TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Պուտին

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր

19:56 27.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Ողջունելով Նիկոլ Փաշինյանին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի բարեկամներ, շատ ուրախ ենք տեսնել Ձեզ Մոսկվայում: […]

̰
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման սկզբում անդրադարձել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին

19:34 27.12.2018

Փաշինյանը նշել է, որ ընտրություններն անցել են օրենքին համապատասխան:

̰
«Արդեն հաշիվս կորցրել եմ». Փաշինյանը կատակել է Պուտինի հետ հանդիպման ժամանակ

18:53 27.12.2018

Նիկոլ Փաշինյանը նաև բարձր է գնահատել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան:

̰
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է. Պուտին

18:38 27.12.2018

Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է պահպանել այդ դինամիկան:

̰
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

18:18 27.12.2018

Փաշինյանը ՌԴ ղեկավարին հրավիրել է 2019թ. պաշտոնական այցով գալ Հայաստան:

̰
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի` ընդլայնված կազմով հանդիպումը

17:50 27.12.2018

SHANTNEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից հայտնում է, որ քիչ առաջ մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպմանը հայկական պատվիրակության կողմից մասնակցում են ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ […]

̰
Փաշինյան-Պուտին հանդիպումից սպասումները մեծ չեն․ «Հրապարակ»

08:35 27.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպումը, որից սպասելիքները շատ են: Բայց քանի որ Լուկաշենկո-Պուտին 4 ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը որևէ համաձայնության չեն հանգել, այսօրվա հանդիպումից ևս սպասումները մեծ չեն: «Հանդիպումը կանցնի նորմալ՝ Փաշինյանը չի արել որևէ քայլ, որը կարող էր շարժել Ռուսաստանի մտահոգությունը, ինչպես, ասենք` 2008-ին, երբ Սերժ Սարգսյանն օգոստոսյան բլից-կրիգից […]

̰
Պուտինը հայտնել է նոր միջմայրցամաքային հրթիռի՝ սպառազինության մեջ մտնելու ժամկետը

17:30 26.12.2018

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաջողությամբ փորձարկել է «Ավանգարդ» նոր միջմայրցամաքային հրթիռը, և այն 2019 թվականին կընդունվի երկրի սպառազինության մեջ։ Այս մասին այսօր կառավարության հետ նախամանորյա հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը; «Սա մեծ իրադարձություն է պետության կյանքում։ Ռուսաստանն ունեցավ ռազմավարական զենքի նոր տեսակ»,- ասել է Պուտինը։ Այս զենքը ունի և՛ սովորական, և՛ միջուկային մարտագլխիկներ […]

̰
Կրեմլը հրապարակել է Փաշինյան-Պուտին բանակցությունների օրակարգը

17:04 26.12.2018

Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենան Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Փաշինյանը Ռուսաստանում է լինելու աշխատանքային այցով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով նաև հանդիպման օրակարգը։ «Նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի առանցքային թեմաները և եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում համագործակցության հեռանկարները»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հայկական կողմը բանակցությունների […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն որոշել են մինչև Ամանոր ևս մեկ անգամ հանդիպել

14:17 26.12.2018

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ մինչև տարեվերջ Պուտին-Լուկաշենկո ևս մեկ հանդիպման անհրաժեշտություն կա: «Իսկապես, նեղ դաշնակցային հարաբերությունները ենթադրում են մեծ թվով հրատապ հարցերի առկայություն: Անխուսափելիորեն առաջանում են խնդրահարույց վիճակներ: Դրա համար, որպեսզի թույլ չտանք ինչ-որ հարցերում հակասություններ, երկու նախագահները որոշեցին կրկին հանդիպել»,- պարզաբանել է Պեսկովը: Պեսկովը, սակայն, նշել է, որ հանդիպման […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը

12:24 26.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ընթացքում, SHANTNEWS.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը չբացեց փակագծերը՝ նշելով միայն՝ քննարկման թեմաներն առնչվելու են երկկողմ և բազմակողմ մի շարք հարցերի: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվելու է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված […]

̰
Լուկաշենկոյի և Պուտինի բանակցությունները տևել են շուրջ 4 ժամ

21:51 25.12.2018

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններն ավարտել են: Զրույցը տևել է գրեթե 4 ժամ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Պուտինը հանդիպման սկզբում առաջարկել է բազմաստիճան ձևաչափ: «Ես առաջարկում եմ նման կարգավորում. մենք կլսենք, թե ինչպես են մեր գործընկերներն աշխատել, այնուհետև պատվիրակություններին շփվելու հնարավորություն կտանք, իսկ Ձեզ այնուհետև ցանկանում եմ առանձին հրավիրել նախաամանորյա աշխատանքային ճաշի»,- ասել է Պուտինը՝ դիմելով Լուկաշենկոյին: Ողջույնի խոսքից հետո առաջնորդների զրույցը շարունակվել է փակ դռների հետևում: Բանակցությունների ավարտից հետո Պուտինը փոքր ընդմիջում է վերցրել, […]

̰
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՀԱՊԿ-ի կանոնադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

21:16 25.12.2018

Արձանագրության նախագիծը պայմանավորված է Հայաստանում սահմանադրական փոփոխություններով, որից հետո մեր երկիրն անցավ կառավարման խորհրդարանական համակարգի՝ վարչապետի գլխավորությամբ:

̰
Պուտինի անսովոր ռեակցիան Լուկաշենկոյի հետ հանդիպմանը

19:05 25.12.2018

Սոցիալական ցանցերում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե բանակցությունների ընթացքում ինչ ռեակցիա է տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթի ընթացքում: Տեսանյութը հրապարակվել է «Пул №3» անվանումը Telegram ալիքում: Լուկաշենկոյին լսելիս Պուտինը մեկ ձեռքով ուժեղ բռնում է աթոռից, իսկ մյուս ձեռքով բռունցք է անում: Բացի դրանից՝ Պուտինը անհանգիստ շարժում է ոտքերը՝ […]

̰
Լուկաշենկոն և Պուտինը հայտնել են ռուս-բելառուսական հարաբերությունների խնդրահարույց հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու վերաբերյալ

18:14 25.12.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել են ռուս-բելառուսական հարաբերությունների խնդրահարույց հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու  վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ» բելառուսական գործակալությունը: Բելառուսի ղեկավարը համաձայնել է ՌԴ նախագահի  այն հայտարարության հետ, որ հաշվի առնելով Բելառուսի և Ռուսաստանի միջև բազմակողմ գործակցության ծավալը, այդ հարաբերություններում անխուսափելիորեն առաջանում են […]

̰
ՀԿԵ-ի աշխատակիցները խնդրում են Փաշինյանին Պուտինի հետ քննարկել երկաթուղու հարցը. Գորգիսյան

17:06 25.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Գևորգ Գորգիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իրեն դիմել են «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները՝ իրենց մտահոգությունը հայտնելով կատարվող իրադարձությունների մասին։ «Նրանք նշում են, որ երկաթուղին շարունակում է աշխատել այնպես, ինչպես եղել է, ավելին, ղեկավար անձինք վստահեցնում են, որ որևէ խնդիր չունեն, ինչպես աշխատել են, այնպես էլ կաշխատեն, […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն հուսով է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման հարցը կլուծվի Պուտին-Փաշինյան հանդիպմանը

16:00 25.12.2018

ՌԴ ԱԳՆ-ում հույս ունեն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածության հաստատման հարցը կլուծվի դեկտեմբերի 27-ին՝ ՌԴ և ՀՀ ղեկավարների հանդիպմանը: «Հուսով ենք՝ հայկական կողմը իմաստուն կգտնվի և հաշվի կառնի 5 նախագահների դիրքորոշումը: Երբ դու կազմակերպության անդամ ես, պետք է պատրաստ լինես փոխզիջումների»,- ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերել «Կոմերսանտ» թերթը: Նշվում […]

̰ ̰
Լուկաշենկո-Պուտին հանդիպումը Հայաստանի համար շատ կարևոր է․ «Հրապարակ»

08:36 25.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Մոսկվայում տեղի ունեցող Լուկաշենկո-Պուտին (այդ թվում և ընդլայնված կազմով) հանդիպումը Հայաստանի համար շատ կարևոր է թե՛ գազի գնի, թե՛ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասով: «Վիճակը միանշանակ չէ։ Անկախ նրանից, որ Բելառուսը հասել է նրան, որ ՀԱՊԿ մյուս երկրներն իրենց աջակցությունն են հայտնել ու անգամ ստորագրություն են դրել Բելառուսի թեկնածության ներքո, Ռուսաստանը […]

̰
Պուտին-Լուկաշենկո հանդիպմանը կքննարկվեն եվրասիական ինտեգրմանն առնչվող հարցերր

18:52 24.12.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերություններին և եվրասիական ինտեգրմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Լուկաշենկոն Մոսկվա կժամանի աշխատանքային այցով: Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունների բազմակողմ […]

̰
Փորձառու և հեռատես քաղաքական գործիչ, իր երկրի իսկական առաջնորդ․ Պուտինը գովել է Ալիևին

11:53 24.12.2018

Ռուսաստանի նախագահը ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու նրան հղել գովեստի ջերմ խոսքեր։ Ալիևի 57-ամյակի կապակցությամբ հղած ուղերձում Պուտինը հիշատակել է նաև Ադրբեջանի ղեկավարի հեղինակությունն Ադրբեջանում ու արտասահմանում։ «Ի․Հ․Ալիևը համերկրացիների շրջանում ու արտասահմանում օժտված է արժանի հեղինակությամբ՝ որպես փորձառու և հեռատես քաղաքական գործիչ, իր երկրի իսկական առաջնորդ»,- նշվում է շնորհավորական նամակում։ […]

̰
Աշխարհը կառավարելու ԱՄՆ հատուկ կենտրոնի մասին Պուտինի հայտարարությունն ուղղված է եղել ներքին լսարանին. Արեգ Գալստյան

19:31 22.12.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ամերիկագետ, քաղաքագետ Արեգ Գալստյանը մեկնաբանել է դեկտեմբերի 20-ին ՌԴ-ում` ասուլիսի ժամանակ, այդ երկրի նախագահի կողմից հնչեցրած այն արտահայտությունը, համաձայն որի՝ ԱՄՆ-ն փորձ է անում կառավարել ամբողջ աշխարհը: «Քաղաքական հռետորաբանությունը պետք է առնվազն երկու մասի բաժանել. նախ՝ պետք է հասկանալ այն ձևաչափը, որի պարագայում Ռուսաստանի նախագահը նման բան է ասել: Դա, […]

̰
17-ամյա կույր աղջիկը խնդրել է Վլադիմիր Պուտինին շոշափել նրա դեմքը

11:59 21.12.2018

17-ամյա Ռեգինա Պարպիևան, ով ծանր հիվանդության հետևանքով  կորցրել է տեսողությունը, Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցից առաջ խնդրել է շոշափել նրա դեմքը: Ինչպես հայտնի է, կույր մարդիկ ծանոթանում են դիմացինի հետ շոշափումներով: Ռեգինայի հանդիպումը նախագահի հետ տեղի է ունեցել «Երազիր ինձ հետ» նախագծի շրջանակներում:  Այս նախագիծը հիվանդ երեխաների համար է և փորձում է իրականություն դարձնել նրանց երազանքները: […]

̰
Վլադիմիր Պուտինի բոլոր ժամանակների ասուլիսների ռեկորդները

19:54 20.12.2018

Յուրաքանչյուր տարի Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսներին սահմանվում են տարատեսակ ռեկորդներ՝ լրագրողների և հարցերի թիվ, թեմաների սրություն, շփվելու ժամանակ և այլն: Ռուսական կայքերից մեկը ներկայացրել է Պուտինի բոլոր ասուլիսների թվային վիճակագրությունը` սկսած 2001-ից մինչև 2018 թվականները: Բացառություն են կազմել 2005 և 2009-2011 թվականները, երբ Պուտինը չի եղել նախագահ: Եվ այսպես, Պուտինի ամենաերկար ասուլիսը գրանցվել է 2008 […]

̰
«Ինչպե՞ս եք, գործերն ինչպե՞ս են». լրագրողը՝ Պուտինին

19:33 20.12.2018

Լրագրողը նախագահին առաջարկել է իր օգնությունը:

̰
Պուտինը գովել է Աթաթուրքին ու ժամանակակից Թուրքիան

18:10 20.12.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօրվա ասուլիսի ընթացքում թուրքական լրատվամիջոցներից մեկի լրագրողը նրան հարցրել է, թե ինչ կարծիք ունի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի մասին, ի՞նչ տեղ է տալիս նրան համաշխարհային պատմության մեջ։ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան լրագրողի հարցի, գովաբանել է Աթաթուրքին։ Նա հայտարարել է, որ Աթաթուրքի շնորհիվ Թուրքիան կարողացավ վերականգնել իր պետականությունը և ստեղծել ժամանակակից […]

̰
Պուտինը՝ աշխարհը ղեկավարելու մասին

17:55 20.12.2018

«Մենք գիտենք, թե որտեղ է գտնվում այն շտաբը, որում փորձում են ղեկավարել ամբողջ աշխարհը: Եվ այն Մոսկվայում չէ»,- այսօր հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը պատասխանել է այն հարցին, թե տարածված կարծիք կա, որ ինքը ցանկանում է ղեկավարել ամբողջ աշխարհը: Պուտինը շեշտել է, որ աշխարհը ղեկավարելու լուրջ նպատակներ ունի ԱՄՆ-ն: Ըստ ՌԴ նախագահի՝ աշխարհում ձևավորված […]

̰
Ֆրանսիայի կառավարությունը գիտակցելով է գնացել բենզինի ու նավթամթերքի գնի բարձրացմանը. Պուտին

17:38 20.12.2018

«Այն, ինչ դուրս է գալիս օրենքի շրջանակներից, արդեն անթույլատրելի է դառնում, և պետությունն այդ երևույթներին համապատասխան արձագանք պետք է տա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը՝ նկատի ունենալով բողոքի ցույցերն ու ակցիաները: Խոսելով Ֆրանսիայում տիրող իրավիճակից և հարցին, թե ինչպե՞ս այն կարող է անդրադառնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա, Պուտինն ասել է, որ, իհարկե, առաջին […]

̰
Կենսաթոշակային տարիքի բարձրացումն անխուսափելի է. Պուտին

17:28 20.12.2018

Կենսաթոշակային տարիքի բարձրացումն անխուսափելի է։ 2000-ական թվականներին Ռուսաստանը հրաժարվեց դրանից, քանի որ այն ժամանակ այլ սոցիալական դրություն էր, և դա չէր կարելի անել, բայց վաղ թե ուշ այդ փոփոխությունը կատարվելու է։ Այս մասին այսօրվա ամենամյա ասուլիսի հարցերից մեկին պատասխանելիս ասաց Ռուսաստանի նախագահը։ Պուտինի խոսքերով՝ հիմա կյանքի միջին տևողությունն է աճել, աշխատողների քանակն էլ նվազում է, […]

̰
Թող իրենք որոշեն, դա մեր գործը չէ, թե չէ նորից մեզ ինչ-որ բանում կմեղադրեն. Պուտինը՝ Brexit-ի մասին

17:14 20.12.2018

Վլադիմիր Պուտինը նաև նշեց, որ հասկանում է Բրիտանիայի վարչապետի դիրքորոշումը Brexit-ի հարցում:

̰
BACK_TO_TOP