TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+16.09 oC

Ռոբերտ Քոչարյան

ՍԴ որոշման արդյունքում կդադարեցվի՞ քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ

15:42 04.09.2019

ՍԴ որոշումը պարտադիր է դատական մարմնի, գործադիրի և բոլորի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ ՍԴ որոշումը չկատարելը քրեորեն հետապնդելի է առհասարակ: Հարցին՝ արդյոք ո՞ր ատյանը պետք է վերանայի երկրորդ նախագահի խափանման միջոցը, պաշտպանը պատասխանեց. «Խափանման միջոցի վերանայումը կարող է լինել և քրեակատարողական ծառայության […]

̰
Կալանավորումը չի կարող կիրառվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ. փաստաբանը՝ ՍԴ որոշման մասին

15:31 04.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ Սահմանադրական դատարանի այսօրվա որոշման եզրափակիչ մասը: Նա մասնավորեցրեց՝ երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է, և դա հակասում է Սահմանադրությանը: Փաստաբանն ասաց՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հոդվածը Սահմանադրությանը համապատասխանում է, սակայն 35-րդ հոդվածն ընդհանուր է, իսկ 135-րդը ավելի նեղ կարգավորում է, սակայն դրանք միմյանց […]

̰
Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի դիմումները

15:22 04.09.2019

Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը տեղեկացրեց՝ Սահմանադրական դատարանը որոշեց. 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի մասով ճանաչեց Սահմանադրության որոշ հոդվածների հակասող և անվավեր, 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են ներկայացրել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի […]

̰
ՍԴ-ն քիչ անց կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ որոշումը

14:30 04.09.2019

Սահմանադրական դատարանն այսօր շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը: Այն նախատեսված էր օգոստոսի 29-ին, սակայն ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ գործի դատաքննությունը սկսելու ժամկետը հետաձգվել էր: Նշենք, որ Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննվում է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

̰
Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշումը կհրապարակվի վաղը

16:29 03.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը կհրապարակի վաղը՝ սեպտեմբերի 4-ին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Մինչ այդ դատարանը շարունակում է փակ քննարկումը խորհրդակցական սենյակում: Ղազարյանը տեղեկացրեց՝ որոշման հրապարակման մասին նախապես կհայտարարվի:

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին

14:41 03.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին։ Դատական նիստը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ժամը 13:00-ին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։

̰
Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը

13:46 02.09.2019

Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Շնորհավորելով Արցախի նախագահին Հանրապետության Անկախության 28-ամյակի կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է շուրջ երեք տասնամյակ առաջ արցախցիների կատարած պատմական ընտրության կարևորությունը, անդրադարձել է նշանակալի օրվա խորհրդին, նախագահ Բակո […]

̰
Բակո Սահակյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ

15:57 31.08.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Ռոբերտ Սեդրակի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Որպես Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը և Արցախի Հանրապետության առաջին նախագահ՝ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության […]

̰
Արցախի հերոսը երբեք չի ընկրկի դժվարության առաջ. Սեյրան Օհանյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը

14:42 31.08.2019

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը: «Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակի Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հոբելյանական 65-րդ տարեդարձի կապակցությամբ՝ միանալով Ձեզ ուղղված բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթություններին: Համոզված եմ, որ Արցախյան հերոսամարտում սեփական ժողովրդի ազատագրական պայքարին ինքնազոհաբերվող մարդը՝ Արցախի հերոսը, երբեք չի ընկրկի […]

̰
Արթուր Աբրահամը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակը

14:00 31.08.2019

Արթուր Աբրահամը շնորհավորական տեսաուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա առթիվ: Աշխարհահռչակ բռնցքամարտիկի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակի կապակցությամբ՝ տեսանյութում:

̰
Վլադիմիր Պուտինը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

13:38 31.08.2019

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջը, նամակում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի […]

̰
ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

17:57 28.08.2019

Սահմանադրական դատարանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը, որը նախատեսված էր օգոստոսի 29-ին: Այս մասին տեղեկանում ենք ՍԴ կայքից: «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունն սկսելու ժամկետը հետաձգել մինչև […]

̰
ՍԴ հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին

14:38 22.08.2019

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին: «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է. […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դեռևս պաշտոնական ծանուցում չեն ստացել գործի մակագրման վերաբերյալ

10:55 20.08.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել այն մասին, թե որ դատավորին է մակագրվել Ռ․ Քոչարյանի գործը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից: Հավելենք, որ «Դատալեքս» համակարգում այսօր առավոտյան հայտնվել է տեղեկատվություն, որ օգոստոսի 19-ին գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։ Նշենք, որ Դատական դեպարտամենտից «Հետք» թերթին […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին. Azatutyun.am

22:47 19.08.2019

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցել են Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից: Առաջին ատյանում Քոչարյանի գործը քննած դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, չի կարող շարունակել քննությունը, քանի որ քրեական […]

̰
Պարզաբանում՝ «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործի վերամակագրման ընթացակարգի վերաբերյալ

16:11 14.08.2019

Դատական դեպարտամենտը պարզաբանում է տարածել «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործի վերամակագրման ընթացակարգի վերաբերյալ: Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքում տեղեկացվում է. «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2019թ. որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործը պատային վիճակում է. պաշտպաններ

16:25 07.08.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մարտի 1-ի քրեական գործը պատային իրավիճակում է, պետությունը չի տալիս դատական գործուն համակարգ նրա իրավունքների պաշտպանության համար: Այսպիսի կարծիք են հայտնել Քոչարյանի  պաշտպանական խմբի անդամներն ու սահմանադրագետ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրանց կարծիքով՝ գործը փաստացի հայտնվել է փակուղային վիճակում: Կա Վերաքննիչ դատարանի որոշում գործի վարույթը  վերսկսելու մասին, […]

