TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Ռոբոտներ

Աշխատատեղերն ամբողջ աշխարհում կարող են կրճատվել մինչև 20 տոկոսով

15:03 05.12.2017

Մինչև 2030 թվականը, ընդամենը 12-13 տարում, աշխարհում կարող է կրճատվել 800 միլիոն աշխատատեղ։

̰
Ռոբոտն արդեն կարողանում է սալտո անել. մարդու պես

12:05 25.11.2017

Ամերիկյան Boston Dynamics ընկերության նախագծած մարդանման (հումանոիդ) ռոբոտն արդեն կարողանում է սալտո անել։ Եվ դա անում է հենց մարդու պես՝ երբեմն դժվարությամբ պահելով հավասարակշռությունը (թեև մարդկանց մեծ մասը նույնիսկ այդպես չի կարողանում)։

Սա ռոբոտի ցուցադրական մասն է, իսկ կիրառական նշանակությունն այն է, որ նա կարողանում է իրեր տեղափոխել, անցնել խոչընդոտների վրայով, ցատկել դարակների վրա և այլն։

Այս ռոբոտը, որի տրվել է Ատլաս անունը, ունի 1,5 մետր հասակ, 75 կգ զանգված, սքանչելի տեսողություն և այլ պարամետրեր, որոնց հիման վրա շատ նման է մարդուն։ Ատլասի մասին նախորդ տեսանյութերից մեկում ցուցադրվում էր, որ նույնսիկ նրան խանգարելու, վերցրած իրը գցելու, բրդելու դեպքում ռոբոտը հավասարակշռությունից դուրս չի գալիս (ուղիղ և փոխաբերական իմաստներով) և շարունակում է կատարել իր աշխատանքը։

Այս տեսանյութը հումորային շարժանկարների առիթ տվեց, որոնք արդեն պատկերում են, թե ինչպես են այս ու նմանատիպ «անարգանքներից», «ստորացումներից» հետո ռոբոտները ըմբոստանում մարդկության դեմ, և իրականանում է «Տերմինատոր» ֆիլմի սցենարը։

̰
BACK_TO_TOP