13:47 20.02.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ուղերձով է հանդես եկել Ռուսաստանի Դաշնային խորհրդում: Ի տարբերություն նախորդ տարվա՝ նախագահ Պուտինի ուղերձն այս տարի առավել ուղղված է եղել ներքին լսարանին: Փորձագետները սպասում են ազգային նշանակության թեմաների շուրջ կոնկրետացումների: Պուտինն իր խոսքում հանձնարարել է բարձրացնել երեխա ունեցող ընտանիքներին տրվող վճարները: Դրանից կարող է օգտվել ընտանիքների 70 տոկոսը: Հանձնարարվել է պայմաններ […]
00:40 19.02.2019
Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպման շրջանակներում հետաքրքիր ու անսպասելի կարճ երկխոսություն է եղել Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Սիրիայի հարցով բանակցություններից հետո նախագահները պետք է մեքենաներով տեղափոխվեին այլ տեղ։ Ավտոբուսին մոտենալիս Էրդողանը Պուտինին հարցրել է․ «Իսկ այս ավտոբուսը զրահապա՞տ է»։ Պուտինը մի պահ լռել, ապա պատասխանել է․ «Ոչ, տարածքն է զրահապատ»։ […]
07:54 18.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հավատալ Հյուսիսային Կորեայի մասին ամերիկյան հետախուզության զեկույցի տվյալներին, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան այլ տեղեկություն է տվել։ Այս մասին հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Էնդրյու Մաքքեյբը։ «Նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների օգնությամբ ԱՄՆ-ին հարվածելու Հյուսիսային Կորեայի հնարավորությունների առկայությանը»,- նշել է […]
12:30 16.02.2019
Սոչիում շարունակվում է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների երկարատև, մի քանի օր շարունակվող հանդիպումը, որի քաղաքական արդյունքներից բացի, մամուլի ուշադրությունը գրավում են նրանց խաղերը։ Այսօր էլ երկու նախագահները հոկեյ են խաղացել իրար հետ։ Նախագահները երկուսն էլ եղել են նույն թիմից ու իրենց մրցակիցներին հաղթել են 16։1 հաշվով։ Գոլերի հեղինակներ են դարձել և՛ Պուտինը, և՛ Լուկաշենկոն, և՛ […]
09:10 16.02.2019
Սոչիում ուսումնամարզական հավաքում գտնվող Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի անդամ, ձյուդոյի ստավրոպոլյան դպրոցի ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է ՌԴ նախագահի՝ Սոչիի «Спорт Юг» մարզական համալիր կատարած այցելության շրջանակներում, որտեղ սպորտեսմենները մարզվելիս են եղել: Պուտինը ոչ միայն զրուցել է ՌԴ ձյուդոյի հավաքականի ներկայացուցիչների հետ, այլև մարզվել նրանց հետ: ՌԴ […]
23:42 15.02.2019
Ավարտվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եռօրյա աշխատանքային այցը Ռուսաստան: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Երկու երկրների առաջնորդների հանդիպումները տեղի են ունեցել Սոչիում: Երկկողմ հանդիպումների ժամանակ կողմերը քննարկել են առևտրային, էներգետիկայի, ինտեգրացիոն հարցերի վերաբերվող թեմաներ: Բանակցություններից հետո ՌԴ նախագահը հայտարարել է, որ աշխարհում ամբողջապես անկախ պետություններ գոյություն չունեն: «Աշխարհում ամբողջապես անկախ պետություններ գոյություն չունեն: Բոլորը՝ […]
18:28 15.02.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո տեղեկացրել է, որ Բելառուսի և Ռուսաստանի ինքնիշխանությունը սուրբ է, փոխանցում է РИА «Новости»-ն: «Մենք ինչո՞ւ պետք է ինքնիշխանության հարց բարձրացնենք: Դա սրբություն է»,- ասել է նա: Այսպես է պատասխանել Բելառուսի նախագահը հարցին, թե Պուտինի հետ բանակցությունների ընթացքում արդյո՞ք բարձրացվել է ինքնիշխանության հարց: «Մենք չունենք ինքնիշխանության […]
18:23 15.02.2019
Փետրվարի 14-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Ռուսաստանի ու Իրանի նախագահները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Իդլիբում ամրացած զինյալների առնչությամբ զգուշացում են հնչեցրել: Այս մասին հայտնում է diken.com.tr-ն: Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում այստեղ ամրացած զինված ընդդիմադիր ծայրահեղական խմբավորումներին: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման կողմերը համաձայնել են ՌԴ նախագահի կողմից հնչեցված այն տեսակետին, որ Սիրիայի […]
14:48 15.02.2019
Վլադիմիր Պուտինի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Սոչիում անցկացվող Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը. «Սոչիում երեկ մեկնարկել են Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքները: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս մասնակցել է համաժողովի աշխատանքներին: Համաժողովի բացման ժամանակ ծավալուն […]
01:05 14.02.2019
