TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Պուտին

Փաշինյանը մանրամասներ է պատմել Պուտինի հետ հեռախոսազրույցից

18:06 03.12.2018

Այսօր Մասիսում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ քարտուղարի նշանակման հարցին: «Ամսի 6-ին Սանկտ Պետերբուրգ իմ մեկնել-չմեկնելու մասին ես ասել էի, որ ՌԴ նախագահը ինձ հետ հեռախոսազրույցում ասել է՝ քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում կոնսենսուս չունենք, ապա դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնենք, մինչև աշխատանքային կարգով […]

̰
Պուտինը Պորոշենկոյի հետ խոսելու թեմա չունի. ռուս պատգամավորը՝ չկայացած հեռախոսազրույցի մասին

09:00 03.12.2018

Պյոտր Պորոշենկոն կրկին ասել է, որ իրեն չի հաջողվում հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ուկրաինայի նախագահը դժգոհել է, որ ռուսական կողմը հրաժարվում է հեռախոսազրույցից: Պորոշենկոյի հերթական դժգոհությանն արձագանքել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Պուշկովը: «Պորոշենկոն անընդհատ դժգոհում է, որ չի կարող կապվել Պուտինի հետ:  Բայց ինչո՞ւ է ուզում խոսել: Որպեսզի սեփական  սադրա՞նքը  քննարկի, […]

̰
Պուտինն առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը․ Փաշինյան

19:34 02.12.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Այս մասին այսօր Վայոց ձորի մարզում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելն ավելի ճիշտ է։ Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելն իմաստ չունի։Պայմանավորվածությունը հետևյալն է՝ կշարունակենք […]

̰
Պոմպեոն նշել է Թրամփի և Պուտինի հանդիպման պայմանը

15:27 02.12.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն CNN-ի հետ հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ կվարի Վլադիմիր Պուտինի հետ միայն այն բանից հետո, երբ Մոսկվան կազատի ուկրաինացի նավաստիներին և կվերադարձնի կալանված նավերը: Պոմպեոն հաստատել է, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը G20-ի գագաթնաժողովին չեղարվել էր Կերչի նեղուցում տեղի ունեցած դեպքի պատճառով: «Թրամփը չեղարկել էր հանդիպումը, որովհետև ռուսների […]

̰
Պուտինն ու Էրդողանը քննարկել են վիզային ռեժիմի ազատականացումը

13:57 02.12.2018

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրրդողանը քննարկել են երկու երկրների միջև վիզային ռեժիմի ազատականացման հարցը։ Այս մասին նա հայտարարել է G20 գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք պարոն Պուտինի  հետ քննարկել ենք վիզային ռեժիմի ազատականացումը, և կարծում եմ՝ նա ընդունել է դրա մասնակի չեղարկման մասին որոշում»,-Էրդողանի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ 2010-ականներին Թուրքիան ռուսաստանցիների […]

̰
Թրամփի փոխարեն Պուտինի հետ կհանդիպի էրդողանը

12:27 01.12.2018

Ուշ երեկոյան հաստատվել է, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հրաժարվել է հանդիպել Ռուսաստանի գործընկերոջ հետ, Վլադիմիր Պուտինի աշխատակազմը որոշել է նախագահի «պարապ» ժամանակը օգտագործել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չնախատեսված հանդիպում կազմակերպելու համար։ Այս մասին հայտնի է դառնում Պուտինի աշխատակազմի ներկայացուցիչների հայտարարություններից։ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ այդ ազատ ժամանակը Պուտինն […]

̰
Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգի անսովոր ողջույնը

00:13 01.12.2018

Բուենոս Այրեսում մեկնարկած «Մեծ քսանյակ»-ի հանդիպումների ընթացքում լրագրողների աչքից չի վրիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի ոչ ավանդական, այսպես կոչված, «եղբայրական ողջույնը»:

̰
Սպիտակ տունը հայտնել է Պուտին-Թրամփ հանդիպման չեղարկման պատճառը

23:59 30.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Սարա Սանդերսը հայտարարել է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը խանգարում է պաշտոնական Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Միևնույն ժամանակ, նա պատասխանել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման չեղարկման պատճառը Ուկրաինան է: «Ցավոք, հետաքննությունն ազդում է Ռուսաստանի և մեր հարաբերությունների վրա: Հանդիպման չեղարկման պատճառն […]

̰
Թրամփը չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը

21:43 29.11.2018

Սպիտակ տան ղեկավարը նման որոշում է կայացրել Կերչի նեղուցում տեղի ունեցած զեկույցի հետ ծանոթանալուց հետո:

̰
ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի և Պուտինի հանդիպումը

14:38 29.11.2018

Պեսկովի խոսքով, պարտադիր չէ, որ Մոսկվան և Վաշինգտոնը բոլոր հարցերում համաձայն լինեն, սակայն երկխոսությունը անհրաժեշտ է:

̰
Պուտինը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը

19:46 28.11.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը վերաբերող ժամանակավոր համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մայիսի 17-ին Աստանայում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում ստորագրված համաձայնագիրը նախատեսված է երեք տարի ժամկետի համար: Ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան […]

̰
Պուտինը Պորոշենկոյին մեղադրել է իր վարկանիշը բարձրացնելու նպատակով սադրանք կազմակերպելու մեջ

17:52 28.11.2018

Պուտինը միևնույն ժամանակ նշել է, որ ռուս սահմանապահները ուկրաինացի սահմանախախտներին ձերբակալելու ժամանակ կատարել են իրենց զինվորական պարտականությունները:

̰
Պորոշենկոն Թրամփին խնդրել է G20-ի ժամանակ Պուտինին ուղերձ փոխանցել

12:27 28.11.2018

Այս մասին Պորոշենկոն ասել է NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:

̰
Թրամփը կարող է չեղարկել G20-ի շրջանակում Պուտինի հետ հանդիպումը

07:29 28.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել G20-ի գագաթնաժողովի շրջանակում Արգենտինայում կայանալիք հանդիպումը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Պատճառը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպն է։ The Washington Post-ի հետ զրույցում Թրամփը նշել է, որ մոտ ժամանակներս սպասում է Կերչի նեղուցի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ ազգային անվտագության ծառայության ամբողջական հաշվետվության, որից հետո որոշում կընդունի […]

̰
Պուտինը խնդրել է Մերկելին ազդել Ուկրաինայի վրա

07:17 27.11.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Ազովի ծովում իրավիճակի սրացումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում նշվում է, որ ռուսական կողմը լուրջ անհանգստություն է արտահայտել՝ կապված զինված ուժերը լիարժեք մարտական պատրաստության բերելու և ռազմական դրություն հայտարարելու Կիևի որոշումների հետ։ Նշվում է, որ «Ուկրաինայի իշխանությունները պատասխանատվություն են կրում ևս […]

̰
Վրաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Պուտինի հանդիպումն Աբխազիային նախագահի հետ

17:07 23.11.2018

Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդին գնահատել է նոյեմբերի 21-ին՝ Սոչիում Ռուսաստանի և Աբխազիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռաուլ Խաջիմբայի միջև կայացած հանդիպումը: «ՌԴ նախագահի հերթական հանդիպումն Աբխազիայի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչ Ռաուլ Խաջիմբայի հետ Վրաստանի տարածքային ամբողջականության,  ինքնիշխանության, ինչպես նաև միջազգային նորմերի կոպիտ անտեսում է»,- ասել է Կոնստանտինիդին: Նրա գնահատմամբ՝ «սա Կրեմլի կողմից ևս մեկ ապօրինի փորձ […]

̰ ̰
Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ

14:14 19.11.2018

Բանակցություններից բացի երկու նախագահները տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցեն «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության ավարտին նվիրված արարողությանը:

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

17:13 16.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր:

̰
Նոյեմբերի 19-ին Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Ստամբուլում

16:33 14.11.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկերոջ` Ռեջեփ Էրդողանի հետ կմասնակցի «Թուրքական  հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության ավարտին նվիրված միջոցառմանը: Այն անց է կացվելու նոյեմբերի 19-ին՝ Ստամբուլում: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հետագա համագործակցությանն առնչվող հարցեր և տարածաշրջանային խնդիրներ: Նշենք, որ նախորդ անգամ Պուտինն ու Էրդողանը հանդիպել էին Ստամբուլում՝ […]

̰
Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են հանդիպել Արգենտինայում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում  

07:58 12.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել են Արգենտինայում՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում շփվելու մտադրությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Interfax-ը։ Պեսկովը, պատասխանելով հարցին,  թե երկու երկրների առաջնորդները հաստատե՞լ են Արգենտինայի մայրաքաղաքում առանձին զրուցելու մտադրությունը, ասել է․ «Այո՜, պայմանավորվել են այնտեղ տեսնվել»։ Պուտինը հայտարարել էր, […]

̰
Լավրովը հաստատել է Պուտինի և Թրամփի հանդիպման մասին լուրը

17:43 08.11.2018

Երկու երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա Մեծ 20-յակի երկրների գագաթաժողովի շրջանակներում:

̰
Կրեմլում պատմել են Պուտինի և Թրամփի կայանալիք հանդիպման մասին

19:10 07.11.2018

ՌԴ և ԱՄՆ նախագահների երկարատև հանդիպում չանցկացնելու մասին որոշումը կայացվել է երկուստեք: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կարճատև հանդիպում կունենան նոյեմբերի 11-ին՝ Ելիսեյան պալատում, լանչի ժամանակ: Հաղորդվում է, որ Պուտինի ու Թրամփի փարիզյան հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել լրատվամիջոցների […]

̰
Ռուսաստանը 15 միլիարդի զենքի արտահանման պատվերներ ունի․ Պուտին

01:00 07.11.2018

«Վերջին տարիներին ռազմական նշանակության ապրանքների արտահանման ծավալը կայուն բարձր մակարդակի վրա է և կազմում է մոտ 15 միլիարդ դոլար»,- Ռուսաստանի ռազմական արտադրանքի արտահանումն այսպես է բնութագրել Վլադիմիր Պուտինը։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գործընկերների հետ ճկուն քաղաքականությունը թույլ է տալիս միշտ ակտիվ պահել ռազմարդյունաբերական շուկան։ Ռուսաստանը աշխարհի խոշորագույն զենք արտահանողներից է։ Սա ունի մի քանի […]

̰
ԱՄՆ-ում դրոշմել են Թրամփ-Պուտին հանդիպման պատվին թողարկված մետաղադրամը, որի վրա 3 սխալ կա

23:33 06.11.2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման պատվին ԱՄՆ-ում թողարկել էին հուշադրամ, որի վրա անգլերեն և ռուսերեն գրվածքներ կային: Ռուսական տեքստում 3 սխալ կար, գրում է korrespondent-ը: Մետաղադրամը վաճառվում է Սպիտակ տան առցանց խանութում: Դրա մի կողմում պատկերված են երկրի ղեկավարները և երկրների դրոշները, իսկ մյուս կողմում՝ Հելսինկիի տաճարներից մեկը, որի հարևանությամբ […]

̰
Մակրոնը խափանել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

12:42 06.11.2018

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ բանակցային լիարժեք ձևաչափով հանդիպումը խափանվել է Ֆրանսիայի ղեկավարի պատճառով: Այս մասին գրում է Коммерсант-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին: Նշվում է, որ Էմանուել Մակրոնը չի ցանկացել, որ գագաթնաժողովի շուրջ ստեղծված աղմուկը խանգարի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումներին: Ըստ տեղեկությունների՝ Մակրոնը Մոսկվային և Վաշինգտոնին խնդրել է […]

̰
Ձեր փառահեղ հաղթանակով մեր երկրին վերադարձրիք «ոսկին». Վլադիմիր Պուտինը` աշխարհի չեմպիոն դարձած հայ մարզիկին

23:20 02.11.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայազգի մարմնամարզիկ, 22 -ամյա Արթուր Դալալոյանին, որն այսօր երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Կատարում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությանը: «Ձեր փառահեղ հաղթանակով մեր երկրին վերադարձրիք «ոսկին», որը  չենք ունեցել շուրջ 20 տարի:  Սա շատ մեծ ու նշանավոր իրադարձություն է  Ռուսաստանի մարմնամարզության դպրոցի և ընդհանրապես մարզաշխարհի համար»,-  գրված է Վլադիմիր Պուտինի […]

̰
Կստեղծվեն նոր աշխատատեղեր, կառաջարկվեն պայմաններ բիզնես ծավալելու համար. մանրամասներ Պուտինի միգրացիոն նոր քաղաքականության մասին

17:34 01.11.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ստորագրել է պետական միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ, որը կհեշտացնի ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը: Վլադիմիր Պուտինը լուրը հայտնել է արտասահմանում բնակվող ռուս հայրենակիցների 6-րդ միջազգային համաժողովի ընթացքում: ՌԴ նախագահը շեշտել է, որ ուրախ կլինեն ընդունել ժամանակավոր բնակության, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու համար Ռուսաստան ժամանած հայրենակիցներին: […]

̰
Թրամփի և Պուտինի զրույցը կլինի կարճ, բայց կառուցողական. Բոլթոն

15:34 01.11.2018

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցը, վստահաբար, կարճ է լինելու, գրում է Washington Examiner-ը: Այս հանդիպումը հուլիսին Հելսինկիում կայացած գագաթնաժողովից հետո առաջինն է լինելու: Ինչպես արդեն հաղորդել են Սպիտակ տնից, նոր բանակցությունները տեղի են ունենալու Առաջին համաշխարհային պատերազմի […]

̰
ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը հեշտացվել է. Պուտին

18:35 31.10.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ստորագրել է պետական միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ, որը կհեշտացնի ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը: «Այսօր ստորագրել եմ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ լրամշակված պետական հայեցակարգը: Այն միտված է մասնավորապես արտերկրում գտնվող հայրենակիցներին ՌԴ-ում մշտական բնակություն հաստատելու ավելի հարմարավետ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև բնակվելու, աշխատելու և Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հստակ կանոններ ստեղծելուն»,- ասել […]

̰
BACK_TO_TOP