TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Ջորջ Սորոս

Դժվար է ասել, թե ով է սորոսական, իսկ ով՝ ոչ. Արմեն Գրիգորյան

23:20 24.03.2019

Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին. «Արցախի բանակցային սեղան վերադառնալը նախկին ֆորմատի վերականգնում է: Ադրբեջանում ապրում են տարբեր ժողովուրդներ և երկխոսություն կարող է լինել տարբեր մակարդակներում»: Նա նաև անդրադարձել է իրեն սորոսական որակելու պիտակներին և նշել, որ իրական քաղաքականության մեջ կարևոր են իրական փաստերը. […]

̰
Աննա Հակոբյանը Սորոսից դրամաշնորհ չի ստացել. գրասենյակը հայտարարություն է տարածել

11:52 18.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից հերքում են տարածել մամուլի հրապարակումներից մեկի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է. ««Իրավունք» թերթում 11.03.2019 թվականին հրապարակված «Սորոսի հիմնադրամից փող է ստացել նաև Աննա Հակոբյանը» հոդվածը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը որևէ առնչություն չունի A&M […]

̰
Սորոսը ԵՄ-ի համար կանխագուշակել է ԽՍՀՄ ճակատագիրը

13:01 13.02.2019

Ամերիկացի միլիարդեր Ջորջ Սորոսը Project Syndicate կայքում հրապարակել է մի հոդված՝ «Եվրոպա՛, խնդրում եմ, արթնացի՛ր» վերնագրով, որտեղ մռայլ կանխատեսում է արել Եվրամիության ապագայի վերաբերյալ: «Առաջին քայլը՝ Եվրոպան իր արտաքին ու ներքին թշնամիներից պաշտպանելու, վտանգի մասշտաբներն ընդունելն է: Երկրորդ քայլը՝ արթնացնել քնած պրոեվրոպական մեծամասնությանը և մոբիլիզացնել նրանց այն արժեքների պահպանման համար, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը»,- գրում […]

̰
Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է. Ջորջ Սորոս

23:15 02.02.2019

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով Հայաստանի քաղաքացիական հասարակությանը ուժեղ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: «Երկրի ժողովրդավարության ներկայի և ապագայի համար Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է»,- գրել է նա՝ տարածելով իր ղեկավարած «Բաց հասարակություն» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածը՝ «Ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել Հայաստանի նորաթուխ ժողովրդավարությանը» վերնագրով: Strong support […]

̰
Սորոսը Սի Ցզինպինին անվանել է բաց հասարակությունների ամենավտանգավոր հակառակորդը

09:21 25.01.2019

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը բաց հասարակությունների ամենավտանգավոր հակառակորդն է։ Այս մասին հայտնում է RT-ն։ Սորոսի խոսքով՝ ներկայում Չինաստանն ամենահարուստ, ամենաուժեղ, տեխնոլոգիական պլանում ամենաառաջադեմ ավտորիտար ռեժիմն է աշխարհում։ Ելույթ ունենալով Դավոսում՝ միլիարդատերը նաև կոչ է արել հույս դնել չինացի ժողովրդի և այդ երկրի գործարար համայնքի վրա։ Ավելի վաղ ԱՄՆ […]

̰
Ջորջ Սորոսը Financial Times-ի վարկածով ճանաչվել է «Տարվա մարդ»

15:04 19.12.2018

Միլիարդատեր Ջորջ Սորոսը Financial Times պարբերականի վարկածով ճանաչվել է «Տարվա  մարդ»՝ «այն արժեքների համար, որոնք նա ներկայացնում է»: Պարբերականի փորձագետները կարծում են, որ Սորոսը լիբերալ ժողովրդավարության և բաց հասարակության առաջամարտիկն է: Բացի d8anic` պարբերականի մասնագետների համոզմամբ՝ Սորոսն օժանդակում է ավտորիտարիզմի, ռասիզմի և անհանդուժողականության դեմ պայքարը: Սորոսն իր գործողություններով ոչ միշտ է հավանության արժանանում  քաղաքագետների կողմից, նկատել են […]

̰
Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամը» հեռանում է Թուրքիայից

13:17 27.11.2018

Հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամը» որոշել է փակել Թուրքիայի իր ներկայացուցչությունը, ինչը պայմանավորված է վերջին շրջանում թուրքական լրատվամիջոցներում հիմնադրամի հասցեին հնչած մեղադրանքներով։ Ներկայացուցչության ղեկավարը հայտնել է, որ իրենք շուտով հայց են ներկայացնելու Թուրքիայում իրենց կառույցը լուծարելու համար։ Հիմնադրամի հասցեին հնչող մեղադրանքները կապված են Թուրքիայի նախագահի ագրեսիվ հայտարարությունների հետ։ Նա Սորոսին մեղադրել է Թուրքիայում պառակտում […]

̰
Փայլանը հրապարակել է Սորոսի հետ Էրդողանի լուսանկարը

12:06 27.11.2018

Թուրքական մամուլում վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ներդրող, բիզնես-մագնատ Ջորջ Սորոսի լուսանկարը։ Լուսանկարը շրջանառվում է գործարար, Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու ազատական հայացքներով աչքի ընկնող Օսման Քավալայի վերաբերյալ Էրդողանի հնչեցրած խոսքերի համատեքստում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Էրդողանը Քավալային մեղադրել էր Թուրքիայում Ջորջ Սորոսի ներկայացուցիչը լինելու և վերջինի գիծն առաջ տանելու […]

̰
Էրդողանը Սորոսին մեղադրել է Թուրքիայում ընդդիմությանն ու բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ

23:44 21.11.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին մեղադրել է Թուրքիայում տարիներ առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։ Էրդողանը մասնավորապես նշել է 2013թ․ Թուրքիայի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում տեղի ունեցած ցույցերի մասին, որոնց ժամանակ ոստիկանության հետ բախումների հետևանքով 15-ամյա դեռահաս է մահացել: «Նա շատ փող ունի, […]

̰
«Սորոսական հատվածը» նեղացած է ՔՊ-ից. «Հրապարակ»

08:47 16.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ «ՔՊ»-ից նեղացած են հասարակական կազմակերպությունները, այսպես ասած, «սորոսական հատվածը»՝ նախընտրական ցուցակի և «հարակից» պատճառներով։ Զարմացած են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի բացակայությունից, այն դեպքում, որ Դավիթ Սանասարյանին լավ տեղ են հատկացրել։ Ինչո՞ւ չկաք ցուցակում՝ հարցրինք Հռոմ գործուղման մեկնած ԱԽ քարտուղար Ա․ Գրիգորյանին։ «Բանն այն է, որ ես ոչ թե […]

̰
Ջորջ Սորոսի տան մոտ պայթուցիկ սարք են հայտնաբերել

11:49 23.10.2018

Նյու Յորքում ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տան մոտ հայտնաբերել են պայթուցիկ սարք: Այս մասին տեղեկացնում է 1tv.ge-ն: Պայթուցիկ սարքը տեղադրված էր Ուեսթ-Չեսթերի շրջանում, ֆինանսիստի տան մերձակայքում՝ փոստարկղի մեջ: Ոստիկանության տեղեկությամբ՝ դեպքի վայր է կանչվել սակրավորների խումբ, որը կարողացել է չեզոքացնել ռումբը: Տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է սկսվել: «Ֆորբս» ամսագրի գնահատմամբ՝ Սորոսի ունեցվածքը կազմում է 25 […]

̰
Սորոսի հիմնադրամը Հունգարիայից տեղափոխվել է Գերմանիա

20:17 04.10.2018

Հրեական արմատներով, հունգարական ծագմամբ ամերիկացի Ջորջ Սորոսի հիմնադրամը Հունգարիայից տեղափոխվել է Գերմանիա, քանի որ հունգարական ազգայնական իշխանություններն այս հիմնադրամը ճանաչել են որպես օտարերկրյա գործակալական կազմակերպություն ու սկսել են ճնշումներ գործադրել դրա վրա, փոխանցում է Deutsche Welle գերմանական պարբերականը։ Հիմնադրամի 80 աշխատակից իրենց ընտանիքների հետ արդեն տեղափոխվել է Բեռլին։ Նոր գրասենյակի ղեկավարը ուրախությամբ նշել է, որ […]

̰
ՀՔԾ պետը՝ իր և «Սորոս» հիմնադրամի կապի մասին

12:39 02.08.2018

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին լրագրողները դիմեցին՝ խնդրելով մեկնաբանել մամուլում տեղ գտած հրապարակումները, թե իր և «Սորոս» հիմնադրամի միջև «արյունակցական» կապ կա: «Հիմարություններ չեմ մեկնաբանում: Այո, Խաչատրյան Դավիթը իմ հարազատ եղբայրն է, բայց մնացածը ասացի՝ հիմարություններ չեմ մեկնաբանում»: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ հնչեցրած քննադատությունները Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել՝ նշելով. «ՀՔԾ պետը […]

̰
ՀՔԾ նոր պետի և Սորոսի միջև «արյունակցական կապ» կա. «Հրապարակ»

08:52 28.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՔԾ պետ Աղվան Հովսեփյանին փոխարինած քննչականի նոր պետ Սասուն Խաչատրյանը ոչ միայն վճռաբեկի քրեական պալատի նախկին նախագահ, հայտնի իրավաբան Մհեր Խաչատրյանի որդին է, այլև «Սորոսի հիմնադրամի» «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը։ Ոմանք սրա մեջ տեսնում են այն թեզի հաստատումը, որ Սորոսը մեծ դերակատարում […]

̰
Գանձակի և Սումգայիթի բախումների հետևում ադրբեջանական իշխանությունը տեսնում է հայ լրտեսներին և Ջորջ Սորոսի փողերը

13:32 24.07.2018

Ադրբեջանի Գյանջա (հայկական՝ Գանձակ, նախկին Կիրովաբադ) քաղաքի ղեկավար Էլմար Վելիևի դեմ հուլիսի 3-ին տեղի ունեցած մահափորձից հետո այդ երկրում տեղի ունեցող զինված բախումներն ու զանգվածային ձերբակալությունները հասել են ընդհուպ մինչև Սումգայիթ և Բաքու, և հակապետական կամ հայամետ գործունեության անվան տակ իշխանությունները ձերբակալում են իրենց համար անցանկալի անձանց: Ըստ «Թուրան» գործակալության հաղորդագրության՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, […]

̰
Սորոսը Բրեքսիթի հարցով նոր հանրաքվե անցկացնելու արշավ է կազմակերպում

13:21 30.05.2018

87-ամյա միլիարդատիրոջ նպատակն է անցկացնել ևս մեկ հանրաքվե և այնպես անել, որ Միացյալ Թագավորությունը մնա ԵՄ կազմում:

̰
Շուշան Պետրոսյանը «հայրենասիրության ու Սորոս, ֆլան-ֆստանների մասին»

18:41 16.01.2018

Խորհրդարանական հայտարարությունների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանն անդրադարձել է հայրենասիրությանն ու այդ գաղափարախոսությունը «դրոշակ դարձրածներին»: Պատգամավորները անուններ չի նշել, սակայն նրա խոսքը հարուստ է եղել քաղաքական ենթատեքստերով:

̰
BACK_TO_TOP