TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ռեջեփ Թայիփ Էրդողան

Էրդողանը եռօրյա այցով մեկնել է Գերմանիա

23:38 27.09.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Բեռլինում նրան ու կնոջը դիմավորել են ոչ միայն պատվո պահակախմբով, այլև բողոքի ցույցերով: Բեռլինի և Անկարայի կապերն էապես վատթարացել են այն բանից հետո, երբ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի է ունեցել զինվորական հեղաշրջման ձախողված փորձ, ինչը հանգեցրել է աննախադեպ հալածանքների և զանգվածային ձերբակալությունների: Ի […]

̰
Թուրքիան չի շարունակի մնալ գործընկեր երկիր կամ դիտորդ այս խաղում. Էրդողան

11:18 08.09.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Թեհրանում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան բացահայտ հայտարարել է, որ այն մեթոդները, որոնք անտեսում են Սիրիայի խաղաղ բնակչության անվտանգությունը, ոչ մի օգուտ չեն տալիս, այլ հեշտացնում են ահաբեկիչների գործը»: Թուրքիայի նախագահը նաև գրել է. «Եթե հանուն ռեժիմի (սիրիական կառավարության) անտեսվեն տասնյակ հազարավոր անմեղ բնակիչների սպանությունը, […]

̰
Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Ղրղըզստան

18:04 30.08.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Ղրղըզստան: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Էրդողանը Ղրղըզստանում կլինի սեպտեմբերի 1-2-ին, նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հրավերով։ Աղբյուրը նշում է, որ երկու երկրների նախագահները կմասնակցեն Թուրքիայի և Ղրղըզստանի միջև ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 4-րդ նիստին, կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու տարածաշրջանային […]

̰
«Ինջիրլիք» ավիաբազան կարող է փոխանցվել Ռուսաստանին. Ժիրինովսկի

20:06 09.07.2018

Ժիրինովսկին գտնվում է Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անհատական հրավերով՝ վերջինիս երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով:

̰
Թրամփը և Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

09:53 31.03.2018

Երկու ղեկավարները նաև մտադրություն են հայտնել լուծել երկկողմ հարաբերությունները խոչընդոտող խնդիրները:

̰
Էրդողանի թիկնապահներն ազատվել են քրեական հետապնդումից

18:15 22.03.2018

Քուրդ, հայ և այլ խաղաղ ցուցարարները հավաքվել էին Վաշինգտոնում թուրքական դեսպանատան առաջ, որտեղ նրանց ծեծեց Էրդողանի թիկնազորը։

̰
Հայաստանի մասին ի՞նչ է խնդրել Էրդողանը Հռոմի պապին

19:13 06.02.2018

Հռոմի պապի հրավերով փետրվարի 5-ին Վատիկան է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թե կոնկրետ ինչի համար էր մոլեռանդ մահմեդական Ռեջեփ Էրդողանը մեկնել քրիստոնյա աշխարհի հոգևոր կենտրոն, ենթադրություններն ու վարկածները բազմաթիվ են: Դրանցից մեկը անձամբ հաստատել է Հռոմի պապը՝ Էրդողանի հետ խոսել է Երուսաղեմի կարգավիճակի մասին՝ իր աջակցությունը հայտնելով Պաղեստինին ու Թուրքիային՝ չի կարելի վիճելի քաղաքին տալ միակողմանի կարգավիճակ ու հռչակել Իսրայելի մայրաքաղաք՝ առանց հաշվի առնելու արաբների կարծիքը:

̰
Սիրիա ներխուժումը քննադատելու մեղադրանքով Թուրքիայում 300 մարդ է ձերբակալվել

10:27 30.01.2018

Հանգստյան օրերին Թուրքիայի 170 մտավորականներ բաց նամակ էին գրել իշխող կուսակցության պատգամավորներին՝ հորդորելով ու պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։

̰
65 տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայի նախագահը այցելել է Հունաստան

16:14 07.12.2017

Պաշտոնական այցով Հունաստան է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այցը համարվում է պատմական, քանի որ վերջին 65 տարվա ընթացքում առաջին անգամ է Թուրքիայի ղեկավարը ժամանում հարևան երկիր, որի հետ, չնայած ՆԱՏՕ-ի կազմում դաշնակցային հարաբերություններին, մի շարք չլուծված հարցեր ունեն:

Հունական կառավարության ներկայացուցիչ Դիմիտրիս Ցանակոպուլոսը նախօրեին «նշանակալից» է գնահատել Էրդողանի այցը, շեշտելով , որ Աթենքում անհամբեր սպասում են «կառուցողական երկխոսության»: Միևնույն ժամանակ, Ցանակոպուլոսն ընդգծել է, որ հունական կառավարությունը մտահոգված է երկու երկրների միջև տարածքային վեճի վերաբերյալ թուրք ղեկավարի հայտարարություններով:

Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ հայտարարել է, որ Թուրքիան հույս ունի, որը այցը «կզարգացնի և կխորացնի» երկու երկրների միջև հարաբերությունները: Նա նշել է, որ Թուրքիան և Հունաստանը մեծ պատասխանատվությամբ են մոտենում միգրացիայի խնդիրներին:

Միգրացիոն ճգնաժամից բացի թուրք և հույն առաջնորդները քննարկելու են երկկողմ հարաբերությունները, անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ակնկալվում է, որ Էրդողանը կպահանջի նաև ութ զինծառայողների արտահանձումը, որոնք Հունաստան են փախել անցյալ տարի Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո:

̰
Էրդողանը չի բացառում քրդերի հարցում երկխոսությունը Բաշար Ասադի հետ

11:27 25.11.2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում, որ Սիրիայի քրդերի զինված ջոկատների հարցում կարող է բանակցային երկխոսություն լինել նաև Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի հետ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Սիրիայի հյուսիսում հսկայական տարածք վերահսկող YPG քրդական ջոկատներին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական խմբեր, և որոնց հետ վառ արտահայտված տարաձայնություններ ունի նաև Ասադի կառավարությունը:

«Ինչ էլ վաղը լինի, ամեն ինչ կախված է հանգամանքներից … քաղաքականության դռները բաց են մինչև վերջին պահը», — հայտարարել է Էրդողանը Սոչիում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպումից հետո լրագրողների համար ճեպազրույցում:

Թուրքական ղեկավարությունը սրանով փորձում է Սիրիայի քրդական կառույցներին դուրս մղել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով սպասվելիք բանակցություններից: Ինքը՝ Էրդողանը, գագաթաժողովից հետո հայտարարել է, թե երեք պետությունները (ՌԴ, Թուրքիա, Իրան) իրենք են որոշելու, թե որ կողմերն են ներգրավված լինելու այդ բանակցություններին: Թուրքիայի նախագահի խոսքով՝ քրդական YPG կառույցի ներկայացուցիչներին չհրավիրելուն կողմ են նաև Ռուսաստանն ու Սիրիայի նախագահ Ասադը:

Նշենք, որ Սիրիայի քրդերը ներկայում զբաղեցնում ու իրենց վերահսկողության տակ են պահում Սիրիայի հյուսիսային, Թուրքիայի հետ սահմանի լայնքով ընկած տարածքների մեծ մասը: Թուրքիան, ունենալով քրդական ներքին խնդիր, փորձում է բացառել սահմանի երկու կողմում գտնվող քրդական համայնքների միավորումը: Դրա համար ինչպես իր սեփական տարածքում, այնպես էլ Սիրիայի տարածքում գործող քրդական կառույցները թուրքական իշխանությունները կոչում են ահաբեկչական ու պայքարում են դրանց դեմ:

̰
Թուրքիան ՆԱՏՕ-ի զորավարժությունից հետ է կանչել իր զինծառայողներին

17:46 17.11.2017

Թուրքիայի բանակի 40 զինծառայող հետ են վերադարձել Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունից այն պատճառով, որ զորավարժության ժամանակ որպես թշնամի ներկայացված են եղել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալը և ներկայիս նախագահ Ռեջեք Թայիփ Էրդողանը։

̰
BACK_TO_TOP