TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+16.09 oC

Ռոբերտ Քոչարյան

Քոչարյանի ազատազրկումը պահանջող քաղաքացիներից մի քանիսը ոստիկանության Շենգավիթի բաժնում են

18:24 18.06.2019

Ոստիկանության Շենգավիթի բաժնի առջև այս պահին հավաքված են բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր պահանջում են Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը: Վերջիններս այստեղ հավաքվեցին այն բանից հետո, երբ մի քանիսին ոստիկաններն ուղեկցեցին ոստիկանության բաժանմունք: Ակցիայի մասնակիցները մտադիր են սպասել, մինչև իրենց ընկերները դուրս կգան ոստիկանությունից: Ոստիկանները խոստացան՝ բաժանմունքում գտնվող քաղաքացիները կարճ ժամանակ անց դուրս կգան:

̰
Դարձել է մանկապարտեզ, վարչապետը պիտի խառնվի. Վերաքննիչ դատարանի բակում լարված վիճակ է

17:54 18.06.2019

Վերաքննիչ դատարանի բակում լարված իրավիճակ է: Այստեղ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու հակառակ թիմի ներկայացուցիչները: Վերջիններս դատական նիստի ավարտից հետո փորձ արեցին ճեղքել ոստիկանական շղթան: Ոստիկանները պատ կազմեցին՝ թույլ չտալով նրանց մոտենալ դատարանի մուտքին: «Փակելու ենք մուտքը, գիշերն էլ պիտի մնանք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Մեկ այլ մասնակից էլ դժգոհեց. «Դարձել է […]

̰
Դատավորը կողմերին չի բացատրել իրենց իրավունքներն ու պարտականությունները. Հայկ Ալումյան

17:04 18.06.2019

Վերաքննիչ դատարանում տասը րոպե տևած ընդմիջումից հետո շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին ելույթի հնարավորություն ընձեռեց: Ալումյանը նշեց՝ առարկում է դատարանի գործողությունների դեմ, ընդգծեց՝ այս դատավարությունը չունի նախադեպ, ընթացակարգը որևէ ձևով կանոնակարգված չէ «Քրեական դատավարության» օրենսգրքով, ուստի դատավորը առավել ևս պարտավոր է […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունն ընթանում է հակընդդեմ ակցիաներով

16:43 18.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը Վերաքննիչ դատարանում ընթանում է հակընդդեմ ակցիաներով: Պարբերաբար իրադրությունը լարվում և հանդարտվում է: Հավաքվածներն արձագանքում են դատարանի դահլիճում տեղի ունեցողին ու շարունակում վանկարկումները:

̰
Էս անգամ նուրբ եմ ասում, մյուս անգամ կոպիտ եմ ասելու. Քոչարյանի գործով դատական նիստը թեժ է անցնում

16:32 18.06.2019

Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Դատավոր Արմեն Դանիելյանը փաստաբաններին թույլ չտվեց միջամտել դատական նիստին, ելույթ ունենալ՝ նշելով, որ նման հնարավորություն կտրվի, երբ պատեհ պահը գա: Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ նիստն ընթանում է անհասկանալի դատավարական կանոններով, ապա շեշտեց. «Էս անգամ նուրբ եմ ասում, մյուս անգամ շատ […]

̰
Դատավորը հետաքրքրվեց՝ ինչու Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ նիստին

16:17 18.06.2019

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Դատավոր Արմեն Դանիելյանը պաշտպանության կողմից հետաքրքրվեց՝ ինչու նիստին ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը նշեց՝ հաշվի առնելով, որ մեղադրյալների ներկայությունը նման միջնորդության քննարկման ժամանակ, ըստ օրենքի, պարտադիր չէ, իր պաշտպանյալը նախընտրել է չգալ: Նա նաև հայտնեց՝ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց

16:12 18.06.2019

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Դանիելյանը հայտարարեց, որ մերժում է Սեդա Սաֆարյանի՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Որոշումը ենթակա չէ բողոքարկման: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի կողմից կազմված, պաշտպան Արամ Օրբելյանի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո Հայաստանում ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

18:40 17.06.2019

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր նիստում բարձրացված հարցերից մեկին: «Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում […]

̰
Հայաստանում ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը չի կարող ԱԳՆ հատուկ քննության առարկա դառնալ. ԱԳ փոխնախարար

12:23 17.06.2019

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում անդրադարձել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը: Հարցին՝ արդյո՞ք ՀՀ կառավարության և մասնավորապես՝ արտաքին քաղաքական գերատեսչության համար խնդի՞ր է արդյոք այդ երկժամյա հանդիպման փաստը, նա պատասխանեց. «Դիվանագիտական արարողակարգի և նորմերի շրջանակներում դեսպանը […]

̰
Փաշինյանը մանրամասնել է իր վերաբերմունքը Քոչարյանի համար Բակո Սահակյանի միջնորդությանը

