15:48 27.03.2019
Վենեսուելա ժամանած ռուս զինվորականների թվում կան ռազմական կիբերանվտանգության ոլորտի փորձագետներ: Այս մասին հայտնում է Reuters- ը`հղում անելով ԱՄՆ կառավարության աղբյուրին: ԱՄՆ-ում հավատացած են, որ նրանք եկել են երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին օգնելու և երկրի կիբերենթակառուցվածքների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար: Ավելի վաղ վենեսուելական իշխանությունները հաստատել էին, որ ռուսական ռազմական ուժերը ժամանել են Վենեսուելա:
Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես shantnews.am-ի խմբագրությանը։ Այլ ԶԼՄ-ներում սույն կայքի հրապարակումներից որևէ մեկը ամբողջական վերահրապարակելու համար անհրաժեշտ է խմբագրության համաձայնությունը: Լրատվամիջոցները կարող են shantnews.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար` պարտադիր օգտագործելով հիպերհղում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ" պաշտոնական համաձայնության։.