TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի որդուն բավարարում է հոր գործով դատարանի որոշումը

17:09 18.05.2019

Երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյամը, գոհ է դատարանի որոշումից, որի համաձայն՝ հայրն ազատվելու է կալանքից։ Դատարանի որոշման հրապարակումից հետո այս մասին կրտսեր Քոչարյանն ասաց լրագրողների հարցերին պատասխանելիս։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Քոչարյանի կալանքից դժգոհ քաղաքացիները փակել են դատարանի հարակից փողոցը

16:48 18.05.2019

ՀՀ երկրորդ նախագահին կալանքից ազատ արձակելու դատարանի որոշումից դժգոհ ցուցարարները աղբամաններով փակել են դատարանի հարակից Գյուլիքեխվյան փողոցը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

̰
Սա վատատեսական սցենարն էր. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ դատարանի որոշման մասին

16:38 18.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, դատարանի որոշմամբ, փոխվեց. նա ազատ կարձակվի: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ գնահատական կտա դատարանի որոշմանը: Նա հիշեցրեց՝ ասում էր, որ կան վատատեսական և լավատեսական սցենարներ: Լավատեսականի դեպքում գործի կարճում էր ենթադրվում, իսկ վատատեսականի դեպքում՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակում: «Մենք ստացանք իմ գնահատած վատատեսական սցենարը: Կա՞ […]

̰
Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի րոպեներ անց՝ փաստաթղթերը լրացնելուց անմիջապես հետո

16:28 18.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն այժմ տանում են մեկուսարան: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այս պահին այնտեղ են գնում նաև Քոչարյանի պաշտպանները: Բոլոր փաստաթղթերը լրացնելուց Ռոբերտ Քոչարյանին ազատ կարձակեն: Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա րոպեներին նրան ազատ կարձակեն: Ավելի վաղ հայտնել էինք՝ րոպեներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության […]

̰
Ռոբերտ  Քոչարյանը ազատվեց կալանքից

16:04 18.05.2019

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք  վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ  Գրիգորյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը: Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից: Խափանման միջոց ընտրվեց՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելը: Հիշեցնենք՝ դատարանը 4 օր շարունակ նախնական դատական նիստում քննում էր  պաշտպանական կողմի միջնորդությունը Քոչարյանի կալանքն անձնական […]

̰
Քոչարյանին կալանքից ազատելու կողմնակիցները և ընդդիմացողները հավաքվել են դատարանի առջև

14:19 18.05.2019

Այսօր սպասվում է դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու կամ կալանքից ազատելու մասին որոշման հրապարակումը։ Այդ առիթով դատարանի շենքի դիմաց է հավաքվել ցուցարարների երկու խումբ։ Մի մասը պնդում է, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, մյուսը պնդում է, որ պետք է ազատվի։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Քոչարյանի պաշտպանը հատուկ հայտարարություն տարածեց պատգամավորի գրառման մասին

12:07 18.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր հատուկ ասուլիս է հրավիրել, որպեսզի իրենց դիրքորոշումն արտահայտի պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառման վերաբերյալ, ինչպես նաև հայտարարություն և կոչեր անի պաշտոնատար անձանց։ Ալումյանի խոսքով՝ Սարգսյանի հրապարակումը խախտում է Քոչարյանի անմեղության կանխավարկածը, ինչպես նաև սահմանադրական կարգի տապալման կոչեր է պարունակում, քանի որ քաղաքացիներին կոչ է անում ճնշում գործադրել […]

̰
Քոչարյանի պաշտպանները փորձել են մանիպուլյատիվ հնարքներով խաղալ հանրային տրամադրությունների հետ. դատախազություն

20:41 17.05.2019

ՀՀ դատախազությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` այսօր` մայիսի 17-ի ասուլիսում հնչած դիրքորոշումներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ «Այսօր հրավիրած ասուլիսում քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, անդրադառնալով նախորդ օրերին տեղի ունեցած՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ընթացքում դատախազների ներկայացրած դիրքորոշումներին, ըստ էության շարունակելով պաշտպանական կողմի որդեգրած մարտավարությունը, դատավարական գործընթացից դուրս […]

̰
ՀՔԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի հայտարարությանը

19:26 17.05.2019

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել` կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի արած հայտարարության հետ: Ներկայացնենք ՀՔԾ պարզաբանումն ամբողջությամբ. «Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է զինվորներին մասնավոր միջոցներից գումար բաժանելու հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, որի ժամանակ նա որպես […]

̰
Բակո Սահակյանի խնդրանքին բարոյապես նորմալ եմ նայում, բայց քաղաքական իմաստով հարցեր կան․ Փաշինյան

17:57 17.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդություն ներկայացնելուց հետո Բակո Սահակյանը այդ մտադրության մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ստացել նրա կարծիքը։ Այս մասին այսօր ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանն ասել է ինքը՝ Փաշինյանը։ «Դիմելուց մեկ օր առաջ նա ինձ տեղեկացրել է, և ես հայտնել եմ իմ վերաբերմունքը։ Բարոյապես նորմալ եմ համարում, բայց […]

̰
Քոչարյանի պաշտպանները հանդիպել են լրագրողներին

14:04 17.05.2019

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատն այս օրերին անցկացվել է հարթ, սակայն խնդիր, այնուամենայնիվ, եղել է: Այս մասին ասել են պաշտպանները լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ նրանց՝ դատավարության վերջին պահին պաշտպանները ելույթ են ունեցել մեկ անգամով պակաս, ինչը խախտել է հավասարակշռությունը, և պաշտպանական կողմը չի կարողացել հակափաստարկներ բերել: Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը պնդում է, որ եթե փողոց […]

̰
Որևէ պաշտոնյայի հայտարարություն չի կարող լարում մտցնել ՀՀ և Արցախի ժողովուրդների միջև. Ռուբեն Ռուբինյան

13:42 17.05.2019

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Արցախի նախկին ու ներկա նախագահների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատին ներկայանալու քայլը, ասաց, որ դա գնահատում է որպես փաստ: «Չեմ կարծում, որ որևէ բան կարող է վնասել ՀՀ և Արցախի ժողովուրդների եղբայրությանը»,- ասաց նա: Ռուբինյանն արձագանքեց վարչապետի հայտարարությանը՝ Արցախը […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն ավարտվեց. որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին

20:53 16.05.2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության այսօրվա նիստը ևս ավարտվեց: Դատախազ Արթուր Դավթյանի եզրափակիչ ելույթից հետո հայտարարություն անելու ցանկություն հայտնեց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը, սակայն դատավորն ընդհատեց. «Դատարանը գտնում է, որ բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղծվել են արդեն՝ կողմերին դիրքորոշումներ արտահայտելու համար, կողմերը մանրամասներով, դետալային ներկայացրին հանգամանքները, դատարանը գնում է խորհրդակցական սենյակ, որոշումը […]

̰
«Մարտի 1-ի գործով շուրջ 120 մլն դրամի վարձատրություն է բաժանվել մայրաքաղաքում տեղակայված զինծառայողներին». Արթուր Դավթյան

20:49 16.05.2019

«Ակնհայտ հարց է ծագում՝ իրենց պաշտոնական պարտականությունները, ըստ իրավաչափ հրամանի կատարած, զինծառայողներին ցուցակով ոչ պետական միջոցներից վարձատրություն տալու տրամաբանությունը որն էր, իսկ գործով օբյեկտիվ տեղեկություններ են ձեռք բերվել, որ գործով մյուս մեղադրյալների հրամաններով շուրջ 120 մլն դրամի վարձատրություն է բաժանվել մայրաքաղաքում տեղակայված զինծառայողներին»,- այսօր դատարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա խոսեց մարտի 1-ի […]

̰
Գլխավոր դատախազը դատարանում պաշտպանում է մեղադրանքը՝ հակադրվելով Ռոբերտ Քոչարյանի փաստարկներին

20:35 16.05.2019

Դատարանում մեղադրանքի պաշտպանությամբ հանդես է գալիս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Ես ստիպված եմ լինելու անդրադառնալ ներկայացված փաստարկներին: Ի՞նչ փաստարկներով հանդես եկան մեր գործընկերները պաշտպանական կողմի, 14 էջանոց մեղադրանքի որոշումը փորձ արվեց աղճատված, տեքստից կտրված ներկայացնել դատարանին, մինչդեռ բազմիցս ներկայացվել է, որ այս մեղադրանքը տրամաբանական մեկ ամբողջ շղթա է, ու առանձին կտրել տեքստից ու ենթարկել […]