Հրապարակվել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի դահուկասահքի տեսանյութը։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ նախագահները հանդիպել են Սոչիում բանակցություններ վարելու համար: Սոչիում երկու նախագահները դահուկ են քշել միասին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինն ու Լուկաշենկոն ամբողջ օրը միասին են անցկացրել՝ հասցնելով նաև դահուկ քշել։
20:16 13.02.2019
Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունների վերաբերյալ խոսակցությունը իրարանցում չի սիրում։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Երկու ղեկավարների հերթական հանդիպումը նախատեսված է եղել ամբողջ օրվա ծրագրով։ Լուկաշենկոն իր հերթին հայտարարել է, որ որքան էլ բարդություններ լինեն հարաբերություններում, իրենք երբեք վատ օղի ու խորտիկներ չեն արտահանի Ռուսաստան։ Լուկաշենկոյի […]
20:33 12.02.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-ից 15-ը Սոչիում մասնակցելու է Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին: Համաժողովը հեղինակավոր հարթակ է, որը նպաստում է ազգային տնտեսությունների կայուն աճին, տարածաշրջանում ներդրումային ներուժի իրացմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը և ռուսական ընկերությունների և օտարերկրյա գործընկերների միջև գործարար կապերի ամրապնդմանը: Համաժողովն այս տարի անցկացվում է […]
19:40 08.02.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքից հեռացրել է իրավապահ մարմինների 9 գեներալի: Այս մասին ասվում է իրավական տեղեկատվության առցանց պորտալում հրապարակված հրամանագրում: Մասնավորապես, հեռացվել են Թաթարստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ռաֆայել Գիլմանովը, արտակարգ իրավիճակների նախարարության Սիբիրյան տարածաշրջանային կենտրոնի պետ, ներքին ծառայության գեներալ-լեյտենանտ Սերգեյ Դիդենկոն, ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի օգնական Իրինա Զեյբերթը, Կրասնոյարսկի ՆԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ, […]
16:31 08.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին օրվանից ի վեր՝ 2018 թվականի մայիսի 8-ից սկսած, 17 հեռախոսազրույց է ունեցել տարբեր երկրների ղեկավարների և պաշտոնյաների հետ։ Ընդ որում, հեռախոսազրույցների մեծ մասը տեղի է ունեցել հիմնականում եվրասիական երկրների ղեկավարների հետ, առավելապես՝ Ռուսաստանի։ Այս մասին հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն: Հեռախոսազանգերի ամենամեծ հաճախականությունը, համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի, […]
17:25 07.02.2019
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության առաջնորդներից Հիլարի Քլինթոնը, որը նախորդ նախագահական ընտրություններում պարտվել է գործող նախագահին, քննադատել է նրան՝ ասելով, որ Դոնալդ Թրամփի որոշմամբ Ռուսաստանի հետ հրթիռային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը նվեր էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին Քլինթոնը հայտարարել է համալսարաններից մեկում կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ, հայտնում է ամերիկյան հեղինակավոր The Hill պարբերականը: Ըստ Քլինթոնի քննադատության` […]
23:30 06.02.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Թուրքիայի հանդեպ սահմանափակումների մի մասը: Նախագահի հրամանն արդեն պաշտոնապես հրապարակվել է: Փաստաթուղթը վերաբերում է մի շարք ֆիզիկական անձանց, որոնց նկատմամբ այլևս չեն գործի պատժամիջոցները: Այդ անձանց թվում են հատուկ անձնագրեր ունեցող քաղաքացիները, որոնք կարճաժամկետ գործուղումներով կարող են ժամանել Ռուսաստան, այդ թվում՝ ՌԴ-ում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններ: ՌԴ ԱԳՆ-ից նշել են, […]
13:37 04.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 14-ին Սոչի քաղաքում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Anadolu-ն: Նրանք կքննարկեն սիրիական հակամարտության կարգավորման հարցը: «Փետրվարի 14-ին մենք պարոն Պուտինի հետ Սոչիում հանդիպում կունենանք»,- ասել է Էրդողանը: Հանդիպմանը ներկա կլինի նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Երեք նախագահները սիրիական հակամարտության կարգավորման […]
14:00 02.02.2019
Եթե Միացյալ Նահանգների ղեկավարությունը որոշել է երկիրը դուրս բերել «Փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» պայմանագրից, ապա Ռուսաստանը նույնպես դուրս է գալիս դրանից՝ որպես հայելային միջոց։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը երկրի պաշտպանության նախարարությանը հրահանգել է այլևս չնախաձեռնել նոր բանակցություններ այս թեմայով։ Պուտինի խոսքով՝ այս պայմանագրից հրաժարվելու փոխարեն այն […]
