TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Ռոբերտ Քոչարյան

Որևիցե մեկն անհատական կարծիք ասելու իրավունք չունի. Ծառուկյանն արձագանքել է Քոչարյանի մասին Վարդան Ղուկասյանի հայտարարությանը

14:13 03.06.2019

ԱԺ-ի միջանցքում այսօր լրագրողները հարց են ուղղել ԲՀԿ խմբակցության ղեկավարին: Գագիկ Ծառուկյանից հետաքրքվել են, թե ինչպես է նա վերաբերվում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, որում նա Ռոբերտ Քոչարյանի ազատությունն էր պահանջել: «Դուք իրեն հարցրեք, ինքը կպատասխանի: Կոռեկտ չի լինի, եթե ես ասեմ: Եթե խմբակցությունը լիներ, ես կհայտարարեի: Ես այսօր հրավիրել էի նիստ, որի ժամանակ […]

̰
Սամվել Բաբայանի համակիրները ներկայացրին Արայիկ Հարությունյանի հետ հակասությունները

13:43 03.06.2019

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները պնդում են, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի կուսակիցներն են եղել իրենց վրա կրակողները։ Այսօրվա ասուլիսի ժամանակ նրանք պնդում էին, որ մինչ կրակոցները, իրենց մոտ 25 րոպե հետապնդել են 20-40 մարդ՝ մեքենաներով։ «Եթե Արայիկ Հարությունյանը չի տիրապետում՝ իր կուսակցության 40 հոգին ինչ են անում, ուրեմն թող կուսակցության […]

̰
Ձերբակալում եք երկու հոգու, անունը դնում, թե շրջանակը պարզ է. Սամվել Բաբայանի գրասենյակը՝ Քննչական կոմիտեին

18:04 01.06.2019

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակն արձագանքել է Քննչական կոմիտեի հայտարարությանը՝ իր համակիրների վրա կրակոցներ արձակելու վերաբերյալ: Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հանգամանքները, քննչական կոմիտեի հայտարարությունը, լրատվականների ինֆորմացիոն հրապարակումները դասավորվեցին այնպես, որ մեզ համար այդպես էլ մութ մնաց, հիմա Սամվել Բաբայանի համակիրներին մոտ 50 հոգանոց խումբը ավտոմեքենաներով հետապնդել է կիլոմետրերով , […]

̰
Դատախազությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի հայտարարությանը

18:00 01.06.2019

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այսօր առավելապես որպես «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» հայտնի քրեական գործով իբրև մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից այդ քրեական գործի առնչությամբ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված երկու բողոքները (Ռ. Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, ինչպես նաև քրեական գործով […]

̰
ՍԴ անդամ ընտրվելու դեպքում Վահե Գրիգորյանը կշարունակի՞ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների պաշտպանությունը

16:40 01.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք փաստաբան Վահե Գրիգորյանը, ով Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն է, ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում իրավասու է շարունակել իրականացնել իր լիազորությունները: «Իմ կարծիքով, իսկ կարծիքս հիմնված է օրենքի որոշակի մեկնաբանության վրա, քանի որ իրավիճակը կանոնակարգված չէ, նա կարող […]

̰
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը Վերաքննիչ դատարանից ճշտելու է՝ ինչո՞ւ է 2 բողոք մակագրվել նույն դատավորին

14:37 01.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը երկուշաբթի պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան՝ պահանջելու ընթացակարգի հետ կապված տեղեկություններ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց՝ իրենց մտահոգում է այն, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին: «Եթե դա եղել է համակարգչային մակագրման գործով, ապա համապատասխան տվյալներ ենք ուզելու […]

̰
Մհեր Գրիգորյանին հավանաբար կփոխարինի Դավիթ Տոնոյանը․ «Ժամանակ»

08:58 31.05.2019

«Ժամանակ» թերթը գրում է․ «Կառավարությունում սպասվող կադրային փոփո­խությունները կարող են առնչվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Վար­չապետ Փաշինյանին Գրիգորյանը պետք էր այնքան ժամանակ, քանի դեռ նա համարում էր, որ Գրիգորյանը տնտեսության մեծ գի­տակ է: Մինչդեռ Գրիգորյանն այդպես էլ որևէ տնտե­սական հրաշք չգործեց՝ բա­ցի իր անձնական հարցերը լուծելուց: Նա այդպես էլ չդարձավ թիմի անդամ, քա­նի որ կառավարություն էր […]