̰
«Թյուր կարծիք չստեղծվի, որ դատարանում հնչածն աղերս ունի իրականության հետ». դատախազ

20:06 16.05.2019

Դատախազ Պետրոս Պետրոսյանը, ամփոփելով Ռոբերտ Քոչարյանի ելույթի ընթացքում շեշտադրված հանգամանքները, նշեց. «Մնում ենք մեր տեսակետից։ Այս մի քանի օրվա նիստերի արդյունքում պաշտպանական ճառ լսեցինք, և պաշտպանների կողմից կոնտեքստից կատարված վերլուծություններ կատարվեցին, թյուր կարծիք չստեղծվի, որ այն հայտարարությունները, որ հնչեցին դատարանում, աղերս ունեն իրականության հետ»: Խոսեց այն մեղադրանքի մասին, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե որոշ […]

̰
Վիճաբանություն Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջև

19:06 16.05.2019

Դատարանը տեղեկացրել է, որ  երաշխավորագրերի հարցը կքննարկի խորհրդակցական սենյակում, իսկ մինչ այդ որոշ ժամանակ շարունակվել է դռնբաց դատավարությունը, որից հետո նիստն ընթացել է դռնփակ: Բաց ընթացակարգի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը շարունակել է իր ելույթը՝ խոսելով իր անձեռնմխելիության հարցի մասին, միջամտել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Կողմերի միջև տեղի է ունեցել վիճաբանություն: «Լրիվ համոզված եմ, որ ուղղակի […]

̰
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պատրաստ են ստանձնել պատասխանատվություն Ռոբերտ Քոչարյանի համար

18:18 16.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին հարցը, Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում վերահաստատեցին իրենց կողմից ներկայացված անձնական երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:  Դատարանը նրանց դարձյալ տեղեկացրեց, որ Քոչարյանը […]

̰
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում են` Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությամբ

17:12 16.05.2019

Ուղիղ ժամը 17.00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայր են ժամանել Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրանք այստեղ են երաշխավորությամբ` փոխելու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը: Նրանք վաղուց էին երաշխավորագրեր ներկայացրել, սակայն դատարանը հայտնել էր, որ նրանց ներկայությունը դատարանում պարտադիր է, քանի որ պետք է նրանց տեղեկացնեն ոչ միայն […]

̰
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանի դահլիճում են

17:04 16.05.2019

Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատարանի դահլիճում են: Նրանք երաշխավորագրեր են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով: Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունն ընթանում է դռնբաց, քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հարցը: Քոչարյանը հայտարարել է, որ լրագրողներին պետք է դուրս հրավիրեն դահլիճից, քանի որ ինքը պետական […]

̰
Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դատարանում պետական գաղտնիք հայտնել․ առաջարկել է լրագրողներին դուրս հրավիրել

16:59 16.05.2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ընթացքում, որը տեղի է ունենում դռնբաց, և որտեղ քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հարցը, Քոչարյանը հայտարարել է, որ լրագրողներին պետք է դուրս հրավիրեն դահլիճից, քանի որ ինքը պետական գաղտնիք է հայտնելու: Ինչպես տեղեկացնում է SHANTNEWSam-ի լրագրողը, Արցախի նախագահները դատարանում կլինեն 17.00-ին: Հիշեցնենք, որ նախագահ Բակո Սահակյանն ու […]

̰
Ռոբերտ Քոչարյանը խոսեց դատարանում

15:16 16.05.2019

Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանում շարունակում է ներկայացնել հիմքերը, որոնցով պետք է խափանման միջոցը փոխվի, և Ռոբերտ Քոչարյանն այս փուլում ազատ արձակվի: Պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ հիմքեր չկան կալանավորելու և այն բոլոր հիմքերը, որ դատախազությունը ներկայանում է Ռոբերտ Քոչարյանի դեմ, համաշխարհային պրակտիկայում օգտագործվում է […]

̰
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին զուգահեռ ակցիաներ են ընթանում

14:50 16.05.2019

Շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով նախնական դատական նիստը: Արդեն չորրորդ օրն է, ինչ դատարանի առջև՝ դատական նիստին զուգահեռ, ընթանում են ակցիաներ: Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմախոսները փորձում են լսելի դարձնել իրենց ձայնը:  

̰
Թումանյանի պատմվածքների հավաքածուի հետ համեմատություն` Քոչարյանի գործով դատին

14:41 16.05.2019

«Գործը չկա, ինչպես սիրում են ասել գործիչներից ոմանք, գործը ջուր է, նույնիսկ ջուր չէ, օդ է, դրա համար փորձ է կատարվել ձևակերպումներն էնպես տան, որ խճճեն, պարզ չլինի»,- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերի քննության ժամանակ ասաց նրա պաշտպան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով մեղադրական եզրակացությանը: Օրբելյանը նշեց, որ խճճելու, պարզ չգրելու իրավունքը մեղադրող կողմինն է, ինքը խնդիր չունի: […]

̰
Ե՞րբ դատարան կժամանեն Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը

14:29 16.05.2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը շարունակվում է: Ինչպես արդեն հայտնել էինք, Քոչարյանի պաշտպանները ներկայացնում են հիմնավորումներ, ըստ որոնց` այս փուլում կալանավորումը որպես խափանման միջոց չպետք է կիրառվի: Ե՞րբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման […]

̰
Քոչարյանը չունի մեղադրյալ կարգավիճակ, ուստի կալանքը չի կարող կիրառվել. պաշտպան

13:40 16.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի որոշումը, որը, մեկնաբանելով քրեական դատավարության օրենսգիրքը, ասում է հետևյալը` որպեսզի անձը լինի մեղադրյալ, անհրաժեշտ է 5 գործողություն՝ պետք է որոշում կայացվի մեղադրանք առաջադրելու մասին, դրա մասին հայտնվի մեղադրյալին, պարզաբանվի մեղադրանքի էությունը և հանձնվի մեղադրանքի մեկ օրինակ: Նրա խոսքերով` երեկ պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրել […]

̰
Պաշտպանը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հիմնավորումները

12:54 16.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննությունը: Այսօր կալանքը փոխելու հիմնավորումներ է ներկայացնում պաշտպաններից Արամ Օրբելյանը: Նա ներկայացրեց Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանների համապատասխան որոշումները, որոնք առնչվում են կալանավորման հիմքերին: «Կալանավորման անհրաժեշտությունը պետք է հաստատվի փաստական, այդ թվում` քրեական հետապնդումը բացառող հանգամանքները հերքող տվյալներով և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը` […]

̰
Լրագրողները բոյկոտեցին Ռոբերտ Քոչարյանի նիստը

12:10 16.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, որտեղ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, չհաջողվեց լուծել ձայնի խնդիրը: Լրագրողները, ի նշան բողոքի, դուրս եկան դատարանի դահլիճից, մինչև ձայնի խնդիրը լուծվի: Դժգոհությունից հետո լրագրողներին թույլատրվեց ապակիներից ներս մտնել և նիստին հետևել դահլիճի այդ հատվածից:

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով նիստն անցկացվում է անորակ ձայնով

11:53 16.05.2019

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում Քոչարյանի պաշտպանները ներկայացնում են հիմնավորումներ, ըստ որոնց` այս փուլում կալանավորումը որպես խափանման միջոց չպետք է կիրառվի: Հիմնավորումները ներկայացնում է Արամ Օրբելյանը, սակայն, դատարանի ապակեպատ դահլիճում ձայնի խնդիր կա: Ապակիներից այն կողմ նստած քաղաքացիներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն կարողանում հետևել դատավարության ընթացքին, ինչի պատճառով […]

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը կշարունակվի վաղը

18:47 15.05.2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը հետաձգվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով: Հաջորդ նիստը կկայանա վաղը` ժամը 11։00-ին: Այս նիստի ընթացքում դատարանը շարունակում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը: Պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացնում էր իր պաշտպանյալին կալանքից ազատելու միջնորդությունը:

̰
BACK_TO_TOP