17:00 31.01.2019
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները պայմանավորվել են առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպում անցկացնել երկկողմ ձևաչափով։ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում որոշել են հանդիպման ընթացքում դիտարկել նախորդ տարվա վերջին իրենց հանդիպումների արդյունքում ձեռք բերված համաձայնությունների իրացման ընթացքը։ Այս մասին հայտնել է բելառուսական կողմը։ Հիշատակված հանդիպումները, որ եղել են դեկտեմբերին, եղել են շատ ինտենսիվ ամսվա վերջին […]
10:53 29.01.2019
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ: Զուրաբիշվիլիի մեկնաբանությամբ՝ իր վարչակազմը նման խնդրանքով դիմել է Վաշինգտոնին, թեև դեռևս անհայտ է՝ կհաջողվի՞ Վրաստանի նախագահի աշխատանքային այցը Վաշինգտոն՝ Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ, որպեսզի ԱՄՆ նախագահն, ըստ նրա, անձամբ իրենցից իմանա ՌԴ-ի հետ երկխոսությունում իրենց ամենացավոտ ու ամենավտանգավոր […]
17:27 28.01.2019
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռակա դատապարտվել է 13 տարվա ազատազրկման: Կիևի դատարանը նրան մեղավոր է ճանաչել երկու՝ պետական դավաճանության և պատերազմական գործողություններին աջակցելու և հրահրելու հոդվածներով: Հիշեցնենք, որ 2014 թվականից Յանուկովիչն Ուկրաինայում չէ: Դատավարությունն ընթանում է 2017 թվականից: Դատարանը բազմիցս առաջարկել է նրան նիստերին մասնակցել տեսակապի միջոցով, սակայն Յանուկովիչը չի համաձայնել, քանի որ իրեն […]
16:12 25.01.2019
«ՌԴ նախագահի ու Վենեսուելայի ընտրված նախագահի միջև հնարավոր ֆինանսական ու ռազմական օժանդակության մասին քննարկում չի եղել»,- հայտարարել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով երկու նախագահների հեռախոսազրույցին: Պուտինը նախօրեին հեռախոսազրույցի ժամանակ Մադուրոյին իր աջակցությունն է հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի պայմաններում: ՌԴ նախագահն ասել է, որ կոնֆլիկտի լուծումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, իսկ արտաքին միջամտության […]
12:10 24.01.2019
Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև «Թուրքական հոսք» գազատարի շուրջ համագործակցությունը:
22:14 23.01.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը համատեղ մամուլի ասուլիսում ամփոփում են բանակցությունների արդյունքները: Հիշեցնենք, որ Էրդողանը աշխատանքային այցով ժամանել էր Մոսկվա: Ողջունելով հյուրին` Պուտինը նշել էր ռուս-թուրքական հարաբերություններում դրական արդյունքներ արձանագրելու մասին: Ավելի վաղ նշվել էր, որ բանակցությունների հիմնական թեման կլինի Սիրիան:
14:50 23.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի օրը՝ հունվարի 25-ին, Ռուսաստանի նախագահի օրակարգում նրա հետ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նա հայտնել է, որ այդ օրը Ռուսաստանի նախագահը ծանրաբեռնված գրաֆիկ ունի, և դժվար թե հնարավոր լինի որևէ միջոցառում կամ հանդիպում չեղարկել Փաշինյանի հետ հնարավոր […]
08:01 23.01.2019
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն «անկեղծ» է անվանել խաղաղության պայմանագրի քննարկումը, որը կայացել է երեկ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ։ Այս մասին, ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, լրագրողներին ասել է Ճապոնիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Տակեսի Օսուգան։ Առաջնորդների հանդիպման արդյունքն է դարձել մյունխենյան անվտանգության՝ փետրվարին կայանալիք համաժողովի շրջանակում թեմայի քննարկումն ԱԳ նախարարների […]
18:50 22.01.2019
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցը, եթե Ռուսաստանը համաձայնի Շիկոտան, Հաբոմայ և Կուրիլյան կղզիները փոխանցել Ճապոնիային: Հիշեցնենք, որ Ճապոնիան չի ընդունում Կուրիլյան 4 կղզիների՝ ՌԴ-ին պատկանելը: Խորհրդային միությունը դրանք գրավել էր Երկրորդ […]
11:48 21.01.2019
Ռուսաստանի Սիբայ քաղաքի բնակիչ, 15-ամյա Արսլան Կաիպկուլովը տեսանյութ է հրապարակել Վլադիմիր Պուտինի ինքնաթիռի մասին: «Ինձ համար մեծ պատիվ է հայտնվել այս գաղտնի օբյեկտում, որտեղ ընդամենը մեկ նկարահանող խումբ է եղել: Առաջին տպավորությունն այն է, որ դու ոչ թե ինքնաթիռում ես, այլ շատ մեծ բնակարանում: Այստեղ շատ երկար միջանցք ու տարբեր սենյակներ կան: Մեկը հենց նախագահի […]