12:23 22.09.2018
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի ընտրություն է: Հատուկ դրա համար արտահերթ նիստ է հրավիրվել: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նիստին ներկա չէ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը:
14:35 12.01.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայկական առաջնություններում տեսնում է շատ ֆուտբոլիստներ, որոնք իրենց տաղանդով կարող են գերազանցել Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ եմ տեսնում։ Հաստատ 10-ից ավելի ես տեսնում եմ։ Բայց արդյո՞ք նրանցից որևէ մեկը կդառնա այն, ինչը նշեցի Մխիթարյանի մասին։ Շատ կարևոր է՝ լինել աշխատասեր Մխիթարյանի նման և լինել պրոֆեսիոնալ Մխիթարյանի նման, լինել կարգապահ Մխիթարյանի նման և ամենակարևորը սիրել ֆուտբոլը Մխիթարյանի նման», — նշել է Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ այս 4 հատկանիշներն ունենալու դեպքում այդ 10 ֆուտբոլիստները Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ կդառնան։
13:53 12.01.2018
«Իմ համար շատ ավելի կարևոր է, և բոլորիս համար պետք է շատ ավելի կարևոր լինի, որ ինտրիգ լինի Հայաստանի առաջնությունում։ Հայաստանի առաջնությունում ինտրիգ լինի, ուժեղ ակումբներ լինեն, շատ ավելի կուժեղանան մեր ակումբները։ Բնականաբար Եվրոլիգաներում ավելի հաջող հանդես կգան», — հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ սա հնարավորություն կտա ունենալ և ուժեղ ֆուտբոլիստներ, և ուժեղ ակումբներ, որոնք արդեն կկարողանան միջազգային առաջնությունների մասնակցել։ Այս մասին Հայրապետյանը հայտարարել է՝ պատասխանելով օտար երկրներում հանդես եկող հայ ֆուտբոլիստների մասին հարցին։
«Օրինակ, ես կարծում եմ՝ Սահակյան Արմանը, հենց ինքն ավելի է ուժեղացնելու նույն «Ալաշկերտը»։ Նույն «Բանանցի» ղեկավարները, կարծում եմ, Արարատ Ոսկանյանի հայտնվելն ավելի ինտրիգ է։ Նույն «Արարատ Երևանի» սեփականատերերը, կարծում եմ, արդեն ավելի են ուժեղացնելու, որովհետև հակառակ դեպքում «Արարատ Երևանը» ստվերում կմնա», — հայտարարել է Հայրապետյանը։
13:08 12.01.2018
«Մրցավարական կոնկուրսն այն տեղն է, որը միշտ էլ խոցելի է․ և օբյեկտեիվ, և սուբյեկտիվ կարող ենք քննադատալ։ Բնականաբար մրցավարն ինքն էլ մարդ է և կարող է սխալվել», — Հայաստանի ֆուտբոլային մրցավարների վերաբերյալ դժգոհությունների մասին հարցին պատասխանելիս նշել է Ռուբեն Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ մրցավարներին ավելի շատ են թիրախավորում, քան պետք է։ Հայրապետյանի կարծիքով՝ սխալներ ու բացթողումներ անշուշտ եղել են, սակայն մրցավարների աշխատանքը ներկայացվում է ավելի վատ, քան նրանք իրականում աշխատում են։
«Մրցավարներն ավելի ուժեղ են, քան առաջնությունը։ Մրցավարներն ավելի լավն են, քան մեր բարձրագույն խմբի ակումբները», — նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։