19:16 03.12.2018
Ադրբեջանը Պակիստանից գնում է ինքնաթիռներ ու ավիացիոն ռումբեր, Ֆրանսիայից՝ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս տեղեկությունները տարածել է ռազմական թեմատիկայով ադրբեջանական կայքերից մեկը, որն էլ հղում է անում վաճառող ընկերությունների ներկայացուցիչներին, տեղեկությունները հայտնում է ոչ հաստատաբար, բայց կասկած ու աղմուկ է ստեղծում, որն էլ տիրաժավորվելով դառնում է հաստատական տեղեկություն։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում է այսպիսի […]
14:41 16.11.2018
Նոյեմբերի 12-ին Ադրբեջանում մեկնարկել են խոշոր հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ բոլոր մակարդակներում հրամանատարական կազմի գործողությունների ստուգման ու համագործակցության մշակման համար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Առաջին անգամ հարևան երկրում կիրառվում են նաև տիեզերական տեխնոլոգիաներ (Ադրբեջանն այժմ երկու արհեստական արբանյակ ունի տիեզերքում)։ Դրանցում ներգրավված են ադրբեջանական բանակի զորատեսակներ, ինչպես նաև հատուկ նշանակության զորքեր։ Նոյեմբերի 12-ին զորավարժություններին […]
18:10 30.10.2018
Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը ներկայացրել է երկրի հաջորդ տարվա բյուջեն, որում պաշտպանությանն ուղղվող ծախսերը հաշվարկված են 3 միլիարդ 38 միլիոն մանաթի սահմաններում, որը այսօրվա փոխարժեքով համարժեք է 1 միլիարդ 787 միլիոն դոլարին։ Սա, շեշտենք, պաշտպանությանն ուղղվող ծախսերն են, այսինքն՝ այստեղից են ֆինանսավորվում նաև ազգային անվտանգությունը և այլն։ Նախորդ տարվա համեմատությամբ՝ պաշտպանությանն ուղղվող ծախսերը աճել են 11 […]
15:09 27.09.2018
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որից հայտնի է դարձել հաջորդ տարվա պաշտպանական (ռազմական) բյուջեն՝ 311 միլիարդ դրամ կամ 645 միլիոն դոլար։ Նախորդ տարվա հաստատված բյուջեի համեմատ՝ այս տարվա պաշտպանական ծախսերն ավելացել են 25 տոկոսով, ինչը կտրուկ աճ է նախորդ տարիների համեմատությամբ։ Ռազմական բյուջեի այսօրինակ աճը մասնավորապես պայմանավորված է ռազմական […]
19:30 20.08.2018
Հայկական սպառազինության նորագույն մշակումների, զենքի արտահանման հեռանկարային ուղղությունների և սեփական բանակին մատակարարումների ոլորտում վերջին երկու տարում զգալի փոփոխություններ են եղել։ Հայաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի աշխատանքները հունիսի վերջից ղեկավարում է Ավետիք Քերոբյանը, որ մինչ այդ պաշտպանության փոխնախարարի օգնականն էր։ ShantNews.am-ն այս բոլոր թեմաներով խոսել է պաշտոնյայի հետ։ – Պաշտպանության բանակի հրամանատարը վերջերս լրագրողներին տեղեկացրել է, որ […]
20:11 04.07.2018
Այսօր Ադրբեջանում անցկացվել են զինված ուժերի խոշոր զորավարժության կրակային փուլի վարժանքները, որոնց ընթացքին ներգրավվել են համազարկային կրակի «Սմերչ» համակարգեր, այլ զինտեխնիկա։ Չնայած հրապարակվել են միայն ցերեկային գործողությունների լուսանկարներ՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդման համաձայն՝ վարժանքներ իրականացվել են նաև գիշերային ժամերին։ Վարժանքների սցենարով՝ ադրբեջանցիները «տիրացել են նպաստավոր բնագծերի ու սկսել են լայնամասշտաբ հարձակում»։ Նույն հաղորդագրության համաձայն՝ ներգրավված տանկային, […]
17:54 13.03.2018
Փորձագետը հիշեցրեց Չեխիայից / Սլովակիայից զենքի մատակարարումները Ադրբեջանին, որոնք կատարվել էին միջնորդավորված ճանապարհներով
10:51 13.03.2018
Թևան Պողոսյանի խոսքով՝ մենք մեր հարևանին մեկ օրում չենք փոխելու: Ադրբեջանը մշտապես արել է զորավարժություններ, հիմա էլ շարունակում է անել:
17:00 08.02.2018
Չեխիան մտադիր է առաջիկայում հրաժարվել այն զինատեսակից, որ վաճառել է Ադրբեջանին։ Երկրի պաշտպանության նախարարությունը անհեռանկարային է համարել այդ զինատեսակի արդիականացումն ու որոշել է դրա փոխարեն գնել նոր, ՆԱՏՕ-ական ստանդարտներին համապատասխանող զինտեխնիկա։
15:07 06.02.2018
Դասընթացի նպատակն է զինծառայողներին պատրաստել լեռնային պայմաններում գործողություններին, ձնապատ տարածքում որոնողական աշխատանքների իրականացմանը և այլ հմտությունների
20:23 17.01.2018
Ինքնաթիռը պլանային ուսումնական թռիչքի ժամանակ անհետացել էր ռադարների տեսադաշտից: Մի քանի ժամ անց փրկարարները ինքնաթիռի բեկորները և անձնակազմի անդամների աճյունները հայտնաբերել էին Էգիրդիր լճից հյուսիս:
14:43 17.01.2018
Ադրբեջանի զինված ուժերի նախիջևանյան առանձին համազորային բանակի սպայական կազմի համար անցկացվել են այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքները, որոնց ընթացքում զինծառայողներին «ծանոթացրել են նոր սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ»։ Այս մասին նշվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
13:19 05.12.2017
2016 թվականի տվյալներով հաշվարկված ցուցանիշով Հայաստանը ճանաչվել է երրորդ ամենառազմականացված երկիրն աշխարհում և այս ցուցակում զիջում է միայն Իսրայելին ու Սինգապուրին։ «Բոննի հաղորդակցության միջազգային կենտրոնի» այս տարվա զեկույցի համաձայն՝ նախորդ՝ 2015 թվականի համեմատությամբ Հայաստանն այս ցուցակում բարձրացել է 18 հորիզոնականով։ Սակայն դրան նախորդող տարիներին Հայաստանը հիմնականում եղել է հենց առաջատար հնգյակում։