TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Պուտին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

21:46 03.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` ՌԴ ռազմածովային նավատորմին պատկանող ստորջրյա գիտահետազոտական կայանում բռնկված հրդեհի առնչությամբ, որը մարդկային կորուստների պատճառ է դարձել: Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

̰
Կանադան կարգելի Դոնեցկի և Լուգանսկի՝ ռուսական անձնագրերով բնակիչների մուտքը երկիր

18:00 03.07.2019

Կանադայի իշխանությունները մտադիր են արգելել ռուսական անձնագրերով Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների քաղաքացիների մուտքը երկիր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Կանադայի արտգործնախարար Խրիստյա Ֆրիլանդը: «Կանադան միջոցներ կձեռնարկի, որպեսզի այդպիսի անձնագրերը չօգտագործվեն Կանադա այցերի համար: Մենք կոչ ենք անում մյուս երկրներին հետևել մեր օրինակին»,- նշել է Ֆրիլանդը: Հիշեցնենք, որ ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը […]

̰
Պուտինը Լուկաշենկոյին պատմել է «եղբայրական կապերի» մասին

13:41 03.07.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Անկախության օրվա առթիվ: Պուտինը նշել է, որ բարեկամական, եղբայրական կապերը երկու երկրների հարաբերությունների ամրության գրավականն են: «Կարևոր է, որ բարեկամական կապերն ու փոխօգնությունը, որ մեզ են ժառանգվել հայրերից ու պապերից, այսօր էլ ռուս-բելառուսական հարաբերությունների ամրության երաշխավորն են»,- ասել է նա: Պուտինը նաև համոզմունք է հայտնել, […]

̰
Ռուսական խորջրյա սարքում հրդեհից զոհվածների թվում 7 կապիտան կա

23:52 02.07.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ գիտահետազոտական խորջրյա սարքում հրդեհի հետևանքով 14 զոհվածների թվում բարձրակարգ 7 կապիտան կա, ՌԴ 2 հերոս: Պուտինը դա մեծ կորուստ է անվանել և ցավակցել զոհվածների ընտանիքներին, կարգադրել նրանց օգնություն ցուցաբերել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Սարքը նախատեսված էր Համաշխարհային օվկիանոսի ընդերքի […]

̰
SHANTNEWS-ը պարզել է՝ ինչի մասին են զրուցել Արմեն Սարգսյանն ու Պուտինը Եվրոպական խաղերի փակմանը

23:29 02.07.2019

Եվրոպական երկրորդ խաղերի փակման ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակ զրուցել են։ Համացանցային բազմաթիվ օգտատերերի հետաքրքրել է, թե ինչ մասին են զրուցում նախագահները։ Մինսկից Երևան վերադառնալիս SHANTNEWS-ը թեմայի վերաբերյալ հետաքրքրվել է Արմեն Սարգսյանից․ «Ի՞նչ կարող էին խոսել երկու նախագահները Մինսկում՝ Եվրոպական երկրորդ խաղերի փակման ժամանակ, ամեն ինչից՝ մի քիչ, մի […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

19:01 02.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Իրկուտսկի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։ Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

̰
Եթե քաղաքական կամք չլինի, գազը կարող է թանկանալ առնվազն 10 տոկոսով. փորձագետ

16:32 02.07.2019

Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի շուրջ զարգացումները շատ դժվար է անվանել «գազային պատերազմ»։ Պատերազմը ենթադրում է գնային կոշտ քաղաքականություն, մատակարարումների խափանում և այլն։ Իսկ այս պարագայում նման բան չկա։ ShantNews.am-ի հետ զրույցում այս մասին նշեց էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներից մեկի հրապարակած հոդվածին, ըստ որի՝ Հայաստանը հարձակվել է ռուսական «Գազպրոմի» վրա։ Ո՞ւմ […]

̰
Հայաստանի գազի գնի հարցը կարող է լուծվել Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում․ ԶԼՄ

14:15 02.07.2019

Ռուսական «Gazeta.ru» կայքը հայկական իշխանություններին մեղադրում է ռուսական «Գազպրոմ» ընկերության վրա ոչ բացահայտ հարձակման, ուղերձներ ուղարկելու մեջ։ Այդպիսին է նաև համարում ՀԾԿՀ կողմից ռուսական ընկերության դուստրին՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը տուգանելը։ Այսօր հրապարակված հոդվածում նշվում է, որ հայկական և ռուսական կողմերի միջև գազի գնի վերաբերյալ բանակցություններն առայժմ որևէ հանգրվանի չեն հասել, ու քանի դեռ հրապարակային հայտարարություններ […]

