TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Ռոբերտ Քոչարյան

Ժառանգել եմ ՀՆԱ-ի 46% տոկոս պարտք, իսկ երբ թողնում էի պաշտոնը, պարտքը 13% էր․ Քոչարյան

23:16 24.06.2019

Գույք պարտքի դիմաց ծրագիրը Հայաստանի ամենահաջողված ծրագրերից մեկն է եղել։ Այս կարծիքին է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի նախագահության տարիներին էլ իրականացվել է այդ ծրագիրը։ «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում նա բացատրում է, որ այդ ծրագրի միջոցով հնարավոր եղավ մարել պարտքերը՝ Ռուսաստանին տալով չաշխատող կամ փոքր ծավալով աշխատող գործարաններ։ Քոչարյանի պնդմամբ՝ այդ ամենի արդյունքում հնարավոր […]

̰
90-ականները եղել են իսկական թալանի տարիներ. Ռոբերտ Քոչարյան

23:03 24.06.2019

Այս իշխանությունից հետո այլ իշխանության համար առաջին հերթին խոցելու են դառնալու նրանք, ովքեր հարստացել են 90-ականների սկզբին: «5-րդ ալիքին» տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Նրանք խոցելի են դառնալու այն ժամանակ, երբ այս իշխանությունն այլևս չլինի իշխանություն: 90-ականները եղել են իսկական թալանի, անհասկանալի սեփականաշնորհումների, ստվերային տնտեսության հսկայական ծավալի տարիներ: Այն […]

̰
Նույնիսկ Կենտրոնական Աֆրիկայի պետություններում, որտեղ դեռ մարդ են ուտում, այդպիսի բաներ չեն անում․ Քոչարյան

22:57 24.06.2019

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հատուկ սպասելիքներ չունի դատարանից։ Այս մասին նա ասաց «Հինգերորդ ալիքին» տված իր հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ դատավարությունը հենց այդպես էլ կանխամտածված էր՝ լսել մեղադրող կողմին ու գործով ներգրավված տուժողների ներկայացուցիչներին, ու հետո «զավեշտալի պատճառաբանությամբ» զրկել պաշտպանվող կողմին իր տեսակետը ներկայացնելուց։ Քոչարյանի խոսքերով՝ արվեց ամեն ինչ, որ պաշտպանվող կողմը չկարողանա ներկայացնել իր […]

̰
Ո՞րն է ժողովրդի նկատմամբ սիրո իսկական դրսևորումը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի

22:55 24.06.2019

Ժողովրդի սերը շատ տատանվող երևույթ է, ժողովրդի սերից մինչև ատելություն մեկ քայլ է: 5-րդ ալիքի եթերում նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ գործող իշխանությունը կես քայլն արդեն արել է: «Ես կարծում եմ՝ ժողովրդի նկատմամբ սերը պետք է ղեկավարի կողմից արտահայտվի նրանով, որ ժողովրդի կենսամակարդակն ամեն օր բարձրանա, ժողովրդի սառնարաններում ուտելու […]

̰
Վիգեն Քոչարյանը ստանձնել է ԲԴԽ անդամի պարտականությունները

10:11 24.06.2019

114 կողմ, 4 դեմ ձայներով Վիգեն Քոչարյանն ընտրվել էր ԲԴԽ անդամ: ԱԺ-ում նիստը սկսելուց առաջ այսօր Քոչարյանը նախ երդվել է, ապա ստորագրել երդման տեքստը: Երդվելով՝ Քոչարյանը պարտավորվել է ապահովել դատարանների և դատավորների անկախությունը: Հիշեցնենք, որ ԱԺ-ն շարունակում է հունիսի 21-ին սկսված արտահերթ նստաշրջանը: Արտահերթ նստաշրջանի օրակարգում  21 հարց է: Քննարկվելու են նաև Հայաստանի Հանրապետության հարկային […]

̰
Անթույլատրելի ենք համարում ՀՀ-ում ՌԴ դեսպանի քայլերը. «Հանրապետություն» կուսակցություն

19:05 23.06.2019

Ելնելով ՀՀ ինքնիշխանության պաշպանության անհրաժեշտությունից՝ «Հանրապետություն» կուսակցությունը անթույլատրելի է համարում Հայաստանում ՌԴ դեսպանի քայլերը, մասնավորապես վերջինիս հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի ու Հրայր Թովմասյանի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը»: «Այդ հանդիպումները բնավ «հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների» հետ հանդիպումների տրամաբանության մեջ չեն: Եթե ՀՀ ԱԳՆ հրավիրվելու ու Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու նախազգուշացումից հետո ՌԴ դեսպանը շարունակի նմանօրինակ […]

̰
Քոչարյանի գործը քննող երկու դատավորների անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը

15:18 22.06.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի անվտանգությունը ապահովվում է Ոստիկանության կողմից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Ոստիկանությունից, սակայն, չմանրամասնեցին, թե երբ են դատավորները դիմել ոստիկանություն`իրենց անվտանգությունը ապահովելու հարցով: Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը երկրորդ դատավորն էր, որը Արցախի հանրապետության նախկին և ներկայիս նախագահների անձնական […]

̰
Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

19:02 21.06.2019

ԱԺ պատգամավորները 114 կողմ ձայնով քիչ առաջ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Վիգեն Քոչարյանին ընտրեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա տեղեկացրեց, որ Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 119-ը: Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ՝ 114 քվեաթերթիկ, դեմ՝ 4:

̰
«Իմ քայլը» պաշտոնապես առաջադրեց ԲԴԽ 2-րդ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանին

18:17 21.06.2019

Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ արդեն երկրորդ անդամին է ներկայացնում այն բանից հետո, երբ նախորդ խորհրդի անդամներից հինգը հրաժարական էին ներկայացրել։ Երեկ առաջադրված առաջին թեկնածուն ընտրվեց ԱԺ կողմից։ Իսկ այսօր արդեն երկրորդ անդամի պաշտոնում խմբակցությունն առաջադրեց երկրորդ թեկնածուին՝ Վիգեն Քոչարյանին։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ամբիոնից ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը, նրա արհեստավարժ փորձը և այլն։ Բոլոր այդ […]

̰
Լավ էլ խորովածի սեղանին է մասնակցում. պատգամավորը՝ Վիգեն Քոչարյանի մասին

17:24 21.06.2019

Խորհրդարանում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է վեթինգին ու դրա էությանը: «Այն, թե ինչ է վեթինգը, ստիպված ենք մեկ բառով պատասխանել, որ դա կախարդական փայտիկն է, որի մասին այստեղ բազմիցս խոսվել է: Բայց չգիտենք, թե այդ կախարդական փայտիկն ինչ ձևով, ինչ մեթոդներով պետք է ներդաշնակություն ապահովի արդարադատության համակարգում»,- ասաց նա: Հետո […]

̰
Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը՝ օգոստոսի 29-ին. ՍԴ-ն հայտարարություն է տարածել

17:11 21.06.2019

Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել՝ մանրամասներ հայտնելով այսօր տեղի ունեցած աշխատակարգային նիստից: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 10։00-ին, տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որում քննվել և նշված գործերով կայացվել են հետևյալ աշխատակարգային որոշումները. 1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննության է ընդունվել ՍԴ

17:00 21.06.2019

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությանը՝ ՍԴ նախագահի լիազորությունների ու պարտականությունների կատարումը ստանձնելու մասին: Նա նշեց, որ Սահմանադրական դատարանն այս առնչությամբ պարզաբանմամբ հանդես չի գա: Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի ընթացքի մասին՝ Գյուլումյանը տեղեկացրեց. «Քննության է ընդունվել Ռոբերտ Քոչարյանի դիմումը «Քրեական դատավարության» 135 և […]

̰
Գլխավոր դատախազության պարզաբանումը Յուրի Խաչատուրովի պաշտպանի հայտարարության առնչությամբ

16:52 21.06.2019

ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի կողմից հնչեցված հայտարարությունների առնչությամբ: Ներկայացնում ենք պարզաբանումն այն ամբողջությամբ. «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Յուրի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործը ընդունվե՞լ է վարույթ ՍԴ-ում. լրագրողների հարցը՝ Արևիկ Պետրոսյանին

16:03 21.06.2019

Սահմանադրական դատարանում կային մեկ տասնյակ որոշումներ, որոնք ընդունվել են: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը: Նա չպատասխանեց հարցին` արդյո՞ ք վարույթ ընդունվել է Ռոբերտ Քոչարյանի գործը: «Քոչարյանի գործով պաշտոնական պարզաբանումները տալիս են պաշտոնապես»,- ասաց Արևիկ Պետորսյանը` այլ մանրամասներ չներկայացնելով:  

̰
ԲԴԽ անդամի նոր թեկնածուն Վիգեն Քոչարյանն է

14:57 21.06.2019

«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնին նոր թեկնածու է առաջադրել. այդ թեկնածուն ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանն է: Հնարավոր է՝ այսօր խորհրդարանում հանդիպում լինի Վիգեն Քոչարյանի հետ:

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի անսպասելի ավարտը

19:28 20.06.2019

Վերաքննիչ քրեական դատանում այսօր շարունակվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով պետական մեղադրողների և տուժողների իրավահաջորդների բողոքների քննությունը: Նրանք, հիշեցնենք, որ բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի որոշումները Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու, գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու մասին: Այսօր բողոքների դեմ փաստարկներ են ներկայացրել Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի  պաշտպանները: Ռոբերտ Քոչարյանի […]

̰
Դատական կատարածուներին հեռացրե´ք դահլիճից. ներկաները պահանջ են ներկայացրել դատավորին

16:05 20.06.2019

Վերաքննիչ քրեական դատանում այսօր վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Ելույթներ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները, որի ընթացքում նիստին ներկա անձանցից ոմանք աղմկել են, առաջացել է իրարանցում: Դատավորը պահանջել է խանգարող անձանց լքել դահլիճը, սակայն վերջիններս հրաժարվել են՝ իրենց հերթին պահանջելով, որ դատավորը դահլիճից հեռացնի դատական […]

̰
Մեղավորները պետք է պատժվեն. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը շարունակվում է

15:08 20.06.2019

Վերաքննիչ քրեական դատանում այսօր վերսկսվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Գլխավոր դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 20-ի քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Դատախազները պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված անձնական երաշխավորությունը և նրան կալանավորել, իսկ գործի վարույթը կասեցնելու դատարանի […]

̰
Քոչարյանի գործով վաղը դատարանում հանդես կգա պաշտպանական կողմը

16:54 19.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 20-ին՝ ժամը 14:00-ին: Այսօրվա դատական նիստում վերաքննիչ բողոքները ներկայացրեցին մեղադրանքի կողմը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Միաժամանակ Սեդա Սաֆարյանը նաև ներկայացրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի վերաքննիչ բողոքը: Վաղը կայանալիք դատական նիստում բողոքների վերաբերյալ […]

̰
Պաշտպանության կողմից Ձեզ հնչում են հորդորներ, մեկնաբանելի սպառնալիքներ. գլխավոր դատախազը՝ դատավորին

15:35 19.06.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննության ընթացքում անդրադարձել է կողմերի դրսևորած վարքագծին և դիմել դատավորին: «Իմ գնահատմամբ՝ պաշտպանության կողմից Ձեզ հնչում են հորդորներ, մեկնաբանելի սպառնալիքներ, որոնց չեմ կարող չանդրադառնալ: Անմեղ ձևակերպումներով, որ յուրաքանչյուրն իր արարքի համար պատասխան է […]

̰
ՀՀ գլխավոր դատախազը թվարկել է Քոչարյանի խափանման միջոցի հիմքերը

14:57 19.06.2019

Շարունակում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննությունը։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ առաջին ատյանի դատարանը խուսափել է գնահատական իջեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ: «Զավեշտալի ենք համարում, որ գործն, ըստ էության, քննության համար վարույթ ընդունած դատավորը, ձեռքի տակ ունենալով ողջ գործի […]

̰
Վիճաբանություն Քոչարյանի գործով դատավարությանը

13:48 19.06.2019

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։ Այն ընթանում է լարված մթնոլորտում: Նիստը մեկնարկել է ժ. 09։15-ին, սակայն դեռ չեն անցել բողոքների քննությանը։ Մեղադրողներից Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ այդպես շարունակել չի լինի: «Դատավարության բոլոր մասնակիցներին առաջարկում եմ չմոռանալ, թե ինչի համար ենք մասնակցում այս դատավարությանը»,- ասաց […]

̰
Ոստիկանները բերման են ենթարկել Քոչարյանի աջակիցներից ու ազատազրկումը պահանջողներից մի քանիսին

13:02 19.06.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարչական շենքի առջև վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները` մի կողմում Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը պահանջողներն են, մյուս կողմում՝ նրա աջակիցները: Քիչ առաջ նրանք միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, երկու կողմի միջև բախում է տեղի ունեցել: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները երկու կողմերից էլ մի քանի մասնակցի է բերման ենթարկել: […]

̰
Արմեն Դանիելյանը կրկին մերժեց Քոչարյանի պաշտպանի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը

12:45 19.06.2019

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, կրկին մերժեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը: Պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել հունիսի 19-ի նիստին նախագահող դատավորի գործողությունների վերաբերյալ: Երեկ դատարանը  չէր թույլատրում պաշտպաններին հանդես գալ հայտարարություններով և առարկություն ներկայացնել դատարանի գործողությունների դեմ:

̰
Վերաքննիչ դատարանի մոտ կրկին հավաքվել են Ռ․ Քոչարյանի կողմնակիցներն ու հակառակորդները

10:35 19.06.2019

ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ կրկին հավաքվել են Ռ Քոչարյանի կողմնակիցներն ու հակառակորդները։ Իրավիճակն առայժմ խաղաղ է։

̰
Պաշտպանական կողմն արհեստականորեն ձգձգում է դատական գործընթացը. Արթուր Դավթյան

09:58 19.06.2019

Պաշտպանական կողմն արհեստականորեն ձգձգում է գործընթացը: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա դիտարկմամբ՝ միտումն ակնհայտ է, և ինքը պնդելու է, որ դատարանն անդրադառնա այդ հարցին: Ինչ նպատակով է դա արվում, դատախազը չի մեկնաբանել: Ի դեպ, այսօրվա նիստին ևս ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը: Դատախազն անդրադարձել է նաև վերջինիս արած […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին

09:42 19.06.2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ այսօր պաշտպան Հովհաննես Խուդոյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին այն հիմքով, որ երեկվա նիստին դատարանը չի պարզաբանել պաշտպաններին իրենց իրավուքներն ու պարտականությունները։ Փոխարենը պաշտպանների հարցադրումներին պատասխանել է հռետորական հարցերով ու ոչ կոնկրետ արտահայտություններով։ Բացի այդ, դատավորը թույլ չի տվել պաշտպաններին ավարտել իրենց հարցերն ու խոսքը։ Այդ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկ կներկայացնի դատավոր Դանիելյանին

19:59 18.06.2019

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կրկին կներկայացվի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն: Միջնորդությունը կներկայացնի Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Պաշտպանն այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ միջնորդությունը հիմնավոր և գրավոր տեսքով ներկայացնելու համար իրեն ժամանակ է հարկավոր: Նշենք նաև, որ այսօրվա դատական նիստը հետաձգվեց նաև այն պատճառով, որպեսզի մեղադրանքի կողմը կարողանա վերաքննիչ բողոքը ներկայացնել ամբողջ ծավալով և […]

̰
«Զարթի´ր, լաո». ցուցարար կնոջ երգը ոստիկանական բաժանմունքի դիմաց

19:20 18.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը պահանջող քաղաքացիները Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի առջև էին: Նրանք սպասում էին իրենց ընկերների՝ բաժանմունքից դուրս գալուն: Այդ ընթացքում ազատ ժամանակը լրացնելու համար նրանցից մեկը կատարեց «Զարթի´ր, լաո» երգը: Մանրամասները` տեսանյութում: Ավելի վաղ հայտնել էինք` Քոչարյանի գործը քննող դատավորի որոշումը ստիպել էր ցուցարարներին պարել:

̰
Հանդիպումը կարող է դիտվել որպես միջամտություն. Միրզոյանը չի ողջունում Քոչարյանի և ՀՀ-ում ՌԴ դեսպանի հանդիպումը

18:59 18.06.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հանդիպմանը: Նա նշել է, որ այդ հանդիպումը ողջունելի չէ և առհասարակ որևէ արտաքին ուժ չպիտի խառնվի ներքաղաքական կյանքին: Միրզոյանը շեշտել է, որ խոսքն այն մասին չէ, որ որևէ դեսպան չպիտի հանդիպի ՀՀ քաղաքական դաշտի որևէ ներկայացուցչի […]

̰
BACK_TO_TOP