TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Ռոբերտ Քոչարյան

Վազգեն Մանուկյանն անհիմն է համարում Քոչարյանին և Խաչատուրովին ներկայացված մեղադրանքը

09:45 30.07.2018

Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել Մարտի 1-ի գործի քննության ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ: Գործչի խոսքով՝ մտահոգիչ է այն, որ այժմ Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն, համարյա չեն գործում հակակշիռները՝ ընդդիմադիր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մամուլ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Մեր կուսակցությունը և անձամբ ես Ռոբերտ […]

̰
Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ

00:37 29.07.2018

Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ ԱՀ Ազգային ժողովի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել են իրենց տեսակետները: «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ ինքներս մեզ տանում ենք դեպի բարդ իրավիճակ: «Երևույթին ինքնին շատ բացասական եմ վերաբերվում, որովհետև կարծում եմ, որ հաղթանակած երկրի […]

̰
Տապալվեց Հայաստանի սահմանադրական կարգը, երբ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացվեց. Իրինա Քոչարյան

17:10 28.07.2018

Երեկ շուրջ 7 ժամ տևած քննարկումներից հետո դատարանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը, PrimeNews.am-ի հետ զրույցում դա հակասահմանադրական է համարել։ «Երեկ, կրկնում եմ, հենց երեկ, երբ դատարանը հայտարարեց իր հակասահմանադրական որոշումը և Ռոբերտ Քոչարյանին ձերբակալման որոշում կայացրեց, Հայաստանում տապալվեց սահմանադրական կարգը։ Քանի որ հանուն իշխող […]

̰
Ռոբերտ Քոչարյանը գիրք է գրում

16:57 28.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գիրք է գրում, որտեղ անդրադարձել է նաև Մարտի մեկի իրադարձություններին: «Արտասահմանից վերադառնալուց հետո մենք լսել ենք Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, նա մեզ պատմել է այդ օրերի անցուդարձերը: Ճիշտ է, շատ դժվար է հիշել, բայց քանի որ […]

̰
Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվելու, նրան ապօրինի մեղադրողները պատժվելու են. Վիկտոր Սողոմոնյան

16:31 28.07.2018

Ո՞ւմ կողմից է անձնական հաշվեհարդար: Այս մասին լրագրողները հարցրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին՝ հիշեցնելով նրա խոսքերը, թե Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքն ու կալանավորումը անձնական հավեհարդարի համար է: «Ես առիթ ունեցել եմ ասելու՝ մենք չենք քննարկում 100-200 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Մենք շատ լավ հիշում ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվել […]

̰
Ռոբերտ Քոչարյանը մեղքի զգացողություն չունի և չի ունեցել, որովհետև որևէ հանցանք չի կատարել. Վիկտոր Սողոմոնյան

16:30 28.07.2018

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողների դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի մեկին գործով դատապարտելու մասով կա նաև հասարակական պահանջ, երկրորդ նախագահին գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հետևյալ պատասխանն է տվել. «Այդ ո՞վ է որոշել հասարակական պահանջը, մի անգամ ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ՝ մի քանի շիզոֆրենիկ … Իրե՞նց մասին է խոսքը, այդ հասարակության, […]

̰
Որքանո՞վ է հեշտ լինելու փաստաբանների համար Ռոբերտ Քոչարյանին արդարացնելը

15:45 28.07.2018

Ասուլիսի ժամանակ լրագրողները հարցրել են փաստաբաններին, թե նրանց պատկերացմամբ, ինչքանով է իրենց համար հեշտ լինելու արդարացնել Ռոբերտ Քոչարյանին: «Եթե հետագա գործընթացները լինեն այնպես, ինչպես առաջին նիստի ժամանակ, ապա՝ ոչ: Ամեն դեպքում, ես այդքան վատատես չեմ մեր դատական համակարգի նկատմամբ, վերաքննիչ կամ այլ դատարաններում հույս ունեմ, որ այլ արդյունք  պետք է ստանամ»,- ասել է Արամ Օրբելյանը: […]

̰
Ռոբերտ Քոչարյանը 2008-ին պատասխանատու էր ՀՀ անվտանգության ապահովման համար. փաստաբան

14:27 28.07.2018

«ՀՀ նախագահը մարտի մեկի դրությամբ ուներ լիազորություններ և իրավունքներ՝ հայտարարելու արտակարգ դրություն, եթե կա սահմանադրական կարգին սպառանացող վտանգ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է միջազգային իրավունքի մասնագետ Սարգիս Գրիգորյանը՝ հավելելով, որ նաև միջազգային փաստաթղթերում որևէ բացասական անդրադարձ չի եղել գորոծողությունների մասով: Փաստաբանը հիշեցրել է, որ 2012 թվականին ընդունվել է արտակարդ դրության ռեժիմի մասին օրենքը, որը […]

̰
Մենք չենք կարողանում հասկանալ` ինչի համար է Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում. Արամ Օրբելյան

