09:23 08.08.2018
«Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Այդ բողոքը քննելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Սակայն մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Դատավոր Ազարյանը 1998-1999թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ: Իսկ այդ […]
22:21 07.08.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ուղղված քննադատություններին: «Նախարարությունը հարկ է համարում անդրադառնալ վերջին շրջանում հանրության մեջ տարածում ստացած ատելության դրսևորումներին և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծը հատող քննադատություններին՝ ուղղված որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ: Ժողովրդավարական և իրավական պետությունում, որի կառուցմանն են ուղղված բոլորիս […]
21:24 07.08.2018
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Այս մասին ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր ԱՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը: Հրապարակված փաստաթղթում նշվում է. «Հարգելի՛ պարոն Դավթյան, Կարևորելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատճառների […]
18:18 07.08.2018
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված են այն պատգամավորների անունները, որոնք ստորագրել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը (կալանք) փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ։ Հայտարարության մեջ նշվում է․ «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունը ստորագրած «ՀՀԿ» խմբակցության պատգամավորների ինքնությունը պարզելու փորձերն առանձին լրատվամիջոցներում վերածվեցին անհարկի շահարկումների: […]
14:42 07.08.2018
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու համար՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ […]
22:29 06.08.2018
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: Դատական նիստը նշանակված է ժամը 12:00-ին: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք են իրականացրել նաև Ազգային ժողովի պատգամավորները: Ստորագրահավաքին միացել է 46 պատգամավոր։
12:22 06.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի նոր անդամը՝ փաստաբան Հայկ Ալումյանը, այսօր Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հայկ Ալումյանը: Փաստաբանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ իրենք ինտենսիվ աշխատում են, քանի որ կան բաներ, որոնց մասին ասվել է, […]
16:42 04.08.2018
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն որևէ անպատեհություն չի տեսնում, որ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները միանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին: «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարան բողոք են ներկայացրել՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ։ Բազմաթիվ պատգամավորներ երաշխավորություններ են ներկայացրել, և այս գործընթացների վերաբերյալ Դաշնակցության […]
14:07 04.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կարծիքով՝ անհասկանալի է, թե ինչու նրան թույլ չեն տալիս տեսակցել և հեռախոսով զրուցել հարազատների հետ: Օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ իրենք գործը քննող քննիչին խնդրել են այդ որոշման օրինակն իրենց տրամադրել: Ալումյանն ասաց՝ որոշման օրինակը ստանալուն պես կբողոքարկեն: Փաստաբան Ռուբեն Սահակյանը հիշեցրեց՝ նույնպիսի որոշում էր կայացվել […]
12:58 04.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված երաշխավորագրի տակ արդեն իսկ 45 պատգամավորի ստորագրություն կա: Այւս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Վերջինս նշեց՝ դրանով պատգամավորները երաշխավորում են, որ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու դեպքում որևէ խնդիր […]
12:07 04.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմին է միացել փաստաբան Հայկ Ալումյանը: Օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը Ալումյանը նշեց, որ այս պահի դրությամբ արդեն գոյություն ունի վերաքննիչ բողոք՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ: Փաստաբանը նշեց, որ ինքը՝ որպես թիմի նոր անդամ, իր հերթին երկուշաբթի բողոք է ներկայացնելու: Ալումյանն ասաց, որ […]
10:05 04.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պարզվում է՝ Ծառուկյան խմբակցության արդեն նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը տեղյակ չի եղել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման և ազատ արձակման համար պատգամավորները ստորագրահավաք են նախաձեռնել։ «Ես չեմ իմացել։ Ձեզնից իմացա»,- նշեց նա։ Հարցին՝ նախապես եթե իմանար, կստորագրե՞ր Ռ. Քոչարյանի ազատ արձակման համար, Բոստանջյանը նշեց. «Կմտածեի։ Բայց հիմա ես […]
09:34 04.08.2018
«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար նախաձեռնած ստորագրահավաքին երեկվա դրությամբ միացել է արդեն 45 պատգամավոր: ՀՀԿ-ի կողմից նախաձեռնած ստորագրահավաքին ինչպես հայտնի է՝ միացել են նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, փոխնախագահները: Ինչպես և սպասելի էր, ստորագրահավաքին միացածները միայն Հանրապետական կուսակցության անդամները չեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կարկառուն ՀՀԿ-ականներ […]
22:58 03.08.2018
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այն կարծիքին է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ խափանման միջոց կալանավորումը փոխելը, պետք է մերժվի, սա ելնում է գործի շահերից: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Սասուն Խաչատրյանը: Վերջինս գտնում է, որ երկրորդ նախագահն, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ հաշվի առնելով պաշտոնական դիրքը: […]
11:00 03.08.2018
«Առավոտ» թերթը գրում է. «Aravot.am-ի տեղեկություններով՝ Փաշինյան-Պուտին զրույցի ժամանակ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ակնարկել է, որ տեղյակ է Պուտին-Քոչարյան հանդիպումներից և դրանց բովանդակությունից: Այս զրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել հունիսի կեսին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունից առաջ: Պուտինն արձագանքելով Փաշինյանին, նրա հետ զրույցում չի թաքցրել […]
11:30 02.08.2018
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն օգոստոսի 2-ին՝ Կառավարության նիստից առաջ անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու վերաբերյալ հնչող քննադատություններին ու մտահոգություններին: Հարցին՝ 41 պատգամավորի ստորագրած երաշխավորագիրը կարո՞ղ է ինչ-որ ազդեցություն ունենալ, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառտված խափանման միջոցը կփոխվի, նա պատասխանեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ. խափանման միջոց կալանավորումը […]
09:32 02.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկ շաբաթ է՝ որպես մեղադրյալ գտնվում է կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Քոչարյանը պահվում է «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում, որը հանրությանը հայտնի է «ԿԳԲ-ի պադվալ» անվամբ: Ուշագրավն այն է, որ մինչ օրս կալանավորված հայտնի պաշտոնյաները ևս տարվել են այնտեղ: Իսկ ՀՀ երկրորդ նախագահի դեպքում […]
09:14 02.08.2018
Հայտնի փաստաբան, ՀՀ վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը դերասան Վարդան Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորությունների մասով համեմատական է անցկացրել։ «Դերասան Վարդան Պետրոսյանի գործով, ում մեղսագրվում էր միջին ծանրության արարք կատարելը, դատարանը մերժեց շուրջ 20.000 անձնական երաշխավորություն տրված անձանց խնդրանքը՝ Վարդանին ազատ արձակելու և անձնական երաշխավորություն խափանման միջոց ընտրելը։ Նախկին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում մեղսագրվում է […]
21:44 01.08.2018
Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի և կալանավորման առնչությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը մեկնաբանել չի ցանկանում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Միայն նշում է, որ ամբողջությամբ համակարծիք է ՀՀ արտաքին գործերի նախարարության արձագանքին: Այս մասին նա խոսել է լրագրողների հետ զրույցում: Ինչ վերաբերում է այն հիշեցմանը, որ Քոչարյանի կալանքը որակում են որպես «քաղաքական հետապնդում», Միրզոյանը պատասխանել է. «Կտրականապես […]
18:18 01.08.2018
«Հանդիպել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, վիճակը լավ է: Լավ, որքան, որ հնարավոր է այդ իրավիճակում»,-այսօր SHANTNEWS.am-ի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ առանձնահատուկ դրական կամ բացասական բան չի նկատել ՀՀ երկրորդ նախագաhի տրամադրության մեջ: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու […]
17:15 01.08.2018
ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկող փաստաբանների դիմումը մուտք է եղել դատարան: Այս մասին Panorama.am-ին հայտնել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: Դիմումին կից ներկայացվել են նաև ԱԺ մոտ չորս տասնյակ պատգամավորների երաշխավորությունը՝ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ: «Պատգամավորների ստորագրություններն ուղարկվում են դատախազին՝ որպես ֆորմալ գործընթաց, դատավորին դա ներկայացվել […]
14:51 01.08.2018
ԱԺ 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, որ ցուցակը դեռ վերջնական չէ, ստորագրահավաքը շարունակվում է: «Ստորագրահավաքին մասնակցել են պատգամավորներ տարբեր խմբակցություններից: Հետագայում ցուցակը կհրապարակեմ, այն գաղտնի ցուցակ չէ, ուղղակի դեռ ընթացքի մեջ է ստորագրահավաքը, ես կարծում […]
09:47 01.08.2018
«Ժողովուրդ» օթերթը գրում է. «Այն բանից հետո, երբ ՀՔԾ-ն մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց, վերջինս հարցազրույց տվեց և հայտարարեց, թե իրեն կալանավորելու միջնորդություն ներկայացնելն ու այս գործընթացները միտված են ոչ թե մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, այլ քաղաքական գործունեություն ծավալելուց չեզոքացման փորձ է: Ասել է թե` Ռոբերտ Քոչարյանն անուղղակի կերպով հայտարարեց […]
19:46 31.07.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա սկսել է մարզվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները, Օրբելյանի խոսքերով, բավարար են: Այդուհանդերձ, երկրորդ նախագահի փաստաբաններն այսօր բողոք են ներկայացրել դատարան` նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի որոշման դեմ։ Անդրադառնալով քրեական գործի նախաքննությանն ու դրա շրջանակներում կատարվող քննչական գործողություններին` […]
19:04 31.07.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի օգոստոսի 1-ին՝ կեսօրից հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ բողոքի ներկայացումը հետաձգվել է, այն այսօր չի ներկայացվի տեխնիկական պատճառներով պայմանավորված: Հարցին, թե Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի դեմ կայացված վճռի բողոքի քննությունը ե՞րբ կսկսվի, պաշտպանը պատասխանեց, որ հստակ օր չի […]
16:13 31.07.2018
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ճիշտ չի համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը: Որպես նախկին քաղբանտարկյալ՝ նա հիվանդագին է նայում նման երևույթներին ու կարծում է, որ քանի դեռ չկա դատարանի որոշում, նման քայլի գնալը տեղին չէ: «20 տարի բռնադատվել եմ, ներառյալ բռնի արտաքսումը և հետո արդարացվել: Ոչ թե կալանավորվել եմ, այլ 4 անգամ դատվել, մի […]
15:44 31.07.2018
Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցությունը ստորագրություններ է հավաքում 2008 թ. մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար: Ինչպես «ԱրմԻնֆո»-ին հայտնել են ՀՀԿ աղբյուրները, խոսքը գրավի ոչ մեծ գումարի մասին է՝ ընդամենը 500 հազար դրամ: Դեռ հայտնի չէ, թե արդյոք այդ նախաձեռնությանը կմիանան այլ խմբակցություններից պատգամավորներ: Նշենք, որ Քոչարյանի փաստաբանները մտադիր […]
15:05 31.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը կբողոքարկվի այսօր: Այդ մասին հայտնել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: Նրա խոսքերով՝ Քոչարյանն իրեն մեղավոր չի զգում, իսկ մեղադրանքի էությունը պաշտպանական կողմի համար անհասականալի է: Միաժամանակ փաստաբանը ձեռնպահ է մնացել բողոքարկման հիմքերը հայտնելուց: Վերաքննիչ դատարանը, ինչպես սպասվում է, բողոքը կքննի 1-2 շաբաթվա ընթացքում: Հիշեցնենք, […]
14:20 31.07.2018
Ռոբերտ Քոչարյանի քրգործը բոլորին իրար է խառնել։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշմանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հրանտ Բագրատյանը: «Ծայրահեղություններ կան։ Ոմանք ասում են՝ դա քաղաքական հաշվեհարդար է։ Այդպես չէ, 10 զոհ կա: Այդ մարդկանց սպանել են։ Նրանք հո ինքնասպան չե՞ն եղել։ Մյուսներն էլ դժգոհում են պրոցեսը ձգձգելուց։ Այդպես էլ չէ։ Պետք է […]
21:10 30.07.2018
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վաղը Վերաքննիչ դատարան են ներկայացնելու երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ բողոքը։ Այս մասին Irakanum.am-ին ասել է Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը: Օրբելյանը չի մանրամասնել, թե ինչ հիմքեր են ներկայացնելու վերաքննիչ բողոքում: Օրբելյանի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ այս շաբաթվա ընթացքում Վերաքննիչ դատարանը Քոչարյանի կալանավորման դեմ բողոքը քննելու […]