22:17 26.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել։ «Ես հատուկ եկել եմ ցուցմունք տալու համար՝ որպես վկա, սակայն երբ ինձ հայտարարեցին, որ իմ կարգավիճակը մեղադրյալի կարգավիճակ է, ես հրաժարվեցի ցուցմունք տալ»,- այսօր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ մեղադրանքին ծանոթանալով՝ ինքն ապշել է։ Այդուհանդերձ, պաշտոնաթող նախագահը հայտարարել է, որ կպայքարի մինչև […]
22:11 26.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին, թե բանակային զորամիավորումները մասնակցե՞լ են արդյոք մարտիմեկյան գործողություններին, պատասխանել է. «Եթե հայտարարվում է արտակարգ դրություն, բանակի վերաբերյալ որոշում կայացնելն իմ իրավունքն էր, և առաջին հերթին նման դեպքերում, եթե սպառնալիք կա սահմանադրական կարգին, բանակն առաջին հերթին պետք է վերահսկողության տակ վերցնի կառավարության շենքերը և ստրատեգիական […]
20:52 26.07.2018
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ […]
17:19 26.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր որպես վկա հրավիրված էր Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով ցուցմունք տալու։ Մինչ կեսօր ՀՔԾ շենքի մոտ արդեն հավաքված էին լրագրողներ, որոնք սպասում էին Ռոբերտ Քոչարյանին, որը, սակայն, ShantNews.am-ի տեղեկություններով, ՀՔԾ է ժամանել հետնամուտքով։ Մոտ երկու ժամ անց նույն հետնամուտքի կողմից դուրս եկավ ShantNews.am-ի տեսանյութում երևացող մեքենան և պետական […]
16:41 26.07.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայությունում է: Ընթանում է հարցաքննություն: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին ասել է մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է կանչվել Մարտի 1-ի գործով: Քոչարյանի գրասենյակը դիմել էր հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու համար: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ հարցաքննությունը տեսաձայնագրելու և […]
11:28 26.07.2018
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 26-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը: Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի հարցաքննությունը տեղի կունենա այսօր: Պատասխանելով հարցին՝ տեսագրվելո՞ւ է արդյոք հարցաքննությունը, Խաչատրյանը հիշեցրեց, որ տեսագրելու որոշում կայացնում է վարույթն իրականացնող մարմինը. տեսագրությունը հանդիսանում է քննչական գործողության արձանագրության բաղկացուցիչ մասը, ու եթե […]
21:11 25.07.2018
Ռոբերտ Քոչարյանն արդեն Հայաստանում է և վաղը՝ հուլիսի 26-ին, կներկայանա ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության: Նա այս գործի շրջանակում դեռ վկայի կարգավիճակ ունի: ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Armtimes-ի հետ զրույցում ասել է, որ Քոչարյանի հարցաքննության օրը չի փոխվել և նրա գրասենյակից չներկայանալու մասին նախաքննական մարմնին որևէ տեղեկություն չեն հայտնել: Կայքի տեղեկություններով՝ […]
08:45 25.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախատեսված է, որ վաղը «մարտի 1»-ի գործի շրջանակներում ՀՔԾ-ն կհարցաքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նման դեպքերում հարցաքննության գործը վերապահվում է քննչական խմբի ղեկավարին: Բայց «մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարի անունը գաղտնի է պահվում, այն էլ տևական ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննչական խմբի ղեկավարը Էդիկ Հակոբյանն է, որը նման պատասխանատվություն […]
08:24 24.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ նա ոչ միայն Հայաստան կգա հուլիսի 26-ին «Մարտի 1»-ին առնչվող հարցաքննությանը մասնակցելու, այլև կփորձի «մաքրվել «Մարտի 1»-ի բեռից», և դա է պատճառը, որ ցանկացել է, որ հարցաքննությունը տեսաձայնագրվի։ Ավելին, ըստ որոշ աղբյուրների, նա Հայաստան է գալիս քաղաքականության մեջ մտնելու հեռահար նպատակով, քանի որ […]
08:48 20.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործի շրջանակներում հրավիրում է հարցաքննության՝ որպես վկա, նրա որդու քենակալը (բաջանաղը՝ Վլադիմիր Բադալյանի երկրորդ փեսան)՝ Արմեն Միրզոյանը, նշանակվում է ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ: Արմեն Միրզոյանը Երևանի նախկին քաղաքապետ Աշոտ Միրզոյանի որդին է։ Այս փաստը, իհարկե, այնքան էլ արտառոց չէր լինի, եթե նշանակումից ընդամենը […]
