11:25 06.02.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում Արթուր Օհանյանի նախագահությամբ վերսկսվել է ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը: Դատարան ուսումնասիրում է 120 հատորանոց քրեական գործի փաստաթղթերը: Նախորդ մի քանի դատական նիստերին ամբաստանյալները և պաշտպանական կողմը դժգոհում էին դատարանի այն որոշումից, որ պայմանագրային պաշտպաններից բացի գործի վարությում ներգրավված են նաև հանրային պաշտպաններ: Դատարանը, սակայն, հանրային պաշտպաններին չհեռացրեց գործի վարույթից:
11:29 30.01.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը՝ Արթուր Օհանյանի նախագահությամբ, կրկին շեղվել է ապացույցների հետազոտումից: Ամբաստանյալները և բոլոր պաշտպանները ընդվզում են դատարանի այն որոշման դեմ, որ գործի վարույթում մնում են թե հանրային և թե պայմանագրային պաշտպանները:
11:58 24.01.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը ընդմիջումից հետո վերսկսվեց պաշտպան Արա Ղարագյողյանի՝ դատարանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությամբ։ Նա նշեց, որ դատարանն ապօրինաբար հանրային պաշտպաններ է ներգրավել վարույթ այն պարագայում, երբ ամբաստանյալներն ունեն պայմանագրային պաշտպաններ։
11:25 24.01.2018
Երևանի ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր կրկին սկսվել է հետաձգումով։ Նիստը սկսվելուց րոպեներ անց դատավոր Մեսրոպ Մակյանը ստիպված է եղել մեկ ժամ ընդմիջում տալ, քանի որ ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը խնդրել է դատարանին մեկ ժամ ուշ սկսել նիստին հասցնելու համար։ Ամբաստանյալի մյուս պաշտպան Մուշեղ Շուշանյանը ևս ներկա չէր։
16:02 16.01.2018
ՊՊԾ գնդի գրավման 11 ամբաստանյալների գործով դատական նիստը ընդմիջումից հետո վերսկսվել է առանց պաշտպանների։ Պետական մեղադրող Արթուր Չախոյանը միջնորդել է սանկցիա կիրառել պաշտպանների նկատմամբ,ովքեր անհասկանալի հիմնավորմամբ չէին ներկայացել դատական նիստին: Պետական մեղադրողը նշել է, որ դատական նիստերը հաճախ սկսվում են 5-10 րոպե ուշացումով, սակայն դա հիմք չէ , որպեսզի փաստաբանը , ով, ի դեպ, դատարանում էր նիստից առաջ,չմտնի դահլիճ: Դատավոր Արթուր Օհանյանը, սակայն, կրկին հնարավորություն է տվել պաշտպաններին ներկայանալ և նորից ընդմիջում հայտարարել մինչև ժամը 14 00-ը։ Ընդմիջումից հետո դատավորը որոշել է դիմել հանրային պաշտպանի գրասենյակ, և այլ պաշտպաններ ներգրավել գործում:
08:00 09.01.2018
Այսօր՝ հունվարի 9-ին, ժամը 15.00-ին Երևանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավմնան գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական առանձին գործով դատական առաջին նիստը։ Մանուկյան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3րդ մասի հատկանիշներով՝անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և դատավոր Արտուշ Գաբրիելյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
Հիշեցնենք՝2017 թվականի հունիսի 26 ի դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը, չենթարկվելով նիստի կարգապահությանը, շարունակելով խոսել առանց դատավորի թույլտվության,ենթարկվել էր 10 ժամով նիստից հեռացման սանկցիայի։ Ի պատասխան՝ Մանուկյանը դատավորին անվանել էր «ցռան մոզի»։ Ամբաստանյալտ հրաժարվել էր ծանոթանալ քրեական գործին, չէր ստորագրել որևէ փաստաթղթի տակ, ցուցմունք չէր տվել։
Դատական առաջին նիստը քննվելու է դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ։
Պավլիկ Մանուկյանը մեղադրվում է նաև 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրավելուն մասնակցություն ունենալու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ շենք-շինությունն ապօրինի գրավելու և զենք զինամթերք ձեռք բերելու,պահելու և փոխադրելու համար։
16:15 05.12.2017
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի գործով դատաքննությունը: Դատավարությունը դարձյալ ընթացել է դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ:
Դատական նիստի մեկնարկին ամբաստանյալ Արամ Հակոբյանն ասել է, որ իրենք չեն ցանկանում լսել մեղադրանքները.
«Դրանք կեղծ մեղադրանքներ են, մեզ ներկայացնում են որպես հանցագործ, սակայն մենք հանցագործներ չենք: Ինչպես մեղադրանքում է ներկայացվում, թե մենք պետության դեմ ենք գործել, ասեմ, որ պետության դեմ որևէ մեկը որևէ գործ չի կատարել»:
Իսկ ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը ցանկացել է ինքնակամ լքել նիստերի դահլիճը, ինչ համար ենթարկվել է դատական սանկցիայի և հեռացվեց նիստերի դահլիճից:
Ավելի ուշ, փաստաբան Լուսինե Սահակյանը, ով պաշտպանում է Արայիկ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի շահերը, միջնորդել է որպեսզի մեղադրանքների եզրափակիչ մասերը ներկայացվեն առանց ամբաստանյալների ներկայության.
«Բացառության կարգով ամբաստանյալները դա լիազորել են և մեղադրանքների եզրափակիչ մասերը կարող են հրապարակվել իրենց բացակայության պայմաններում», – ասել է Լուսինե Սահակյանը :
Դատարանը բավարարել է միջնորդությունը և ամբաստանյալները հեռացել են նիստերի դահլիճից:
Մեղադրող դատախազ Արամ Արամյանը ներկայացրել է ամբաստանյալ Արամ Մանուկյանի մեղադրանքի եզրափակիչ մասը, համաձայն որի՝ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք:
Այնուհետև, նա կազմակերպված խմբի կազմում բռնությամբ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ, պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Արամ Մանուկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
12:43 05.12.2017
2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊծ գնդի գրավման և մի քանի ծանր հանցագործությունների համար մեղադրվող 11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի,Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր օհանյանի նախագահությամբ այսօր սկսվեց մեղադրանքների հրապարակումը:
Այդ պահին «Դեդ»մականունով ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանի նյարդերը տեղի տվեցին: Նա հայտարարեց,որ հեռանում է դահլիճից.
«Իմ մոտ տենց ա, ես չեմ կարող լսել բաշիբոզուկների եւ ենիչերների։ Դուք կամակատարն եք Սերժիկի:Չե՜մ նստելու, չե՜մ մնալու, չե՜մ լսելու այդ բարբաջանքները»,-բղավեց նա:
հրահանգեց նստել և առանց իր թույլտվության քայլեր չձեռնարկել: Հակոբյանը դատարանի հորդորները չլսեց և դատավոր Արթուր Օհանյանին «կամակատար» անվանեց,ապա պնդեց, որ պետք է հեռանա:Ոստիկանները փորձեցին արգելել նրան:
Դատարանը սանկցիա կիրառեց. Հակոբյանին այսօրվա դատաքննությունից հեռացնել, նրան հետևեց նաև ամբաստանյալ Արամ Մանուկյանը: Նա հայտարարեց, թե վատառողջ է: Նույնը կրկնեց նաև Արայիկ Հակոբյանը, սակայն դատավոր Արթուր Օհանյանը արգելեց նրանց հեռանալ դահլիճից: Նիստն ընդմիջվեց, որպեսզի լարված մթնոլորտը հանդարտվի: