17:10 24.06.2019
Ռուսական Red Wings ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է դեպի Վրաստան տոմսերը փոխել Երևանի կամ Մախաչկալայի ուղղություններով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ավելի վաղ Red Wings ընկերությունը հայտարարել էր, որ հուլիսի 8-ից դադարեցնում է դեպի Վրաստան ավիատոմսերի վաճառքը: Բոլոր ուղևորներին կվերադարձվի տոմսի ամբողջական գումարը: «Red Wings ավիաընկերությունը, որպես այլընտրանք, առաջարկում է առանց հավելավճարի փոխել […]
12:20 24.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հուլիսի 8-ից դեպի Վրաստան չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահի հրամանագրին ու հետևանքներին: «Շաբաթ առավոտյան, Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան […]
10:33 24.06.2019
Հունիսի 20-ից Վրաստանում սկսված անկարգությունները հասցրին երկու օրվա ընթացքում վերաճել քաղաքական ճգնաժամի: Հակաիշխանական բողոքի ակցիաներին հունիսի 21-ին միացան Քութայիսի բնակիչները՝ կոչ անելով, որ իրենց հետ փողոց դուրս գան նաև Բաթումի և մյուս շրջանների քաղաքացիները: Ընդդիմությունն արդեն գնահատական է տալիս այս ակցիաներին՝ դրանք անվանելով պայքար արժանապատվության համար, մինչդեռ Ուկրաինայից ընդդիմությանը ոգևորող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ […]
11:32 23.06.2019
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Վերին Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտքը, և որ Լարսի անցակետում մի քանի կիլոմետրի հասնող խցանումներ են գոյացել: Հուսիսային Օսիայի իրավապահ մարմինները հերքել են տարածված տեղեկությունը, թե ռուսական կողմն իբրև թույլ չի տալիս վրացական համարանիշներով մեքենաներին հատել երկրի պետական սահմանը: «Մենք աշխատում ենք նորմալ ռեժիմով: Բոլոր գծերը […]
10:33 23.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի՛ Արմեն Վարդանի, Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ: Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, […]
10:30 23.06.2019
Ռուս զբոսաշրջիկները պետք է ունենան հնարավորություն ժամանել Վրաստան, իսկ խնդիրները պետք է լուծել քաղաքական գործիչների հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euronews-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստան թռիչքները կասեցնելու մասին որոշումը: «Իմ պատասխանն այսպիսին է՝ զբոսաշրջիկները պետք է հնարավորություն ունենան գալ մեզ մոտ, քանի որ նրանք պաշտում են Վրաստանը: […]
00:20 23.06.2019
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է վերջին օրերի հետ կապված Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արած հայտարարություններին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Վրաստանի հերթական քաղաքական կոլապսի պայմաններում ձեզանից միայն պահանջվում էր դուրս գալ և բացահայտ հայտարարել, որ ապահովում եք Վրաստանի քաղաքների անվտանգությունը, մինչդեռ դուք սկսեցիք բռնազավթիչների մասին ձեր հին երգը երգել»: Մարիա Զախարոովան խորհուրդ […]
19:30 22.06.2019
Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին հրամանագիրը: Աբաշիձեի խոսքերով՝ այս փուլում աշխատանքներ են տարվում այս որոշման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն հավաքագրելու համար: «Իհարկե, մեր հիմնական խնդիրն է պահպանել երկրի ինքնիշխանությունը և բոլոր քաղաքացիների շահերը: Պետք է խուսափել լուրջ հարցերի շուրջ շտապ որոշումներ […]
16:53 22.06.2019
Վրացական ավիաընկերությունները նախկին՝ սովորական չվացուցակով թռիչքներ են իրականացնում ՌԴ: Այս մասին РИА Новости -ին հայտնել են վրացական ավիաընկերությունները: Մասնավորապես, վրացական Georgian Airlines ավիաընկերությունից հայտնել են, որ իրենց չվացուցակում դեռևս որևէ փոփոխություն տեղի չի ունեցել և լինելու դեպքում իրենց համապատասխան հայտարարություն կտարածեն: «Նոր սահմանափակումը գործում է ռուսական ավիաընկերությունների դեպքում, և Ռուսաստանից Վրաստան չվերթներին է վերաբերում, այդ […]
11:46 22.06.2019
Ռուսաստանից դեպի Վրաստան ռուսական ավիաընկերությունների չվերթները կարող են վերականգնվել միայն այդ երկրում իրավիճակի կարգավորման դեպքում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը РБК-ին տված հարցազրույցում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագրով ավիաընկերություններին արգելվել էր հուլիսի 8-ից ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Վրաստան։ Հիշեցնենք, որ Վրաստանում […]
23:23 21.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Վրաստան։ Բացի այդ, ըստ այդ փաստաթղթի, իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն Վրաստանից ՌԴ քաղաքացիներին վերադարձնելու համար։ Հիշեցնենք, որ Վրաստանում 2 օր է՝ բողոքի ցույցեր են ընթանում. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: […]
21:00 21.06.2019
Ավելի քան 5 ժամ տևած հանրահավաքը, որը հակառուսական բնույթ էր կրում, անցել է կոռեկտության սահմանները: Ցույցի ժամանակ ելույթ ունեցողներից մեկը ռուսերենով անձնական վիրավորանք է հասցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հազարավոր ցուցարարները միացել են նրան ՝ վանկարկելով վիրավորական արտահայտությունը: Կազմակերպիչները հանրահավաքի մասնակիցներին կոչ են արել վաղը և հաջորդող օրերին նույն ժամին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ` վստահեցնելով, […]
18:09 21.06.2019
Ազգային ժողովում Վիգեն Քոչարյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության շուրջ լուրջ քննարկումների մեջ եղավ նաև անսպասելի հարց։ «Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը թեկնածուին հարցրեց՝ ճի՞շտ է, որ նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գիտական ղեկավարը նույն մարդն է եղել։ Քոչարյանի լուրջ դեմքին այս հարցը որոշ աշխուժություն ու ժպիտ առաջացրեց։ Նրա պատասխանը՝ տեսանյութում:
17:58 21.06.2019
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն այսօր լրագրողների հետ խոսել է նոր կառավարության օրոք ռուս-հայկական հարաբերությունների զարգացման մասին: Նա շեշտել է, որ վերջին տարվա ընթացքում Փաշինյան-Պուտին հանդիպումները բավական հաճախ են եղել: Նա նաև անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի և Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հանդիպմանն ուղղված Հայաստանի իշխանության դիրքորոշմանը: Նա մասնավորապես նշել է. «Ինչո՞ւ Ռուսաստանի ներկայացուցիչները չեն կարող հանդիպել […]
16:20 21.06.2019
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն այսօր լրագրողների հետ խոսել է նոր կառավարության օրոք ռուս-հայկական հարաբերությունների զարգացման մասին: Նա շեշտել է, որ վերջին տարվա ընթացքում Փաշինյան-Պուտին հանդիպումներն ավելի հաճախ են եղել, քան ժամանակին Սարգսյան-Պուտին հանդիպումներն էին: Հաճախակի հանդիպում են նաև 2 երկրների պաշտպանության նախարարները: «Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում, որը անվանում են թավշյա հեղափոխություն, […]
13:45 21.06.2019
Վաշինգտոնում անդրադարձել են Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, հայտնում է Aliq-ը: «Ելնելով այն բանից, որ Վրաստանի 20 տոկոսը օկուպացված է Պուտինի ուժերի կողմից՝ նմանատիպ հանդիպում անցկացնել, որը այս իրավիճակին հասցրեց, շատ հիմար քայլ էր»,- «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության նախկին անդամ Դևիդ Կրեմերը: Կատարվածի մասին Վաշինգտոնից խոսել է նաև Կարնեգի […]
20:52 20.06.2019
Ռուսաստանի քաղաքացիների 17-րդ ասուլիսը նախագահի հետ տևել է 4 ժամ 8 րոպե: Այդ ընթացքում նախագահը պատասխանել է 81 հարցի: Որոշ հարցեր էլ ինքն է ընտրել: Հարցերի մեծ մասը եղել են սոցիալական բնույթի, որոշ հարցեր ունեցել են գլոբալ քաղաքական ուղղվածություն, եղել են նաև հրավերներ հումորային և սուր հարցադրումներ՝ ուղարկված SMS հաղորդագրությամբ, որոնց թեպետ մեծ մասին պատասխան […]
18:26 20.06.2019
Վլադիմիր Պուտինի ասուլիսի ընթացքում հարց է հնչել նաև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին: Արդյոք Ռուսաստանը կո՞ղմ է Թրամփի հետ երկխոսությանը, և ի՞նչ կտա այդ երկխոսությունը Ռուսաստանին: Պուտինը պատասխանել է՝ երկխոսությունը միշտ էլ դրական է: «Երկխոսությունը միշտ է պահանջված է ու լավ, և եթե ամերիկյան կողմը հետաքրքրված է երկխոսությամբ, ապա մենք, ես բազմիցս եմ ասել, պատրաստ ենք այդ […]
17:45 20.06.2019
ՌԴ նախագահն ուղիղ կապի միջոցով արդեն 17-րդ անգամ պատասխանում է երկրի քաղաքացիների հարցերին: Նրանց ուղղված հարցերի մեծ մասը սոցիալական բնույթի է, մասնավորապես՝ աշխատավարձերի բարձրացման և առողջապահական խնդիրների մասին: Արդեն 3 ժամ ընթացող ասուլիսի ժամանակ նախագահը հասցրել է 46 հարցի պատասխանել: Եղել են նաև հրավերներ՝ քաղաքացիներից մեկը նախագահին հրավիրել է համտեսել ամենահամեղ շաուրման: https://www.instagram.com/p/By7lhgbH6WX/?igshid=uugk6kysyml1&fbclid=IwAR0En7pu-DTgWBeht3wvigqisA1xe3XJjXElX0eZe3QI7O5thxTIGGwZbPI
17:10 20.06.2019
Վլադիմիր Պուտինի ասուլիսին հնչել են տարբեր բովանդակության հարցեր, այդ թվում` Ուկրաինայի հետ ունեցած հարաբերությունների մասին: Քաղաքացին Պուտինին հորդորել է առաջին քայլն անել՝ հաշվի առնելով Զելենսկու տարիքը և փորձառության պակասը: «Զելենսկին տաղանդավոր մարդ է: Ես հիշում եմ նրա ելույթները КВН-ի ժամանակ: Այդ ամենը եղել է տաղանդավոր ու ծիծաղելի: Իսկ այն, ինչը մենք հիմա ենք տեսնում, ծիծաղելի […]
16:30 20.06.2019
ՌԴ նախագահը Մոսկվայի ժամանակով 12։00-ից ուղիղ կապով այսօր պատասխանում է Ռուսաստանի քաղաքացիների հարցերին: Հարցերը նաև արտաքին քաղաքականությանն են վերաբերել: Նախագահն իր խոսքում անդրադարձել է նաև Huawei-ի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին: «Huawei-ի վրա հարձակման իմաստը Չինաստանի զարգացումը խոչընդոտելն է, որը դարձել է գլոբալ մրցակից ԱՄՆ-ի համար: Նույնը տեղի է ունենում Ռուսաստանի նկատմամբ և կշարունակի տեղի ունենալ: […]
16:16 20.06.2019
Վլադիմիր Պուտինն այսօր արդեն 17-րդ անգամ ուղիղ կապի միջոցով պատասխանում է իր երկրի բնակիչների հարցերին: 2 ժամում նա անդրադարձել է 27 ռուս քաղաքացու խնդրի: Եվս 5 հարց էլ նախագահն ինքն է ընտրել և պատասխանել: Հարցերից մեկում հնչած «Բրեժնևի օրոք այսպիսի բաներ չկային» արտահայտությանը Պուտինը պատասխանել է. «Բրեժնևի օրոք շատ այլ բաներ կային, որոնք հանգեցրին Խորհրդային […]
15:50 20.06.2019
ՌԴ նախագահը Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին ուղիղ կապի միջոցով արդեն 17-րդ անգամ շփվում է իր երկրի քաղաքացիների հետ: Ասուլիսի ընթացքում հնչում են և´ ներքաղաքական, և´ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Այդ ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահը խոսել է նաև Արևմուտքի հետ ունեցած հարաբերությունների մասին, թե արդյոք պատրաստ է հաշտվել: «Նախ` ինչ է նշանակում հաշտվել, մենք ոչ մեկի […]
15:01 20.06.2019
ՌԴ նախագահը Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից ուղիղ կապի միջոցով արդեն 17-րդ անգամ շփվում է իր երկրի քաղաքացիների հետ : Կայքերի, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների, սոցիալական ցանցերի և հատուկ հավելվածի միջոցով Պուտինին արդեն ավելի քան մեկ միլիոն հարց են ուղղել: Ինչպես նշեց Պուտինը, ըստ հարցերի նախնական ուսումնասիրության, դրանց մեծ մասն ուղղված են բնակչության կենսամակարդակի, աշխատավարձերի բարձրացմանը, առողջապահական խնդիրներին: […]
16:06 18.06.2019
Ռուսաստանի պետական դուման ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կասեցման մասին օրենք է ընդունել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Այդ օրինագիծը մայիսի 13-ին Պետական դումայի քննարկմանն էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաստաթղթին դրական եզրակացություն են տվել միջազգային հարցերով մասնագիտացված հանձնաժողովը և երկու համանախագահող հանձնաժողովները՝ […]
12:39 18.06.2019
ՌԴ նախագահի հետ առաջին հնարավոր հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է հստակ բարձրացնել Դոնբասի, ինչպես նաև Ղրիմի բռնակցման հարցը: Ինչպես հաղորդում է Korrespondent-ը, Զելենսկին հայտարարել է գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում: «Կսկսենք նրանից, որ Դոնբասն ու Ղրիմը Ուկրաինայի մաս են»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ առաջինը ի՞նչ է պատրաստվում ասել ՌԴ նախագահ Վլադիմիր […]
13:35 16.06.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցը։ Մատակարարումները կարող են սկսվել հուլիսի առաջին կեսին, գրում է CNN Turk-ը: Դրանից առաջ Անկարայում նշում էին, որ չեն հրաժարվի C-400-ի գնումից: ԱՄՆ-ը հայտարարում է, որ տվյալ զինատեսակը համատեղելի չէ ՆԱՏՕ-ի չափանիշների հետ՝ սպառնում է պատժամիջոցներով […]
11:41 16.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսվում է անցկացնել օգոստոսին Սոչիում։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգեյ Չեբոտարևը։ «Այս տարվա օգոստոսին Սոչիում նախատեսված է բարձր մակարդակի հանդիպում երեք երկրների՝ ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև»,- ասել է նա Իրանում անցկացվող «Իրանը և Հյուսիսային Կովկասը․ […]