14:41 19.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության օր է նշանակված հուլիսի 26-ը: Այս մասին հուլիսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ հարցաքննությունը կարող է տեսանկարահանվել, սակայն եթե նման որոշում կայացվի, ապա վարույթ իրականացնող մարմինը պետք է որոշի՝ դա ինչ չափով է հրապարակայնացվելու: Խաչատրյանը չբացառեց, որ հարցաքննությունը կարող է և առհասարակ չհրապարակայնացվել: […]
00:45 13.07.2018
Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության հրավիրելու մասին հարցին: Հարցին, թե հետախուզում կհայտարարվի՞ այն դեպքում, եթե Քոչարյանը չներկայանա հարցաքննության, Փաշինյանը նշել է․ «Այդ որոշումներն օրենքով կարգավորված որոշումներ են, և մեխանիզմները կան, թե ինչ է տեղի ունենում, եթե որևէ մեկը չի ներկայանում հարցաքննության։ Այնպես չի, որ ինչ-որ մեկի […]
12:37 10.07.2018
Հատուկ քննչական ծառայությունը կսպասի մինչև հուլիսի 25-ը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Խաչատրյանը նշեց, որ հարցաքննության այլ տարբերակ չի լինելու: «Հարցաքննության կանչելու, վկային հարցաքննելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են Քրեական դատավարության օրենսգրքով, և տեսակապով, տեսազանգով, որևէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն քրեական դատավարության օրենսգիրքը չի […]
21:13 09.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրորդ նախագահի հասցեին հնչող տարբեր մեղադրանքներին: «Մենք որևէ մտավախություն չունենք որևէ հարցով, որն առնչվում է Ռոբերտ Քոչարյանին, ինչ հարց էլ լինի, ինչպես էլ որ շահարկվել է, մեզ համար որևէ խնդիր այդ հարցերը չեն ներկայացնում, սակայն, եթե մենք խոսում ենք […]
18:15 09.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Yerevan.today կայքին: Ներկայացնենք հարցազրույցն ամբողջությամբ. – Պարոն Քոչարյան, վերջին օրերին Մարտի 1-ի գործով հետաքննությունը նոր շրջադարձի մեջ մտավ: Ամենաքննարկվող հանգամանքներից մեկն այն խորհրդակցությունն է, որը Դուք անցկացրել եք ԶՈւ հրամանատարական կազմի հետ: Ի՞նչ խորհրդակցություն էր դա: – Խորհրդակցություն, որպես այդպիսին, չի եղել: Եղել է հրամանատարական կազմի հետ […]
13:50 09.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ծանուցում է ստացել Հատուկ քննչական ծառայությունից՝ որպես վկա հարցաքննության ներկայանալու կապակցությամբ: Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա նշեց՝ պատկերացնելով, որ այս հարցը գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում, որոշել է հրապարակել այն նամակը, որով իրենք պատասխանել են հարցաքննության գալու հայցին: «2018 թ. […]
09:56 07.07.2018
Ռոբերտ Քոչարյանը մինչև հուլիսի 25-ը ՀՀ հատուկ քննչական ծառայություն չի ներկայանա և չի հարցաքննվի: Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվելու: Armtimes-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Ռոբերտ Քոչարյանի իրավական թիմի ղեկավար ներկայացած Սարգիս Գրիգորյանը ՀՔԾ-ին տեղեկացրել է, որ ծանուցումը պատշաճ կարգով ստացել են, բայց միաժամանակ նշել, որ […]
15:28 04.07.2018
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու ծանուցում դեռ չեն ստացել: «Ժամը 14:55-ի դրությամբ ոչ մեր գրասենյակում, ոչ էլ նախագահ Քոչարյանի տանը ՀՔԾ-ից ծանուցում չի ստացվել: Մենք դեռ ոչինչ չենք ստացել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Վիկտոր Սողոմոնյանը: Հուլիսի 4-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ […]
13:08 04.07.2018
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Վերջինս հրաժարվեց այդ գործով այլ մանրամասներ հաղորդել՝ նշելով, որ չի ցանկանում նախաքննության գաղտնիք հրապարակել և իրենց հետագա քայլերի մասին խոսել: «Ինչպես մեկ շաբաթ առաջ խոսք տվեցի՝ այն, ինչ կատարվում է քրգործով […]
17:31 03.07.2018
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանն «Ազատության» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ ժամը 17։00-ի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության հրավիրվելու ծանուցում չի ստացել։ Սողոմոնյանը միաժամանակ տեղեկացրել է, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը՝ ՀՀ […]
16:18 03.07.2018
Մարտի 1-ի գործով նոր բացահայտումներ ու զարգացումներ են տեղի ունենում: Armtimes.com-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության. նրան ծանուցագիր է ուղարկվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի […]
