21:21 16.08.2018
«Դատարկ ցուցմունքներ են, որևէ էական բան չկա, ես ուղղակի չեմ կարող խոսել, վաղը, մյուս օրը ինձ մեղադրելու են, որ ես հարցազրույցի ժամանակ նախաքննական գաղտնիք եմ բացահայտել, եթե ասում են, որ ես փետրվարի 29-ին հարցազրույց եմ տվել, որտեղ ասել եմ, որ երկու ելք կա այս վիճակից՝ հանրահավաքները Թատերական հրապարակում իրենցով մարվելու են, կամ ոստիկանությունը պետք է […]
21:16 16.08.2018
«Փաստաբանների թիմը, որին նաև ակտիվորեն ես էի մասնակցում, ուղղակի ջախջախել է մեղադրանքը, քարը քարի վրա չէր թողել այդ մեղադրանքից, սակայն այն դեպքը չէ, որ ասես՝ մեղադրանքի այս կամ այն դրվագը թույլ է կամ ուժեղ, ամբողջը կառուցված է կեղծ, արհեստական ապացույցների, եզրակացությունների վրա, ցավոք, չեմ կարող կոնկրետ խոսել գործի մասին, կա, այսպես կոչված, «նախաքննական գաղտնիք». որևէ […]
17:40 16.08.2018
Դատարանը, նախքան կալանավորման հիմքերին անդրադառնալը, նախ անդրադառնում է պայմաններին, եթե պայմաններն առկա են, նոր անդրադառնում է հիմքերին: Այս մասին օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքերով՝ ՀՔԾ-ն առանց բացատրելու ասում է՝ դատարանն ապօրինություն է արել, ինչն, ըստ փաստաբանի, մարդկանց զգացմունքների վրա խաղալու, մանիպուլյացիայի մեթոդ է: Ալումյանն անդրադարձավ […]
17:14 16.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տապալված ասուլիսից հետո երկրորդ հարցազրույցն է տվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը: Հրապարակվել է հարցազրույցի անոնսը: Հարցազրույցում երկրորդ նախագահի արտահայտած մտքերից մի քանիսը՝ ստորև. «Համարեք, որ վերադարձել եմ, ի՞նչ եք իրար խառնվել, ինչո՞ւ են խանգարում, այլ կարծիք մենք այս երկրում պետք է չունենա՞նք», «Իրենք ադեկվատ ձևով չեն գնահատում այն, ինչ կատարվում է […]
14:40 16.08.2018
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշմանը, նշեց մտահոգիչ հանգամանքները: Առաջինը, ըստ Խաչատրյանի, այն է, որ որոշումը կայացվել է բացարկման ենթակա դատավորի կողմից, երկրորդը՝ այն, որ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից: ՀՔԾ պետը նշեց, որ Վերաքննիչ դատարանը պետք […]
13:48 16.08.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կբերի վճռաբեկ բողոք, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք երկրորդ նախագահը կարող է, ազատության մեջ գտնվելով լքել երկիրը, ինչին Խաչատրյանը պատասխանեց, որ չի կարծում, թե Ռոբերտ […]
09:09 16.08.2018
«Ժողովուրդ» թերթը գում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործի շրջանակներում որպես մեղադրյալ ավելի քան երկու շաբաթ կալանքի տակ մնալուց հետո ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ օգոստոսի 13-ին ազատ արձակվեց: Այս հարցով Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշման հրապարակմանը բավական ուշագրավ իրադարձություններ են նախորդել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ […]
21:00 15.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը ակտիվ քննարկումների առարկա դարձավ. ոմանք դա համարեցին ժողովրդի գնահատական, ոմանք էլ՝ խոսքի ազատության իրավունքի ոտնահարում: Ֆեյսբուքյան օգտատերերը չշրջանցեցին նաև Վերաքննիչ դատարանի նախագահ Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշումը: Հիշեցնենք՝ Ազարյանը բավարարել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմում-բողոքը՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: SHANTNEWS.am-ն առանձնացրել է […]
16:50 15.08.2018
Հայ հեղափոխական դաշնակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավանականությանը: «Ռոբերտ Քոչարյանը եթե վերադառնա քաղաքական դաշտ, դա առաջին հերթին մեզ է վնաս՝ մենք նույն դաշտում աշխատող ենք, մեզանից է քվե տանելու, Նիկոլ Փաշինյանից չի տանելու, […]
14:04 15.08.2018
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշել է, որ եթե վերաքննիչի որոշումը մնա նույն տեսքով, ապա Քոչարյանի դեմ մեղադրանքը պետք է վերացվի: Փաստաբանը CIVILNET-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե որոնք են գործող ու նախկին նախագահների անձեռնմխելիության տարբերությունները: «Գործող նախագահն ունի բացարձակ անձեռնմխելիություն, այսինքն՝ ոչ մի բանի համար չի կարող պատասխանատվության ենթարկվել: Դա չի նշանակում, սակայն, որ […]
17:57 14.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրի մոտ այսօր հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով արդար և անկողմնակալ դատավարություն: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց՝ իրենց պահանջն է, որ վարչապետը կոչով հանդես գա, թույլ չտա, որ մարդիկ ինքնակոչ ցույցերով խոչընդոտեն արդարադատությանը, առավել ևս՝ փորձեն ազդել դատարանի որոշման վրա: «Եթե մի խումբ՝ խուժանական ամբոխ խանգարում է, որ Դուք իրականացնեք Ձեր […]
17:41 14.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը, հորեղբոր կալանքից ազատվելուց հետո գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ պնդելով, որ սրանով պայքարը միայն սկսվում է. «Բոլոր նրանք, ովքեր խոսքով, գործով կամ պարզապես հոգով մեզ աջակցել են այս դժվար օրերի ընթացքում, ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում սատարելու համար։ Այն մեզ ուժ տվեց։ Շնորհակալ եմ Աստծուն, […]
16:22 14.08.2018
Փաստաբան Արայիկ Պապիկյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում խոսել է Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման մասին, համաձայն որի՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից: Փաստաբանը կարծում է, որ դատարանը չի ցանկացել իրականացնել արդարադատություն: «Խոսել դատական ակտի հիմնավորվածության, պատճառաբանվածության մասին, դա ինքնախաբեություն է: Իրավաբաններից շատերը ու նաև հանրությունը ցանկանում են իմանալ, թե ինչ որոշման մասին է խոսքը: […]
15:28 14.08.2018
Այսօր, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքին վերաբերող զարգացումներին, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանն ընդգծել է, որ ինչ էլ անեն, պետք է անեն օրենքի և իրավունքի ոսկերչական ճշգրտության կատարմամբ: Այն, որ Վերաքննիչ քրեական դատարանը երեկ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ներկայացրած հայցը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի վերաբերյալ որոշումը փոխելու […]
14:51 14.08.2018
Այսօրվա միջադեպը եկավ հաստատելու, որ իշխանություններն ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ, հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են։ Այս մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարության մեջ։ Հայտարարությունը մեջբերում ենք ստորև. «Ինչպես գիտեք, այսօր՝ ժամը 12:00-ին, «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ երկրորդ նախագահ […]
13:22 14.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ընթացքում կարևոր ասելիք ուներ, դրան ներկա իշխանություններն ամեն կերպ փորձում էին խոչընդոտել, բայց նախագահն իր ասելիքը տեղ հասցնելու տարբերակ կգտնի: «Ռոբերտ Քոչարյանը կարևոր ասելիք ունի, և կարևոր չէ՝ ասուլիսի միջոցով թե որևէ այլ կերպ, մենք մեր ասելիքը տեղ […]
12:45 14.08.2018
Լրանում է Շանթ Հարությունյանի` բանտից գրված բաց նամակով Կառավարությանը տրված եռամսյա ժամկետը: Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Շանթ Հարությունյանի որդին` Շահենը: Նա ասաց, որ այս ընթացքում հուսով էր, որ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, սակայն դեռևս մի շարք քաղբանտարկյալներ շարունակում են անազատության մեջ մնալ: «Կապ չունի, որ իմ հայրը քաղբանտարկյալ է, Հայաստանում այդ երևույթը […]
20:38 13.08.2018
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է, հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը: «ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է, և Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»,- հայտնում են ՀՔԾ-ից։ ՀՀ գլխավոր դատախազության հանրային […]
19:07 13.08.2018
ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Մարտի 1-ի գործին ու այդ գործով վերջին զարգացումներին, նշել է, որ այդ գործով 10 տարի շարունակ իրենք տարբեր ուսումնասիրություններ են արել, հավաքել են փաստեր, կազմել հնարավոր բոլոր հանցագործների ցանկը, այդ թվում՝ կեղծ ցուցմունքներ տված ոստիկանների ցուցակը, այն դատախազների անունները, ովքեր […]
16:22 13.08.2018
Քիչ առաջ հրապարակվեց Վերաքննիչ դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննության վերաբերյալ: Դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: Փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց՝ դատարանն այս որոշումը կայացրեց՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Սահակյանի խոսքերով՝ անձը չի կարող քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվել իր պաշտոնավարումից հետո, եթե […]
16:16 13.08.2018
«Սպասենք դատարանի որոշմանը, և դրանից հետո արդեն մեր կարծիքը կարտահայտենք»,- այսօր, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի մասին որոշումը փոխելու վերաբերյալ Գլխավոր դատախազություն ուղարկած և մերժված ԱԺ 45 պատգամավորների կողմից ստորագրված միջնորդությանը, նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Եթե մենք ստորագրել ենք, իսկ մենք ստորագրել ենք՝ գտնելով, որ պարոն երկրորդ նախագահ […]
13:55 11.08.2018
«Ազատության» հետ հարցազրույցում փաստաբան Արսեն Մկրտչյանը նշել է, որ Գրիգորյանը դեռ կարձագանքի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, որ 2008 թվականին այն ժամանակվա ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը փորձել են բանակը ներքաշել քաղաքականության մեջ: Ըստ նրա՝ իր պաշտպանյալը, իհարկե, չուրախացավ Քոչարյանի ձերբակալությունից, բայց նախկին նախագահի հայտարարությունը նույնպես, մեղմ ասած, սիրուն չէր: «Որպես պաշտպանության կողմի […]
16:45 10.08.2018
Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը: Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվեցին բոլոր փաստարկները. դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի՝ 16:00-ին: «Պարոն Քոչարյանն այսօր ևս ելույթ ունեցավ, բավական տպավորիչ ելույթ էր: Նա ռեպլիկներին ի պատասխան ներկայացրեց իր դիրքորոշումը: Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ մեր հայցը պետք է […]
22:48 09.08.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը կշարունակի քննել օգոստոսի 10-ին: Վերաքննիչ դատարանն ավելի քան 8-ժամյա նիստից հետո որոշել է ընդմիջել նիստը, այն կվերսկսվի օգոստոսի 10-ին՝ 14:00-ին: «Քոչարյանը նույնպես ելույթ է ունեցել, նա շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն […]
12:40 09.08.2018
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը համարում է, որ կալանքի մասին որոշումը ամենավերջին տարբերակն է, որին պետք է դիմել։ Նրա խոսքերով՝ պետք է մարդուն ազատության մեջ թողնել, և երբ կփորձի միջամտել քննությանը, այդ ժամանակ նոր պետք է կալանավորել նրան, այլապես դա անմեղության կանխավարկածի խախտում է։ Լրագրողների հետ հանդիպմանը Հայրիկյանն ասաց, որ Քոչարյանին կալանքից ազատելու համար պատգամավորների միջնորդությունը […]
12:22 09.08.2018
Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը: Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշումը: ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
18:00 08.08.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կարող է խոչընդոտ հանդիսանալ դատաքննությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շարմազանովը նշել է, որ իր մոտ գնալով ամրապնդվում է այն մտահոգությունը, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կալանավորումն ունի քաղաքական դրդապատճառներ: Անդրադառնալով Գլխավոր դատախազության կողմից ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդության […]
11:38 08.08.2018
ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԱԺ 45 պատգամավորների անձնական երաշխավորագիրը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման […]