TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Պուտին

Պուտինն ու Աբեն քննարկելու են խաղաղության պայմանագրի հարցը

10:53 21.01.2019

Վիճահարույց Կուրիլյան կղզիները Ճապոնիային փոխանցելու հնարավորության դեմ ՌԴ-ում բողոքի ակցիաներ են կազմակերպվել:

̰
Ռուս հայտնի պրանկերները խոստովանել են, որ Պուտինին զանգել հնարավոր չէ

18:20 19.01.2019

Հայտնի պրանկերներ Վովանն ու Լեկսուսը ուկրաինական «Страна» հանդեսին պատմել են, որ ոչ մի կերպ չեն կարողացել զանգահարել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Լեկսուսի խոսքով՝ ՌԴ նախագահին զանգահարելը շատ դժվար է, քանի որ վերջինս չունի հեռախոս և օգտվում է հսկված համակարգով հեռախոսներից. «Տեսականորեն, եթե անգամ մենք ուզեինք զանգահարել Պուտինին, ապա չէինք էլ կարողանա նրա հետ խոսել»,- խոստովանել է […]

̰
Պուտինի վստահության վարկանիշը հասել է պատմական ամենացածր ցուցանիշի

00:54 19.01.2019

Ռուսները դադարել են վստահել իշխանություններին: Ինչո՞ւ են ընկնում Պուտինի, ինչպես նաև Շոյգուի ու Լավրովի վարկանիշները: Ըստ ВЦИОМ-ի հարցման արդյունքների՝ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանիշը նվազել է 33.4% -ով՝ հասնելով պատմական նվազագույնի: Այդ մասին հաղորդել է Дождь-ը: Չնայած կայքում տեղադրված վարկանիշային աղյուսակը 2006 թվականից է, սակայն սոցիոլոգիական ծառայության պետ Վալերի Ֆեդորովը նշում է, որ Պուտինի առաջին 15 տարվա […]

̰
Փաշինյանը հավաստիացրել է՝ ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունքի կիրառման հարցը քննարկել է Պուտինի հետ․ Մարուքյան

17:43 17.01.2019

«Մինչև սեպտեմբեր ամիսը Փաշինյան-Վլադիմիր Պուտին ամեն հանդիպումից առաջ ես անձամբ վարչապետին խնդրել եմ, որ այդ հարցը բարձրաձայնվի, և ինձ հավաստիացվել է, որ բարձրաձայնվել է։ Բայց հիմա մենք ունենք այն, ինչ ունենք»,- Հայաստանի վարորդական իրավունքով Ռուսաստանում տաքսի վարելու սահմանափակումների մասին այսօր Ազգային ժողովում ասաց Էդմոն Մարուքյանը։ Նա հիշեցրեց, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում այդ արգելքը, […]

̰
Էրդողանը հունվարի 23-ին մտադիր է հանդիպել Պուտինի հետ

22:44 15.01.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հունվարի 23-ին մտադիր է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Մեծ հավանականություն կա, որ կհանդիպեմ Պուտինի հետ հունվարի 23-ին»,- ասել է Էրդողանը: Նախագահը նաև հավելել է, որ «օրակարգում կա եռակողմ հանդիպում Ռոհանիի (Իրանի նախագահ) և Պուտինի […]

̰
Պուտինը Փաշինյանին շնորհավորել է վարչապետ նշանակվելու կապակցությամբ

15:59 14.01.2019

Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումից ընդամենը ժամեր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նրան այդ կապակցությամբ։ ՌԴ ղեկավարի շնորհավորանքը տեղադրված է նրա պաշտոնական կայքում։ Այնտեղ Պուտինը մատնանշել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների ու փոխադարձ հարգանքի վրա։ «Հուսով եմ, որ մեր երկխոսությունը և համատեղ կառուցողական աշխատանքը կօգնեն հայ-ռուսական […]

̰
Կոնգրեսում մտադիր են հարցաքննել Պուտին-Թրամփ հանդիպման թարգմանիչներին

08:09 14.01.2019

Ամերիկացի կոնգրեսականները ցանկանում են հարցաքննել նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումներին ներկա գտնված թարգմանիչներին։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միանգամից երկու՝ հետախուզական և արտաքին հարցերով կոմիտեներն իրավաբանների միջոցով դիտարկում են նման հնարավորությունը։ Ավելի վաղ SHANTNEWS․am-ը հայտնել էր, որ The Washington Post-ի հրապարակմամբ՝ Թրամփն իր վարչակազմի անդամներից թաքցրել է Պուտինի […]

̰
ԱՄՆ Կոնգրեսում մտադիր են լսումներ անցկացնել Թրամփ-Պուտին հանդիպումների վերաբերյալ

12:17 13.01.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով կոմիտեն մտադիր է լսումներ անցկացնել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումների վերաբերյալ։ «Ամեն անգամ, երբ Թրամփը հանդիպում է Պուտինի հետ, երկրում ոչինչ չի ասվում։ Ամերիկան արժանի է իմանալու ճշմարտությունը»,-ասված է կոմիտեի համանախագահ Էլիոթ Էնգելի հայտարարությունում, որը հրապարակվել է կոմիտեի կայքում։ Նշվում է, որ լսումներ կանցկացվեն Պուտինի հետ Թրամփի նհարաբերությունների և […]

̰
Թրամփը թաքցնում է Պուտինի հետ զրույցի մանրամասները․ ԶԼՄ-ներ

09:16 13.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչակազմի անդամներից թաքցնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մանրամասները։ Այս մասին հայտնում է The Washington Post –ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի հաղորդմամբ՝ խոսքը 2017 թվականին Համբուրգում կայացած հանդիպման մասին է, որին ներկա է գտնվել նաև այդ ժամանակ պետքատուղարի պաշտոնը զբաղեցնող Ռեքս Թիլերսոնը։ Նշվում է, որ բանակցություններից հետո Թրամփը վերցրել […]

̰
Պուտինը կրակել է թնդանոթից

14:53 07.01.2019

Թնդանոթների համազարկը տեղի է ունենում ամեն օր կեսօրին:

̰
Թրամփի ու Պուտինի կապը վտանգավոր է. Նենսի Փելոսի

12:01 05.01.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մամուլի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Թրամփի և Պուտինի կապը կարող է վտանգավոր լինել: «Վլադիմիր Պուտինի՞, լո՞ւրջ: Կարծում եմ, որ դա վտանգավոր է: Իմ կարծիքով` ԱՄՆ նախագահի հարաբերությունները համաշխարհային գանգստերների հետ վախեցնող են»,- հայտարարել է Փելոսին: Հիշեցնենք, որ Թրամփի քննադատն ու ԱՄՆ-ի ամենաազդեցիկ կինը՝ 78-ամյա Նենսի Փելոսին, ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների […]

̰
Նեթանյահուն հայտնել է Պուտինին՝ Իսրայելը Սիրիայում կշարունակի պայքարել Իրանի դեմ

21:42 04.01.2019

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ Իսրայելը մտադիր է Սիրիայում շարունակել պայքարը Իրանի դեմ: Այդ մասին տեղեկացնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը: «Այսօր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  Վարչապետը հայտարարել է, որ Իսրայելը լի է վճռականությամբ՝ շարունակելու Սիրիայում Իրանի կողմից ռազմական  հենակետի  ստեղծմանն հակազդող […]

̰
Պուտինը խոստացել է կատարել աղջնակի երազանքը

15:17 04.01.2019

Սոչի այցի ժամանակ, ուր ՌԴ նախագահը մասնակցում էր հոկեյի թիմերի բարեգործական խաղին, Քրիստինա անունով 10-ամյա աղջնակը վերջապես հանդիպել է Պուտինին: Նա ասել է, որ երազում է զբոսնել նախագահական զբոսանավով իր հայրենի քաղաքում: Վլադիմիր Պուտինը խոստացել է կատարել նրա երազանքը: Այդ մասին պատմել է երեխայի մայրը: Աղջիկը նաև ասել է, որ դեռ հունիսից ցանկանում էր հանդիպել […]

̰
Փաշինյանը ցավակցել է Պուտինին Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

21:20 03.01.2019

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով ընդունեցի Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը։ Խնդրում եմ Ձեզ Հայաստանի ժողովրդի անունից զոհերի հարազատներին և բարեկամներին փոխանցել անկեղծ ցավակցություններ, իսկ բոլոր տուժածներին՝ արագ վերականգնում»։

̰
Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

20:47 02.01.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Նրանք քննարկել են  մի շարք միջազգային խնդիրներ: Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Սիրիայի և Ուկրաինայի խնդիրների վերաբերյալ: «Մանրամասն վերանայել են Սիրիայի խնդրի կարգավորման հարցը: Ամենից առաջ համատեքստում քննարկել են սահմանադրական կոմիտեում համաձայնության գրանցման հարցը»,- ասված է […]

̰
Փաշինյանի, Պուտինի, Պորոշենկոյի և Լուկաշենկոյի ամանորյա ուղերձների «լայքերն ու դիսլայքերը»

17:41 02.01.2019

Այսօր «Ֆեյսբուք»-ում քննարկում են տարածաշրջանի երկրների ղեկավարների ամանորյա ուղերձների Youtube-յան վարկանիշը: Ըստ այդ վարկանիշի՝ ամենաքիչ չհավանումները Նիկոլ Փաշինյանն ունի: Այժմ ֆեսյբուքյան օգտատերերը այս լուսանկարը ակտիվ տարածում են և համեմատականներ անցկացնում:

̰
Պուտինը ժամանել է Մագնիտոգորսկ, որտեղ գազի պայթյունից բնակելի շենք է փլուզվել

18:20 31.12.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մագնիտոգորսկի այն շրջան, որտեղ գազի պայթյունի հետևանքով բնակելի շենք էր փլուզվել: Այս մասին հայտնում են ռուսական գործակալությունները: Աղբյուրների հաղորդմամբ՝ Պուտինը նախատեսում է հանդիպել արտակարգ պատահարի հետևանքով տուժած քաղաքացիների և շրջանի ղեկավարների հետ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ տեսախցիկերը ֆիքսել են Մագնիտոգորսկում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենքի փլուզման պահը:

̰
Պուտինը Թրափին ուղղված ամանորյա շնորհավորանքում ԱՄՆ-ի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել  

18:32 30.12.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրված ամանորյա շնորհավորանքում հայտարարել է, որ Մոսկվան բաց է Վաշինգտոնի հետ երկխոսության համար։ Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում։ ՌԴ առաջնորդն ուղերձում նշել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները հանդիսանում են ռազմավարական կայունության և միջազգային անվտանգության ապահովման կարևորագույն գործոն։ Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ […]

̰
Պուտինն Ամանորի ու Սուրբ Ծննդի առթիվ շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

15:19 30.12.2018

Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ շնորհավորանքներ է հասցեագրել ոչ միայն պետությունների ու կառավարությունների ներկայիս, այլև մի շարք նախկին ղեկավարների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարների։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վլադիմիր Պուտինը գալիք տոների առթիվ շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ ՌԴ առաջնորդից […]

̰
Պուտինը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

14:47 30.12.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությո ւնները հիմնվում են բարեկամության բազմադարյան ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա, և համոզմունք հայտնել դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, կառուցողական համագործակցության և […]

̰
Լուկաշենկոն իր ֆերմայից կարտոֆիլ է նվիրել Պուտինին

09:44 30.12.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահից նվեր է ստացել մի քանի պարկ «սուպերէլիտար» կարտոֆիլ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի առաջնորդի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը «Բելառուս1» հեռուստաալիքի եթերում։ «Ամենալավ, սուպերէլիտար կարտոֆիլը նախագահական բանջարանոցից»,-նշել է Էյսմոնտը։ Նրա խոսքով՝ կարտոֆիլը բերել են «հատուկ պատվերով»։ Մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ Ռուսաստան իր նախորդ այցի ընթացքում Լուկաշենկոն Պուտինի համար […]

̰
Պուտինը և Նազարբաևը քննարկել են Եվրասիական տարածքում փոխգործակցության վերաբերյալ հարցեր

16:22 29.12.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: «Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև: Քննարկվեցին երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն ասոցիացիաների […]

̰
Պուտինը Լուկաշենկոյին առաջարկել է քննարկել երկու երկրների կապերի զարգացման հարցը

15:52 29.12.2018

Նախորդ հանդիպումից 4 օր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կրկին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Հանդիպման ժամանակ Պուտինն առաջարկել է քննարկել երկու երկրների կապերի զարգացման համար ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների հեռանկարները։ Պուտինն իր բացման խոսքում նշել է, որ խոսելու են տնտեսության և այլ ոլոտների կապերի զարգացման մասին, և, ինչպես առաջարկել է ինքը՝ Լուկաշենկոն՝ […]

̰
Ինչպե՞ս և ո՞ւմ հետ է հեռախոսով ամենաշատը զրուցում Պուտինը․ Փաշինյանն առաջատար տասնյակում է

15:10 29.12.2018

Ռուսաստանի նախագահը չունի սմարթֆոն․ օգտվում է հին ոճի լարային հատուկ հեռախոսներից, որպեսզի նույնիսկ ամենաանմեղ զրույցները երբեք չգաղտնալսվեն։ Աշխարհի պետությունների ամեն ղեկավարի հետ ունի զրուցելու տարբեր ժամ, նույնիսկ տարբեր ոճ։ Նա կարող է զանգել բոլորին, բայց բոլորը չէ, որ կարող են անմիջապես կապվել նրա հետ։ Պուտինի հեռախոսազրույցների մասին մանրամասները պարզել է ռուսական «Комсомольская правда» պարբերականը։ «Սմարթֆոն […]

̰
Պուտինն ու Մերկելը քննարկել են Սիրիայում և Սև ծովում տիրող վիճակը

12:15 29.12.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի խնդրի կարգավորումը, ԱՄՆ-ի՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունից զորքերը դուրս բերելու ծրագիրը, ինչպես նաև Կերչի նեղուցում միջադեպի հետևանքները: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ըստ ռուսական լրատվամիջոցների` ղեկավարների ուշադրության կենտրոնում է եղել միջազգային իրավիճակը, հատկապես` Սիրիայում և Ուկրաինայում տիրող […]

̰
Էրդողանը ցանկանում է Պուտինի հետ քննարկել Սիրիայի հարցը

18:49 28.12.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիրիայի իրավիճակը: էրդողանը նաև նշել է, որ իրենց հանդիպումը կարող է լինել Մոսկվայում կամ Սոչիում: Այս մասին հայտնում է A Haber-ը: Մասնավորապես, թուրքական պատվիրակությունը պատրաստվում է խոսել սիրիական Մանբիջի մասին: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակի […]

̰
Պեսկովը հաստատում է՝ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին Ամանորի կապակցությամբ

14:47 28.12.2018

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի երկրորդ նախագահ, այժմ կալանավորված Ռոբերտ Քոչարյանին՝ Ամանորի կապակցությամբ։ «Ճիշտ է (շնորհավորանքի մասին տեղեկությունը)… (նամակում եղել է) Նոր տարվա առիթով շնորհավորանք ու մաղթանք՝ ամենայն բարիք»,- ասել է Պեսկովը՝ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։ Ավելի վաղ շնորհավորանքի մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի […]

̰
Մինչ Ամանոր Պուտինը ևս մեկ անգամ կընդունի Լուկաշենկոյին

14:17 28.12.2018

Դեկտեմբերի 29-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս մեկ այց կկատարի Մոսկվա՝ նախորդ այցից ընդամենը 4 օր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր բանակցություններ անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի կայքը։ Նշվում է, որ քննարկվելու են հենց այն հարցերը, որոնք օրակարգում էին եղել նաև դեկտեմբերի 25-ին, երբ նախորդ անգամ հանդիպել էին երկու երկրների […]

̰
ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը դյուրացվում է. Պուտինը ստորագրել է օրենքը

13:32 28.12.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքի նախագիծը, որով երկրի ղեկավարը լիազորվում է որոշել օտարերկրյա քաղաքացիների խմբերը, որոնք դյուրացված կարգով ռուսական քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն: Այս մասին հաղորդում է RT-ն: Փաստաթուղթն արդեն հրապարակված է իրավական-տեղեկատվության համացանցային պաշտոնական պորտալում: Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` 90-րդ օրը:

̰
Պուտինը շնորհավորել է Քոչարյանին Նոր տարվա և սուրբծննդյան տոների կապակցությամբ

11:00 28.12.2018

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին՝ Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկություն է մաղթել։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա տեղեկացրեց նաև, որ շնորհավորանքը փոխանցել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից: […]

̰
BACK_TO_TOP