20:56 29.03.2018
Սարքերի մի մասն անցել է բոլոր փորձարկումներն ու պատրաստ է ներդրվել ու շահագործվել զինված ուժերում։
19:32 29.03.2018
Հայտնաբերված հակառակորդի մասին տեղեկությունը կարող է փոխանցվել նաև թիկունք՝ հրամանատարական կետեր։
17:10 29.03.2018
Առաջին անգամ ներկայացվել են հայկական արտադրության մի շարք անօդաչու թռչող սարքեր և այլ ռազմական տեխնիկա։ Ցուցադրվել են նաև զինատեսակներ, որոնց՝ հայկական բանակում առկայության մասին մինչ այս հայտնի չէր։
11:34 29.03.2018
Անօդաչու թռչող սարքերը բոլորն էլ անցել են փորձարկումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը՝ տեղադրելով նաև սարքերի լուսանկարները։
14:45 28.03.2018
Փախչանյանը նաև տեղեկացրեց, թե հայկական բանակի սպառազինությունների գնումների քանի տոկոսն է կազմելու տեղական արտադրանքը։
11:25 28.03.2018
Ցուցահանդեսին մասնակցել է 30-ից ավելի ռազմարդյունաբերական ընկերություն աշխարհի 14 երկրներից, ու ևս 30-ից ավելի ընկերություն Հայաստանից։
18:48 20.03.2018
Կարևոր խնդիրներից է լինելու ռազմարդյունաբերական ձեռնարկություններում երկակի և քաղաքացիական նշանակության ապրանքների արտադրությունը։
12:24 27.02.2018
Թուրքերը պնդում են, որ արդեն փորձարկել են, ունեն 20-ից ավելի հեռակառավարվող ռոբոտներ
15:57 23.01.2018
Ադրբեջանի գնած զենքերին ի պատասխան Հայաստանը պետք է ոչ թե նույն զինատեսակներից գնի, այլ պետք է խելացի պաշտպանվի:
17:39 11.01.2018
Հայաստանի կառավարությունն այսօր ընդունած որոշումով սահմանել է այս տարվա ընթացքում տարբեր գերատեսչությունների գերակա խնդիրները։ Պաշտպանության նախարարության դեպքում դրանք լինելու են.
• ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ կառավարման համակարգի բարելավում,
• ՀՀ ԶՈւ արդիականացման գործընթացի ապահովում։
Որոշման մեջ սահմանվում է, որ այս խնդիրների լուծումը կապահովի 2017թ. հունիսի 19-ին ընդունված կառավարության ծրագրի՝ պաշտպանության ոլորտին վերաբերող բոլոր 6 կետերի կատարումը։
Այդ կետերում ներկայացված են մասնավորապես պաշտպանական ներուժի զարգացման (սեփական ռազմարդյունաբերություն, կադրերի պատրաստում, անվտանգության միջազգային երաշխիքներ), բանակի մարտունակության բարձրացման (տեսադիտարկման ու հետախուզության ուժեղացում և այլն), ինչպես նաև ազգ-բանակ հայեցակարգի ներդրման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները։
Այս խնդիրները լուծելու համար նախարարությունն իրականացնելու է հետևյալ միջոցառումները.
1. ՀՀ ԶՈւ 2018-2024 թվականների արդիականացման ծրագրի հաստատում (վերջնաժամկետը՝ հունվարի վերջ),
2. ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նոր կանոնադրությունների և կառուցվածքի սահմանում (վերջնաժամկետը՝ ապրիլի վերջ),
3. Ռազմաբժշկական և ռազմաուսումնական հաստատությունների օպտիմալացում և գործունեության որակի բարձրացում (վերջնաժամկետը՝ հոկտեմբերի վերջ):
Այս հարցերը գերակա խնդիր սահմանելը կառավարության որոշման մեջ հիմնավորվում է մասնավորապես հակառակորդի ագրեսիվ քաղաքականությամբ.
«Գերակա խնդրի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է հակառակորդի կողմից հրադադարի խախտումների ավելացման և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքական կամքի բացակայության, ինչպես նաև պաշտպանության համակարգը ՀՀ Սահմանադրության 2016թ. փոփոխություններին համահունչ կատարելագործելու հանգամանքով»։
12:55 28.12.2017
Հնդկաստանի պետական «Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության» («DRDO») արտադրանքը կարող է մատակարարվել Հայաստանի զինված ուժերին։ Այս մասին հայտնել է «Հինդուսթան թայմս» կայքը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին։
«Հայաստանը հետաքրքրված է DRDO-ի արտադրած զորային ռադարներով ու հեռահար հրետանու զինամթերքով», — նշված է հրապարակման մեջ, որում հիշատակվում է նաև այլ երկրների հետաքրքրվածությունը։
Հայաստանին հետաքրքրող սպառազինության կոնկրետ տեսակները, դրանց գինն ու քանակը չեն նշվում։ Ուսումնասիրելով հնդկական պետական կազմակերպության արտադրանքը՝ Razm․info կայքը բացահայտել է, թե ինչ ռադարներ կարող են հետաքրքրել Հայաստանի զինված ուժերին։ Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունները։
Նշենք, որ Հնդկաստանն աչքի չի ընկնում իր ռազմարդյունաբերական կարողություններով։ Այս երկիրը վերջին տարիներին մշտապես եղել է ամենաշատ զենք ներմուծող երկրների ցանկում։ Սակայն երկրի կառավարությունը վարում է զենքի պատվերների տեղայնացման քաղաքականություն․ պատվիրում է օտար արտադրողներից, սակայն պայմանով, որ զենքի մի մասն արտադրվելու է հենց Հնդկաստանի տարածքում։ Սա այս երկրին թույլ է տալիս քայլ առ քայլ ներդնել նոր տեխնոլոգիաներ, զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը։
Ինչ վերաբերում է հայ-հնդկական ռազմական համագործակցությանը, ապա այն թափ է ստացել հենց այս տարի։ Մայիսին Հնդկաստան է այցելել ՀՀ ՊՆ պատվիրակությունը, որի անդամները եղել են Հնդկաստանի զորամասերում և ռազմարդյունաբերական ձեռնարկություններում։
Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետևյալ ոլորտներում գործակցելու վերաբերյալ․
ռազմական կրթություն,
խաղաղապահություն,
լեռնային պատրաստություն,
տարբեր զորավարժությունների և վարժանքների մասնակցություն,
ռազմատեխնիկական ոլորտներում զարգացում,
իրավապայմանագրային դաշտն ամրապնդում,
ՄԱԿ-ի շրջանակներում շփումների ակտիվացում։
Երկու կողմերի համագործակցությունն ունի նաև արտաքին խթանիչներ․ Հայաստանի և Հնդկաստանի հակառակորդները՝ Ադրբեջանը և Պակիստանը, լայն համագործակցություն են հաստատել ռազմական ոլորտում։
12:23 12.12.2017
Վերջին երկու տարիներին Հայաստանում ստեղծված ռազմական տեխնիկան ու սպառազինությունն այսօր պաշտպանության նախարարությունում ներկայացվել է Ռազմարդյունաբերական հանձնաժողովի անդամներին, որոնց թվում են նաև վարչապետն ու կառավարության այլ անդամներ։