̰
Ինչո՞ւ է դատավոր Գրիգորյանը ՍԴ-ից հետ վերցրել Քոչարյանի գործի նյութերը

17:00 29.05.2019

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած, նրա գործով վարույթը կասեցնելու մասին որոշում կայացրած և այն Սահմանադրական դատարան (ՍԴ) ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել են դատավոր Գրիգորյանի գրասենյակից։ Դատավորի քարտուղար Գոռ Վարդանյանի խոսքերով՝ գործի նյութերն այժմ […]

̰
Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել

12:10 29.05.2019

ՀՀ Ազգային ժողովում  հերթական լիագումար նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը նշել է, որ խմբակցության օրակարգում չի եղել հարց, որպես ընդդիմություն, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին միանալու մասին, չեն քննարկել և չեն քննարկելու այդ հարցը: Իսկ այն դիտարկմանը, որ «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունը նախկինում կապում էին Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, […]

̰
Ոչ մի բանտ քո մտքի, կամքի ազատությունը չի կարող սահմանափակել․ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է աջակիցների հետ

23:59 28.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ նախագահ Ռոբերտ Քոչարյանն մայիսի 28-ին աջակիցների հետ հանդիպմանը հանդես է եկել ելույթով: Հանդիպման տեսագրությունը հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ «Հարգելի ընկերներ, մոտ տասը տարի առաջ ինձ թվացել է, թե իմ կյանքի հիմնական իրադարձությունները անցյալում են և սպասվում է շատ կանխատեսելի, հանգիստ կյանքի շարունակությունը, սխալվել եմ։ Նաև ինձ թվացել է, […]

̰
Ինչո՞ւ գրագողության հարցը ԱԺ մտավ այն ժամանակ, երբ Ազարյանի ատենախոսության հարցը սկսեց քննարկվել

14:40 28.05.2019

«Հեռանկար»-ի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հետաքրքրվել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանից, թե ինչու գրագողության թեման խորհրդարան հասավ հենց այն ժամանակ, երբ խոսվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած  դատավորի՝ Ալեքսանդր Ազարյանի, ատենախոսության կեղծված լինելու մասին: «Ես շատ ուրախ եմ, որ առիթ դարձավ, քանի որ ես և փետրվարին ԵՊՀ-ում հանդիպում էի կազմակերպել գրագողության դեմ պայքարի չափանիշներ […]

̰
ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան համագործակցության հարց օրակարգում չկա. Արթուր Խաչատրյան

12:34 28.05.2019

ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց, որ օրակարգում Դաշնակցություն-Ռոբերտ Քոչարյան համագործակցության հարց չունեն: Դիտարկմանը՝ ՀՅԴ հանրահավաքին Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից էլ էին մասնակցում, Խաչատրյանն արձագանքեց. «Է, դուք էլ գայիք, մասնակցեիք: Ուրախ կլինեինք, որ դուք էլ գայիք»: Լրագրողները հիշեցրին՝ նախկինում քաղաքական ամուսնությունների պատճառով նախարարություններ էին ստեղծվում: Խաչատրյանը հորդորեց կոնկրետ օրինակ նշել, […]

̰
Չզարմանաք, որ մեկ տարի հետո 2017թ. ընտրությունների վերաբերյալ քրգործ հարուցվի․ Սիմոնյան

12:10 28.05.2019

Հայաստանում 1996 թվականից հետո և մինչև վերջին ընտրությունները չի եղել որևէ ընտրություն, որին Հայաստանի ժողովուրդը կասկածով չվերաբերվի։ Այս մասին այսօր Սարդարապատում, լրագրողների հարցերին պատասխանելիս, նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Մինչ այդ միակ ընտրությունը, ըստ Սիմոնյանի, եղել է 1991 թվականին, և դա միակ դեպքն է եղել, որ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացել։ Սիմոնյանը հիշեցրեց, որ […]

̰
Ոստիկանությունում էլ կարող են վեթինգ անցկացնել, խնդիր չկա. Վալերիյ Օսիպյան

11:06 28.05.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, մայիսի 28-ին հաղթանակների օրվա առթիվ Սարդարապատում շնորհավորանքի խոսք ուղղելով հայ ժողովրդին, նշեց. «Մայիսը թող միշտ հաղթանակների ամիս լինի, տարին 12 ամիս թող հայերի հաղթանակների ամիս լինի»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Օսիպյանի արտահայտությունը, թե «դատարանների արգելափակման ակցիան ինքնաբուխ էր», քննադատության առարկա դարձավ: «Դա շտապ հավաք էր, իսկ որտե՞ղ է գրված, որ շտապ հավաք չէր: […]

̰
Քոչարյանի պաշտպանական խումբն արձագանքել է Վճռաբեկ դատարանի հայտարարությանը

23:00 27.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն արձագանքել է Վճռաբեկ դատարանի հայտարարությանը, համաձայն որի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացված ՍԴ որոշումները խարխլում են դատական իշխանության երկու մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը։ Պաշտպանական խմբի պատասխան հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Մամուլից հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները հայտարարություն […]

̰
Մեզ հարկավոր է, ոչ թե վիրաբուժական, այլ միկրովիրաբուժական մոտեցում. Հայկ Հովհաննիսյան

21:17 27.05.2019

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը խոսել է անցումային արդարադատության անհրաժեշտության մասին և նշել, որ մեզ հարկավոր է, ոչ թե վիրաբուժական, այլ միկրովիրաբուժական մոտեցում. «Համակարգը պառկեցնելը չի բխում հենց այն քաղաքացիների շահից, ովքեր փակում են դատարանների դռները: Մենք պետք է «ուռուցքը» զգույշ հեռացնենք, որ համակարգը չմահանա: Պետք է սկսենք բուժել համակարգը՝ օգտագործելով […]

̰
Մարդիկ կան, ում երևի խանգարում եմ. դատավոր Ռշտունու արձագանքը՝ իր մասին շրջանառվող լուրերին

17:25 27.05.2019

Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի մասնակիցներից դատավոր Վազգեն Ռշտունին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր անվան հետ շրջանառվող լուրերին: Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ կային, թե երկու այլ դատավորների հետ Ռշտունին էլ է մասնակցել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու որոշումը գրելու գործին: Հարցին՝ ինչո՞ւ են նման տեղեկություններ շրջանառվում, Ռշտունին պատասխանեց. «Մարդիկ կան, ում ես խանգարում եմ երևի, չեմ կարող […]

̰
Ես զերծ կմնամ այդ մակարդակի դաշտ տեղափոխվելուց. Մխիթար Հայրապետյանը՝ դատավոր Ազարյանին

14:15 27.05.2019

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության հետ կապված հարցը: Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) կասկածի տակ է դրել Ազարյանի գիտական ատենախոսությունը` նշելով, որ այդտեղ հատվածներ կան, որոնք արտագրված են:  Հիշեցնենք, որ Ազարյանն այն դատավորն է, որն առաջին անգամ ազատ […]

̰
Գրագողության դեմ օրենքով պայքարը` ԱԺ հանձնաժողովի օրակարգում

13:00 27.05.2019

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Թեման «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումներն» են։ Արտահերթ նիստ հրավիրելու համար հիմք է հանդիսացել հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության՝ արտագրված լինելու մասին ԲՈԿ հայտարարությունը: Հրավիրված է նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։ Ավելի վաղ Բարձրագույն որակավորման […]

̰
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

16:14 25.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև ընդամենը անձնական հանդիպում է եղել: Գրասենյակի ղեկավարը ասաց, որ նախկին նախագահները հանդիպել են Ռոբերտ Քոչարյանի տանը, սակայն հավելեց, թե տեղյակ չէ նրանց զրույցի […]

̰
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին. «Փաստինֆո»

23:25 23.05.2019

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 22-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալու-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ  մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Կայքը նշում է, որ ենթադրյալ կաշառքի մասին գրառումներով է հանդես եկել փաստաբան Ալիկ Սիրունյանը։ Մասնավորապես մայիսի 18-ին՝ մինչև ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի […]

̰
«Մենք տեսնում ենք, որ այսօր պետք է սթափվել, և իշխանությունները պետք է լրջանան»․ Արմեն Ռուստամյան

21:43 23.05.2019

«Մենք տեսնում ենք, որ այսօր պետք է սթափվել, և իշխանությունները պետք է լրջանան»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը: «Շատ ճիշտ նպատակներով, բայց սխալ միջոցներով փորձելով այդ նպատակներին հասնել՝ մենք հեռանալու ենք այդ նպատակներից, ինչը մենք տեսնում ենք»,- ասել է Արմեն Ռուստամյանը: Նա նաև հայտարարել է, որ ներկայիս իրավիճակն […]

̰
Պարզաբանում Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ. ՀՀ գլխավոր դատախազություն

21:09 23.05.2019

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ինչպես 2018թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոփոխելու մասին դատարանի կայացրած 18.05.2019թ. որոշման, այնպես էլ դատարանի կողմից նույն քրեական գործով Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի […]

̰
Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի գործով 2 բողոք է ներկայացրել

18:15 23.05.2019

ՀՀ դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշում բողոքարկել է։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Վերջինս հայտնեց, որ արդեն բողոքներ են ներկայացվել վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու, նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումների դեմ։ Հիշեցնենք, որ մայիսի 20-ին […]

̰
ՍԴ-ն գերազանցել է իր լիազորությունները. Վճռաբեկ դատարան

16:02 23.05.2019

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները հայտարարություն են տարածել, որում քննադատում են Սահմանադրական դատարանի մեկնաբանությունները՝ դրանք «լիազորությունների վերազանցում» որակելով։ Այս մասին հայտնում են ՀՀ վճռաբեկ դատարանից: Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «ՀՀ Սահմանադրության սկզբունքի հետևողական կենսագործումն ապահովում է ՀՀ Սահմանադրական դատարանը, որի որոշումները մշտապես կարևոր դերակատարություն են ունեցել Սահմանադրության կայունության և զարգացման ապահովման, սահմանադրական արժեքների արմատավորման, միասնական սահմանադրական […]

̰
Ոնց որ բժշկին մեղադրենք, թե ինչու է վիրահատում վատ մարդուն. ՓՊ նախագահ

14:30 23.05.2019

Այսօր խորհրդարան այցելած ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադարձել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե չի կարող վստահել այն փաստաբանին, ով մեկ պաշտպանում է Վահան Շիրխանյանին, մեկ՝ Ռոբերտ Քոչարյանին: Խոսքը Հայկ Ալումյանի մասին է. «Պատգամավորը քաղաքական գործիչ է, իր քաղաքական գնահատականներն է տալիս, ես ուղղակի […]

̰
Ես դեմ եմ դատարանի գլուխը կտրելուն. Արա Զոհրաբյան

13:50 23.05.2019

Այսօր խորհրդարան այցելած ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին հարց է ուղղվել այն մասին, թե որքանո՞վ կա վիրահատական միջամտության կարիք դատական համակարգում: Հիշեցնենք, որ այդպիսի  միջամտության անհրաժեշտության մասին օրեր առաջ խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նայած` ինչ ենք վիրահատում. եթե գլուխն ենք հեռացնում, այո´, չկա, եթե խոցն ենք հեռացնում, կա: Իհարկե, եթե չի լինում […]

̰
ՍԴ-ն մի քանի ժամ ունի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վերաբերյալ որոշում կայացնելու համար

12:52 23.05.2019

ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։ ՍԴ-ից տեղեկացրին, որ դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում, և դիմումի […]

̰
ՍԴ-ն հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վերաբերյալ

11:58 23.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման դիմումը նախնական ուսումնասիրության փուլում է: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջում: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ի պատասխան մի շարք հարցումների` ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և […]

̰
Սահմանադրությունը ցանկացած դատավորի իրավունք է վերապահում իր վարույթում քննվող գործը կասեցնել և դիմել ՍԴ. Վարդան Այվազյան

21:26 22.05.2019

«Սահմանադրությունը ցանկացած դատավորի իրավունք է վերապահում իր վարույթում քննվող գործը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան՝ որոշելու օրենքի սահմանադրականությունը, քանի որ մեր իրավական համակարգը մշակվել է ոչ պրոֆեսիոնալների կողմից, և սահմանադրական կարգի տապալման դրույթը, որ կա Քրեական օրենսգրքում, ձևակերպված է շատ լղոզված»,- ասել է  ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում՝ […]

̰
BACK_TO_TOP