TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+3.09 oC

Ռուսաստան

Ադրբեջանը չի ընդունել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը

11:52 28.11.2017

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե Ադրբեջանը համաձայնություն չի տվել Բաքվում Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածու Գեորգի Զուևին։ Պատճառը նրա հայամետ դիրքորոշումն է։

Դիվանագիտական կանոններով ընդունված է, որ ընդունող երկիր դեսպան գործուղելուց առաջ ուղարկող կողմը թեկնածուի մասով համաձայնություն պետք է ստանա ընդունող կողմից։ Ընդ որում՝ եթե ընդունող կողմը (այս դեպքում՝ Ադրբեջանը) որևէ կերպ չի արձագանքում թեկնածուի առաջարկին, համարվում է, որ համաձայնություն չի տրվել։

Հուլիսին ռուսական կողմը հրապարակել էր իր թեկնածուի անունը, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները հիմա են տեղեկություն տարածում թեկնածուի մերժման վերաբերյալ։ Ընդ որում՝ վկայակոչում են ռուսական ԱԳՆ-ի իրենց անանուն աղբյուրներին։

̰
Ռուսաստանում WiFi ծածկույթ կապահովեն գետի վրա

17:30 25.11.2017

Հաջորդ տարի Ռուսաստանում անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ WiFi ծածկույթով կծածկեն նույնիսկ Դոն գետի ռոստովյան հատվածը։ Ներկայում WiFi կապով ապահովված է միայն գոտի առափնյա հատվածը, իսկ հենց գետը համարվում է մեռյալ տարածք։

Ապագայում ծածկույթը կփակի ամբողջ ջրային հատվածը` նավարկությունների մասնակիցների համար։ Դրանից բացի, անվճար ինտերնետ կապը հասանելի կլինի նաև Ռոստով-Արենա մարզադաշտում։

̰
Եվրոպան պետք է աչալուրջ լինի թշնամական Ռուսաստանի նկատմամբ․ Թերեզա Մեյ

13:58 24.11.2017

Բրիտանիայի վարչապետը Եվրոպայի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների շարքն է դասել Ռուսաստանին՝ պնդելով, որ եվրոպական երկրները պետք է աչալուրջ լինեն այս հարցում։

̰
Ռուսաստանի բնակչության թիվը կտրուկ կկրճատվի. հետազոտություն

15:55 18.11.2017

Ռուսաստանի բնակչության բնական նվազումը մինչև 2035 թվականը ամենալավատեսական կանխատեսումներով կարող է հասնել մինչև 400 հազար մարդու, իսկ հոռետեսական սցենարի դեպքում՝ 1 միլիոն մարդու:

̰
Հեծանիվ հայտնագործելը դժվար է․ Նալբանդյանը՝ Լավրովի հնարավոր նոր առաջարկի մասին

15:26 17.11.2017

Արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից հեծանիվ հայտնագործելը դժվար է, քանի որ մինչ այժմ բազմաթիվ տարբերակներ են առաջարկվել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

̰
Ռուսաստանում մտադիր են հարկային դաշտ բերել բիթքոինը

14:54 14.11.2017

Կրիպտոտարադրամների «արտադրությունը» (մայնինգը)՝ որպես իրավաբանական անձանց ու անհատ-ձեռներեցների գործունեություն, պետք է գրանցվի ու մտնի հարկային դաշտ։ Նման դիրքորոշում է հայտնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Օլգա Սկորոբոգատովան։

̰
Թուրքիայի «և-և» քաղաքականությունը С-400 համակարգեր գնելիս

12:21 14.11.2017

Ռուսաստանից С-400 համակարգեր գնելու հետ միաժամանակ Թուրքիան չի հրաժարվում եվրոպական համանման համակարգերի գնման վերաբերյալ բանակցություններից։ Ներկա փուլում С-400 համակարգերի վերաբերյալ արդեն կա նախագահների մակարդակով քաղաքական ծանրակշիռ պայմանավորվածություն։ Իսկ եվրոպական (Ֆրանսիայի և Իտալիայի համատեղ արտադրության) SAMP-T տիպի համակարգեր գնելու վերաբերյալ շարունակվում են բանակցությունները։

̰
Սիրիայի խնդրի ռազմական լուծմանը չհավատացողները թող զորքերը դուրս բերեն այնտեղից․ Էրդողան

16:45 13.11.2017

Ռուսաստան այցից առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե չի հասկանում Սիրիայի խնդիրը ոչ ռազմական ուղիով լուծել ցանկացողներին։

̰
Արևմտյան ԶԼՄ-ները ուշադրություն են շեղում․ ՌԴ ՊՆ ղեկավար

18:33 10.11.2017

Ռուսաստանի զինված ուժերի «Արևմուտք-2017» զորավարժության վերաբերյալ արևմտյան լրատվամիջոցների բարձրացրած աժիոտաժն ուղղված է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի ավելացման թեմայից շեղելուն։

̰
Հայաստանը ճշտում է Ռուսաստանում ոչնչացված լոլիկի հարցը

16:20 10.11.2017

Հայաստանի գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը Ռուսաստանի գործընկերներին հարցում է ուղարկել՝ ճշտելու համար Ռուսաստանում հայկական լոլիկի 21 տոննա խմբաքանակի առգրավման և ոչնչացման մասին տեղեկությունները։

Լուրն այսօր հաղորդել են ռուսական լրատվամիջոցները՝ պնդելով, որ նմուշառման արդյունքում լոլիկի մեջ վտանգավոր վնասատու հարավամերիկյան ցեց է հայտնաբերվել։ Արդյունքում լոլիկի ամբողջ խմբաքանակը առգրավվել է։

«Պարզաբանում ենք խնդրել, թե ինչ տնտեսվարող է և ինչ խմբաքանակի մասին է խոսքը, որովհետև խախտման կամ հետվերադարձի մասին մեզ պաշտոնապես տեղեկություն չի եկել։ Տեղեկությունը եղել է լրատվամիջոցներում, և մենք պետք է պարզենք՝ որ տնտեսվարողի մասին է խոսքը, երբ է արտահանել, ինչ է արտահանել, որտեղից է արտահանել։ Մենք [նամակը] գրել ենք, որ մեզ գրությամբ պարզաբանեն», — Շանթնյուզի հետ զրույցում նշեց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը։

Սրան զուգահեռ այսօր թուրքական մամուլը տեղեկություններ է տարածել, թե Ռուսաստանը հանել է թուրքական լոլիկի ներկրման արգելքը, և այսօր լոլիկի առաջին խմբաքանակը Թուրքիայից արտահանվել է Ռուսաստան։

̰
Հայ սակրավորները վերապատրաստվել են Ռուսաստանի հակաականային կենտրոնում

12:31 10.11.2017

Հայաստանի զինված ուժերի առնվազն երեք զինծառայող վերապատրաստման դասընթաց է անցել Ռուսաստանի ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնում։ Հայաստանի զինծառայողների հետ դաընթացին մասնակցել են նաև Ղազախստանի և Բելառուսի սակրավորները։

Վերապատրաստումն անցկացվել է Ռուսաստանի այն կենտրոնում, որը զբաղվում է Սիրիայում զինյալներից մաքրված տարածքների ականազերծմամբ։ Կենտրոնի զինծառայողների սիրիական փորձը նույնպես ներկայացվել է դասընթացի ընթացքում։

Հավանական է, որ դասընթացն անցկացվել է այն բանի համար, որ երեք երկրների, այդ թվում և Հայաստանի սակրավորները պատրաստ լինեն Սիրիայում գործողություններին։

Հայաստանը Սիրիայի ականազերծման աշխատանքներին մասնակցելու պատրաստակամությունը հաստատել է նոյեմբերի սկզբին։ Սակայն այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը՝ առանց մասնավորեցնելու, թե քանի զինծառայողի մասնակցության մասին է խոսքը։

̰
BACK_TO_TOP