̰ ̰
Օրինաչափ որոշում է կայացրել դատարանը․ որդին՝ Ռոբերտ Քոչարյանի միջոցների վրա դրված կալանքը հանելու մասին

18:49 24.07.2019

«Մենք գտնում ենք, որ օրինաչափ որոշում է կայացրել… Եվ նիստի ընթացքում, փաստորեն, պարզ դարձան թույլ տրված ապօրինություններն ու քննիչի փնթի աշխատանքը, որը պետք է վերահսկեին դատախազները, ու նաև դատախազների փնթի վերահսկողությունը»։ Ռոբերտ Քոչարյանի միջոցների կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կասեցնելու դատական նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նրա խոսքերով՝ […]

̰
Ռոբերտ Քոչարյանը դիմել է քննիչին՝ իրեն պատկանող զենքերը վերադարձնելու համար. նիստը շարունակվում է

13:49 24.07.2019

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի գործով բողոքի քննությունը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել դատախազությունը: Դատախազները պահանջում են կալանք դնել ամբողջ գույքի վրա: Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը խոսել է ամբողջ գույքի վրա կալանք դնելու անթույլատրելիության մասին։ Ռոբերտ Քոչարյանն էլ ասել […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց

14:28 19.07.2019

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, այսօր ընդմիջել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։ Վերաքննիչ բողոքը բերած դատախազը չի ներկայացել այսօրվա նիստին, պատճառաբանելով, որ այդ ժամին պետք է մասնակցի մեկ այլ գործի քննությանը։ Դատավոր Նիկողոսյանը ընդմիջել է նիստը։ […]

̰
Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքը

14:14 19.07.2019

Դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքի քննությունը։ Անցած տարվա հուլիսի 30-ին՝ Ռ. Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք էր դրվել նրա գույքի և բանկային հաշիվների վրա: Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթները կկասեցվեն. ՍԴ հայտարարությունը

16:22 18.07.2019

Սահմանադրական դատարանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ: «Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՍԴ դիմելու որոշման բեկանման դեմ

19:02 16.07.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր վճռաբեկ բողոք է ներկայացրել նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբանական թիմը: Մինչ այդ՝ հուլիսի 11-ին, պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Վճռաբեկ բողոքների մասով զեկուցող դատավորը […]

̰
Զոհրաբյանը չի՞ հետևում Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի դատական գործերին

15:17 15.07.2019

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է պատասխանել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանն ու դրա ընթացքում մարդու իրավունքների հնարավոր խախտումներին։ Այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս Զոհրաբյանն ասաց, որ պատճառն այն է, որ չի հետևել այդ դատական գործին։ Պատգամավորն ավելացրեց, որ գործին չի հետևել զբաղվածության պատճառով, իսկ զբաղված է եղել քրեակատարողական հիմնարկներում կալանավորների և […]

̰
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել

18:32 12.07.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը երեկ վճռաբեկ բողոքներ է ներկայացրել նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը: Նշենք, որ Վճռաբեկ դատարան դիմելու վերջնաժամկետը լրացել է երեկ։ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ պաշտպանները ներկայացրել են երկու բողոք։ Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ […]

̰
Փոխվարչապետը խոսել է Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած կապի մասին

17:02 12.07.2019

Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր՝ ԿԲ նախագահ դառնալու մասին շրջանառվող լուրերին՝ նշելով, որ իր հետ նման քննարկում չի եղել: Իսկ արդյո՞ք ունի նման ցանկություն, թե՞ ոչ հարցին պատասխանել է, որ ապագա ցանկությունների մասին կտեղեկացնի հենց դրանք լինեն: Լրագրողները հարց տվեցին նաև Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հարաբերությունների և շփում ունենալու […]

̰
Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդություն է ներկայացվել դատարան. Armtimes.com

17:32 08.07.2019

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հայտնում է Armtimes.com-ը: Այս մասին մեր զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, որ գումարի չափ չեն նշել, թողել են դատարանի հայեցողությանը: Ենթադրվում է, որ միջնորդությունը կքննի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որին և մակագրվել է Քոչարյանի […]

̰
Հիմա կարող ենք արդար ընտրություններ կազմակերպել և ընդունել սահմանադրական փոփոխություններ կամ ամբողջական Սահմանադրություն. Մարուքյան

16:44 06.07.2019

«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, թե արդյո՞ք կա ՍԴ-ում ճգնաժամ, թե՞ ոչ: Մարուքյանը նշել է, որ ՍԴ-ն աշխատում է, հետևաբար, չկա ճգնաժամ: «Երեկ չէ առաջին օրը Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ չեն ընդունել, և դրա տակ ստորագրել է Հրայր Թովմասյանը: Եթե ճգնաժամ լիներ, պետք […]

̰
Քոչարյանը խնդրանքով դիմում է ոստիկանությանը

11:52 06.07.2019

«Հեռանկար»-ի տաղավարում հյուրընկալվելու ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը խոսել է նաև այն մասին, թե ինչն է իրեն ավելի շատ անհանգստացնում Երևանի փողոցներում «դրիֆթ» անող երիտասարդների արարքների համեմատությամբ. «Կան ինչ-որ դեպքեր, մի պահ ավելի շատ էին, հետո, իհարկե, պակասեցին: Շատ են պակասել, որովհետև սկզբնական շրջանում սարսափելի էր: Հիմա ինձ ավելի շատ ոչ թե այդ ճռռացնելու լկտիությունն է […]

̰
BACK_TO_TOP