TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Ռոբերտ Քոչարյան

7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից, ո´չ ոստիկանների, ո´չ էլ բանակի կողմից. Քոչարյանը Մարտի 1-ի զոհերի մասին

18:45 15.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանում մեջբերեց մեղադրական եզրակացությունից մի հատված, որտեղ ասվում է, որ իշխանությունը պահելու, ընթացող քաղաքական գործընթացները ճնշելու գործում ներգրավվել են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, սակայն նշված չեն  ո՛չ անձանց անունները, ո՛չ էլ թե ում կողմից են ներգրավվել: «Այդ անձիք, իրենց թիկնազորի անդամներից […]

̰
Դատավորը հորդորեց Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին վաղը գալ դատարան

17:33 15.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց, որ դատարանը հնարավոր համարի երաշխավորագիր ներկայացրած Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին հանդես գալ ոչ թե դատարանում, այլ տեսակապով, քանի որ գործող նախագահը օրակարգային խիտ աշխատանքային գրաֆիկ ունի, սակայն դատավորը […]

̰
Հակիրճ խոսելու դատավորի հորդորները դուր չեկան Հայկ Ալումյանին

16:46 15.05.2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը դռնփակ անելու վերաբերյալ մեղադրական կողմի միջնորդությունը մերժվեց, և ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը շարունակեց ներկայացնել իր պաշտպանյալին կալանքից ազատելու միջնորդությունը: Հայկ Ալումյանն ընթերցում էր վկաների ցուցմունքներից հատված, ինչն առաջացնում էր մեղադրող կողմի ու դատավորի դժգոհությունը: Մեղադրող կողմը միջնորդեց, իսկ դատավորը հիշեցրեց, որ ծանոթ է ցուցմունքներին և Հայկ […]

̰
Քոչարյանի գործով դատական նիստը կարող է դռնփակ շարունակվել. միջնորդությունը քննվում է

15:43 15.05.2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ դատախազը միջնորդեց նիստերը դռնփակ անցկացնել: «Պատճառաբանությունը հետևյալն է, որ ցուցմունքից հատվածներ կարող են հրապարակվել, չնայած նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությունը հաստատելով, և նախաքննության գաղտնիքի խնդիր չկա, բացի այդ, հրապարակված նյութերի մեջ նաև պետական գաղտնիքի խնդիր չկա», – լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Ըստ […]

̰
Վարդգես Գասպարիին թույլ տվեցին մտնել դատարան

15:03 15.05.2019

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին թույլատրվեց մուտք գործել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի  դատարանի շենք, բայց առայժմ ոչ դահլիճ, քանի որ դատարանը դռնփակ քննում է մեղադրող կողմի՝ նիստերը դռնփակ անցկացնելու մասին միջնորդությունը: Լրագրողների հարցին, թե ինչպես թույլ տվեցին ներս մտնել, Գասպարին ասաց, որ մինչ այդ պատճառաբանում էին, որ իր անվտանգությունը չեն կարող […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ներկայացնում է կալանքից ազատելու միջնորդությունը

14:15 15.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նախնական դատական նիստը: Պաշտպանական կողմը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունն է ներկայացնում: «Ես կանդրադառնամ մեղադրանքի յուրաքանչյուր դրվագի հետ կապված հիմնավոր կասկածի հարցին և կներկայացնեմ, որ անգամ առանց քրեական գործի ողջ նյութերը մանրակրկիտ […]

̰
Եթե նայենք աստիճանական կարգով, նաև մենք ենք շատ տուժել. Լևոն Քոչարյան

13:48 15.05.2019

«Շատ ցավում եմ զոհերի համար, բայց ինձ թվում է` զոհերի ընտանիքներից, տուժածներից հետո աստիճանական կարգով, եթե նայենք, նաև մենք ենք շատ տուժել: Բոլորն էլ գիտեն, թե ոնց է 10 տարի էս ամենը կապվում մեր ընտանիքի հետ»,- մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը մասնակցելու նպատակով դատարան եկած Լևոն Քոչարյանը, երբ լրագրողները հարցրին Մարտի […]

̰
Բողոքի ակցիա՝ ընդդեմ և ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի

11:38 15.05.2019

Այսօր՝ մայիսի 15-ին, շարունակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը: Նիստը նշանակված է ժամը 13։30-ին: Առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանին կողմ և դեմ ակցիաների մասնակիցները: Հիշեցնենք, որ դատավարության 3-րդ նիստն է, որի ընթացքում պետք է որոշվի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը: Նախորդ նիստերն անցել […]

̰
Ոչ ոք իրավունք չունի ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է. Հայկ Ալումյան

19:23 14.05.2019

«Ի՞նչ ուժի կիրառման մասին է հրահանգ եղել և արդյո՞ք այդ հրահանգը եղել է  համաչափ ստեղծված իրավիճակին, թե՞ ոչ: Մինչև հիմա հայտնի չէ, թե էդ զոհվածների մահվան համար մեղավորներն ովքեր են ու որ կողմից են եղել կրակոցները»,- այս մասին այսօր` լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Փաստաբանը նաև նշեց, որ […]

̰
Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանական խումբը կներկայացնի վաղը

19:00 14.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստն այսօր հետաձգվեց՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: Դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, հաջորդ դատական նիստը նշանակեց մայիսի 15-ին՝ ժամը 13:30-ին: Հիշեցնենք` այսօրվա դատական նիստում դատարանը մերժեց պաշտպանական խմբի կողմից նախագահող դատավորին հայտնած ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը, ինչից հետո սկսվեց խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը: Ավելի վաղ հայտնել էինք` […]

̰
Քոչարյանի պաշտպանական կողմը հանդես է եկել խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ

17:55 14.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զինված ուժերի շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանի, Երևանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի և նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատաքննությունը: Ինչպես հայտնի է, դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: Պաշտպանական կողմը հանդես է եկել նաև անձնական երաշխավորությամբ` միջնորդելով […]

̰
Վարդգես Գասպարիի միջադեպի հետ կապված արդեն քրեական գործ է հարուցվել. Հրաչյա Հակոբյան

17:03 14.05.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Վարդգես Գասպարիի միջադեպի հետ կապված հարուցվել է քրեական գործ: «Նոր խոսեցի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանի հետ, նա ինձ փոխանցեց, որ Վարդգես Գասպարիի միջադեպի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ, և գործն ուղարկվել է Քննչական կոմիտե: Եվ վստահեցրեց, որ որևէ խոչընդոտ չկա, և […]

̰
Ռոբերտ Քոչարյանին «դեմ» և «կողմ» քաղաքացիները դատարանի բակում լարված իրավիճակ են ստեղծել

16:02 14.05.2019

Այսօր՝ մայիսի 14-ին, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով նախնական դատական նիստը: Դատարանի դիմաց հավաքվել են մի խումբ մարդիկ: Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու նրա դեմ բողոքող քաղաքացիները հակադիր ճամբարների են բաժանվել: Նրանց բաժանում է ոստիկանական պատը: Երկու կողմերը պարբերաբար միմյանց ուղղված վիրավորական արտահայտություններ են անում: Հիշեցնենք, որ մարդկանց մեծ թվի պատճառով նրանց մի մասը չի կարողացել […]

̰
Քոչարյանի պաշտպաններն անհիմն են համարում դատավորի ինքնաբացարկը մերժելու վերաբերյալ պարզաբանումները

15:19 14.05.2019

Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ դատարանը մերժել էր: Այն դատարանը հիմնավորել էր նաև հանգամանքով, որ քննվում է միայն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը և այլ միջնորդություններ քննվել չեն կարող: Սրան, սակայն, պաշտպանական կողմն այսօր առարկեց: Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց. «Դուք ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության վերաբերյալ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորը հորդորեց կարգադրիչներին թույլ տալ քաղաքացիներին մասնակցել դռնբաց նիստին

13:10 14.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Զինված ուժերի  շտաբի նախկին պետ  Սեյրան Օհանյանի, Երևանի կայազորի  նախկին պետ Յուրի  Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատաքննությունը: Դատարանն այսօր հրապարակել է ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանական կողմը դատարանին ինքաբացարկի միջնորդություն ներկայացրեց մի քանի հիմքով: Դատարանը […]

̰
Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից դատարանին ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը մերժվեց

12:56 14.05.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, քիչ առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից դատարանին հայտնած ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից: Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, զինված ուժերի շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանի, Երևանի կայազորի նախկին պետ Յուրի […]

̰
Բողոքի ակցիաներ դատարանի դիմաց. մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը

12:22 14.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, զինված ուժերի շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանի, Երևանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք՝ Ռ. Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու […]

̰
«Առնվազն 24 աղբատար մեքենաների գնում օրենքին հակասող է ճանաչվել. Դավիթ Խաժակյան

22:57 13.05.2019

Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացին և նշե, որ նիստը չի դիտել և այն հարցին, թե իրենք կմիանան ՀՀ երկրորդ նախագահին աջակցող դաշինքին, նա նշել է, որ ոչ: Նրա խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանին չմիանալու պատճառները […]

̰
Հրադադարի 25 տարիները. համառոտ ժամանակագրություն

21:59 13.05.2019

Հրադադարն ուժի մեջ մտավ 1994 թվականի մայիսի 12-ին: Փաստաթուղթը նախատեսում էր անժամկետ հրադադար: Սա աննախադեպ փաստաթուղթ էր, քանի որ անժամկետ հրադադարի մասին պայմանավորվածություն նախկինում երբեք ձեռք չէր բերվել: Փաստաթուղթը ստորագրեցին երեք կողմերի ռազմական գերատեսչությունների ղեկավարները՝ Հայաստանից՝ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղից՝  Սամվել Բաբայանը, Ադրբեջանից՝ Մամեդովը: Մի քանի օրից` 1994 թվականի մայիսի 16- ին, Մոսկվայում տեղի ունեցավ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին նիստը հետաձգվեց

18:59 13.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական առաջին նիստը հետաձգվեց մինչև վաղը: Որոշումը կհրապարակվի մայիսի 14-ին` ժամը 12:30-ին: Ավելի վաղ հայտնել էինք` Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց:  

̰
Ցավում եմ, որ այս կարևորության գործը ինչ-որ դռնից մտնելու, մեկ այլ դռնից դուրս գալու օրինականությունը ստուգելու գործի է վերածվել. փաստաբանը՝ Քոչարյանի դատավարության մասին

18:12 13.05.2019

Փաստաբան Վահե Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստի ավարտից հետո պատասխանել է լրագրողների հարցերին և հույս հայտնել, որ Քոչարյանի պաշտպանների կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը կմերժվի: «Քոչարյանի փաստաբանները պրոֆեսիոնալ ու բարձրակարգ փաստաբաններ են և փաստաբանական էթիկայի համաձայն, ներկայացնում են իրենց պաշտպանյալի, տվյալ դեպքում ամբաստանյալ Քոչարյանի դիրքորոշումը և շատ ցավում եմ, որ այս կարևորության ու […]

̰
Քոչարյանի պաշտպանները ներկայացրին դատավորին ինքնաբացարկի հիմնավորումը

17:44 13.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները՝ Հայկ Ալումյանը, Ռուբեն Սահակյանը, Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը ներկայացրին դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը: Պաշտպանները նախ հիշեցրին, որ մեղադրական կողմը, մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, նիստերի դահլիճ է մուտք գործել դատավորի համար նախատեսված դռնից, որը համարվում է փակ տարածք, ինչի համար չներկայացվեց հիմնավոր պարզաբանում, և դա հիմք է […]

̰
Անհեթեթ մեղադրանք առաջադրելու փոխարեն թող գտնեն իրական մեղավորներին. Լևոն Քոչարյան

16:40 13.05.2019

«Ես հույս ունեմ, որ առնվազն խափանման միջոցը կփոխվի»,- մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը եկել էր մասնակցելու հոր դատավարությանը: Հարցին` արդյո՞ք վստահություն ունի դատական համակարգի նկատմամբ, նա պատասխանեց, որ վերջին ամիսներին տեղի ունեցած սխալ որոշումները հաշվի առնելով` կապված հոր կալանքի հետ, այնքան էլ չի վստահում դատական […]

̰
Հերթական վիճաբանությունը Ռոբերտ Քոչարյանի առաջին նիստի ընթացքում

16:22 13.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախնական նիստի ժամանակ ևս մեկ միջադեպ գրանցվեց: Վիճաբանությունը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի աջակցի և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի միջև։ Աջակիցները թույլ չէին տալիս, որ Սեդա Սաֆարյանը մտներ դատարանի դահլիճ: Ավելի վաղ հայտնել էինք` Վարդգես Գասպարին ոստիկանություն հաղորդում է տվել իրեն հարվածելու համար: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկել է Ռոբերտ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց

15:40 13.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը, ուստի դատարանը գործով մյուս ամբաստանյալներին չի ծանուցել: Ռոբերտ Քոչարյանի հետ մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ […]

̰
Վարդգես Գասպարին ոստիկանություն հաղորդում է տվել իրեն հարվածելու համար

15:30 13.05.2019

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին հաղորդում է տվել ոստիկաններին իրեն հարվածելու համար։ «Իրավապահներն անգործություն ցուցաբերեցին, և այս խուժանը ջրի շշով հարվածեց դեմքիս, իրենք դա չկանխեցին, և ես հիմա սպասում եմ այստեղ, որ իմ կողմից հաղորդագրություն ընդունեն հանցագործության մասին»,- ասաց Գասպարին՝ Ռոբերտ Քոչարյանի աջակցի մասին: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը:

̰
Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը մեկնարկել է հրմշտոցով ու լարված իրավիճակով

14:52 13.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։ Նիստին Ռոբերտ Քոչարյանը ևս ներկա է: Դատարանում է նաև նրա որդին՝ Լևոն Քոչարյանը: Դատարանում է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Մինչ դատական նիստի […]

̰
Անկարելի է հակադրել ՀՀ և Արցախի շահերը. Գևորգ Գորգիսյան

12:12 13.05.2019

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն ասել է, որ անկարելի է իրար հակադրել ՀՀ և Արցախի շահերը: «ՀՀ և Արցախի իշխանությունները պետք է աշխատեն իրար նկատմամբ մեծ հարգանքով, անգամ եթե ամենավատ սցենարով` Արցախում իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը»,-ասել է Գևորգ Գորգիսյանը:

̰
ԲՀԿ-ն չի քննարկել Քոչարյանի ալյանսին միանալու հարցը. Իվետա Տոնոյան

11:46 13.05.2019

«ԲՀԿ-ն խորհրդարանում մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցությունն է և ունի սեփական օրակարգը, որևէ քաղաքական ալյանսի միանալ չի պատրաստվում»,- ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը` նշելով, որ իրենք չեն քննարկել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ քաղաքական ալյանս կազմելու նախաձեռնությանը միանալու հարցը:  

̰
«Մարտի 1»-ի գործով մյուս մեղադրյալների պաշտպաններն այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցում չեն ստացել. «Փաստինֆո»

11:23 13.05.2019

Այսօր՝ մարտի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանում քննարկվելու է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց գործով մյուս մեղադրյալների պաշտպանների հետ՝ ճշտելու՝ արդյո՞ք նրանք ծանուցում ստացել են նիստի վերաբերյալ, և մասնակցելո՞ւ են նիստին, թե՞ ոչ։ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի պաշտպան […]

̰
BACK_TO_TOP