17:57 22.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը, և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: ՀՔԾ-ն […]
16:54 21.08.2018
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքն արդեն մուտք է արվել, սակայն գործը ստորադաս ատյանից դեռ չի ստացվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հիշեցնենք, Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել օգոստոսի 20-ին։ Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Ալեքսանդր […]
14:25 21.08.2018
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը դեռևս մուտք չի արվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հիշեցնենք, Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել օգոստոսի 20-ին։ Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարել էր պաշտպանների բողոքը և […]
13:40 21.08.2018
Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի: Նման տեսակետ է այսօր հայտնել «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ խոսելով Մարտի 1-ի բացահայտումներից: Նա վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներս արդեն կարող ենք ունենալ արդյունքներ: «Մի բան ակնհայտ է` այդտեղ գործել է, այսպես ասած, խմբավորում, որը կազմակերպել է նախ և առաջ այդ թույլտվությունների ապօրինությունները, և հետընտրական պրոցեսի ժամանակահատվածում մարդիկ դուրս […]
12:36 21.08.2018
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալմանը։ Նրա խոսքով` որևէ մեկից պաշտոնական հաղորդում չի ստացել խոչընդոտելու վերաբերյալ։ Դրա համար էլ պատասխանատվության ենթարկվող չկա։ «Այնտեղ անօրինական գործողություններ չկային։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր կամքն ազատորեն արտահայտել, իհարկե, օրենքի սահմանում»,- ասաց Օսիպյանը։ Բայց ոստիկանապետը նշեց, որ այս ամենով հանդերձ […]
11:27 21.08.2018
Վերջերս զանգվածային լրատվության միջոցներում և ինտերնետային կայքերում հաճախ է հարց հնչում, թե ինչո՞ւ Բարձրագույն դատական խորհուրդը դիրքորոշում չի արտահայտում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից գործով ինքնաբացարկ չհայտնելու կամ նրա կայացրած որոշման իրավաչափության կապակցությամբ: Այս առնչությամբ, Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ […]
09:07 21.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և Յուրի Գրիգորի Խաչատուրովի կողմից կատարված «ցանկացած բնույթի գործարքի վերաբերյալ» տեղեկություններ։ Բնականաբար, նման […]
19:23 20.08.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում կատարված խուզարկության հետ: «Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված […]
15:25 20.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում խուզարկություն կատարելու վերաբերյալ լուրերը: «Խուզարկությունը տեղի է ունեցել մոտ 2-3 շաբաթ առաջ, բայց ես ենթադրում եմ, որ Հատուկ քննչական ծառայությունը հիմա է հաստատել այդ տեղեկատվությունը, որպեսզի ևս մեկ անգամ ուշադրություն գրավի խնդրի վրա»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը: Ավելի […]
13:56 20.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել Մարտի 1-ի գործի շրջանակում: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից: ՀՔԾ-ից նշեցին, որ այլ մանրամասներ այս պահին չեն կարող հրապարակել, միայն հայտնեցին, որ խուզարկությունն այսօր չի կատարվել:
13:24 20.08.2018
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «վերադարձի» մեջ քաղաքական վտանգ չկա: «Թեպետ ոմանց դա ինչ-որ հույս է տվել՝ ռևանշի կամ այլ տեսակի վերադարձի, այս փուլում անհարկի խուճապի կարիք չկա»,- օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ՝ հեղափոխությունն անկատար է, չի ամբողջացել, մտահոգության տեղիք կա դեռ, բայց ինքը չէր ցանկանա […]
13:07 20.08.2018
ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։ Այդ մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։ Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: ՀՔԾ-ն հայտարարել էր, որ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռոբերտ […]
13:20 18.08.2018
ՀՀ երկրորդ նախագահը քաղաքականություն վերադարձավ, քանի որ Մարտի 1-ի գործով ներգրավվեց որպես մեղադրյալ, Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը. «Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն է մտնում ոչ թե իր կամքով, իր ցանկությունով, այլ սա ուղղակի իր համար պաշտպանվելու տարբերակ է: Քանի որ նա Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, պարզ […]
16:45 17.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են թե՛ մեղադրող և թե՛ պաշտպանական կողմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ ստացել են որոշումը և նախապատրաստում են բողոքը: «Այսօր ստացել ենք որոշումը, բողոքը նախապատրաստվում է»,- ասաց Արևիկ Խաչատրյանը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, […]
00:48 17.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է իրեն ներկայացված մեղադրանքը: Քոչարյանը կարծում էր, որ իշխանություններն առաջին հերթին իրեն կմեղադրեն ապօրինի հարստացման, այլ ոչ թե 2008 թվականի «Մարտի 1»-ի դեպքերի համար: «Ընդհանրապես իմ հետ կապված «Մարտի 1»-ի այդ մեղադրանքը որևէ կապ չունի 10 զոհերի հետ: Իբրև սահմանադրական կարգն եմ տապալել, թե […]
00:06 17.08.2018
Հայաստանում այսօր չկա տնտեսական քաղաքականություն, կա կարգախոս՝ պայքար կոռուպցիայի դեմ: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Չկա տնտեսական քաղաքականություն: Չի հանդիպել որևէ փաստաթուղթ, որից կարող եմ եզրակացություն անել, թե ինչ է ուզում անել այս կառավարությունը տնտեսական ոլորտում: Տնտեսական քաղաքականություն Հայաստանում չկա: Կա կարգախոս՝ պայքար կոռուպցիայի դեմ, ինչը շատ […]
23:15 16.08.2018
Մեր իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում «թախտաբիթիներ չեն լինելու, միայն` հանցագործներ»։ Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: Միրզոյանը նշել է, որ սա իր միակ մեկնաբանությունն է այդ հարցազրույցի վերաբերյալ: Հիշեցնենք, որ իր հարցազրույցի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. […]
22:48 16.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն: «Համարեք, որ վերադարձել եմ»,-այսօր «Երկիր մեդիա» ՀԸ-ի եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարել է Քոչարյանը: Վերադարձի պատճառներից առաջինն աշխարհաքաղաքական իրավիճակից բխող վտանգներն են, իսկ երկրորդը՝ ներքին: Հարցին, թե պատրա՞ստ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, Ռ. Քոչարյանը պատասխանել է. «Այո, իհարկե, պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի […]
22:30 16.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՝ անազատության մեջ գտնվելու շրջանում իշխանական շրջանակներից ոչ պաշտոնական հանդիպումների փորձեր չեն արվել: «Չեն եղել, բացի այդ, ես զրկված էի որևէ կապի միջոցից, իմ հարազատների հետ հանդիպումներից: 17 օր եղել եմ մեկուսարանում, հետաքրքիր փորձ եմ ձեռք բերել, իմ կյանքում միայն այդ փորձը չի եղել, ամեն ինչով անցել եմ՝ պատերազմով, ընդհատակյա […]
22:21 16.08.2018
«Միլիարդներ՝ թերթերում տպում էին, խոսակցություններ կային … Քիչ թե շատ տնտեսագիտությունից հասկացող մարդը կարող է հասկանալ, որ 2.5 մլրդ բյուջե ունեցող երկրում չի կարող 4 մլրդ ունեցող մարդ լինի։ Այդ մեղադրանքներն այնքան էին անհեթեթ, որ որոշել եմ ընդհանրապես ուշադրություն չդարձնել»,– իր դիզած հարստության մասին հարցին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում ունեցած հարցազրույցի ժամանակ քիչ առաջ հայտարարեց […]
22:07 16.08.2018
«Չեմ կարծում, որ հնարավոր է՝ բյուջեն ութ անգամ տասը տարում աճի, իսկ ՀՆԱ-ն աճի հինգ անգամ, այդ պարագայում չի կարող կոռուպցիայի մակարդակը լինել մի շեմից ավելի բարձր։ Թույլատրելի շեմ չկա կոռուպցիայի համար, բայց չկա երկիր, որտեղ կոռուպցիա չլինի։ Եթե այդ մակարդակը շատ մեծ է, երկիրը չի զարգանում, եթե «պիրամիդա» է կառուցված, կոռուպցիոն գործոնը սկսում է […]
22:03 16.08.2018
«Ես նախորդ իշխանությունների տնտեսական քաղաքականությունը բավական ակտիվ քննադատում էի։ Գրեթե չի եղել քիչ թե շատ հնչողություն ունեցող քայլ, որին չարձագանքեմ։ Ես գտնում էի, որ դա իմ պարտքն է, այսօրվա իմ ակտիվությունն էլ կապված է նույն մոտիվացիայի հետ. կամ պետք է կտրեմ ինձ այս երկրից, գնամ այլ երկրում ապրեմ», – այսօր «Երկիր Մեդիա»-ի եթերում իր հարցազրույցի […]
22:00 16.08.2018
«Չի կարող Հայաստանի առաջին դեմքը մի կողմ քաշվել, ասել՝ ես լվանում եմ ձեռքերս, գործ չունեմ։ Դուք կտեսնեք՝ գնալու է, բանակցելու է, և արդեն այդպիսի հայտարարություն արել է»,– Արցախյան բանակցությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իր հարցազրույցի ընթացքում այսպես մեկնաբանեց Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը պնդում է, որ վարչապետի այդ հայտարարության պատճառն անփորձությունն է և այն, որ լավ […]
21:58 16.08.2018
Անդրադառնալով մոնոպոլիաների խնդրին՝ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Համենայն դեպս՝ մոնոպոլիզացման այսպիսի աստիճան չի եղել, վառելիքը բերում էին 16-17 ընկերություն, գազը, հոսանքը բնական մենաշնորհ է: Չես կարող այլ բան անել, բայց այլ ոլորտներում որևէ մեկը մենաշնորհային իրավունք չի ունեցել, եթե խոսքը տնտեսության մեջ վերջին տարիներին մենաշնորհի ձևավորման մասին է` թող քանդեն, ով […]
21:46 16.08.2018
«Պարզ է՝ այն, ինչ կատարվել է Հայաստանում, որոշ չափով ազդեցություն է ունեցել նաև Ղարաբաղում, այդ իրադարձություններին արձագանքեց նաև ԼՂ նախագահը՝ Բակո Սահակյանը: Չեմ կարծում, թե լրիվ նույն գործընթացներն են, որովհետև ԼՂ իրավիճակը որոշակիորեն տարբերվում է, բայց որոշ նմանություններ կան», – Երևանում եղած իշխանափոխության ազդեցությունն իր հարցազրույցի ժամանակ այսպես մեկնաբանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ […]
21:42 16.08.2018
Եթե հանրահավաքին հավաքվի, օրինակ, հարյուր հազար մարդ, դա ճնշող մեծամասնությունը չէ: Հնարավորություն պետք է տալ նաև այլ մարդկանց, որոնք ուրիշ մոտեցումներ ունեն, հնչեցնել իրենց կարծիքը։ Այս մասին այսօրվա հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Եթե ասում եք մեծամասնություն` նշանակում է Հայաստանում առավելագույնը 190 հազար մարդ պիտի լինի։ էն գլխից ընդունել եք մի թեզ, […]
21:40 16.08.2018
«Ի՞նչ է արժանապատվությունը, փորձենք հասկանալ. դու պատասխանատու ես այս ժողովրդի, այս երկրի տարածքային ամբողջականության ու Ղարաբաղի համար, քո անձնական արժանապատվության դիմաց դնում ես հայ ժողովրդի անվտանգությունը, քո արժանապատվության կեղծ մեկնաբանությունը դնում ես մի նժարի վրա, մյուս նժարին քո ժողովրդի կյանքն է, Ղարաբաղի ապագան է, այն հողերն են, որոնք այսօր վերահսկվում են բանակի կողմից։ Եթե սա […]
21:37 16.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հարցին` ի՞նչ էր պատրաստվում ասել չկայացած ասուլիսին, պատասխանեց. «Այնքան բան կար ասելու, խաթարեցին»: Ասուլիսում ենթադրյալ հարցերից մեկին՝ վերադառնո՞ւմ է քաղաքականություն, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Համարե՛ք, որ վերադարձել եմ, միանշանակ»: Ճշտող հարցին՝ որպես անհա՞տ, թե՞ նաև քաղաքական ուժի ձևավորմամբ, Քոչարյանը պատասխանեց, որ կարող է այդ վերադարձը […]
21:34 16.08.2018
«Իմ դեմ հարուցված գործը եկեք չկապենք Ռուսաստանի հետ, բայց ես մեծ մտահոգություն ունեմ, երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ադապտացվի, հարմարվի Հայաստանի նոր իրավիճակին: Դա ասվում է Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել. մեր ստրատեգիական գործընկերն է, առանց այդ գործընկերության մեր պաշտպանության հարցը վտանգի տակ […]
21:26 16.08.2018
«Մարտի 2-ին և՛ ՊՆ-ն, և՛ մեր անվտանգության ծառայության պետը զեկուցել են, որ բանակը որևէ բախում չի ունեցել ցուցարարների հետ, ես այդ ամբողջ գիշերը եղել եմ նախագահականում։ Այն փաստը, որ բանակի որևէ զինծառայող վնասվածք չի ստացել, խոսում է այն մասին, որ բախում չի եղել», – այս մասին քիչ առաջ «Երկիր Մեդիա»-ի եթերում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ […]