13:29 26.05.2020
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը հաջողությամբ է հաղթահարում նոր տեսակի կորոնավիրուսի ընթացքը և մոտենում է համաճարակի բռնկման ավարտին: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ ձեռնարկված քայլերը ցույց են տալիս, որ երկիրը ճիշտ ուղու վրա է: Էրդողանը մեկ անգամ ևս կոչ է արել ժողովրդին կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն: Այս մասին հայտնել […]
21:27 21.04.2020
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ՝ քննարկելով համատեղ նախագծերը, Սիրիայում տիրող իրավիճակը և կորոնավիրուսը: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Պուտինը և Էրդողանը հաստատել են սիրիական հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև երկրի ինքնիշխանության և ամբողջականության պահպանումը: Նախագահները նաև քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր, ներառյալ միջուկային էներգետիկայի […]
15:25 10.03.2020
Եվրամիությունը և Թուրքիան կթարմացնեն անօրինական միգրացիան սահմանափակելու մասին համաձայնագիրը՝ թուրք-հունական սահմանին ստեղծված միգրացիոն ճգնաժամը լուծելու համար: Այսպիսի որոշում է ընդունվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բրյուսելյան այցի ընթացքում: Այս մասին հայտնել է Euronews-ը: Մոտ օրերս Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի […]
22:26 22.02.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում «ավելի վճռական գործողություններ» ձեռնարկելու Անկարայի մտադրության մասին: Թուրքիայի առաջնորդը, սակայն, չի հստակեցրել, թե խոսքն ինչ քայլերի մասին է: «Մեզ համար պայքարը հեշտ չէ, մեր կողմից մարդիկ են զոհվում: Մենք բախվում ենք նոր թակարդների հետ»,- հայտարարել է Էրդողանը: Թուրքիայի առաջնորդը նաև հայտարարել է Իդլիբում իրավիճակի վերաբերյալ ճանապարհային քարտեզի […]
14:23 14.02.2020
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում չեզոքացրել է 63 սիրիացի զինվորականի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Երկուշաբթի Անկարան հայտնել էր իր 5 զինվորականների մահվան մասին, ևս 5-ը վիրավորվել էին: Դրան ի պատասխան՝ թուրքական բանակը կրակ է բացել սիրիական 115 թիրախների վրա և չեզոքացրել 101 սիրիացի զինվորականի: Ավելի վաղ Թուրքիայի […]
21:28 11.02.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհայտարարի Սիրիայում նոր քայլերի մասին այն բանից հետո, երբ Իդլիբում թուրքական զորքերը հրաձգության տակ են ընկել: Պետության ղեկավարի խոսքով՝ թուրք զինվորականների վրա հարձակման համար «թանկ գին պետք է վճարել»: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: «Վաղը կհայտարարեմ այն քայլերի մասին, որոնք մենք կձեռնարկենք»,- ասել է Էրդողանն Անկարայում ելույթի ժամանակ: […]
21:37 04.02.2020
Պետդումայում պատասխանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին՝ Անկարայի կողմից Ղրիմը ռուսական չճանաչելու վերաբերյալ: Պատգամավոր Ռուսլան Բալբեկը Էրդողանին խորհուրդ է տվել հանել «վաշինգտոնյան ակնոցները»: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Բալբեկի կարծիքով՝ Էրդողանը Ղրիմի թերակղզուն նայում է Վաշինգտոնի ակնոցներով, որոնք մգեցված ապակիներով են: Եթե նա հանի դրանք, ապա ավելի իրատեսական կնայի Ղրիմին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]
22:24 22.10.2019
Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Ավելի քան 6 ժամ տևած քննարկումների առանցքային թեման Սիրիայի հյուսիսային շրջաններում տիրող իրավիճակն էր: Ռուսական պատվիրակության անդամներից մեկի խոսքերով՝ երկու երկրների առաջնորդները միայն մի քանի ժամ բանակցություններ են վարել տետ-ա-տետ: Երկու առաջնորդների զրույցը եղել է բավականին բարդ և երկար: Հանդիպման վերջում […]
20:18 22.10.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն 5 ժամից ավելի բանակցություններ են վարում Սոչիում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Բանակցությունների առանցքային թեման է Սիրիայի հյուսիսային շրջաններում տիրող իրավիճակը: Հանդիմպան ընթացքում կողմերը քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները: Սիրիայի հյուսիսում այսօր ավարտվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված 5-օրյա զինադադարը: […]
16:16 22.10.2019
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման առանցքային թեման Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումներն են: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները: Նախքան նեղ կազմով հանդիպմանն անցնելը երկու երկրների առաջնորդները հույս են հայտնել, որ կկարողանան կարգավորել բոլոր հարցերը: «Ուզում եմ […]
14:31 22.10.2019
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպումը լինելու է բավականին բարդ և երկար՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Մենք ձեզ հետ ականատես ենք Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև շատ կոշտ հայտարարությունների փոխանակմանը: Հետևաբար, Պուտինը, հաստատ, խոսելու […]
10:58 22.10.2019
Սոչիում այսօր տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Դրա առանցքային թեման է լինելու Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները: Հանդիմպան ընթացքում կողմերը քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Սիրիայի հյուսիսում այսօր ավարտվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված 5-օրյա զինադադարը: Պաշտոնական Անկարան չի բացառել, որ […]
21:29 27.08.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաղպաղակ է հյուրասիրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ նրանք շրջում էին մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքի միջազգային օդանավակայանի MAKS 2019 միջազգային ավիացիոն և տիեզերական սրահում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մոտենալով պաղպաղակի վաճառքի կետին՝ երկու երկրների առաջնորդներն ընտրել են իրենց սիրելի համը: Այնուհետև Թուրքիայի նախագահը հարցրել է Պուտինին. «Կվճարե՞ք իմ […]
11:00 27.08.2019
Մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքում այսօր կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Կողմերը քննարկելու են սիրիական պատերազմի և ռուս- թուրքական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էրդողանի այցը համընկնում է Սիրիայի զինված ուժերի կողմից Իդլիբ նահանգում ապստամբների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու հետ: Այդտեղ Ռուսաստանը և Թուրքիան ապառազմականացված գոտիներ են ստեղծել: Ավելի վաղ Էրդողանը […]
20:06 24.08.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 27-ին կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ՝ օգոստոսի 23-ին, երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Իդլիբ քաղաքում տիրող իրավիճակը: Նախագահները պայմանավորվել են ջանքեր գործադրել ահաբեկչության վերացման ուղղությամբ:
15:42 26.07.2019
Վերջին օրերին մամուլում հայտնվում էին տեղեկություններ այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մահացել է սրտի կաթվածից կամ առողջական վատ վիճակում է: Նմանատիպ նյութերի առիթ էր դարձել այն, որ Թուրքիայի առաջնորդը գրեթե մեկ շաբաթ չէր երևացել հանրության աչքին: Նա նաև հետաձգել էր այս շաբաթ բանկիրների հետ նախատեսված հանդիպումը: Երեկ Էրդողանը երևացել է: Նա երեկ […]
12:00 15.07.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի պայմանագրի ձեռքբերումն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևոր իրադարձությունը: Այդ մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Թուրքիայի առաջնորդը նշել է, որ С-400-ների օգնությամբ Անկարան չի պատրաստվում պատերազմական գործողությունների, այլ փորձում է ապահովել ազգային անվտանգությունը: Էրդողանը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «ուրախ լինի, որ […]
13:12 04.06.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի հրաժարվի Ռուսաստանի հետ կնքված՝ S-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ համաձայնագրից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Խոսք անգամ չկա, որ մենք հետքայլ կկատարենք S-400-ի հետ կապված: Մենք ունենք համաձայնագիր, որը կկատարենք»,- լրագրողներին ասել է Էրդողանը: Էրդողանը հավելել է, որ Թուրքիան նաև պատրաստ է ձեռք […]
16:19 09.04.2019
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը ժամեր տևած քննարկումից հետո մերժել է երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 38 շրջանում քվեների վերահաշվարկ կատարելու մասին դիմումը: Այս մասին հայտնել է yenicaggazetesi.com.tr-ն: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, սակայն խոշորագույն բնակավայրերում` Ստամբուլում, […]
16:32 23.03.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռուսաստան կատարվելիք այցը նախատեսված է ապրիլի 8-ին: Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Սպասվում է, որ մեր նախագահը կայցելի Ռուսաստան ապրիլի 8-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ահմեդ Հալուք Դուրսուն հայտնել էր, որ ապրիլի 8-ին Մոսկվայի Մեծ Թատրոնում թուրքական «Տրոյա» օպերայի կատարմամբ […]
15:30 05.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Եվրամիության երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու համար` անվանելով Խուան Գուաիդոյին, որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու նրանց որոշումը, ոչ ճիշտ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Էրդողանը ընդգծել է, որ Նիկոլաս Մադուրոն իշխանության է եկել ժողովրդավարական ընտրություններով: «Վենեսուելան ձեր գործի՞քն է: Այնտեղ նախագահը իշխանության է […]
14:18 29.01.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է պահպանել Սիրիայի «տարածքային միասնությունը» և միաժամանակ պաշտպանել Թուրքիայի շահերը: Այդ մասին նախագահը հայտարարել է Իսլամական համագործակցության կազմակերպության ժողովի ընթացքում: Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ գլխավոր նպատակներից մեկն է ստեղծել անվտանգ տարածքներ, որպեսզի 4 միլիոն փախստականներ կարողանան վերադառնալ իրենց տները: Էրդողանը նաև հաստատել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում ավարտել […]
22:44 15.01.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հունվարի 23-ին մտադիր է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Մեծ հավանականություն կա, որ կհանդիպեմ Պուտինի հետ հունվարի 23-ին»,- ասել է Էրդողանը: Նախագահը նաև հավելել է, որ «օրակարգում կա եռակողմ հանդիպում Ռոհանիի (Իրանի նախագահ) և Պուտինի […]
19:22 08.01.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը: Թուրքիայի նախագահը նաև ելույթ է ունեցել խորհրդարանում, որտեղ անընդունելի է անվանել Բոլթոնի հայտարարությունները այն մասին, որ մինչ Սիրիայի ամերիկյան զորքերի դուրս գալը անհրաժեշտ է ապահովել այնտեղի քրդական բնակչության և ինքնապաշտպանական ջոկատների անվտանգությունը: «Մենք […]
13:50 26.12.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է բրիտանական The Guardian պարբերականի կազմած 2018 թվականի ավտոկրատ ղեկավարների ցանկում: «2018. ավտոկրատ տարի» վերտառությամբ հոդվածում հայտնվել են նաև մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի նախագահները: Հոդվածագիրը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, օգտագործել են իրենց […]
19:45 06.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները «սխալ քայլ» է որակել, որն ուղղված է համաշխարհային հավասարակշռությունը խախտելուն: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Մենք չենք գտնում, որ այս պատժամիջոցները ճիշտ են: Այս քայլը ուղղված է համաշխարհային հավասարակշռության խախտմանը: Այն հակասում է միջազգային իրավունքին: Մենք չենք ցանկանում ապրել իմպերիալիստական աշխարհում»,- ասել է Էրդողանը: […]
10:40 03.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ The Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության հրամանը տվել են Սաուդյան Արաբիայի կառավարության բարձրաստիճան անձինք, բայց, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլը ոչ մի կապ չունի կատարվածի հետ: Այս մասին նախագահն ասել է The Washington Post-ին տրված հարցազրույցում: Այս մասին հայտնել է […]
19:58 27.10.2018
Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի ղեկավարները մասնակցությամբ սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը: Երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում «Վաhդեթին» պալատի գլխավոր դահլիճում, որը համարվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակներից մեկը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման և սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի […]
15:20 27.10.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի 81 նահանգնեից 39-ում նոր նշանակումներ է կատարել, այդ թվում՝ Անկարայում և Ստամբուլում: Նախագահական հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնաթերթում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Ստամբուլի նախկին նահանգապետ Վասիպ Սահին նշանակվել է մայրաքաղաք Անկարայի նահանգապետ, իսկ Այնթափի (ներկայիս Գազիանթեփ) նախկին նահանգապետ Ալի Էրլիկայանը՝ Ստամբուլի:
17:31 23.10.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունից մի քանի օր առաջ Թուրքիա ժամանած Սաուդյան Արաբիայի քաղաքացիները «հետախուզել» են Ստամբուլի մերձակայքում գտնվող անտառը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Երկուշաբթի (հոկտեմբերի 1-ին)՝ ժամը 16:30-ին Սաուդյան Արաբիայից եկել է առաջին խումբը: Նրանք գնացել են հյուպատոսարան, ապա կատարել հետախուզություն Բելգրադյան անտառում […]