14:47 28.12.2018
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի երկրորդ նախագահ, այժմ կալանավորված Ռոբերտ Քոչարյանին՝ Ամանորի կապակցությամբ։ «Ճիշտ է (շնորհավորանքի մասին տեղեկությունը)… (նամակում եղել է) Նոր տարվա առիթով շնորհավորանք ու մաղթանք՝ ամենայն բարիք»,- ասել է Պեսկովը՝ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։ Ավելի վաղ շնորհավորանքի մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի […]
11:00 28.12.2018
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին՝ Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկություն է մաղթել։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա տեղեկացրեց նաև, որ շնորհավորանքը փոխանցել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից: […]
21:04 27.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանից տեղեկացել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը դատարանը քննության կառնի վաղը՝ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:00-ին: Հիշեցնենք, որ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ […]
12:37 26.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է: Երկրորդ նախագահի պաշտպանները դիմել են Վճռաբեկ դատարան: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը: Վճռաբեկ բողոքը 107 էջից է բաղկացած: Բողոքի հիմքում դրվել է Վերաքննիչ դատարանի որոշման առերևույթ հակասությունը նախկինում կայացված Վճռաբեկ […]
20:30 25.12.2018
2000-ականներին որոշում ընդունվեց գազաֆիկացնել Հայաստանը, ի՞նչը մեզ գազային կախվածության մեջ դրեց Ռուսաստանից, ինչպե՞ս եք մեկնաբանում այդ որոշումը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին: «Միանշանակ սխալ որոշում էր: Այդ որոշումը հիմնականում կայացվել է «ատկատներ» ունենալու և գումար աշխատելու համար: Գազաֆիկացիան արվել է ոչ թե նոր խողովակներով, այլ […]
15:39 25.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հուշագրության մասին: «Կա մի քիչ ճշմարտություն, միակ տղամարդը երևալու սինդրոմը մինչև վերջ պահելու, իր կայացվածությունն ու անփոխարինելիությունը շեշտելու խնդիր ունի: Ընդհանրապես պետք է ասեմ, որ այդ հուշագրության մեջ, եթե իսկապես Վազգենն իր ընկերն էր, ինքն էդպես էր համարում, […]
15:19 25.12.2018
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Էջմիածնում՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշման և Արցախում՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշման դեմ անցկացվող բողոքի ակցիաների մասին: «Կարծում եմ, որ այս շերտը կարելի է 3 խմբի բաժանել: Կան մարդիկ, որոնք իսկապես երկրի իմաստով են խափանման միջոցը, կալանավորված […]
08:57 25.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԽ-ի և ՄԻԵԴ-ի ներկայացուցիչները վերջերս հանդիպում են ունեցել հայաստանցի մի քանի դատավորի հետ: Քննարկումները հիմնականում վերաբերել են դատական համակարգի խնդիրներին, բացթողումներին և արդար դատաքննությանն առնչվող նման այլ հարցերի: Միաժամանակ, ՄԻԵԴ ներկայացուցիչները հստակ ուղերձ են հղել դատավորներին՝ ասելով, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ի նկատմամբ ԵԽ-ի և […]
13:08 22.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ պաշտպանական կողմի՝ ՄԻԵԴ դիմումն արդեն պատրաստ է: «Հենց հիմա իմ աշխատասենյակում դված է ՄԻԵԴ գանգատը` ամբողջությամբ պատրաստ վիճակում, համալրում ենք փաստաթղթերով, մեկ-երկու օրվա խնդիր է, որ այն մեկնի Եվրոպական դատարան»,- ասաց նա` նշելով, որ ՄԻԵԴ ներկայացված գանգատում մանրամասն անդրադարձ է […]
16:27 20.12.2018
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ այսօր թալանել են ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանը: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, վերջինս նշեց, որ այս պահին կատարվում է քննություն. «Ահազանգ ունենք, այս պահին խումբ է մեկնել դեպքի վայր, կատարվում է քննություն»:
18:56 19.12.2018
Ազատության հրապարակում այսօր` դեկտեմբերի 19-ին, կայացավ բողոքի ակցիա: Այն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դեմ էր: Ակցիայի մասնակիցները պահանջում էին դատել Ռոբերտ Քոչարյանին: Ակցիայի հարթակից Հայկազ Մակարյանը նշեց, որ երկրորդ նախագահի կողմնակիցների ցանկացած երթի պետք է տրվի ադեկվատ պատասխան: Նա նաև նշեց, որ սոցկայքերում, մամուլում հայհոյախառն բառեր օգտագործող, դիմացինին վիրավորող ցանկացած անձի պետք է […]
21:23 17.12.2018
«Գագիկ Ծառուկյանը հարստացել է այդ ժամանակահատվածում, երբ եղել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ եղել է պատգամավոր, հետո կուսակցություն է ստեղծել, բայց ես այդ բոլոր հարցերին անդրադարձել եմ: Ես կարծում եմ՝ իմ ասելիքը, ըստ էության, ես ասել եմ և պնդում եմ, որ մարդ, որը խոշոր սեփականատեր է, խոշոր գործարար է, լինելով քաղաքականության մեջ և ունենալով խորհրդարանում […]
14:05 17.12.2018
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Կ. Չիլինգարյանի, գրավոր ընթացակարգով քննելով Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված հայցը, որոշել է մերժել վերաքննիչ բողոքը: Այս մասին տեղեկանում ենք Datalex համակարգից: Նշենք, որ 17.09.2018թ. Նիկոլ Վովայի Փաշինյանի դեմ ներկայացրած հայցադիմումում վկայակոչելով այն փաստը, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայում արված և 15.09.2018թ. համացանցում «armtimes.com» էլեկտրոնային կայքի միջոցով […]
14:04 17.12.2018
Ներկայիս իշխանությունները շարունակում են նախկին իշխանությունների սխալները: Այս տեսակետը լրագրողների հետ հանդիպմանն ընթացքում արտահայտել է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով իշխանափոխությունից հետո տեղի ունեցող կալանավորումների մասին: Ըստ իրավապաշտպանի՝ այդ գործընթացներում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների» կոնվենցիայի 5-րդ, 6-րդ կետերով նախատեսված նորմերի բազմաթիվ խախտումներ են եղել: «Սա է պատճառը, որ դատապաշտպաններն ասում են, որ դիմելու են Մարդու […]
12:18 17.12.2018
«Քրեակատարողական հիմնարկ վերջին այցելությանս ժամանակ ես հանդիպել եմ Նաիրի Հունանյանի հետ: Նրան խորհուրդ եմ տվել զբաղվել սպորտով»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչի շուրջ է զրուցել Նաիրի Հունանյանի հետ: Նախարարի պաշտոնակատարն ասել է նաև, որ երկար ժամանակ չի շփվել Հունանյանի հետ, որպեսզի գնահատական տա դատապարտյալի մտավոր […]
19:24 15.12.2018
Այսօր, պտասխանելով լրագրողների հարցերին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ուղղել է իրեն՝ ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել ոչ թե կաշառքով, այլ ապօրինի ձեռք բերված միջոցներով։ Վանեցյանի խոսքով՝ նախկինում ինքը սխալ է ասել, երբ խոսել է կաշառքի մասին։ Հիմա ասում է՝ ապօրինի ձեռք բերված գումարով է Ռոբերտ Քոչարյանը ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը: ԱԱԾ […]
18:12 15.12.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը հայտնել է, որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՀՀ ԱԱԾ տնօրենը բոլոր պաշտպանական թիմերի դեպքում նորմալ է համարում, որ պաշտպանները պետք է փորձեն այդ քայլին դիմել: Վանեցյանը ասուլիսի ժամանակ նշել է, որ ինքը նույնպես շահագրգիռ […]
16:48 14.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են: Պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում, հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամները: «Այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ նաև Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Վերաքննիչ […]
12:30 14.12.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ կալանավորման հաջորդ օրն այցելել է Ռոբերտ Քոչարյանին, նրա հետ առանձնազրույց է ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը: «Քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը։ Առանձնազրույցի արդյունքներով համապատասխան գրություններ, հարցումներ ենք նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են ինձ հետ առանձնազրույցի […]
17:46 13.12.2018
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների՝ դեկտեմբերի 14-ին Բաքվում կայանալիք նիստին Հայաստանից մասնակցելու էՀՀ արտաքին գործերի նախարարության Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը ևս Բաքու է մեկնում, այցի ընթացքում […]
10:37 13.12.2018
«ՌԴ նախագահը չպետք է շնորհավորի Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում՝ կուսակցական պայքարում հաղթելու կապակցությամբ: Դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակը չէ: Այդ հարցով պատասխանատու են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նրանք կարձագանքեն: Եկեք դեռ սպասենք, կարծում եմ՝ մինչև շաբաթավերջ ժամանակ կա սպասելու, այնուամենայնիվ, եթե այս պաուզան շարունակվի՝ ավելի մանրամասն կխոսենք պատճառների […]
09:46 12.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող, դեռևս ԱԺ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանում չէ։ Պարզել անձամբ նրանից չհաջողվեց, քանի որ նրա հեռախոսն անջատված էր՝ բաժանորդն էլ՝ անհասանելի։ Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը նրա մասով ևս պնդել էր՝ 14 մլն ԱՄՆ դոլարի կաշառք է տվել հանքերի […]
09:33 12.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շատ քննարկվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակիցների թիվը. շատերի կարծիքով` մասնակցության 48.63 տոկոսը բավական ցածր ցուցանիշ է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել՝ նախկին իշխանության ներկայացուցիչներից ովքեր են մասնակցել ընտրություններին, ովքեր՝ ոչ: Պատկերը հետաքրքիր էր. օրինակ, քվեարկությանը մասնակցել է Սերժ Սարգսյանի փեսան՝ Հայկ Խաչատրյանն իր կնոջ հետ: Ընտրութուններին մասնակցել է Մարտի 1-ի գործով […]
20:01 11.12.2018
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մի խումբ աջակիցներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել և պահանջել նրա ազատ արձակումը: Նրանք նախ՝ Հանրապետության հրապարակում են հավաքվել, ապա այնտեղից շարժվել Գլխավոր դատախազություն: Դատախազության շենքի առջև ելույթներ ունենալուց հետո նորից վերադարձել են Հանրապետության հրապարակ և այդքանով ակցիան ավարտել: Բողոքի ակցիայի համակարգող, «Հայոց ազգային դաշինք» նախաձեռնության նախագահ Արմեն Մինասյանը […]
13:04 10.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը տեղեկացնում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը, որով, մասնավորապես, Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7-ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը: Վերաքննիչ դատարանը որոշման օրինակը դեկտեմբերի 10-ի՝ ժամը 12:30-ի դրությամբ, պաշտպանական կողմին չի տրամադրել՝ […]
07:17 10.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հոր կալանավորման վերաբերյալ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի գրառմանը։ Լևոն Քոչարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սերժ, Այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ: Ձեր խմբի աշխատանքը միշտ գնահատել եմ, հիմնականում այն պատճառով, որ պայքարում էիք նաև ցեղասպանության ճանաչման համար […]
03:08 10.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաք կազմակերպելու մտադրությանը: «Հավաքների ազատության մասին օրենք գոյություն ունի ՀՀ-ում: Ցանկացած մարդ կարող է կազմակերպել հանրահավաք, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և հավաքներ կարող են լինել»,- ասել է նա: Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ […]
21:39 09.12.2018
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ժամը 17:30-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 728 անձ: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: ՔԿՀ-ներում ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 955 է, որից 23-ը կին դատապարտյալներ է: Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրին նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն անազատության մեջ է և «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ում է, չի մասնակցել […]
16:10 09.12.2018
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց 9/19 տեղամասում: Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում հեղափոխությանը, Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, նա չպատասխանեց, նշեց, որ դա կլինի քարոզչություն: «Օրենք եք խախտում»,- ասաց նա լրագրողին: Հարցին` մտահոգություններ չունի՞` կապված Արցախի հարցի հետ, նա պատասխանեց. «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա»: Նա չպատասխանեց նաև ՀՀ երկրորդ նախագահ […]