09:45 04.02.2019
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ ժամը 12:00-ին, կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Այս մասին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը։ Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու […]
18:44 02.02.2019
ՕՐՀՆԵՐԳ. այս բառն արդեն իսկ վկայում է, որ երգի այս տեսակը համարվում է օրհնության երգ: Եկեղեցականներն օրհներգ նաև Փառաբանության երգ են անվանում: Իսկ ՀԻՄՆ բառը հունարենից թարգմանաբար աղոթք է նշանակում։ Հենց այդ երգ-աղոթքով էին հույները դիմում իրենց աստվածներին, իսկ աղոթքը միշտ խնդրանքով էր ավարտվում։ Տարիներ անց հիմնը քաղաքացիական խնդրանք-աղոթք դարձավ՝ անփոփոխ պահելով մեկ բան՝ պետք է սրտից […]
21:42 01.02.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատները գրանցվել են: Այս մասին տեղեկացրին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ գանգատներից մեկը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով: […]
18:54 01.02.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատական նիստում ելույթով է հանդես եկել: Ալումյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի ելույթը տևել է ուղիղ երկու ժամ: «Նա մանրամասն ներկայացրեց այն իրավիճակը, որ ստեղծվել էր փետրվարի 23-ի դրությամբ, դա մասնավորապես իրավիճակ էր, երբ բավական շատ տեղեկատվություն […]
18:23 01.02.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքները: ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվեց: Նա հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն իրենց բողոքը ավարտեցին, ինքը` Ռոբերտ Քոչարյանը, ելույթ ունեցավ: «Մենք մեր առարկությունները ներկայացրինք, բայց չավարտեցինք` աշխատանքային […]
16:23 01.02.2019
«Երևան» հիմնադրամի գործով հիմնավորվել է, որ հիմնադրամի կողմից գումարի մի մասը վատնվել է, մի մասը ոչ արդյունավետ, մի մասը ոչ նպատակային է ծախսվել, ամբողջ այդ գործի շրջանակներում հիմնավորվել է 1 մլրդ 807 մլն դրամի կորուստ, որը վերականգնվել է ամբողջությամբ ՀՀ պետբյուջե` «Երևան» հիմնադրամի կողմից: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ […]
15:24 01.02.2019
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը: Ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում ելույթ է ունենալու: Նրա փաստաբաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Քոչարյանի ելույթի բովանդակությանը ծանոթ չէ: ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը հայտնեց, որ իրենք դեռ չեն լսել […]
18:39 31.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հունվարի 31-ին երկրորդ նախագահի խափանման միջոցի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք բողոքը ներկայացրել են, մնում է, որ մնացած պաշտպանները որոշ չափով իրենց նկատառումները ներկայացնեն, նաև ասաց` պարոն Քոչարյանը ունի ասելիք: Հարցին` վաղը դատարանը կգնա՞ խորհրդակցական սենյակ, Ալումյանը պատասխանեց. «Եթե հաշվի առնենք, որ […]
18:28 31.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննության գործով դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի վաղը` 15:00-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը չի ավարտել իր բողոքը: «Մենք առարկելու ենք, բայց բողոքը ամբողջությամբ լսելուց հետո»,- ասաց […]
17:14 31.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հունվարի 31-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի դեպքերի մասին ռուսական ֆիլմին: Նա ներկայացրել է, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը այդ ֆիլմում նկարվել: «Սրանից որոշ ժամանակ առաջ պարոն Քոչարյանին զանգահարել է մոսկվաբնակ մի հայ և պարոն Քոչարյանին ասել է, որ կա հայտնի կինոռեժիսոր, որը ցանկանում է իրենից […]
16:59 31.01.2019
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր իրենք շարունակում են ներկայացնել իրենց բողոքը, կեսն արդեն ներկայացրել են: Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը նիստին ներկա է, դեռ որևէ հայտարարություն չի արել, բացի նրանից, որ դատարանի նկատմամբ […]
15:01 31.01.2019
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատական նիստից դրական ակնկալիքներ ունի. «Ակնկալիքները դրական են, քանի որ փաստարկները բավականին ուժեղ են, չասեմ` պրակտիկորեն անհերքելի, և սպասում ենք արդյունքներին: Այսօր պետք է որոշում կայացվի պարոն Քոչարյանին տեղափոխելու մասով, կարծում ենք, […]
08:42 31.01.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունում բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում՝ ոչ միայն երկու փոխնախարարներին հեռացնելու ուղղությամբ, այլև Մհեր Եղիազարյանի մահվան «հանգամանքների» հետ կապված։ Նախարար Արտակ Զեյնալյանի մամլո խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նախարարի հրաժարականին վերաբերող հարցն առկախված թողեց: Ի դեպ, համակարգում համառ լուրեր են շրջանառվում, որ Զեյնալյանը «Կենտրոն» ՔԿՀ-ում` Նաիրի Հունանյանին այցի […]
14:40 30.01.2019
Սահմանադրական դատարանի հունվարի 25-ի որոշմամբ մերժվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խումբը: Հունվարի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի կողմից առաջին դիմումն էր ներկայացվել Սահմանադրական դատարան: Սահմանադրական վեճի […]
12:13 30.01.2019
Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկանում է Սահմանադրական դատարանի կայքէջից: Ռոբերտ Քոչարյանը (դիմողի ներկայացուցիչ՝ Ա. Վարդևանյան) 2019 թվականի հունվարի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «Որոշել Հայաստանի Հանրապետության քրեական […]
15:44 29.01.2019
Շատ պետություններում, որոնց թվում է նաև Ռուսաստանը, քննվում են գործեր, որոնք կապված են նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի հետ: Այսպիսի համեմատությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի վաղեմությանն անդրադառնալիս ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա կարծիքով՝ եթե խոսքը մարդկային կյանքերի մասին է, ապա պետք չէ դնել որևէ ժամանակային սահմանափակում: Փաշինյանը […]
15:16 29.01.2019
«Դատախազները ժամանակ խնդրեցին, որպեսզի այսօրվա ներկայացրած ծավալուն բողոքին ծանոթանան ու իրենց փաստարկները նախապատրաստեն: Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը՝ ժամը 14:00-ն»,- այս մասին ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Խոսքը վերաբերում է հունվարի 18-ին ներկայացրած կարճ բողոքին, որում մեծամասամբ անդրադարձել են դատարանի որոշման թերություններին: «Մեծ փաստարկներից մեկն այն է, որ դատարանն իր որոշման մեջ […]
14:43 29.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի հունվարի 31-ին՝ ժամը 14:00-ին: Այսօրվա դատական նիստում պաշտպանական խումբը ներկայացրել է վերաքննիչ բողոքը, ինչից հետո մեղադրանքի կողմը դատարանին խնդրել է ժամանակ տրամադրել ծավալուն բողոքին ծանոթանալու և փաստարկներ ներկայացնելու համար: Նշենք նաև, որ հիշյալ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին է […]
14:06 29.01.2019
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ նոր խորհրդարանը ոչ թե ընտրովի է, այլ նշանակովի։ Նրա խոսքերով՝ Ազգային ժողովում հիմա ընդդիմություն չկա՝ շեշտելով, որ ամենևին չի ցանկանում ստվեր գցել ո՛չ ԲՀԿ-ի և ո՛չ էլ ԼՀԿ-ի վրա։ «Ավելի ճիշտ կլիներ այս պառլամենտը անվանել Փաշինյանի և նրա թիմի պառլամենտ։ Փաշինյանը հայտարարում էր, որ […]
13:42 29.01.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց դատարանի որոշման մեջ տեղ գտած սխալները, որոնց հիման վրա էլ ներկայացվել է բողոքը: Նրանք նկատի ունեն կալանքը երկարացնելու բոլոր հանգամանքները: Լրագրողների այն հարցին, թե այս ընթացքում […]
13:12 29.01.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ նախկին նախագահն անձեռնմխելի է, և այն նորմը, որով իրեն մեղադրում են, տեղին չէ, և նման մեղադրանք առաջադրել չի կարելի: «Հիմնավոր փաստարկը […]
10:04 29.01.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր՝ ժամը 12.00-ին, կքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Այս մասին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը։ Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը […]
13:52 25.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից ուղերձ է հղել իր կողմնակիցներին: Այս մասին հայտնում է 2rd.am-ը: Ուղերձում մասնավորաբար ասված է. «Հարգելի գործընկերներ, թեև արդեն շուրջ երկու ամիս գտնվում եմ ապօրինի ազատազրկման մեջ, սակայն ուշադրությամբ հետևում եմ իրադարձությունների զարգացմանը Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում: Ակնհայտ է, որ օրվա իշխանությունները, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ցավոք, քաղաքական ու պետական ղեկավարման […]
15:07 24.01.2019
Այսօր վերլուծաբան Մենուա Հարությունյանի ու ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանի մասնակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի հիմնական թեման ներքաղաքական պրոցեսներն էին, իշխանության քայլերն ընտրություններից հետո, Մարտի 1-ի դեպքերի մասին պատմող երկու ֆիլմերի ցուցադրությունը, արձագանքները: Սակայն ամբողջ ասուլիսի ընթացքում բանախոսներն իրար հերթ չէին տալիս և միմյանց հակաճառում էին: Բանը հասավ նաև վիճաբանության: Անի Խաչատրյանը կարծում է, որ Մենուա Հարությունյանը […]
16:20 23.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրվել է 21․01.2019 թ․ աշխատանքային օրվա ավարտին՝ պաշտպանների կողմից դատարանին լրացուցիչ գրություն ներկայացնելուց հետո: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը: Որոշումը թեև տրամադրվել է պաշտպաններին, սակայն մինչ այժմ անհասկանալի պատճառներով այն գործի նյութերի հետ […]
15:07 21.01.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 21-ին, տեղի ունեցավ «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը։ Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց է ներկայացրել ԱԱԾտնօրեն Արթուր Վանեցյանի դեմ՝ պահանջելով «փոխհատուցել զրպարտության դիմաց և հրապարակայնորեն հերքել» 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ Վանեցյանի հայտնած այն […]
13:53 21.01.2019
Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներից, թե արդյո՞ք կողմ են կառավարության կառուցվածքի վերաբերյալ նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկներին: «Միանշանակ է, որ ուժային կառույցները պետք է բերվեն խորհրդարանական վերահսկողության դաշտ: Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը դրանք տարավ կառավարության կառուցվածք՝ ունենալով երկու նպատակ՝ վարչապետի վերահսկողությունից հանելու և միայն իր ենթակայության տակ թողնելու, երկրորդ՝ կոալիցիաներ կազմելիս ուժայինները […]
13:18 21.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2019 թվականի որոշումը, որով դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին և մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին, առ այսօր չի տրամադրվել պաշտպաններին: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ […]
19:50 18.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի համոզմամբ՝ դատարանը հրաժարվել է պաշպանական կողմի ներկայացրած խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը քննելուց: Օրբելյանը նման եզրահանգման է եկել՝ հաշվի առնելով, որ և՛ իրենց միջնորդությունը, և՛ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը միասին է քննվել: Օրբելյանի խոսքերով՝ պաշտպանական խումբը դեռ նոր միջնորդություն չի ներկայացնի: «Թիմով քննարկելուց հետո, եկող շաբաթվա […]
19:24 18.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշումը: Որոշման հրապարակումից կարճ ժամանակ անց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հայտարարությունից: «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Արթուր Մկրտչյանի, բավարարել […]