TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է Փաշինյանի դեմ հայցից

17:51 12.06.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ նստավայրում՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։ Ռոբերտ Քոչարյանի հայցը ներկայացնող Հայկ Ալումյանը դատարանին հայտնեց, որ հայցի հիմքը զրպարտությունն է ու վիրավորանքը: Դատավորը նշեց, որ հայցի մեջ ներկայացված է միայն զրպարտությունը, վիրավորանքի մասին նշված չէ, […]

̰
Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

17:02 12.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհայցով դատարան է դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել իրենից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր- Քանաքեռ-Զեյթուն նստավայրում այսօր դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ քննվում է ներկայացված հայցը։ Ռոբերտ Քոչարյանը «զրպարտություն» է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ […]

̰
ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի արձագանքը գլխավոր դատախազի հայտարարությանը

16:40 12.06.2019

Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն արձագանքել է գլխավոր դատախազի հայտարարությանը: Վարդևանյանը, մասնավորապես, ասել է. «Այսօր ՀՀ գլխավոր դատախազը հրապարակայնորեն հայտնեց կարծիք Դատարանի կողմից ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հիմնավորման վերաբերյալ, նշելով, որ հենց Սահմանադրական դատարանը այս գործով հայտնել է, որ իբրև դատարանները կարող են մեկնաբանել սահմանադրական նորմերը, ինչպես նաև նշեց, որ […]

̰
Տեղի է ունեցել մակագրման օրենքով նախատեսված գործընթացի խախտում. Արամ Օրբելյան

15:09 12.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի քրեական գործով հատորների ավելանալուն: Նա ասաց՝ իրենց հաշվարկով հատորների թիվը պիտի լիներ 83, պարզվում է՝ 88 է, և 5 հատորի խնդիր է առաջանում, իրենք ծանոթանում են դրանց: Լրագրողները հետաքրքրվեցին Վերաքննիչ քրեական դատարանում Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Արմեն […]

̰
Ռոբերտ Քոչարյանի կողմից ապօրինի ներգործության փաստ չունենք. Գլխավոր դատախազ

14:18 12.06.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ փաստեր, որ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի ներգործությամբ ազդել է գործի քննության վրա, չկան: «Ամբողջ խնդիրը այդ է՝ փաստ են ուզում, իսկ փաստ կա՞՝: Ոչ: Մենք այդ մասին բարձրաձայնում ենք, դա չենք թաքցնում. փաստ, որ ֆիքսվել է […]

̰
Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

14:00 12.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը: Դատարանը նման որոշում կայացրեց՝ կողմերին հնարավորություն տալով ծանոթանալ գործում ավելացած հատորներին, ինչպես նաև դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված միջնորդությանը: […]

̰
Ինչպե՞ս է քրեական գործը 83-ից դարձել 88 հատոր. Քոչարյանի պաշտպան

13:58 12.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր դատարանին դիմեցին հարցով՝ ինչպե՞ս է ստացվել, որ քրեական գործը 83 հատորից դարձել է 88 հատոր: Նրանց հետաքրքրում էր՝ որտեղի՞ց և ինչպե՞ս է 5 հատոր ավելացել: Պաշտպանները դատարանին դիմեցին միջնորդությամբ՝ նիստը հետաձգել: «Ես խնդրում եմ նիստը ավելի քան երկու օրով հետաձգել, որպեսզի այդ հինգ հատորը հասկանանք՝ ինչ բան է, […]

̰
Անլրջացնում ենք գործընթացը. գլխավոր դատախազը՝ Քոչարյանի պաշտպաններին

13:34 12.06.2019

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բացարկի միջնորդությանը մեղադրող կողմը և տուժողի պաշտպան Սեդա Սաֆարյանը չմիացան: Երկրորդ նախագահի պաշտպաններն իբրև դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմք նշում էին այն, որ երկու վերաքննիչ բողոք մակագրվել է նույն դատավորին: Նրանք բարձրացրեցին դատարանի օրինականության […]

̰
Հորդորում եմ ինքնաբացարկ հայտնել. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավոր Արմեն Դանիելյանին

13:24 12.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 12-ին Վերաքննիչ դատարանում նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին դիմեց՝ կրկնելով իր պաշտպան Հայկ Ալումյանի հորդորը՝ ինքնաբացարկ ներկայացնել: «Խիստ կասկածներ են ներկայացված դատարանի օրինական կազմավորման վերաբերյալ: Մոտ մեկ շաբաթ առաջ Վերաքննիչ դատարանում դատարանի նախագահը ինքնաբացարկի միջնորդություն ընդունեց՝ հաշվի առնելով, որ կան կասկածներ, որ մի կողմ լուրջ կասկածներ ունի, հատկապես, որ […]