17:00 15.06.2019

Ի՞նչ հակասությունների մասին է խոսքը։ Կարող են լինել տարբեր խնդիրներ, որոնց վերաբերյալ Երևանում ու Ստեփանակերտում լինել տարբեր կարծիքներ։ Խոսքը նաև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար Բակո Սահակյանի միջնորդության մասին է։ Այս մասին SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հիշեցրեց իր խոսքերը այն մասին, որ բարոյական առումով կարող է հասկանալի լինել Սահակյանի […]

̰
Առաջին շահագրգիռ մարդիկ մենք ենք, որ սպանությունները բացահայտվեն. Լևոն Քոչարյան

20:23 14.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձավ Մարտի 1-ի դեպքերի բացահայտման գործընթացին: Խոսելով այն մասին, որ Մարտի 1-ի իրադարձությունները փորձում են կապել իր հոր անվան հետ, հարցին՝ արդյո՞ք վատ չի զգում այդ հանգամանքից, նա պատասխանեց. «Շատ վատ եմ զգում, վատ եմ զգում, որ դա իրականությունը չէ, մարդկանց մոլորեցրել են: […]

̰
Ես դատարանի դռներ փակել չեմ տվել. Ռոբերտ Քոչարյան

18:55 14.06.2019

«Ի տարբերություն այսօրվա իրականությունների՝ ես արդարադատությանը երբեք չեմ միջամտել: Դուք դատավոր եք, ես Ձեզ նշանակելուց հետո ընդհանրապես չեմ տեսել, ընդհանրապես որևէ շփում չեմ ունեցել, և ընդհանրապես դատավորների հետ ես շփում չեմ ունեցել»,- Վերաքննիչ դատարանում, դիմելով նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նշեց՝ երբ ասում են՝ ինչու չի բացահայտվել Մարտի […]

̰
Ձեր յախան թափ տվեք էս գործից. Քոչարյանը՝ դատավորին

18:07 14.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում այսօր ընթացող նիստի ժամանակ միացավ նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի բացարկի միջնորդությանը, որ ներկայացրել էր Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Դատավորը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց՝ միանո՞ւմ է ներկայացված միջնորդությանը: «Ինձ համար ավելի հեշտ է միանալ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը, որովհետև նա էլ ինձ պես ծանոթ չէ […]

̰
Ի՞նչ պայմանով դատախազները կմիանան Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդություններին

17:55 14.06.2019

Վերաքննիչ դատարանում այսօր կայացել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը: Պաշտպանների կողմից ներկայացված դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը  մերժվել է: Դատական նիստը վերսկսելուց հետո, սակայն, տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասել է, որ ինքն ասելիք ունի նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի վերաբերյալ և կասկածներ, որ նա անաչառ չի կարող լինել, քանի որ դատավոր է նշանակվել հենց Ռոբերտ […]

̰
Հիասթափված եմ դուրս եկել ձեր բոլոր դատական նիստերից. Քոչարյանի պաշտպանը` դատավորին

17:29 14.06.2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել ոչ միայն պաշտպանները, այլև տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն է դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի համար հերթական միջնորդությունը ներկայացրել՝ ասելով, որ նա եղել է նախկին իշխանությունների կամակատարը և ուղիղ առնչություն ունի Մարտի 1-ի գործի հետ: Ռոբերտ Քոչարյանի  պաշտպան Հայկ Ալումյանն ասել է, որ այն հանգամանք, […]

̰
Ինչ-որ ծիծաղելու բան կա՞. դատավորը զգուշացնում է և հիշեցնում

17:15 14.06.2019

Դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նաև տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Նա ասել է, որ Դանիելյանն ուղիղ առնչություն ունի Մարտի 1-ի գործի հետ: Դատարանն ընդմիջման է գնացել, երբ վերադարձել է, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ևս ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին: Միջնորդությունը ներկայացվել է գրավոր, քանի որ Խուդոյանը բացակայում է երկրից: Պաշտպանական կողմը հայտարարել […]

̰
Քոչարյանի գործը քննող դատավորի որոշումը ստիպեց ցուցարարներին պարել

16:59 14.06.2019

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը Վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց իր ինքնաբացարկի՝ պաշտպանական կողմի միջնորդությունները: Այդ լուրը լսելով՝ դատարանի առջև կանգնած ցուցարարները սկսեցին պարել: Լրագրող Անուշ Մուրադյանը նկարահանել է այն և տեղադրել ֆեյսբուքյան իր էջում:

̰
Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է  ներկայացրել նաև Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանը

16:37 14.06.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Վերաքննիչ դատարանում այսօր կայացել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը: Որոշ ժամանակ տևած նիստից հետո դատարանը խորհրդակցական սենյակ էր գնացել նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Դատարանը որոշել է մերժել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը: Ավելի ուշ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն է դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի […]

̰
Դատավորը նախկին իշխանությունների կամակատարն է եղել. Սեդա Սաֆարյանը ևս ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Արմեն Դանիելյանին

15:47 14.06.2019

Վերաքննիչ դատարանում այսօր կայացել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը: Որոշ ժամանակ տևած նիստից հետո դատարանը խորհրդակցական սենյակ էր գնացել նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Դատարանը որոշել է մերժել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը: Դատական նիստը վերսկսելուց հետո, սակայն, տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասել է, որ ինքն ասելիք ունի նախագահող […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորն ինքնաբացարկի չգնաց

15:24 14.06.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, խորհրդակցական սենյակ է գնացել: Հիմքում նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդությունն է, որը ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ թիվ մեկ շահագրգիռ կողմը դատախազությունն է եղել, որ կուզեր՝ գործը հայտնվեր դատավոր […]

̰
Քոչարյանի կողմից և նրա դեմ ցույց անողների միջև լարվածությունը սրվել է դատարանի դիմաց

14:23 14.06.2019

Քիչ առաջ դատարանի դիմաց փոխադարձ վիրավորանքներ են հնչել ցուցարարների երկու խմբերի միջև։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննություն իրականացնող դատարանի մոտ ցուցարարների մի խումբը պաշտպանում է նրան, մյուս խումբը՝ պահանջում ազատազրկում։ Ոստիկանությունը շարված է երկու կողմերի միջև հնարավոր բախումները կանխելու համար։ Սրանից օգտվելով՝ ցուցարարները միմյանց պիտակավորում են, հայհոյում ու հակադիր կոչեր անում։ Մոտ 10 րոպե […]

̰
Ձգձգելը մեր նպատակների մեջ չի մտում. Ալումյանը` նիստը ձգձգելու վերաբերյալ մեղադրանքների մասին

12:58 14.06.2019

Վերաքննիչ դատարանում շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Նախորդ նիստի ժամանակ Սեդա Սաֆարյանն ասել է, որ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը ձևական բնույթ ունի, և, ըստ էության, […]

̰
Որևէ նոր տվյալ դրանցում չկա. Քոչարյանի պաշտպանը գործի՝ ավելացած հատորների մասին

12:48 14.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների նախորդ քննության ժամանակ փաստաբանները պնդել էին, որ գործը ավելացել է մի քանի հատորով, իսկ այդ 5 նոր հատորներին իրենք ծանոթ չեն: Հիշեցնենք, որ […]

̰
Դատախազությունը մի փոքր շփոթել է. Քոչարյանի փաստաբանը հերքում է, որ ՀՀ երկրորդ նախագահը դատարան է մտնում դատավորների մուտքից

12:18 14.06.2019

Ինչպես արդեն հայտնել եք, այսօր Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստի ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն երկրորդ անգամ դատարան է մտնում փակ՝ դատավորների համար նախատեսված մուտքից: Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը պնդել է, որ շփում չի կարող լինել, իրեն հայտնի չէ այլ մուտքից մուտք գործելու հանգամանքը: Իսկ ՀՀ […]

̰
Քոչարյանի և մյուսների գործով դատավորը կհայտարարի՞ ինքնաբացարկ, թե՞ ոչ

11:38 14.06.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ Վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, խորհրդակցական սենյակ է գնացել: Հիմքում նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջոնորդությունն է, որը ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ թիվ մեկ շահագրգիռ կողմը դատախազությունն է եղել, որ կուզեր՝ գործը հայտնվեր […]

̰
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը դատարան մտնում դատավորների համար նախատեսված մուտքից. հարցը քննարկման թեմա է դարձել դատարանում

11:24 14.06.2019

Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Դատական նիստի սկզբում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն, արդեն երկրորդ անգամ,  դատարան է […]

̰
Շուտով կսկսվի Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների և հակառակորդների բողոքի ակցիան

10:28 14.06.2019

ՀՀ վերաքննիչ դատարանի շուտով կսկսվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների և հակառակորդների բողոքի ակցիան: Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու հակառակորդներն արդեն հավաքվել են։

̰
Ռոբերտ Քոչարյանը և Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել են

17:05 13.06.2019

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի  հետ զրույցում հաստատել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Հանդիպումը տևել է 1 ժամից ավելի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործի քննությունն ավարտվեց

15:12 13.06.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի, այսօր ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործի քննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել դատարան: Հայցի առարկան է՝ […]

̰
Վահե Գրիգորյանը` Քոչարյանի գործի վարույթ ընդունման մասին

13:43 13.06.2019

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանից հետաքրքրվեցին նաև Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ ընդունելու մասին, նա նշեց, որ ինքը եթե ընտրվի էլ, դեռ իրավասու չի լինելու որոշմանը մասնակից դառնալ: Հարցին` այնուամենայնիվ, կո՞ղմ է վարույթ ընդունելուն, թե՞ պետք է մերժվի, արձագանքել է. «Դա պիտի մերժվեր, դա պիտի արդեն մերժված լիներ, ՍԴ ներկայացվել է մի դիմում, […]

̰
BACK_TO_TOP