TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Ռոբերտ Քոչարյան

2018թ. քրեական պատասխանատվության է կանչվել 138 սպա․ Անդրանիկ Քոչարյան

14:56 10.05.2019

Գլխավոր դատախազության տարեկան հաղորդումը խորհրդարանում քննարկելու ժամանակ պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն աղետալի համարեց զինվորական, հատկապես սպաների գործած հանցագործությունների քանակը։ Նա այդ թվերը ներկայացրեց դատախազության հաղորդումից։ «2018 թվականի ընթացքում քրեական պատասխանատվության է կանչվել 138 սպա, և դա այն դեպքում, երբ ՀՀ ռազմական հաստատությունները տարվա կտրվածքով պատրաստում են ավելի քիչ թվով սպաների։ Ավելին, դուք նշում […]

̰
2016-ից գլխավոր դատախազ եք, Մարտի 1-ի գործին ծանոթացե՞լ եք, որևէ ցուցում տվե՞լ եք․ Անդրանիկ Քոչարյան

13:14 10.05.2019

Խորհրդարանում գլխավոր դատախազության հաղորդումը քննարկելու ժամանակ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրեց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին առնչվող գործի վրա։ «2016 թվականի սեպտեմբերից Դուք հանրապետության գլխավոր դատախազն եք և ես կուզեի իմանալ՝ մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը Մարտի 1-ի գործով Դուք՝ որպես գլխավոր դատախազ, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել, առնվազն ծանոթացե՞լ եք այդ ծավալուն գործի […]

̰
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին

13:09 09.05.2019

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր` մայիսի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։ Ռոբերտ Քոչարյանն իր ուղերձում, մասնավորապես, նշել է․ «Շուշիի ազատագրումը խորհրդանշում է հայերիս անկոտրում կամքը՝ կառուցելու ինքնիշխան պետություն, պահպանելու ազգային ինքնությունը, ապահովելու ազատ զարգացումը։ Մեր կատարած […]

̰
Ես միայն ուրախ եմ, որ իշխանության այլընտրանք փորձում է դառնալ Ռոբերտ Քոչարյանը. Ալեն Սիմոնյան

10:36 09.05.2019

«Որպես իշխանության ներկայացուցիչ, ես միայն ուրախ եմ, որ իշխանության այլընտրանք փորձում է դառնալ Ռոբերտ Քոչարյանը, որովհետև շատ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը, ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել, ոչ մի արարք չի մոռացվել և բոլորս ապրել, տեսել ենք մարտի 1-եր և մնացած այն ամենը, ինչը սև էջերով է մնացել հայոց պատմության մեջ»,- այս մասին այսօր […]

̰
Ես Ռոբերտ Քոչարյանի գործով չեմ հետաքրքրվում. Նիկոլ Փաշինյան

21:35 08.05.2019

ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացրել է վերջնական դատական ակտ, և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ […]

̰
Ուժեղ, ընդդիմադիր ուժեր են միավորվում. Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Reuters-ին

18:27 08.05.2019

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ուժեղ, ընդդիմադիր ուժեր են միավորվում, որոնք գալիս են Հայաստանի նոր իշխանություններին մարտահրավեր նետելու: Ռոբերտ Քոչարյանը նաև հավելել է, որ ինքը նույնպես կլինի այդ ուժերի մեջ: Խոսելով հեղափոխության մասին` Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ երկրում արմատական փոփոխություններ չեն արվել: «Ես դա հեղափոխություն չէի […]

̰
270 միլիոնը մի ճամպրուկում տեղավորվո՞ւմ է. Նիկոլ Փաշինյան

15:45 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ զարմացավ, որ դեռ Հայաստանում մտածում են, որ իրեն հնարավոր է սպառնալ: Խոսքը վերաբերում էր անցած տարի ուղիղ եթերում Սաակաշվիլիի արած այն հայտարարությանը, որ Կարեն Կարապետյանը 270 մլն դոլար ճամպրուկով եկել է Փաշինյանի մոտ: «Էնպիսի տպավորություն ա, որ երեկ չէ առաջին օրը ներգաղթել եմ ինչ-որ տեղից […]

̰
Պետք չէ մտածել, որ այս տարածաշրջանն աշխարհից առանձնացված մի տեղ է, որտեղ մարդիկ ուրիշ ձև են զարգանում. Անուշ Բեղլոյան

20:57 07.05.2019

«Պետք չէ մտածել, որ այս տարածաշրջանն աշխարհից առանձնացված մի տեղ է, որտեղ մարդիկ ուրիշ ձև են զարգանում: Ռոբերտ Քոչարյանի դատավարության առումով մեր միակ խնդիրը Ռուսաստանի հետ ավելի բաց և թափանցիկ լինելն է»,- ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը: Նա մտաբերեց Նիկոլ Փաշինյանի ելույթները ԵԽԽՎ-ում, որից հետո մի […]

̰
Կա երաշխավորի ինստիտուտ. Մարուքյանը` Արցախի նախկին և ներկա նախագահների դիմումի մասին

17:46 07.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Նպատակն է, որ մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվող Հաղթանակի տոնին մասնակցի նաև Քոչարյանը, որը եղել է Արցախի առաջին նախագահը: Թեմայի վերաբերյալ խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, պատասխանել […]

̰
Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումի քննարկումը դուրս է դատախազության լիազորությունների տիրույթից. պարզաբանում

17:28 07.05.2019

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումի վերաբերյալ: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «2019 թվականի մայիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բակո […]

̰
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին

15:10 07.05.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ պարոն Դավթյան, ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության […]

̰
Դատավոր Գրիգորյանը որևէ նախատրամադրվածություն չունի Քոչարյանի գործի վերաբերյալ, սակայն ինքնաբացարկ է հայտնել. պաշտպանական խմբի հայտարարությունը

12:20 07.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը: «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դատարանի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը դեռ չի ստացել, սակայն Դատական տեղեկատվական համակարգում այն արդեն տեղադրված է: Հիշյալ […]

̰
ՍԴ-ն որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի օգտին

12:08 07.05.2019

Այսօր Սահմանադրական դատարանում գրավոր կարգով քննվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Սահմանադրական դատարանը բավարարել է դիմումը: Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը որոշման հրապարակումից հետո խոսել է լրագրողների հետ՝ այդ իրավիճակն անվանելով աննախադեպ: «Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերալ որոշումն առաջնային կայացվել […]

̰
ՀՀ-ում չկա որևէ մարդ, ով կմտածի, որ Քոչարյանի դեմ գործն ուղղորդված է. Ալեն Սիմոնյան

22:32 06.05.2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ բացված դատական գործի ուղղորդված լինելու վարկածի մասին և նշել, որ դա իր համար ծիծաղելի է. «Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ մարդ, ով կմտածի, որ Քոչարյանի դեմ գործն ուղղորդված է: Հարցի պատասխանը այն վարկանիշի մեջ […]

̰
Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նոր դատավորի անունը

21:00 06.05.2019

Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործը համակարգչային եղանակով մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին. «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ գլխի պահանջներին և «Դատավորների միջև գործերի բաշխման‚ վերաբաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորման համակարգչային […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

12:27 06.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։ ՀՀ դատական դեպարտամենտի խոսնակ Արման Խաչատրյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ գործը, համաձայն ընթացակարգի, կմակագրվի մեկ այլ դատավորի: Հիշեցնենք, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել էր Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը:

̰
Քննիչի որոշումը և դատախազների անգործությունը վկայում են Քոչարյանի իրավունքների խախտման մասին. փաստաբան

18:45 03.05.2019

Այսօր՝ մայիսի 3-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը: Պաշտպանական կողմը գույքի վրայից կալանքը հանելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն մեղադրող կողմն առարկեց՝ հիմնավորելով, որ գործն արդեն ուղարկվել է դատարան, և դատական ծախսերի կատարման համար կարող է գույքի բռնագանձման […]

̰
Ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը վճարում փաստաբաններին, եթե դրամական միջոցները կալանքի տակ են

17:45 03.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատունը, բանկային հաշիվները այժմ կալանքի տակ են։ Այսօրվա դատական նիստից հետո լրագրողները Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանին հարցրին՝ եթե միջոցները կալանքի տակ են, ինչպե՞ս է Քոչարյանը վճարում փաստաբաններին։ Խուդոյանը պատմեց, որ Եվրոպական դատարան դիմելու համար իրենք միջնորդություն էին ներկայացրել, որ քննչական մարմինը թարգմանի նյութերը, որպեսզի դրանք տրվեն ֆրանսիացի ու բրիտանացի փաստաբաններին։ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի ո՞ր գույքն է կալանքի տակ դրվել. պարզաբանում է պաշտպանը

17:34 03.05.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր քննվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ դրված գույքի հարցը։ Դատական նիստից հետո Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ խոսքը Երևանի Իսակովի պողոտայում գտնվող առանձնատան մասին է, որը ներկայացվում է որպես երեք առանձին գույքային միավոր։ Պաշտպանը պնդեց, որ այդ գույքի գնահատում չի իրականացվել, ինչը պահանջվում էր օրենսդրությամբ, […]

̰
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը

16:34 03.05.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը: Նշենք, որ արգելանք էր դրված նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր: Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։

̰
Փոխադարձ հարգանքի մթնոլորտում պետք է լուծվի այս վեճը. Զեյնալյանը Քոչարյանի գործի մասին

15:12 30.04.2019

«Ժամանակ չեմ ունեցել ծանոթանալու մեղադրական եզրակացությանը և, բնականաբար, չեմ ձևավորել տեսակետ: Եթե ունենամ էլ, դրա վերաբերյալ բարձրաձայնելու իրավունք չեմ ունենա»,- ապրիլի 29-ին հրապարակված Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մասին հարցին ի պատասխան` ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նաև նշեց, որ այստեղ վեճ կա, և այդ վեճը պետք է […]

̰
Մեկ շաբաթից կհրապարակվեն Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց հրաժարված դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի որոշումները

15:00 30.04.2019

«Կարգապահական հանձնաժողովի ներկայացրած 3 միջնորդություններից 2-ն արդեն քննվել են, նշանակվել է որոշման հրապարակման ժամկետ՝ մեկ շաբաթից»,- ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց հրաժարված դատավորների նկատմամբ կարգապահական վարույթին, ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Միջնորդություններից մեկը հետաձգվել է դատավոր Դավիթ Գրիգորյանի խնդրանքով: Վատառողջ լինելու պատճառով նա խնդրել է նիստը 5 օրով հետաձգել: Նիստը […]

̰
Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը

11:17 30.04.2019

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը: Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և […]

̰
Շատերը չեն կարողանում քաղաքացիական գործչից դառնալ քաղաքական գործիչ. քաղտեխնոլոգի

13:56 29.04.2019

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողները քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին հիշեցրել են իր այն կանխատեսման մասին, որ եթե նոր իշխանությունը ժողովրդի ակնկալիքները չարդարացնի, այլընտրանքային ուժ ի հայտ կգա: «Այս իշխանության շատ մեծ պրոբլեմն այն է, որը ցույց տվեց նաև հենց Քաղաքացու օրը, որ շատերը չեն կարողանում դառնալ քաղաքացիական գործչից քաղաքական գործիչ: Սա բերում է բավականին լուրջ պրոբլեմների, […]

̰
Մարտի 1-ի գործի՝ Քոչարյանի, Օհանյանի և մյուսների մասով մեղադրական եզրակացությունը պատրաստ է

12:10 29.04.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել մարտի 1-ի քրգործի վերաբերյալ: «Հաշվի առնելով հանրային հետաքրությունը և բազմաթիվ լրատվամիջոցներից ստացված բանավոր հարցումները՝ տեղեկացնում եմ, որ գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական […]

̰
Եթե դատավորը գտնում է, որ կան ինքնաբացարկի հիմքեր, պարտավոր է հայտնել. Զեյնալյանը՝ Քոչարյանի գործի մասին

11:48 29.04.2019

Հայաստանում արդեն մի քանի դատավոր հրաժարվել է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնացված գործը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը քաղաքական ենթատեքստ տեսնելու մասին հարցին չպատասխանեց՝ պնդելով, որ դա կարող է հայտնի դառնալ միայն ԲԴԽ որոշումից: Ինչ վերաբերում է ինքնաբացարկներին, ապա Զեյնալյանը պնդում է, որ եթե դատավորը գտնում է, որ կան ինքնաբացարկի հիմքեր, պարտավոր է հայտնել:

̰
Կարգապահական վարույթ` Ռոբերտ Քոչարյանի գործից հրաժարված երեք դատավորների նկատմամբ. «Ժողովուրդ»

11:27 25.04.2019

««Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորները` Նելլի Բաղդասարյանը, Հարություն Մանուկյանը և Դավիթ Գրիգորյանը, տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էին քննել սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Եվ, ահա, դատավորների վարքագծի վերաբերյալ դիմում է եղել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, որպեսզի երեք […]

̰
Եթե հաջորդ ընտրություններին մենք ավելի քիչ ձայն հավաքենք, մենք կգնանք առանց իշխանությունից կառչելու. ԱԺ փոխնախագահ

16:33 24.04.2019

«Հեռանկար»-ի տաղավարում զրուցելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ Արամ Աբրահամյանը նկատեց, որ Հայաստանում, օրինակ, ի տարբերություն Ուկրաինայի` իշխանությունը երբեք չի փոխվել ընտրությունների միջոցով: Նրա խոսքերով՝ 1998 թվականին պալատական հեղաշրջում էր, 2008 թվականին, ըստ էության, նույն իշխանությունը մնաց, այսինքն` Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը նույն իշխանությունն են ներկայացնում, և 2018 թվականին տեղի ունեցավ հեղափոխություն: Հարցին, թե […]

̰
Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակ է ուղարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

12:48 24.04.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ է տեղադրվել: Այս կերպ Ռոբերտ Քոչարյանը, ով անազատության մեջ է, իր հարգանքի տուրքն է մատուցել 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

̰
Պուտինի հետ հարաբերությունների, Քոչարյանի գործի, հեղափոխական օրերի հուշերի մասին. Փաշինյանի հարցազրույցը CIVILNET-ին

00:36 24.04.2019

Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Սիվիլնեթ»-ին։ Վարչապետը խոսել է մեկ տարի առաջ այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների, Սերժ Սարգսյանի հրաժարականի, Պուտինի հետ հարաբերությունների, Քոչարյանի գործի, հեղափոխական օրերի հուշերի մասին: Անդրադառնալով իր և Վլադիմիր Պուտինի հարաբերություններին՝ Փաշինյանն ասել է․  «Կան իմ և Պուտինի անձնական շփումը և հարաբերությունները, և կան ինստիտուտների […]

̰
BACK_TO_TOP