15:20 22.04.2019
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած […]
18:40 19.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման նպատակով հատկացված 124 միլիոն դրամի հատկացմանը: «Քաղաքացիներն են որոշել, որ այս քաղաքական ուժը մեծամասնություն լինի, նրանք էլ որոշել են, որ այդ փողը ծախսվի»,- ասել է նա: Էդմոն Մարուքյանի խոսքերով` իր համար անընդունելի է ԱԱԾ տնօրենին ուղղված քննադատությունը, քանի […]
14:18 19.04.2019
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից հոդված է գրել, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է իշխանությունը չարաշահելու, իրեն սահմանադրական իրավունքներից զրկելու և այլ հարցերում։ Քոչարյանի հոդվածը հրապարակվել է անգլերենով, euractiv.com կայքում։ «Դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ երկրորդ անգամ ձերբակալվելուց հետո, ես շարունակում եմ ապօրինաբար բանտում պահվել՝ սպասելով դատավարության մեկնարկին»,- գրել է Քոչարյանը։ Նրա պնդմամբ` […]
11:27 18.04.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 11-ի որոշումը նախօրեին տրամադրվել է պաշտպանական խմբին: Վերաքննիչ դատարանը չի փոփոխել առաջին ատյանի դատական ակտը, հաստատված է համարել կաշառքի դրվագով հիմնավոր կասկածի ինչպես նաև խուսափելու հիմքի բացակայությունը: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, որով առաջին ատյանի դատարանը […]
17:38 17.04.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել և խորհուրդ տվել զերծ մնալ մանիպուլյացիոն հնարքներից, ՀՀ գլխավոր դատախազի խոսքը նենգափոխելու փորձերից. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը իր ֆեյսբուքյան էջում հատված է հրապարակել յոթի գործով դատական ակտից՝ խորհուրդ տալով ընթերցողներին՝ դատելու, թե ինչի հիման վրա են դատախազները 2009թ․ մարտի 31-ի […]
17:12 17.04.2019
«Մենք տեսել ենք հիմքեր և այժմ էլ առկա են այդ հիմքերը, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ, այդ իսկ պատճառով էլ վարույթ իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել»,- ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա խոսքերով` դեռևս առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը, հատկապես շեշտադրվել է հնարավոր […]
15:52 16.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ծրագրի քննարկումից հետո նշեց, որ իրեն զարմացրել են քննարկումների ընթացքն ու շեշտադրումները: «Ես զարմանում եմ, թե ինչու ենք այստեղ քննարկում այդ հարցը: Դա դարձել է նեգատիվ բան. հանրապետության նախագահը՝ սահմանադրական մի մարմին, իր իրավասություններով խորհրդարանին է ներկայացրել թեկնածություն, խորհրդարանը՝ իշխանության մյուս թևը, […]
14:30 16.04.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի քաղաքացիական հայցի քննությունը հետաձգվել է մինչև սեպտեմբեր: Նախագահող դատավոր Էդիկ Ավետիսյանն արձանագրել է, որ պատասխանող կողմը պատշաճ ծանուցված չի եղել և չի ներկայացել դատարան: Հիշեցնենք՝ հայցը ներկայացրել է ՀՀ երկրորդ նախագահի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և Սիլվա Համբարձումյանից երկու միլիոն ՀՀ […]
12:32 15.04.2019
Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից: Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական […]
16:06 12.04.2019
«Հստակ հայտարարում եմ՝ կարող ենք ներկայացնել ապացույցներ, հարցնել քրեակատարողական վարչությունից կամ տվյալ քրեակատարողական հիմնարկից, հարցնել ՀՔԾ-ից, որ 2019թ. ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանի թոռնիկն իր մայրիկի հետ միասին եկել են քրեակատարողական հիմնարկ, որպեսզի տեսակցեն Քոչարյանի հետ, և դա իրենց չի թույլատրվել: Հետագայում՝ ամսի 4-ին, ՀՔԾ քննիչն ասել է, որ ինքը պատրաստ է թույլատրել պարոն Քոչարյանի տեսակցությունը […]
15:38 12.04.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն այսօր ասուլիս է տվել և պարզաբանել իրենց դիրքորոշումը տարբեր ատյանների դատարաններում կայացվող որոշումների վերաբերյալ: Փաստաբանի կարծիքով` դատարանները ճնշումների են ենթարկվում: Ալումյանը նաև պարզաբանել է, թե ինչու այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, երբ հրապարակվում էր քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով դադարեցնելու վերաբերյալ դատարանի որոշումը, […]
09:57 12.04.2019
Երեկ՝ ապրիլի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ավարտվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը քիչ առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ […]
19:07 11.04.2019
Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին: Վարչապետի և խորհրդարանականների հարցուպատասխանը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում: Ստորև ներկայացնենք այն. «Հարց – Պարոն վարչապետ, Դուք մի քանի նախադասությամբ անդրադարձաք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Բայց Ադրբեջանը տարածաշրջանի միակ երկիրը չէ, այնտեղ կան նաև այլ երկրներ: Կարծում եմ, որ մյուս հարևանների հետ ձեր հարաբերություններում ևս առկա են […]
17:53 11.04.2019
Հաշվի առնելով Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ նրա ընտանիքի անդամների, մասնավորապես 2,5 տարեկան թոռնիկի տեսակցության արգելքի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տարածված հակասական մեկնաբանությունները՝ ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել` ընդգծելով, որ անհրաժեշտ է համարում պարզաբանումներ ներկայացնել: «Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շահերից ելնելով` 28.07.2018թ.-ին որոշում է կայացվել արգելել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունն ու հեռախոսազանգերը մերձավոր ազգականների, […]
16:48 11.04.2019
ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամ Քամիլ Այդընը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախ` ընդգծեց՝ նրա ընտրությունից հետո մեծ հույսեր ունեին ԼՂ հակամարտության կարգավորման առումով, ապա հետաքրքրվեց բանակցային ձևաչափի փոփոխության մասին: «Ես արդեն իսկ հարցրի ասել, որ մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխություն ո´չ ակնկալում ենք, ո´չ պահանջում, ո´չ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին և տրամաբանությանը: Այդ […]
16:41 11.04.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ավարտվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը: Վաղը դատարանը կհրապարակի որոշումը: Կարճ տևած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ երկու […]
15:25 11.04.2019
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ուլվիա Աղաևան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ նշեց, որ Հայաստանը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման պարտավորություն է ստանձնել, ապա հետաքրքրվեց՝ որքանո՞վ է Հայաստանը հավատարիմ մնում մի շարք բանաձևերով իր ստանձնած պարտավորություններին: «ԼՂ հարցի խաղաղ կարգավորման մեր պարտավորությունը ես վերահաստատեցի ևս մեկ անգամ՝ այս ամբիոնից ելույթ ունենալով: Կարծում եմ՝ վերջին շրջանում մեր ադրբեջանցի […]
12:48 11.04.2019
Քիչ առաջ հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը: Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ գործով դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ: Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Նա ևս երկու ամիս կմնա կալանքի տակ: Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը […]
18:16 10.04.2019
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ նշեց. «Ես համաձայն եմ, որ Եվրոպան այսօր բախվում է ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի աճին: Եկեք ինքներս մեզ հարց տանք. մեր ասամբլեայում հաճախ հնչում են քսենոֆոբ ու ռասիստական արտահայտություններ, քաղաքական գործիչները իրենց քաղաքական ու բարոյական պարտավորությունները […]
18:07 10.04.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվել է: Որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12։30-ին: Այս մասին լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Այսօրվա նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել և մանրամասն ու շատ երկար նկարագրել է իրադարձությունները, սակայն փաստաբանը չմանրամասնեց` նշելով, որ ելույթների բովանդակությունը տարբեր առիթներով հատվածաբար […]
18:24 09.04.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ այսօրվա դատական նիստը հետաձգվել է՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: Բողոքի քննությունը կշարունակվի ապրիլի 10-ին՝ ժամը 12:30-ին: Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Միաժամանակ դատարանը […]
15:56 09.04.2019
Օրեր առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանը շարունակելու է մնալ կալանքի տակ, քանի որ ազատության մեջ լինելով կարող է խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը: Այս դիրքորոշմանն ի պատասխան` ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանն ասել է, որ իրեն հետաքրքիր է, թե քանի տարբեր կարծիք պետք է ունենա պետական մարմնի ղեկավարը։ «Օրինակ` այսօր քննիչը […]
17:01 07.04.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մոտ 15 օր առաջ միջնորդություն է ներկայացրել, որ երկարացվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը, քանի որ հակառակ դեպքում նա կարող է խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Դիտարկմանը, որ նախաքննությունն արդեն ավարտվել է, Խաչատրյանը ասաց, որ նախաքննությունն ավարտվել է, բայց դեռ լինելու է դատաքննություն՝ […]
16:22 07.04.2019
Զինված ուժերը 2008 թվականի փետրվար-մարտի իրադարձություններին ներգրավվել են փետրվարի 23-ին, 0038 գաղտնի հրամանով, թեև արտակարգ դրություն սահմանվել է միայն մարտի 1-ին։ Այս խոսքերով այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին պատասխանեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ «Շատ մոտ ապագայում գործն արդեն կլինի դատարանում, և ինքներդ հնարավորություն կունենաք դռնբաց դատական քննության ընթացքում հետևելու ապացույցների հետազոտմանը», – ասաց […]
13:05 07.04.2019
«Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել։ Դա մի պարտականություն է ու պատասխանատվություն, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր` երեք կողմերը։ Եվ դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք», – ԵԿՄ համագումարում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հենց սա է եղել հիմնական թեման Վիեննայում […]
18:57 06.04.2019
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված թվով երրորդ գանգատը: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը: Նշենք, որ ՄԻԵԴ երրորդ գանգատը վերաբերվել է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետն առաջին անգամ երկարացնելուն, որի ընթացքում խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը: Պաշտպանական խմբի […]
17:42 06.04.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել է Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը և արձանագրել՝ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում: Այս մասին տեղեկացնում է Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը: Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ […]
19:04 05.04.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը բողոքարկելու վերաբերյալ հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 9-ին՝ ժամը 14:30-ին: Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Միաժամանակ դատարանը մերժել էր […]
08:39 05.04.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանը, տեղափոխվելով նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26, իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում այս շենքում։ Ուստի որոշել է նախագահականը թարմացնել, կոսմետիկ նորոգում անել՝ համապատասխանեցնելով իր ճաշակին ու պահանջներին։ Եվ դա, բնականաբար, անելու է բյուջեի հաշվին։ Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը մտադիր է նախ հրաժարվել այն կաբինետից, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր նստում, նրանից […]
20:29 04.04.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու գործով դատական նիստն այսօր տևեց մինչև աշխատանքային օրվա վերջը, սակայն մնաց անավարտ: Քոչարյանի շահերի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ վաղը պաշտպանական կողմը կներկայացնի իր հիմնավորումները և, ամենայն հավանականությամբ, երկրորդ նախագահը նույնպես հայտարարությամբ հանդես կգա: Այսօրվա դատական նիստին, ի դեպ, Քոչարյանը ներկա է եղել: Ալումյանը նաև թվարկել է, […]