17:46 18.01.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց դատախազ Վահագն Մուրադյանը: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն ներկայացրել էր Հատուկ քննչական ծառայությունը: Պաշպանական կողմն էլ միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու […]
13:24 17.01.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին դիմելով՝ հայտարարեց. «Դուք ասացիք, որ Մարտի 1-ի դեպքերը` բոլորիս համար հայտնի, առ այն, որ Զինված ուժերն օգտագործվեցին, ինչն այն ժամանակվա ավտորիտար ռեժիմի արդյունք էր նաև, բայց չնշեցիք, որ բնականաբար կիրառվել էին թե՛ ԱԱԾ-ն, թե՛ ոստիկանությունը և ամբողջ անվտանգության […]
19:36 16.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ հունվարի 9-ին պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը Հատուկ քննչական ծառայության քննիչը մերժել է: Այս մասին հաղորդագրությամբ տեղեկացնում է Քոչարյանի պաշտպանական խումբը։ Միջնորդության մերժումը, ըստ հաղորդագրության, պատճառաբանվել է նրանով, որ մեղադրանքն առաջադրվել է օրենքով սահմանված կարգով ձեռքբերված բավարար ապացույցների հիման վրա և առկա չեն քրեական հետապնդումը բացառող […]
16:39 16.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննության ավարտից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողներին որոշ մանրամասներ է ներկայացրել դատական նիստի ընթացքից: Պաշտպանական կողմը դատարանին 15-ից ավելի տեսաերիզ է ներկայացրել, որոնք, ըստ պաշտպան Օրբելյանի, հաստատում են մեղադրանքում արձանագրված մի շարք փաստերի ոչ հիմնավոր լինելը: […]
15:18 16.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է քննվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Րոպեներ առաջ դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17։30-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: […]
11:44 16.01.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդությունը: «Գրավի միջնորդությունը չի քննվել: Եթե բավարարեց կալանքի երկարացման միջնորդությունը, այն իր մեջ ներառում է առանձին գրավի միջնորդություն, և համապատասխան առանձին գրավ քննարկել անիմաստ է: Եթե մերժեց ՀՔԾ-ի միջնորդությունը, գրավի միջնորդության քննարկումն այս 4 օրվա համար կլինի առարկայական»,- […]
20:22 15.01.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատավարությունն այսօր կրկին ընդմիջվել է: Նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանը մերժել է պաշտպանական կողմի՝ դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը և շարունակել գործի քննությունը: Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել պաշտպանական կողմը, իսկ նախաքննական մարմինը միջնորդել էր կալանքը երկարաձգել ևս երկու ամսով, դատարանը […]
13:48 15.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատը կրկին ընդմիջվել է, այս անգամ մինչև 14։30: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա տեղեկացրեց, որ դատարանը մերժել է պաշտպանական կողմից ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: «Մերժվեց այն պատճառաբանությամբ, որ դատարանի նախագահն իրավունք ունի իր որոշմամբ գործի քննությունը հանձնարարել հերթապահ դատավորներից մեկնումեկին»,- ասաց պաշտպանը: Ավելի […]
13:12 15.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գործով դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերին: Նա բացատրեց` կա հերթապահ դատավոր, տվյալ դեպքում 8 դատավոր տոնական օրերին հերթապահում էին, խնդիրն այն է, թե ինչ սկզբունքով է նշանակվում դատավորը, և ինչ սկզբունքով է գործը քննվում: Օրբելյանն ասաց, որ Դատական օրենսգիրքը նման դեպքերում […]
11:58 15.01.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատը: Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր դատարանը հնարավոր է՝ սկզբում քննի Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատելու հարցը: Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունն էլ միջնորդել է Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգել: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ […]
18:34 14.01.2019
«Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի որոշումը: Պատճառաբանեց, որ դատավորի կապերը Արամ Օրբելյանի հետ այնքան չեն, որպեսզի դա ազդի անաչառության վրա»,- ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Ալումյանը նշեց, որ իրենք իրենց կողմից արել են համապատասխան միջնորդությունը, որպեսզի, եթե հետո դատարանը կայացնի որոշում՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, ապա դատախազները հիմք չեն ունենա շահարկել փաստաբան Օրբելյանի ու դատավորի […]
16:18 14.01.2019
«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի և անձամբ իմ ընտանիքի միջև առկա որոշակի բարեկամական կապը: Նախագահող դատավորի որդու հետ ես Կապանում բավական երկար ժամանակ շփում եմ ունեցել, համատեղ տարբեր միջոցառումների ենք մասնակցել, համադասարանցիներ ենք եղել: Ուղղակի Կապանը փոքր քաղաք է, և դրա համար կա անաչառության որոշակի արտաքին էլեմենտ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում […]
12:50 14.01.2019
Երևանի ավագանու ընտրություններից հետո մի շարք քաղաքացիներ ոստիկանությանն ահազանգել էին, որ ԲՀԿ-ն կաշառք է բաժանել: Խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, այս թեմային անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ընտրության ժամանակ իմ պատասխանատուներին տարել են ոստիկանության բաժին, որ, ասենք թե, կաշառ են բաժանում: Ես ասում եմ՝ լավ, բաժանում են, կալանավորեք, պատժեք: Բայց եթե չէ, 340 զանգ, բողոք […]
10:54 14.01.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 15:00-ին, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը: Պաշտպանական խումբը տեղեկացել է, որ դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ […]
20:42 13.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը խախտելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորն է ինքնաբացարկ հայտնել։ News.am-ի հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ ինքը չէ հերթապահ դատավորը։ Փաստաբանի խոսքով՝ այժմ գործի քննությունը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին։ Այն կքննվի հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի […]
21:53 11.01.2019
Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վարույթն իրականացնող մարմնի ներկայացված միջնորդությունը եւ պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը մակագարվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Այս մասին մեր Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը: Նիստի օրվա մասին դեռ տեղեկություններ չկան: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի […]
19:21 11.01.2019
Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյան: Նա, սակայն չասաց, թե նիստը երբ է նշանակվելու, քանի որ դեռ պարզ չէ՝ ով է քննելու գործը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ […]
15:13 11.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից նախօրեին ներկայացվել է հերթական միջնորդությունը: Այս մասին հայտարարությամբ տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը: «Ի տարբերություն Հատուկ քննչական ծառայության գործելաոճի, այն է՝ ներկայացնել միակողմանի և խիստ սահմանափակ տեղեկատվություն, որը հնարավորություն չի տալիս անկողմնակալ դիտորդի մոտ ընդհանուր պատկեր ձևավորել Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի վերաբերյալ, պաշտպանական խումբն այսուհետ պարբերաբար […]
20:48 10.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ էր հայտնել: Դատարանի որոշումը արդեն տրամադրվել է փաստաբանական խմբին ու նրանք հրապարակել են ինքնաբացարկի պատճառները։ Որոշման հիմքում դատարանը դրել է այն, որ Ռոբերտ Քոչարյանին և «Մարտի 1»֊ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին […]
14:50 10.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ հայտնեց: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ը, դատավոր Բաղդասարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում հրապարակեց: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 26.12.2018 թվականին միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով […]
20:59 09.01.2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երկրորդ գանգատն են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին Armtimes․com-ի հարցին ի պատասխան ասել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, որ գանգատը այս տարի է մուտք եղել դատարան: Նշենք, որ այս գանգատը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուն։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու համար: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին […]
15:27 09.01.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկրորդ նախագահի հետ առնվազն մինչև երեկ որևէ տեսակցություն չէր թույլատրվում: «Ընդհանրապես տեսակցության արգելք կա. […]
15:26 09.01.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Նիստը հետաձգվեց մինչև վաղը: Երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատախազությունը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանին, […]
14:39 09.01.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Նիստից առաջ երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը զրուցեց լրագրողների հետ: Ալումյանը կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը հիմա պիտի կալանքի տակ չգտնվեր, բայց քանի որ […]
12:25 09.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից երեկ` հունվարի 8-ին, դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան: Այս մասին տեղեկացնում է փաստաբանական խմբի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը: Միաժամանակ, փաստաբանական խումբն այս պահին քննարկում է նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում: Նշենք, որ այսօր՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի […]
22:17 07.01.2019
«Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու ընտրված Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք հարցերի մասին՝ մասնավորապես վերջերս Հայաստան ժամանած հնդիկների, իրանցիների մասին. «Կարծում եմ՝ մեր երկիրը պետք է բաց լինի ներգաղթի համար, մենք այս հարցում մոտակա 10-20 տարվա ընթացքում խնդիր չկա»: Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձել է իր և երգչուհի, ԱԺ ՀՀԿ […]
15:48 30.12.2018
Արցախի խորհրդարանում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և ընդդիմադիր «Շարժում-88» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում, հայտնում է «Արցախպրեսը»: Հայտարարության մեջ ասված է. «Արդեն տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետությունում ընթանում է ԱՀ […]
15:19 30.12.2018
Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ շնորհավորանքներ է հասցեագրել ոչ միայն պետությունների ու կառավարությունների ներկայիս, այլև մի շարք նախկին ղեկավարների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարների։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վլադիմիր Պուտինը գալիք տոների առթիվ շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ ՌԴ առաջնորդից […]
18:56 28.12.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր քննվում էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Պարզվում է, որ մեր քննչական մարմինները խիստ զբաղված են, և աշխատանքային ժամից դուրս երբեք կյանքում նիստերի չեն մասնակցում»: Նա նշեց` քննիչը տեղեկացրել է, որ անձնական գործեր ունի, ուստի չի […]
16:45 28.12.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր քննվելու է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Նիստը քննվելու է դռնփակ: ՀՀ երկրորդ նախագահը, ամենայն հավանականությամբ, նիստին չի մասնակցի: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպանները 26.12.2018 թվականին միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Պաշտպանները դատարանին խնդրել […]