̰
Հայկ Ալումյանը Քոչարյանի գործը քննող դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց

13:03 12.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ դատարանում այսօր ընթացող դատական նիստի ժամանակ ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին: Ալումյանը կրկին շեշտեց, որ անհասկանալի է՝ ինչպես է երկու տարբեր վերաքննիչ բողոքների քննությունը հանձնարարվել նույն դատավորին: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան […]

̰
Քոչարյանի պաշտպանը խնդրեց նիստը հետաձգել, միջնորդությունը մերժվեց

12:55 12.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարան գրություն է ուղարկել՝ տեղեկացնելով, որ ինքն արձակուրդում է և խնդրում է հետաձգել նիստը ողջամիտ ժամկետով։ Խուդոյանը հայտնել է, որ իր ուղևորությունը ՌԴ նախատեսված էր ավելի վաղ քան, հայտնի է դարձել նիստի օրը։ Այս հարցը Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ընթացող նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը քննարկման դրեց: […]

̰
Գլխավոր դատախազը ներկա է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին

12:28 12.06.2019

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարան եկավ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Դատական նիստին […]

̰
Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի քննությունը մեկնարկեց

12:08 12.06.2019

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը ներկա է: Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր […]

̰
Վաղը տեղի կունենա Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի դատական առաջին նիստը

21:06 11.06.2019

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լարիսա Սարգսյանը ընդունել է վարույթ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումի համաձայն: Այս մասին հայտնում է  Datalex դատական տեղեկատվական համակարգը: Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 12-ին՝ ժամը 16:30-ին: Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]

̰
Քոչարյանի և մյուսների գործով դիմումի ուսումնասիրման ժամկետը ՍԴ-ն երկարաձգել է

15:26 11.06.2019

Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը՝ «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով»: Դիմումը, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով, մուտք է արվել 2019 թվականի մայիսի 20-ին:

̰
Գագիկ Ջհանգիրյանը կվերադառնա իր նախկին աշխատանքի՞ն. «Ժամանակ»

08:44 11.06.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «2008թ. փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց Գագիկ Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Պատճառն այն էր, որ Ջհանգիրյանը նախորդ օրը մասնակցել էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքին և ելույթ ունեցել: Հնարավոր է, որ առաջիկայում Քոչարյանի այդ հրամանագիրը հայտարարվի անօրինական, ինչի արդյունքում Ջհանգիրյանը կարող է վերադառնալ իր նախկին աշխատանքին»:

̰
Ոստիկանությունն առայժմ թավշյա է. Կարեն Քոչարյան

15:09 08.06.2019

«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձ է կատարել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի այն հայտարարությանը, թե նրանք, որոնք ոստիկանությանը դիմադրություն են ցույց տալիս կամ ցույց տան, կպատժվեն ամենախիստ ձևով: Հաղորդավար Արամ Աբրահամյանի հարցին` արդյո՞ք նկատվում է նման միտում, պատասխանեց. «Առայժմ չկա: Ինչպես ասաց Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, ոստիկանությունն առայժմ թավշյա է, այդ թվում` […]

̰ ̰
Ռոբերտ Քոչարյանի գույքի վրայից կալանքը չհանվեց

12:44 07.06.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը: Դատարանն արձանագրել է, որ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու պաշտպանի միջնորդությունը, դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ, մասնակի բավարվեց։ Դատարանը արձանագրել է, որ […]

̰
«10 տարի». Սիրուշոն Լևոն Քոչարյանի հետ լուսանկար է հրապարակել

11:33 07.06.2019

Սիրուշոն Instagram-ի իր էջում սիրառատ լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ: «10 տարի»` լուսանկարին կից գրել է երգչուհին:   https://www.instagram.com/p/ByYQfyUg2IN/?utm_source=ig_web_button_share_sheet

̰
Խաղը բացվեց, պետք է անուններ հնչեն. քաղաքագետը՝ Արցախ-Հայաստան տարաձայնությունների մասին

20:00 06.06.2019

Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարության միջև հրապարակային հակասությունները, դավադրությունների ու դավադիրների փնտրտուքը վերլուծաբաններին մտահոգում են: Քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Կարծում եմ՝ խաղը բացվեց երեկ, երբ վարչապետը համապատասխան հայտարարություն արեց լրագրողների հետ զրույցում: Ըստ էության՝ պարզվեց, որ դա բավական խորքային բաներ ունի, հակասություններ կան: Եթե զուտ հիմնվում ենք վարչապետի հայտարարության վրա, ինչ էր […]

̰
Բոլորի համար ակնհայտ է, որ որոշ պատասխաններ խուսափողական են. Հովհաննես Խուդոյան

17:22 06.06.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստի ավարտից հետո ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ իր կարծիքով՝ բոլորի համար ակնհայտ է, որ որոշ պատասխաններ խուսափողական են` տեղում որևէ պատճառաբանություն գտնելու նպատակով […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստ է անցկացվել

16:47 06.06.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշել է, որ երբ կալանքը դրվել է, այդ ժամանակ դրա իրավունքը չի եղել, քանի որ հարուցված գործը միայն Սահմանադրական կարգի տապալումն էր: Երկրորդ նախագահ Ռոբերտ […]

̰
Ես բացառում եմ, որ կլինեն նման դեպքեր. Վանեցյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

15:58 05.06.2019

«Եթե կլինի որևէ մեկը, որևէ ուժ, որ կփորձի ՀՀ-ում զենքի կամ այլ ապօրինի ու անօրինական գործողության արդյունքում կատարել որևէ գործողություն, կստանա համարժեք, շատ խիստ պատասխան, և ԱԱԾ-ն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին: Ես բացառում եմ, որ կլինեն նման դեպքեր, եթե լինեն, կստանան համապատասխան հակազդեցություն»,- հունիսի 5-ին` լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, […]

̰
Դատավորին զրպարտելու համար ԱԱԾ–ում քրեական գործ է հարուցվել

11:40 05.06.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի  դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ 2019թ.  մայիսի 20-ին Facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանին ազատ […]

̰
Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ է հայտնել

21:07 03.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նեկայացված բողոքի գործով նախագահող դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ է հայտնել: Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը միջնորդություն էր ներկայացրել Վազգեն Ռշտունուն ինքնահացարկ հայտնելու վերաբերյալ՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Վազգեն Ռշտունին դեռևս նախորդ տարի լրատվամիջոցներից մեկին հարզացրույց է տվել նշելով, որ […]

̰
Ինչպե՞ս եք կարողացել աշխատել և՛ Քոչարյանի, և՛ Սարգսյանի, և՛ Փաշինյանի հետ․ պատգամավորը՝ ԿԲ նախագահին

17:30 03.06.2019

Ազգային ժողովում Կենտրոնական բանկի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը հիշեցրեց, որ ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանը արդեն երկու անգամ նշանակվել է ԿԲ նախագահ։ Նա աշխատել է և՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, և՛ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ, և ըստ պատգամավորի՝ երկուսի դեպքում էլ մտերիմ մարդ է համարվել։ Պատգամավորը հարցրեց՝ ինչպե՞ս է կարողանում աշխատել այդքան […]

̰
ԲԴԽ-ն Քոչարյանի փաստաբանի դիտարկումներն ու եզրահանգումները «անհիմն» է որակել

16:53 03.06.2019

Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ պարզաբանում է ներկայացրել «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ հունիսի 1-ին լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում այդ քրեական գործի առնչությամբ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված երկու բողոքների (Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, ինչպես նաև քրեական գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ) Վերաքննիչ […]

̰
Վերաքննիչ քրեական դատարանը քննում է Քոչարյանի պաշտպանների բողոքը

16:00 03.06.2019

ՀՀ վերաքննիչ դատարանը, Վազգեն Ռշտունու նախագահությամբ, քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը մերժելու բողոքարկումը պաշտպանական խմբի կողմից։ Պաշտպանները կարծում են, որ Ռոբերտ Քոչարյանը չի կատարել գործողություններ, որոնք չեն բխել նրա՝ որպես նախագահ,  կարգավիճակից, այսինքն` Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կարծում են, որ նրա դեմ քրեական […]

̰
Ես ազատ մարդ եմ, Քոչարյանի վերաբերյալ իմ կարծիքն եմ ասել ու շատ ճիշտ եմ արել. Վարդան Ղուկասյան

15:32 03.06.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպես հայտնի է ԲՀԿ-ն ձեռնպահ է մնում Քոչարյանի վերաբերյալ արտահայտվելուց։ ԱԺ միջանցքում այսօր լրագրողները հարց են ուղղել ԲՀԿ խմբակցության ղեկավարին: Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել են, թե ինչպես է նա վերաբերվում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, որում նա Ռոբերտ […]

̰
BACK_TO_TOP