̰
Պուտինի թերմոբաժակը Չինաստանում ռեկորդային վաճառք է գրանցել

13:50 02.07.2019

Չինաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բաժակի նման թերմոբաժակը դարձել է վաճառքի հիթ, գրում է Global Times-ը: Պարբերականի տվյալներով` թերմոբաժակը, որը շատ նման է հենց այն թերմոբաժակին, որից օրեր առաջ Օսակայում G20-ի հանդիպման ժամանակ օգտվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վաճառքի հիթ է դարձել Չինաստանի Taobao պորտալում: Բացի դրանից` բազմաթիվ օնլայն խանութներ սկսել են նախապես պատվերներ […]

̰
#RussiansLoveSakartvelo. ֆլեշմոբ՝ ռուսները սիրում են Վրաստանը

11:31 02.07.2019

«Ես Ռուսաստանից եմ ու իմ սրտի 120 տոկոսն օկուպացված է Սաքարթվելոյի (Վրաստանի) կողմից»,- նման գրությամբ պաստառը ձեռքին այս աղջկա լուսանկարը մեծ տարածում ստանալով ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ վերածվել է քարոզարշավի: Այն ի մի է բերել aliq.ge-ն: Ռուսաստանցիները, ովքեր աջակցում են Վրաստանին ու սիրում իրենց հարևան զբոսաշրջային երկիրը, #RussiansLoveSakartvelo հեշթեգի ներքո նման լուսանկարներ են հրապարակում: «Պետք է […]

̰
Ինչի՞ մասին են զրուցել Արմեն Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը. SHANTNEWS.am-ը մանրամասներ կհաղորդի

11:28 01.07.2019

Սոցիալական կայքերում օգտատերերի ուշադրությունն են գրավել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «զրույցները»: Օգտատերերին հետաքրքրում էր՝ ինչի՞ մասին են զրուցում նախագահները: Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Բելառուսում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ Մինսկի «Դինամո» մարզադաշտում ներկա է գտնվել […]

̰
Թրամփ-Պուտին դրական հարաբերություններն՝ ԱՄՆ- ՌԴ վատ հարաբերությունների ֆոնին. ամերիկագետի անդրադարձը

19:24 30.06.2019

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում անդրադարձել է ռուս-ամերիկյան հարաբերություններին: Մասնավորապես, այն դիտակմանը, որ քաղաքական առումով այս երկու երկրները հակադիր բևեռներում են, իսկ Թրամփի և Պուտինի հարաբերությունները ներկայացվում է որպես դրական՝ մասնագետը պատասխանել է, որ այս երևույթն իրականում շատ տրամաբանական ու նորմալ է այս երկու երկրների դեպքում և ունի բացատրություն: «Թրամփը բավականին պրագմատիկ […]

̰
«Վիրտուալ ապտակ» Պուտինին. բոնուսներ և զեղչեր վրացական սրճարաններում

21:20 29.06.2019

Վրաստանում բողոքի ակցիաները նոր արտահայտչամիջոցներ են ստացել: Մինչ հասարակության մի մասը  ակտիվ մասնակցոււմ է ցույցերին, մյուս մասը կայք է գործարկել, որտեղ հնարավոր է «վիրտուալ ապտակ» հասցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նման ցանկություն են հայտնել բազմաթիվ քաղաքացիներ: Կայքը, որն առաջարկում է «վիրտուալ ապտակ» հասցնել Պուտինին, գործում էր մինչև այն պահը, երբ  ապտակ հասցնելու ցանկություն ունեցողների թիվը […]

̰
Կարծում եմ՝ նա հրաշալի տղա է. Թրամփը Պուտինի մասին

18:17 29.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ակնածանքի խոսքեր է հնչեցրել: Ինչպես հայտնում է Известия-ն, նա Պուտինին «հրաշալի տղա» է անվանել: «Կարծում եմ, որ նա հրաշալի տղա է: Իմ կարծիքով՝ մենք հրաշալի խոսակցություն ունեցանք»,- ասել է Թրամփը հարցազրույցի ժամանակ: Նա նաև հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը մասնավորապես երկկողմ առևտրային կապերին վերաբերող հարցեր […]

̰
5-6 սեռ են հորինել, ես չեմ հասկանում՝ ինչ է դա. Պուտինը՝ ԼԳՏԲ համայնքի մասին

15:39 29.06.2019

«ՌԴ-ում հավասարակշռված և հանգիստ են վերաբերվում ԼԳԲՏ համայնքին»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով աշխարահռչակ երգիչ Էլթոն Ջոնի քննադատությանը: -Էլթոնը հանճարեղ երգիչ է, բայց մոլորության մեջ է,- կարծում է ՌԴ նախագահը:  Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանում գործում է անչափահասների շրջանում հոմոսեքսուալիզմի պրոպագանդայի արգելք: Այդ օրենքն, ի դեպ, սուր քննադատվում է մի […]

̰
Ռուսաստանի վրացական համայնքը դիմել է Վլադիմիր Պուտինին

14:01 29.06.2019

Ռուսաստանի վրացական համայնքի ներկայացուցիչները դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը վերականգնելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է RT-ն: Նշվում է, որ կան որոշակի ուժեր, որոնք հետաքրքրված են Մոսկվայի հետ կոնֆլիկտներ առաջացնելով և իրավիճակն ապակայունացնելով: Նամակում նշվում է, որ վրացական համայնքը տագնապով է հետևել փոխադարձ մեղադրանքներին, քանի որ «ամենածանր հետևանքներն իր վրա կրում […]

̰
Էրդողան-Պուտին, Էրդողան-Թրամփ հանդիպումների ընթացքում քննարկվել են ռուսական С-400-ները

13:44 29.06.2019

Թրամփը Թուրքիայի կողմից ռուսական համակարգերի ձեռքբերումը բացատրել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի թերացումներով:

̰
Դուք լավ եղանակ եք բերել՝ անձրև է տեղացել. Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի ղեկավարին

12:59 29.06.2019

Մինսկում տեղի է ունեցել Բելառուսի և Տաջիկստանի նախագահների հանդիպումը, հայտնում է Sputnik-ը: «Դուք իսկական ընկերն եք ոչ միայն իմ, այլև բելառուս ժողովրդի»,- հայտնել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Անկախության պալատում ընդունելով իր տաջիկ գործընկեր Էմոմալի Ռահմոնին: Լուկաշենկոյի կարգադրությամբ Բրեստի ու Գոմելի մարզերում մրգատու երկու այգիներ են տնկվել: «Եվ շնորհակալություն Ձեզ, դուք երեկ լավ եղանակ եք Ձեզ հետ բերել՝ […]

̰
Ինչո՞ւ էր Պուտինը G20-ի ընթրիքին ներկայացել իր թերմոսով

22:00 28.06.2019

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Պեսկովը պարզաբանումներ է տվել այն մասին, թե ինչու է Վլադիմիր Պուտինը G20-ի գագաթնաժողովի ժամանակ, ի պատիվ երկրների ղեկավարների տրվող ընթրիքին, ներկայացել սեփական թերմոսով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, նա ասել է. «Դա կապված է այն բանի հետ, որ նա միշտ թեյ է խմում հենց այդ թերմոսից»: Ընթրիքից արված տեսանյութերում երևում է, […]

̰
Մեյն ու Պուտինը կոշտ խոսակցություն են ունեցել

16:40 28.06.2019

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները դեռևս կատարող Թերեզա Մեյն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո նրանք հանդիպում են առաջին անգամ: Բրիտանական կառավարությունը հայտնել է, որ Մեյը Պուտինին ասել է, թե երկկողմ հարաբերություններ լինել չեն կարող, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցնի իր անպատասխանատու և ապակայունացնող […]

̰
Պուտինը Թրամփին հրավիրել է ՌԴ

15:46 28.06.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին պատմել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի 75-րդ հոբելյանին, գրում է Gazeta.ru-ն: «Մենք ԱՄՆ նախագահին հաջորդ տարի հրավիրել ենք ՌԴ` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի 75-րդ հոբելյանին»,- ասել է Ուշակովը: Նրա խոսքերով՝ Թրամփը դրական է արձագանքել:

̰
Հայաստանը տարանցիկ չվերթներ կիրականացնի Վրաստանի համար

12:20 28.06.2019

Հայկական Armenia ավիաընկերությունը Վրաստանի զբոսաշրջությունը խթանելու նպատակով տարանցիկ թռիչքներ կիրականացնի: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները, հայտնում է «Ալիք Մեդիան»: Թռիչքները կիրականացվեն Գյումրի-Մոսկվա-Գյումրի, Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղղություններով։ Բացի այդ, կավելանա Թբիլիսի-Երևան, Երևան-Թբիլիսի չվերթների հաճախականությունը: Չվերթները Հայաստանից կսկսվեն հուլիսի 8-ից: Հիշեցնենք՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լարվածությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում […]

̰
Պուտին-Թրամփ հանդիպումն ընթացքի մեջ է

09:45 28.06.2019

Ճապոնական Օսակայում ընթանում է Պուտին- Թրամփ հանդիպումը: Այն տեղի է ունենում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Գագաթնաժողովի մեկնարկից առաջ, Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը ոտքի վրա մի քանի բառ են փոխանակել, հետո խոսել են դեպի գագաթնաժողովի մասնակիցների լուսանկարահանման սրահը քայլելու ընթացքում: Քաղաքական հարցեր, սակայն, այդ ընթացքում չեն քննարկվել: Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա այն բավականին ընդգրկուն […]

̰
Վլադիմիր Պուտինը պետական պարգևներ է շնորհել հայազգի երկու գործիչների

23:03 27.06.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական պարգևներ է շնորհել հայազգի երկու գործիչների` Յուրի Բեջանյանին և Սարգիս Բաբայանին: Դիվանագետ Յուրի Բեջանյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով: Բեջանյանն այժմ Կոստա Ռիկայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն է: Նախկինում եղել է Սան Ֆրանցիսկոյում ապա Մոնրեալում ՌԴ հյուպատոսը: Սարգիս Բաբայանին շնորհվել է «Գյուղատնտեսության վաստակավոր աշխատող» կոչումը:

̰
Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպման օրը

08:51 27.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի Օսակայում հունիսի 28-ին՝ տեղի ժամանակով 14:00-ին, փոխանցում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «լավ զրույց» է ակնկալում ՌԴ նախագահի հետ Օսակայում G20-ի գագաթնաժողովին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերով՝ առաջնորդները հնարավոր է քննարկեն ստրատեգիական կայունությանը, տարածաշրջանային կոնֆլիկտնիերին, այդ թվում՝ Սիրիային, […]

̰
Կրեմլում հայտնել են Թրամփի և Պուտինի հանդիպման ժամկետների մասին

18:36 26.06.2019

ՌԴ և ԱՄՆ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախատեսված է հունիսի 28-ին, Օսակայում` G20 գագաթնաժողովի առաջին նիստից հետո: Այս մասին տեղեկացնում է RT-ն: «Թրամփի հետ հանդիպումն անցկացվում է առաջնորդների բանակցությունների շրջանակում՝ հաստատություններից մեկում: Այդ հաստատությունը գտել է ամերիկյան կողմը»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերով՝ հանդիպման ժամանակ երկրների ղեկավարները կքննարկեն […]

̰
Բիճո՛, տանկը ետ տուր. թբիլիսյան ակցիայի կազմակերպիչը ռուսերենով դիմել է Պուտինին

10:20 26.06.2019

Ռուսթավելիի պողոտայի բողոքի ակցիայի  կազմակերպիչներից Միշա Մշիվլաձեն ռուսերենով դիմել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին.  «Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք ազատ Վրաստանի ազատ քաղաքացիներ ենք, որի 20-%-ը դուք բռնագրավել եք: Մենք երբեք չենք համակերպվի օկուպացիայի հետ: Մենք ձեզնից չենք վախենում: Մենք չենք վախենում ոչ ձեր տանկերից ու հրթիռներից, ոչ ձեր միջուկային զենքից: Լցրեք: Լցրեք, միայն լի բաժակ: Եթե […]

̰
Ռուսաստանից Վրաստան չվերթների արգելքը կշարունակվի մինչև տարեվերջ

16:54 25.06.2019

Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթների իրականացման արգելքը մինչև տարեվերջ ուժի մեջ կմնա: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ զբոսաշրջության ոլորտի կապերի փոխնախագահ Յուրի Բարզիկինը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա կրկնել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի խոսքերն այն մասին, որ իրավիճակը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանում հակառուսական տրամադրություններ են տիրում: Նա նաև հայտարարել է, որ ներկայումս […]

̰
«Ռոստուրիզմը» ռուս զբոսաշրջիկներին, որպես այլընտրանք, առաջարկում է Հայաստանը

13:11 25.06.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստան թռիչքներն արգելելու հրամանից հետո բոլոր զբոսաշրջային ընկերությունները պարտավոր են ռուսաստանցի զբոսաշրջիկներին այլընտրանքային տարբերակներ առաջարկել, գրում է Rusarminfo-ն: Ռուսական Տուրինդուստրայի միության նախագահ Իրինա Տյուրինան նշել է, որ որպես այլընտրանքային տարբերակ` ռուսաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են Հայաստանը. «Վրաստան են գնում մթնոլորտի, համեղ սննդի և գինու համար, այդ ամենը կա նաև Հայաստանում: Այդ է […]

̰
ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական ներուժի ամրապնդման հարցերն ուշադրություն են պահանջում. Պուտին

17:32 24.06.2019

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատեխնիկական ներուժի ամրապնդման, դրա մասնակից երկրներին պաշտպանունակության ուժեղացման հարցում օժանդակություն ցուցաբերելու հետ կապված հարցերը գերակա ուշադրություն են պահանջում: Այդ մասին, ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Անտարակույս, գերակա ուշադրություն է պահանջում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատեխնիկական ներուժի ամրապնդման, դրա մասնակից երկրներին պաշտպանունակության ուժեղացման […]

̰
BACK_TO_TOP