13:02 30.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն տեղափոխվելու պատճառը. «Ռոբերտ Քոչարյանը ոչ թե տեղափոխվել է հիվանդանոց, այլ անցել է ընթացիկ պլանային բուժզննում»: Հիշեցնենք, որ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել էր այն տեղեկությունը, որ ՀՀ երկրորդ […]
12:32 30.09.2019
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան հետազոտման նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Նա նշեց, որ այս պահին այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:
20:02 25.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: «Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքը, որը վերաբերում էր նույն դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմանը, և այժմ պետք է վերանայի այն։ Նախորդ տարվա օգոստոսին Վերաքննիչ քրեական դատարանի […]
13:25 25.09.2019
Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումները բեկանելու հարցով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը Վճռաբեկ դատարանը մերժել է: Այս մասին պարզ է դառնում DataLex դատական տեղեկատվական կայքէջում հրապարակված տեղեկատվությունից: Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը որոշել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումները և կայացրել նախկին նախագահին կրկին կալանավորելու որոշում:
11:35 25.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանի ընտանիքին։ «Իր անկեղծ վշտակցությունը հայտնելով Հայաստանի իրավապահ համակարգի նշանավոր գործչի ողբերգական վախճանի կապակցությամբ, Նախագահ Քոչարյանը համբերություն է մաղթել Հարությունյանների ընտանիքին՝ վերապրելու հարազատի ծանր կորստի վիշտը»,- տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։
11:48 21.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Անկախության տոնի առթիվ: Երկրորդ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Դեպի Անկախություն տանող մեր ճանապարհը չափազանց դժվար էր ու լի փորձություններով: Այն սկսվեց պատերազմով, տնտեսության փլուզմամբ և էներգետիկ ճգնաժամով, ինչը մեծ տառապանք պատճառեց մեր բոլոր քաղաքացիներին: Սակայն, […]
21:03 20.09.2019
Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ոչ ֆորմալ անդամի կարգավիճակ ունի: «Շանթ» հեռուստաընկերության եթերում նման տեսակետ է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: «Եթե ոչ ամենօրյա՝ ինտենսիվ պարբերականությամբ իր սանիկի հետ քննարկում են, թե ինչեր… Օրբելյանն է… : Հայաստանը փոքր երկիր է, էստեղ բոլորը գիտեն ՝ ով ում հետ է քավոր-սանիկ, ով ում […]
17:11 20.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունները՝ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց ընտրել գրավը կամ ազատազրկման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: Գրավի չափը թողել էին դատարանի հայեցողությանը: Հիշեցնենք, թե ինչ ճանապարհ է անցել մինչ այժմ այս քրեական գործը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին […]
17:05 20.09.2019
«Այն, ինչ մենք տեսնում ենք վերջին մեկ տարում, դժվար է ինչ-որ սպասելիք ունենալ, իհարկե, սպասելիքն էն է, որ գոնե գրավը կիրառվի, շատ անհեթեթ է, մարդ շատ պետք է ճղճիմ լինի, որ մտածի, որ հայրս ունենալով նման կենսագրություն, լինելով էն, ով կա, պետք է խուսափի կամ թաքնվի, դրա համար վիրավորական է»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` […]
13:59 20.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը սեպտեմբերի 19-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ Ռ․ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ։ Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, որով անվավեր է ճանաչել ՀՀ Քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը, նշելով, որ այն հակասում է Գլխավոր օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին […]
19:15 19.09.2019
«Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը խոսել է այն մասին, թե արդյոք ՍԴ-ի` սեպտեմբերի 4-ի որոշումը ուղղակի կապ ունի մեծամասնության որոշման հետ. «Այո´, կապ ունի»,- ասել է Զեյնալյանը: Ինչ վերաբերում է հանգամանքին, թե ինչու մեծամասնությունը որոշեց փոխել ՍԴ նախագահին, նշել է. «Եկեք արձանագրենք հետևյալը, որ քաղաքական մեծամասնությունը ժողովրդից ուղղակիորեն մանդատ ստացած ուժ է […]
16:27 17.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։ Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին։ Գրավի չափը կարող է որոշել դատարանը։ Նշենք, որ այս միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են ամիսներ առաջ։ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությանը միացել են նաև սույն քրեական գործով անցնող […]
15:05 17.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց՝ որքա՞ն գրավ է պատրաստ վճարել խափանման միջոց կալանքը փոխելու դեպքում: «Եթե դուք ապասառեցնեք իմ հաշիվները՝ դա մեկ իրավիճակ է, եթե չեք ապասառեցնում՝ մեկ այլ իրավիճակ: Ես չգիտեմ՝ ինչ եմ ասելու, որովհետև չգիտեմ՝ Դուք ինչ եք մտադրված անել: […]
14:53 17.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում ելույթ ունենալիս անդրադարձավ մտահոգություններին, թե ինքն, ազատության մեջ գտնվելով, կարող է ազդել, խոչընդոտել դատական քննությանը: Դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Քոչարյանը նշեց. «Փաստաբաններն ասացին, որ այդպիսի փաստեր չկան, բայց քանի որ բավական լավ ծանոթ եք քրգործին, նաև չկա այն սուբյեկտը, որի վրա պետք է ազդել ինչ-որ բան […]
14:32 17.09.2019
«Փաստաբանները հորդորում են ինձ՝ անպայման ինչ-որ բան ասել»,- դատարանում այսօր, դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Եթե այս դատարանում արհամարհվում է Սահմանադրական դատարանի որոշումը, ապա երևի իմաստ էլ չկա ինչ-որ բան ասելու»,- հավելեց նա: Քննությունից թաքնվելու հանգամանքին անդրադառնալով՝ Քոչարյանը նշեց՝ երևի դժվար է դա հասկանալ, բայց ինքն այն մարդը […]
14:25 17.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, որի չափը կարող է որոշել դատարանը։ Միջնորդությունը ներկայացնելիս պաշտպան Հովհաննես Խուդոյանը հիշեցրել է, որ այն ներկայացվել է դեռևս ամիսներ առաջ, սակայն մինչ օրս քննության չի առնվել։ Խուդոյանը նշել է, որ դատարանը չի անդրադարձել այդ միջնորդությանը՝ այդպիսով խախտելով Ռոբերտ Քոչարյանի […]
14:22 17.09.2019
Դատարանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանի այս որոշումը մեծ ոգևորությամբ ընդունեցին բակում հավաքված քաղաքացիները: SHANTNEWS.am-ը ներկայացնում է դատարանի բակը Քոչարյանի գործով որոշման հրապարակումից հետո:
14:16 17.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Երկրորդ նախագահը ներկա էր այսօրվա նիստին: Ռոբերտ Քոչարյանին դատական նիստերի դահլիճում դիմավորեցին բուռն ծափահարություններով և բացականչություններով:
13:59 17.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը: SHANTNEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչ էր կատարվում դատարանի առջևում՝ դատական նիստից առաջ:
13:21 17.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը։ Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։
18:07 12.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր կայացել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստի ընթացքում քննության է առնվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՍԴ որոշումից բխող միջնորդությունը խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Պաշտպանական կողմը ներկայացրել է միջնորդությունն ու դրա հիմնավորումը, իսկ մեղադրող կողմն ու տուժողների իրավահաջորդների պաշտպանները առարկել […]
17:11 12.09.2019
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը, հույս է հայտնել, որ չնայած իրավական բարեփոխումները դեռ չեն եղել, բայց դատավորները կլինեն անաչառ, ինչպես պահանջում է օրենքը: «Եթե դատարանը որոշի ազատ արձակել, դիցուք, Ռոբերտ Քոչարյանին կամ այլ մեղադրյալի, մեր իշխանության պատասխանատվությունը էդտեղ չկա: Մենք չենք կարող հիասթափություն առաջացնել էն բանում, ինչը […]
15:42 12.09.2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը քննության առավ ՀՀ 2-րդ նախագահի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը, այն է՝ վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը: Միջնորդությունը բխում է սեպտեմբերի 4-ին ՍԴ-ի հրապարակած որոշումից: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ներկայացրեց միջնորդությունը: Արամ Օրբելյանն ընթերցեց ՍԴ որոշումից հատվածներ և արձանագրեց. «ՀՀ […]
14:41 12.09.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հատնել, որ դատարանը չի կարող ՍԴ-ի որոշման հիման վրա այս փուլում ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին. «Դատարանը չի կարող ՍԴ-ի որոշման հիման վրա այս փուլում ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին, քանի որ դատարանը միայն վերջնական դատական ակտով (դատավճռով) պետք է գնահատի, թե […]
14:01 12.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ՀՀ 2-րդ նախագահի և մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական առաջին նիստը: Նիստին ներկա են Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը։ Այսօր նիստի ընթացքում դատավարության մասնակիցներին ներկայացվեցին կողմերի իրավունքներն ու պարտականությունները և ճշտվեց ամբաստանյալների ինքնությունը: Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ բարձրաձայնել առողջական խնդիրների մասին: Ընթացակարգային հարցերից հետո […]
12:53 12.09.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ անց կսկսվի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը: Նիստի ընթացքում նախ` քննության է առնվելու խափանման միջոցի փոփոխման հարցը: Հիշեցնենք, որ ՍԴ որոշումից հետո Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել՝ խափանման միջոցի փոփոխության հարցը քննելու և իրենց պաշտպանյալի կալանքը […]
13:28 10.09.2019
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են նրա իրավունքների հետ կապված բողոքներ: Այս մասին հայտնում են ՄԻՊ ֆեյսբուքյան էջից: Պաշտպանի որոշմամբ` դրանց կապակցությամբ նախաձեռնված է քննարկման վարույթ: Վարույթի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկման առարկա են նաև այն հարցերը, որոնք բարձրացրել է Ռոբերտ Քոչարյանն առանձնազրույցների ընթացքում: Ռոբերտ Քոչարյանի իրավունքների առնչությամբ Մարդու […]
13:52 09.09.2019
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազությունը նշում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմանը տրվել են մեկնաբանություններ, որոնք հիմնված են դրա առանձին պարբերությունների մեկուսի դիտարկումների վրա և չեն բխում որոշման իմաստից: «Այսպես, […]
17:07 04.09.2019
ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր մասնակիորեն բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները: ՍԴ առջևում հավաքված քաղաքացիների մի մասը, որ դժգոհ էին այս որոշումից, երթով շարժվեցին դեպի դատախազություն: Մի քանիսը բարձրացան վերև՝ քննարկումների: Ավելի ուշ ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ որոշել են հեռանալ՝ ժամանակ տալով դատախազությանը: