020
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինին՝ Մոսկվա գալու և մի շարք երկկողմ կարևոր հարցեր և միջազգային թեմաներ քննարկելու հնարավորության համար: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Պարո´ն նախագահ, շնորհակալություն Մոսկվա գալու հրավերի համար: Մենք ունենք մի շարք թեմաներ, որոնց շուրջ կցանկանայի խոսել ձեզ հետ: Դրանք և´ երկկողմ թեմաներ են, […]
14:29 31.12.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հայտնել է Kremlin.ru-ն: Երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության որոշ հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են, որ նավթի և գազի հարցով բանակցությունները կշարունակվեն տնտեսվարող սուբյեկտների մակարդակով: Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են նաև հետագա շփումների մասին: Հեռախոսազրույցը տեղի է […]
14:15 31.12.2019
Ռուսաստանն ու Իրանը հայտարարել են իրանական միջուկային գործարքի վերջնական խզման վտանգի մասին: Այս մասին հայտնել է Euronews-ը: Երկու երկրների արտաքին գործերի նախարարները նշել են, որ գործողությունների համապարփակ ծրագրի հետագա ճակատագրի պատասխանատվությունը դրված է Միացյալ Նահանգների և Եվրամիության վրա: Ծրագիրը հաստատվել է 2015-ին Իրանի և 6 գերտերությունների միջև: Այն նախատեսում էր Իրանի դեմ պատժամիջոցների վերացում ՝ […]
19:29 28.12.2019
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Ավանգարդ» գերձայնային մանևրող հրթիռային համալիրը անցել է մարտական հերթապահության: «Ավանագարդը» կարող է իրականացնել բարդ մանևրներ՝ գերձայնային արագությամբ: Հրթիռը գերազանցում է ձայնի արագությունը 20-30 անգամ: Դրա արձակած հրթիռներն իրենց արագությամբ կարող են հաղթահարել գոյություն ունեցող բոլոր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե […]
19:59 24.12.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը The Spectator պարբերականին տված մեկնաբանությունում հայտարարել է, որ հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը: «Ես իսկապես փոխել եմ իմ կարծիքը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերսկսման մասին, ինչպես և շատ վարչապետներ և արտգործնախարարներ: Կարծում էի, որ կարող ենք նորից սկսել: Ռուսաստանը գերտերություն է, որի հետ միասին մենք պայքարել ենք ֆաշիզմի դեմ: […]
23:31 17.12.2019
Ուկրաինայի կառավարությունը նախատեսում է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին ասվում է Ուկրաինայի կառավարության կայքում: Փաստաթղթում ասվում է, որ խոսքը նոր տնտեսական սահմանափակումների մասին է այն ընկերությունների դեմ, որոնք կապված են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին հումք տրամադրելու հետ: Ծրագրվում է, որ պատժամիջոցները կսահմանվեն 3 տարի ժամկետով: Դրանք կգործեն և՛ Ռուսաստանում, և՛ Կիևի կողմից չվերահսկվող Դոնեցկում և Լուգանսկում […]
21:34 07.12.2019
Սոչիում արդեն 4 ժամ է՝ շարունակվում է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում հանկարծ անջատվել է հոսանքը: Այս մասին հայտնել է lenta.ru-ն: Նշվում է, որ լույսը սենյակում անջատվել է այն բանից հետո, երբ երկու երկրների ղեկավարները ավարտել են ողջույնի և բացման խոսքերը: Ռուսաստանի նախագահ Պուտինը կատակել է՝ ասելով, որ […]
15:27 07.12.2019
The Washington Post-ը հայտնել է, որ դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Պարբերականի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են երկկողմ հարաբերությունները, սպառազինությունների վերահսկման հետ կապված հարցերը, ինչպես նաև Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Վերջին անգամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը այցելել […]
21:17 26.11.2019
Ռուսաստանն ամերիկացի տեսուչներին առաջին անգամ ցուցադրել է «Ավանգարդ» գերձայնային մանևրող հրթիռային համալիրը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ընդգծել, որ սպառազինության ցուցադրությունն իրականացվում է Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման ու սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի շրջանակում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ «Ավանգարդ» համալիրը մարտական հերթապահության կանցնի դեկտեմբերին:
18:30 26.11.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համառուսական մասնագիտական կողմնորոշման «Проектория» ֆորումի շրջանակներում մասնակիցների հետ կիսվել է մասնագիտություն ընտրելու իր փորձով: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Պուտինը հեռուստակամրջի ընթացքում մասնակիցներին պատմել է, որ մանուկ հասակում երազում էր դառնալ նավաստի կամ օդաչու: «Ամենասկզբում ես ունեի շատ տարբեր ցանկություններ, բոլոր երիտասարդների նման ցանկանում էի դառնալ նավաստի կամ […]
17:44 26.11.2019
Մոսկվայի «Речной» առևտրի կենտրոնից տարհանել են ավելի քան 200 մարդու ականի ահազանգի պատճառով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը` հղում անելով մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչին: «Տարհանվել է ավելի քան 200 մարդ»,- ասել է ներկայացուցիչը:
13:33 05.11.2019
Բուլղարացի նախկին պատգամավոր Նիկոլայ Մալինովը, որ մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ, այցելել է Մոսկվա՝ անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից մրցանակ ստանալու համար: Այս մասին հայտնել է The Sofia Globe-ը: Անցած ամիս Բուլղարիայի դատախազությունը Մալինովին մեղադրանք է առաջադրել լրտեսության և փողերի լվացման հետ կապված: Նրան նախնական կալանքից ազատել են սեպտեմբերի 10-ին` 25 հազար եվրո գրավի […]
15:36 23.10.2019
Մոսկվայում տարհանել են Դաշնային խորհրդի աշխատակիցներին: Տարհանման պատճառ է դարձել ճաշարանում վառված միսը: Այս մասին հայտնել է vesti.ru-ն: Շենքում ավտոմատ կերպով միացել է հակահրդեհային անվտանգության համակարգը: Ավելի ուշ բոլորին հանգստացրել են և խնդրել վերադառնալ իրենց աշխատավայր և չանհանգստանալ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայում՝ Դաշնային խորհրդի շենքից տարհանում են բոլոր աշխատակիցներին: Շենքում անջատել են […]
22:24 22.10.2019
Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Ավելի քան 6 ժամ տևած քննարկումների առանցքային թեման Սիրիայի հյուսիսային շրջաններում տիրող իրավիճակն էր: Ռուսական պատվիրակության անդամներից մեկի խոսքերով՝ երկու երկրների առաջնորդները միայն մի քանի ժամ բանակցություններ են վարել տետ-ա-տետ: Երկու առաջնորդների զրույցը եղել է բավականին բարդ և երկար: Հանդիպման վերջում […]
20:18 22.10.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն 5 ժամից ավելի բանակցություններ են վարում Սոչիում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Բանակցությունների առանցքային թեման է Սիրիայի հյուսիսային շրջաններում տիրող իրավիճակը: Հանդիմպան ընթացքում կողմերը քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները: Սիրիայի հյուսիսում այսօր ավարտվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված 5-օրյա զինադադարը: […]
16:16 22.10.2019
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման առանցքային թեման Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումներն են: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները: Նախքան նեղ կազմով հանդիպմանն անցնելը երկու երկրների առաջնորդները հույս են հայտնել, որ կկարողանան կարգավորել բոլոր հարցերը: «Ուզում եմ […]
14:31 22.10.2019
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպումը լինելու է բավականին բարդ և երկար՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Մենք ձեզ հետ ականատես ենք Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև շատ կոշտ հայտարարությունների փոխանակմանը: Հետևաբար, Պուտինը, հաստատ, խոսելու […]
10:58 22.10.2019
Սոչիում այսօր տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Դրա առանցքային թեման է լինելու Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները: Հանդիմպան ընթացքում կողմերը քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Սիրիայի հյուսիսում այսօր ավարտվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված 5-օրյա զինադադարը: Պաշտոնական Անկարան չի բացառել, որ […]
22:57 15.10.2019
Ռուսաստանցի իրավապահ մարմիններն ամբողջ երկրով մեկ խուզարկություններ են սկսել ընդդիմադիր գործիչ, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնիի շտաբներում: Համաձայն Ռուսաստանի քննչական կոմիտեի՝ ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում երկրի 30 շրջաններում բացված գրասենյակներում, ինչպես նաև Նավալնու հիմնադրամի աշխատակիցների բնակարաններում, որպես փողերի լվացման հետաքննության մաս: Նավալնին իր հակակոռուպցիոն հիմնադրամի դեմ հարուցված գործը անվանել է «ամբողջովին շինծու»: […]
16:26 12.10.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան է առաջադրել Ջոն Սալիվանին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: ԱՄՆ նախագահի այս որոշումը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից: Ջոն Սալիվանը պետքարտուղար Մայք Պոմպեոյի տեղակալն է: Հիշեցնենք, որ Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հանթսմանը հրաժարական էր տվել օգոստոսին:
15:44 24.09.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կժամանի Երևան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին: «Այո՛»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` պատասխանելով TASS լրատվական գործակալության հարցին:
17:20 10.09.2019
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների մակարդակը զրոյական է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Իհարկե, մենք կարող ենք ապրել առանց այդ հարաբերությունների, հիմնվելով երկկողմ նախագծերի վրա, զարգացնելով հարաբերությունները բացառապես Սլովենիայի մեր ընկերների հետ, մեծ թվով այլ եվրոպական երկրների հետ, բայց սա նորմալ չէ»,- ասել է Ռուսաստանի վարչապետը: […]
11:51 10.09.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտուտյան դեպքում պատրաստ է միանալ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև ընթացող բանակցություններին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դրանք առավել հայտնի են «նորմանդական ձևաչափ» անունով: Դրանց նպատակն է վերջ տալ Ուկրաինայի արևելյան հատվածում ընթացող հակամարտությանը: «Կարծում եմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումը […]
15:03 07.09.2019
«Россия» ջոկատի հատուկ ինքնաթիռը, որ ավելի վաղ դուրս է եկել Կիևից` Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դատապարտյալների փոխանակման շրջանակում, վայրէջք է կատարել Մոսկվայում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ուկրաինայի նախագան Վլադիմիր Զելենսկին էլ գնացել է Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան, որտեղ արդեն ընդունել է փոխանակման արդյունքում հայրենիք վերադարձածներին: Այս մասին էլ հայտնել է tvrain.ru-ն: Ավելի վաղ հայտնել […]
23:29 03.09.2019
ТурСтат տուրիստական պորտալը ներկայացրել է Ռուսաստան ներգնա տուրիզմի երկրների վարկանշային աղյուսակը՝ 2019 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում: Ըստ այդ ցուցակի՝ Հայաստանը տասնյակի մեջ է: Այս մասին հայտնել է Rusarminfo.ru-ն: Համաձայն ТурСтат-ի տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը օտարերկրյա քաղաքացիների ներգնա տուրիստական ուղևորությունների քանակով՝ 260 հազար ուղևորությամբ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Հայաստանից Ռուսաստան թռիչքների քանակը չի […]
21:29 27.08.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաղպաղակ է հյուրասիրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ նրանք շրջում էին մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքի միջազգային օդանավակայանի MAKS 2019 միջազգային ավիացիոն և տիեզերական սրահում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մոտենալով պաղպաղակի վաճառքի կետին՝ երկու երկրների առաջնորդներն ընտրել են իրենց սիրելի համը: Այնուհետև Թուրքիայի նախագահը հարցրել է Պուտինին. «Կվճարե՞ք իմ […]
11:00 27.08.2019
Մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքում այսօր կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Կողմերը քննարկելու են սիրիական պատերազմի և ռուս- թուրքական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էրդողանի այցը համընկնում է Սիրիայի զինված ուժերի կողմից Իդլիբ նահանգում ապստամբների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու հետ: Այդտեղ Ռուսաստանը և Թուրքիան ապառազմականացված գոտիներ են ստեղծել: Ավելի վաղ Էրդողանը […]
20:06 24.08.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 27-ին կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ՝ օգոստոսի 23-ին, երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Իդլիբ քաղաքում տիրող իրավիճակը: Նախագահները պայմանավորվել են ջանքեր գործադրել ահաբեկչության վերացման ուղղությամբ: