20:23 10.09.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Անցած գիշեր Ջոն Բոլթոնին տեղեկացրի, որ Սպիտակ տունն այլևս նրա ծառայությունների կարիքը չունի: Ես կտրականապես համաձայն չեմ նրա բազմաթիվ առաջարկությունների հետ, ինչպես նաև վարչակազմի մյուս անդամները, այսպիսով՝ խնդրեցի նրան ներկայացնել իր […]
12:05 28.05.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ունենալ, քանի որ դա արգելված է երկրի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հրամանագրով: Արտգործնախարարը մեղադրել է այսպես կոչված «B թիմին», որի մեջ մտնում են ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, սաուդյան թագաժառանգ Բին Սալմանը, Արաբական Միացյալ Էմիրությունների արքայազն […]
19:22 08.01.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը: Թուրքիայի նախագահը նաև ելույթ է ունեցել խորհրդարանում, որտեղ անընդունելի է անվանել Բոլթոնի հայտարարությունները այն մասին, որ մինչ Սիրիայի ամերիկյան զորքերի դուրս գալը անհրաժեշտ է ապահովել այնտեղի քրդական բնակչության և ինքնապաշտպանական ջոկատների անվտանգությունը: «Մենք […]
19:37 06.11.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Fox Business-ին տրված հարցազրույցում խոսել է Իրանի նկատմամբ վերականգնված պատժամիջոցների մասին: Բոլթոնը հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ երեկ վերականգնված պատժամիջոցներից բացի, ԱՄՆ-ն հավելյալ պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ: «Մենք պատրաստվում ենք սահմանել հավելյալ պատժամիջոցներ: Մենք պարզապես չենք բավարարվի այն պատժամիջոցներով, որոնք սահմանվել էին նախկին նախագահ […]
16:56 23.10.2018
Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի կայանալիք հանդիպման ժամանակ քննարկվելու են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, Սիրիայի խնդիրն ու ռազմավարական անվտանգության մասին հարցերը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Պեսկովը տեղեկացրել է, որ կողմերը նաև կքննարկեն տարածաշրջանային կոնֆլիկտները: «Գլխավորը, […]
16:42 23.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: «Կարծում եմ` երկու նախագահների հանդիպում Հելսինկիում տվել է մեզ շատ կարևոր առաքելություն՝ փորձել և ընդարձակել մեր երկխոսությունները և խորացնել դրանք»,- ասել է Բոլթոնը` անդրադառնալով հուլիսին Հելսինկիում կայացած Թրամփի և Պուտինի հանդիպմանը: Հիշեցնենք, որ Բոլթոնը երկօրյա այցով գտնվում է Ռուսաստանում, […]
17:47 20.10.2018
Պաշտոնապես դեռ չի հայտարարվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի օրը և օրակարգը: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին լրագրողները օրեր առաջ հարցրին, բայց դիվանագետը մանրամասներ չներկայացրեց: Հայտնի է միայն՝ Բոլթոնը Հայաստանում կլինի Ադրբեջան կատարած այցից հետո: Նա այդ մասին իր Twitter-ի էջում էր հայտնել: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում՝ ամերիկացի պաշտոնյան, […]
17:00 20.10.2018
Հոկտեմբերի 20-ին մեկնարկում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը: Հայտնի է, որ նա այցելելու է Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Փորձագետի կարծիքով՝ Բոլթոնի այցը Հայաստանի կառավարությանը հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել ԱՄՆ վարչակազմի հետ, ինչը դեռևս չի հաջողվում անել […]
23:37 16.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաջորդ շաբաթ կհանդիպի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին: Ուշակովը ասել է, որ Բոլթոնը նաև կհանդիպի Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
14:45 16.10.2018
«Իրականում Ջոն Բոլթոնն ուժեղ ազդեցություն է ունեցել նաև ԱՄՆ նախորդ ադմինիստրացիաների ժամանակ, ակտիվ ներգրավվածություն է ունեցել նաև Ջորջ Բուշ կրտսերի քաղաքական թիմում, եղել նաև նրա դեսպանը ՄԱԿ-ում: Ի դեպ, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը կաբինետի անդամի կարգավիճակ ունի, այսինքն՝ համարյա նախարարին հավասար կարգավիճակ ու ազդեցություն ունի»,- ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան այցելության մասին […]
12:05 08.10.2018
Քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի տեղեկություններով՝ Հայաստան կժամանի ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը: «ԱՄՆ նախագահի խորհրդականը՝ Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, երկու շաբաթից (եթե ոչինչ չփոխվի) կայցելի ՌԴ, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ԱՄՆ օրակարգը վերաիմաստավորելու համար: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանն ու Վրաստանը առավել խոր համագործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ»,- […]