16:44 30.06.2018
«Սիստեմա» ռուսական ներդրումային ընկերության բաժնետերերը վերընտրել են տնօրենների խորհրդի նախկին կազմին։ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տեղը պահպանեց «Սիստեմա» ԲՖԿ (բաժնետիրական ֆինանսական կազմակերպության) ընկերության խորհրդում։ Այս տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ տարածված հաղորդագրության՝ իրենց տեղերը խորհրդում պահպանել են նաև ԲՖԿ-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, ԲՖԿ-ի նախագահ Անդրեյ Դուբրովսկովը, ԲՖԿ-ին պատկանող Segezha Group-ի նախագահ […]
13:10 29.06.2018
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս հինգ տարով պետության կողմից կապահովվի կահավորված գրասենյակային տարածքով՝ անհատույց օգտագործման իրավունքով: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, տեղեկացնում է Armtimes.com-ը: Նշվում է, որ կառավարության և «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի միջև 2008 թվականին կնքվել է 374․1 քառ․ մետր ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր, որով մոտ 17․6 […]
12:13 28.06.2018
Հատուկ քննչական ծառայությունը քաղաքական կամք ունի` բացահայտելու «Մարտի 1»-ի գործը: Այս մասին այսօր Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն` ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք կառույցն ունի քաղաքական կամք` հարցաքննության կանչելու Ռոբերտ Քոչարյանին: «Որևէ կաշկանդվածություն չկա որևէ անձից` որևէ անձի հարցաքննության կանչելու: Նորից եմ ասում՝ կա կամք բացահայտելու»,- ասաց […]
13:38 19.06.2018
Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել. այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ի պատասխան 2rd.am-ի հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի այն իրողությանը, որ երեկ՝ հունիսի 18-ին, Գյումրիի ավագանին որոշում է կայացրել զրկել Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից: «Աստված իրենց հետ: Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել, […]
13:57 11.06.2018
Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը դիմում է քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ առաջարկելով հունիսի 18-ին կայանալիք ավագանու նիստի օրակարգում ընդգրկել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, նրա եղբորը՝ Լևոն Սարգսյանին և ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: Ներկայացված առաջարկի հիմնավորման մեջ մասնավորապես ասված է. «Գյումրու համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանանալ այն […]
23:45 10.06.2018
Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը դիմում է ներկայացրել քաղաքապետ Ս.Բալասանյանին՝ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վերջինիս եղբորը՝ Լեւոն Սարգսյանին եւ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին (հետմահու) Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին որոշումների նախագծերը Ավագանու հունիսի 18-ի նիստի օրակարգում ընդգրկելու մասին: Որպես հիմնավորում նշվում է. «Գյումրու համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանանալ այն […]
17:38 08.06.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է Yerevan.today-ի հարցին: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ. – Պարոն Սողոմոնյան, վերջին օրերին շատ է քննարկվում Մարտի 1-ի գործի քննության ակտիվացման և այդ համատեքստում` նախագահ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու թեման: Նախօրեին «Ժամանակ» թերթում և 1in.am կայքում հայտնված հոդվածն էլ Գրիգոր Գրիգորյանի` իբրև թե տված ցուցմունքների մասին, ավելի […]
12:52 07.06.2018
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել է, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հեռախոսազրույց է ունեցել և նշել է, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում Գրիգոր Գրիգորյանը չէր կարող պատմել իր և նախագահ Քոչարյանի հեռախոսազրույցի մասին, քանի որ երբևէ նման զրույց […]
11:42 04.06.2018
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով, այա մասին գրում է armtimes.com – ը: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս տարվա Մարտի 1-ին ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի գործին կցվի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» Փաստահավաք խմբի զեկույցը, ինչպես […]