13:49 28.07.2018

ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ բոլոր իրավական նորմերը վկայում են այն մասին, որ մարդուն չի կարելի կանչել որպես վկա, բայց հարցաքննել որպես մեղադրյալ: «Ինչևէ, պարոն Քոչարյանը գնալու էր՝ անկախ նրանից՝ որպես վկա՞ էր կանչվում, թե՞ որպես մեղադրյալ»,- ասել է Օրբելյանը: Փաստաբանի խոսքով՝  Մարտի մեկի […]

̰
Առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն տեսանք. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը  կատարվածի մասին

12:54 28.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փոստաբան Ռուբեն Սահակյանն ասել է, որ Քոչարյանի կալանավորումը պատվեր է. «Ու՞մ կողմից է պատվերը, մտքումս ենթադրել կարող եմ, բարձրաձայնել՝ ոչ», – ասել է փոստաբանը՝ հավելելով, որ դատական նիստի ժամանակ առաջինը հենց Ռոբերտ Քոչարյանն է ելույթ ունեցել ու ելույթը բավական  հուզիչ է եղել: Ըստ Սահակյանի՝  չկա գեթ մեկ հիմնավոր կասկած: «Հավատացեք, […]

̰
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը խոսել է խախտումների մասին

12:28 28.07.2018

«Մեզ համար, որպես ելակետ, հանդիսանալու է ՀՔԾ հաղորդագրությունը՝ 03.07.2018 թվականին», – այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը: Սահակյանը հիշեցրել է, որ Քոչարյանը հրավիրվել է որպես վկա, բայց նրան ՀՔԾ-ում ասել են, որ  մեղադրանք են առաջադրում: «Իմ կյանքում եղել է նման բան, հետո կարճվել է գործը՝ հանցակազմի բացակայության […]

̰
Քրեական գործը, որը սարքվել է Ռոբերտ Քոչարյանի դեմ կապ չունի ՀՀ օրենքների հետ

12:22 28.07.2018

«Եվ գործը և կալանավորումը բացարձակապես ապօրինի է, սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է և սա այն է, ինչը վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է վենդետա», – այսօր անդրադառնալով  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմաննը, ասել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Ըստ Սողոմանյանի՝ ներկա իշխանությունների հայտարարությունները և գործողությունները տրամագծորեն տարբերվում […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը այցելել է Ռոբերտ Քոչարյանին

12:16 28.07.2018

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, ուսումնասիրվել են պահման պայմանները: Բարձրացված մի շարք հարցեր առանձնազրույցից անմիջապես հետո քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում: Ռոբերտ Քոչարյանի կողմից […]

̰
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական խորը իրավիճակ է ստեղծել. ՍԴ նախկին անդամ

11:39 28.07.2018

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում խնդիրներ է տեսնում։ «Քրեական գործի նյութերին ծանոթ չեմ, բայց ես ելնում եմ Սահմանադրական նորմերից. Սահմանադրական նորմի կոպիտ խախտում կա», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Քոչարյանին մեղադրանք առաջադրելու փաստը, ասել է Կիմ Բալայանը։ Նա մատնանշել է 2005-ին ընդունված Սահմանադրության 56.1 հոդվածը, որի […]

̰
«Հիմնադիր Խորհրդարան»-ը ողջունել է Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ կատարվող գործողությունները

11:25 28.07.2018

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա Ծռեր խմբավորումը հայտարարություն են տարածել, որով ողջունում են Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու և կալանավորելու ուղղությամբ՝ նոր իշխանությունների օրոք՝ իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերն ու այն համարել Թավշյա հեղափոխության կարևորագույն արդյունք և իրողություն: «Այս որոշումը ոչ միայն արդար հույս է ծնում Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի եւ 1998 – 2008 թվականներին մեր իրականության […]

̰
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի. Ռուբեն Սահակյան

00:49 28.07.2018

Փաստաբանները կբողոքարկեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբաններից Ռուբեն Սահակյանը: Մանրամասները կներկայացվեն հուլիսի 28-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Սահակյանի խոսքով՝ Քոչարյանը շատ ադեկվատ է ընդունել կալանավորման մասին լուրը, որովհետև նա սպասում էր դրան։  

̰
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

00:18 28.07.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդության՝ 7 ժամ տևած քննությունը: Դատարանը որոշեց երկրորդ նախագահին կալանավորել 2 ամիս ժամկետով։ Այս մասին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ չներկայացնելով մանրամասներ։ Օրբելյանը նշեց, որ մանրամասներին և վճռի բողոքարկման […]

̰
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ վճիռը հրապարակվելու է ժամը 23:30-ին

20:11 27.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով նախաքննական մարմնի միջնորդության վերաբերյալ վճիռը դատարանը հրապարակելու է ժամը 23:30-ին: Այս մասին քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արա Մնացականյանը: Նա հայտնեց, որ դատարանը գնացել է խորհրդակցությունների սենյակ, և ժամը 23:30-ին վճիռը հրապարակվելու է:

̰
Ո՞ր դեպքում կարող է պատասխանատվության ենթարկվել պաշտոնաթող նախագահը․ պարզաբանում է Դավիթ Հարությունյանը

18:20 27.07.2018

Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելով խախտվում է Սահմանադրությունը և ի՞նչ հիմքերով է հնարավոր նախկին նախագահին պատասխանատվության ենթարկել: Այս հարցն այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողներն ուղղել են ՀՀԿ խմբակցության անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին, որին ի պատասխան՝ նա ասել է․ «Սահմանադրությունը հստակ նախատեսել է, թե հանրապետության նախագահն ինչպիսի լիազորություններ ունի: Ավելին՝ Սահմանադրությունը նախատեսել է նաև, թե ինչ […]

̰
ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը համարում եմ ծայրաստիճան մտահոգիչ. Դավիթ Հարությունյան

17:58 27.07.2018

«ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը ես ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում»,- հուլիսի 27-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Որպես մեկնաբանություն նա նշեց, որ մտահոգվելու համար բազմաթիվ պատճառներ կային: Եթե իրավական լուրջ փաստարկներ լինեին, նաև մամլո հաղորդագրության մեջ պետք է ներկայացված լինեին: «Ես այնտեղ տեսնում եմ լուրջ, […]

̰
Մեղադրյալի աթոռին Քոչարյանի հայտնվելը հաստատում է, որ ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է. «Ժառանգություն»

16:17 27.07.2018

«Ժառանգություն» կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալված իրադարձությունների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ. «Մեղադրյալի աթոռին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը հաստատում է, որ ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է. նրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն, վաղ թե ուշ, պատժվում է օրենքով: «Ժառանգություն» կուսակցությունը Նոր Հայաստանի իրավապահ մարմիններին կոչ է անում վերոնշյալ գործընթացի շարունակականությունն ապահովելու և երկրում օրինականության […]

̰
Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է. ՀՅԴ

13:26 27.07.2018

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Երկրում ընթացող վերջին իրադարձությունների կապակցությամբ հայտնում ենք, որ օրինականության հաստատման, օրենքի առջև բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ողջունելի են։ Խիստ կարևոր է, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն […]

̰ ̰
Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունն ընթացքի մեջ է

11:41 27.07.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 27-ին, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Նիստին մասնակցում է նաև Քոչարյանը, որը դատարան է մտել հետնամուտքով: Հուլիսի 26-ին տեղի ունեցած դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում չէր կայացվել: Ռոբերտ Քոչարյանի ներկա չլինելու հիմքով նիստը հետաձգվել […]

̰
Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չեմ տեսնում. ականջներից ձգված հիմնավորումներ են. փաստաբան

11:30 27.07.2018

«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չեմ տեսնում: Ընդհանրապես հիմքեր չեմ տեսնում, ականջներից ձգված հիմնավորումներ են»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը: Ավելին, փաստաբանը նաև քննչական մարմնի կողմից հապճեպություն է տեսնում: «Դատարանին խնդրում եմ մարդկային վերաբերմունք ցուցաբերել մեր նկատմամբ: Ես դուրս եմ եկել Հատուկ քննչականից ժամը 18։00-ի սահմաններում, ինձ տվել […]

̰
Քոչարյանին կալանավորելու հարցով նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 27-ը

07:10 27.07.2018

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը քննելու համար հրավիրված նիստը հետաձգվել է. այն կկայանա հուլիսի 27-ին` ժամը 11-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը` նշելով, որ կասկած անգամ չկա Քոչարյանի՝ դատարան ներկայանալու հետ կապված։ Խնդիրը պատշաճ կերպով ծանուցումն է։ Ինչպես ավելի […]

̰
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը քննող դատական նիստը հետաձգվեց մինչև 01:30

00:12 27.07.2018

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող նիստը, որտեղ քննվում էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը, հետաձգվեց մինչև 01:30-ը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանն ասաց, որ խնդիր կա Ռոբերտ Քոչարյանին ծանուցելու հետ կապված: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ […]

̰
Սա վենդետա է թավշյա հեղափոխության սիրո և համերաշխության կարգախոսի ներքո․ Քոչարյան

23:09 26.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից իրեն առաջադրված մեղադրանքին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանք է։ «Լայն զանգվածների տրամադրությունը փորձում են տեղափոխել իրավական դաշտ, և ըստ էության, ստացվում է, որ 21.5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել […]

̰
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. Քոչարյանը չի ընդունում մեղադրանքը

23:00 26.07.2018

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք էր առաջադրել և միջնորդություն ներկայացրել` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, որոնք մուտք են գործել դատական նիստերի դահլիճ, հայտնել են, որ Քոչարյանը դատական նիստի […]

̰
Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ռումբ է՝ դրված երկրի տակ. Ռոբերտ Քոչարյան

22:26 26.07.2018

Ինձ մեղադրանք առաջադրելուց առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները հիմա պետք է նստած լինեին։ Այսօր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի խոսքով՝ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ռումբ է՝ դրված երկրի տակ։ Նախկին նախագահը կարծում է, որ իրավական համակարգը շատ մեծ վտանգի տակ է։ Քոչարյանի կարծիքով՝ ներկայիս իշխանությունը հավերժական […]

̰
BACK_TO_TOP