TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+10.09 oC

Պուտին

Թրամփն օգնություն է առաջարկել ՌԴ-ին Սիբիրի անտառային հրդեհների դեմ պայքարում

10:37 01.08.2019

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ և օգնություն առաջարկել՝ Սիբիրում մոլեգնող անտառային հրդեհների հետ կապված: Պուտինն ասել է, որ  անկեղծորեն շնորհակալ է և առաջարկը կընդունի, եթե դրա անհրաժեշտությունը լինի: ԱՄՆ-ի կողմից այս առաջարկը Ռուսաստանի նախագահը գնահատել է որպես երաշխիք առ այն, որ երկու կողմերն իրենց հարաբերությունները վերջնականապես կվերականգնեն: Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները պայմանավորվել […]

̰
ՌԴ-ի դեպքում ոչ ուժային կառավարումը հղի է կազմալուծմամբ. Ալեն Ղևոնդյան

11:15 31.07.2019

«Ռուսաստանն ունի փոքրիկ գորշ կետեր, որոնց կառավարումը բավական բարդ է: Պետք է բոլորն ընդունեն Մոսկվայի գերակայությունը, քանի որ իշխանությունն ուղղահայաց է»,- ասել է  «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ խոսելով ՌԴ ներքաղաքական իրավիճակի մասին: Քաղաքագետի խոսքով՝ բախումները պարբերաբար հակադարձում են ՌԴ պետական քաղաքական հիմնասյուների ընկալման մոդելին, և ՌԴ-ում ընդդիմության մոդելը տարբերվում է այլ […]

̰
Պուտինի հետ հարցազրույցն առաջադրվել է «Էմմի» մրցանակի

08:15 29.07.2019

Fox News հեռուստաալիքի լրագրող Քրիս Ուոլեսի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջադրվել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխության։ Ուոլեսի հարցազրույցն առաջադրվել է «Կենդանի հարցազրույց» անվանակարգում։ Հեռուստաալիքի պատմության մեջ սա առաջին առաջադրումն էր երկրի գլխավոր մրցանակաբաշխությանը։ Պուտինի հետ հարցազրույցը կայացել է Հելսինկիում 2018-ին ՝ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ավարտից հետո, երբ Պուտինը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ […]

̰
Պուտինը «Раптор»-ի վրա մասնակցել է ռազմածովային նավատորմի շքերթին

18:27 28.07.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Раптор» մոտորանավակի վրա ողջունել է ռազմական նավերի անձնակազմերին, որոնք պատրաստվում են մասնակցել Նևայում կայանալիք ռազմածովային շքերթին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Պուտինին ուղեկցել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ռազմածովային նավատորմի ղեկավար Նիկոլայ Եվմենովը: Շքերթին մասնակցել են ավելի քան 4000 զինվորական, 43 նավեր և սուզանավեր: Առաջին շքերթին մասնակցում […]

̰
Պուտինը չեղարկել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը

12:24 26.07.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով չեկարկել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը: Այս մասին հայտարարել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը: Հրամանագրի համաձայն՝ վերջիններս  կարող են առանց վիզայի Ռուսաստան այցելել ցանկացած նպատակով: Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել էին 2015 […]

̰
ԱՄՆ-ը փորձում է Վրաստանը բաժանել Ռուսաստանից. Լավրով

22:50 24.07.2019

Ռուսական Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում Լավրովը հավաստիացրել է, որ Ռուսաստանի իշխանությունները երբեք չեն ձգտում թուլացնել Թբիլիսիի հետ հարաբերությունները, և Ռուսաստանում բացասական վերաբերմունք չկա վրաց ժողովրդի նկատմամբ: «Մենք երբեք չենք փորձել վատացնել մեր հարաբերությունները Վրաստանի հետ: Միխեիլ Սաակաշվիլին ընդհատեց բոլոր դիվանագիտական հարաբերությունները, փորձեց սահմանափակել տնտեսական փոխգործակցությունը, սակայն «էկոնոմիկան իրենն արեց… Հիմա առևտուրը վերսկսվել է, չեմ […]

̰
Վերջին շրջանում Վրաստանում զարգացած իրադարձությունները հատուկ ծրագրված գործողություններ են. Ա․ Իլարիոնով

19:56 22.07.2019

ՌԴ նախագահի նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովը, Վրաստանի Առաջին ՀԸ-ին տված բացառիկ հարցազրույցում գնահատել է «Ռուսթավի 2» ՀԸ-ի «Պոստ Սկրիպտում» հաղորդման վարող Գիորգի Գաբունիայի՝ Պուտինի հասցեին հնչեցրած վարկաբեկիչ մենախոսությունը: Իլարիոնովի կարծիքով՝ այն աշխատել է Պուտինի օգտին: Ըստ նրա՝ ՌԴ նախագահի հասցեին հնչած վիրավորական արտահայտությունների շնորհիվ Պուտինն առավելություն է ստացել, ինչը նրան հնարավորություն տվեց Վրաստանին անվանել բռնազավթիչ: […]

̰
«Ռուսթավի 2»-ի ՝ Պուտինին հայհոյած սկանդալային լրագրողին չեն հեռացնի աշխատանքից

20:13 20.07.2019

«Ռուսթավի 2» ՀԸ-ի նոր տնօրեն Պաատա Սալիան ՀԸ մուտք գործելուց անմիջապես հետո վստահեցրել էր անձնակազմին, որ չի պատրաստվում աշխատանքից ազատել որևէ մեկին, այդ թվում՝ «Պոստ Սկրիպտումի» սկանդալային հաղորդավար Գիորգի Գաբունիային, որ աշխարհին հայտնի էր դարձել ՀԸ-ի ուղիղ եթերում Պուտինին հայհոյելուց հետո: «Գաբունիայի դեպքում ես ոչ դեմ եմ, ոչ կողմ: Ես արդեն ասել եմ ու հաստատել […]

̰
Օլիվեր Սթոունը Պուտինին խնդրել է դառնալ իր աղջկա կնքահայրը

12:22 20.07.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է՝ դառնա ռեժիսոր Օլիվեր Սթոունի աղջկա կնքահայրը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ռեժիսորի հետ հարցազրույցի ժամանակ Պուտինը պատմել է, որ ուկրաինացի հայտնի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը խնդրել է մասնակցել աղջկա մկրտության արարողությանը. «Մեր ուղղափառ ավանդույթների համաձայն՝ պարզվում է, որ չի կարելի է»,- բացատրել է Պուտինը և նշել է, որ […]

̰
Պուտինը փոքրիկ տղային խոստացել է վերահսկել մանկապարտեզի վերանորոգումը

17:20 19.07.2019

Տղային, ում տունն ու մանկապարտեզն ավերվել են Իրկուտսկի շրջանի ջրհեղեղի հետևանքով, Վլադիմիր Պուտինը խոստացել է հետևողական լինել ենթակառուցվածքների վերականգնման հարցում, այս մասին գրում է РИА Новости-ն: Հինգշաբթի օրը ՌԴ նախագահը ժամանել է քաղաքի թիվ 28 հատուկ գիշերօթիկ դպրոցի շենք, որտեղ ստուգել է բժշկական կետը: Այնուհետ նա այցելել է սենյակներից մեկում ապրող երեք տուժածներին: Այնտեղ Պուտինը […]

̰
Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է FaceApp-ի վերաբերյալ ԱՄՆ սենատորի հայտարարությունը

23:21 18.07.2019

«RT» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է ԱՄՆ սենատորի հայտարարությանն այն մասին, որ ռուսների կողմից մշակված FaceApp հավելվածի պատճառով ԱՄՆ ազգային անվտանգությանը վտանգի տակ կարող է հայտնվել: «Աշխարհի ամենանորաձև FaceApp հավելվածում ռուսական հետք են գտել: Չեմ կատակում: Բրիտանացի մասնագետները և ամերիկյան առնվազն 1 քաղաքական գործիչ արդեն հայտարարել են, որ այն պահին, երբ դուք ձեր […]

̰
«Ցինիկ սուտ է». Թերեզա Մեյը հակադարձել է Պուտինին

17:26 18.07.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր հրաժեշտի ելույթի ժամանակ մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ստի մեջ, հայտնում է obozrevatel.com-ը: Իր ելույթի ժամանակ Թերեզա Մեյը հիշեցրել է G20-ի գագաթնաժողովից առաջ Պուտինի արտահայտությունը, որը վերաբերում էր լիբերալ գաղափարի հնացած լինելուն: «Դա ցինիկ սուտ է: Լիբերալ երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, կյանքի որակն անգամ չի […]

̰
Զելենսկու թիմը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունների հասնելու մտադրության մասին

11:29 18.07.2019

Զելենսկու թիմը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունների հասնելու մտադրության մասին: Կիևում համոզված են, որ Մոսկվան նույնպես երկխոսության կարիք ունի: Զելենսկու թիմը Պուտինի հետ բանակցություններ կազմակերպելու համար անում է ամեն հնարավորը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիրը: «Մենք ի ցույց ենք դնում մեր քայլերը: Լուգանսկայա բնակավայրից հեռացրել ենք զորքը, մտադիր ենք կամուրջ […]

̰
Զելենսկին պատրաստվում է խոսել Պուտինի հետ

21:48 16.07.2019

Ուկրաինայի նախագահ Զելենսկին պատրաստվում է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել ուկրաինացի նավաստիները: Այս մասին հայտնել են Ուկրաինայի ղեկավարի գրասենյակից: «Հեռախոսազրույցներ դեռ կլինեն: Զելենսկու և Պուտինի նախորդ խոսակցությունների 99 տոկոսը վերաբերել են մեր նավաստիներին և քաղբանտարկյալների ազատ արձակմանը»,- ասված է գրասենյակի հայտարարության մեջ: Նրանց խոսքերով՝ ուկրաինական կողմը պատրաստ […]

̰
Ես Գավրիլովը չեմ. ռուսները ցույց են անում Թբիլիսիում

16:09 16.07.2019

Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև ցույց են անցկացրել՝ ի աջակցություն Վրաստանի, հայտնում է Aliq-ն: Նրանք հավաքվել են հենց այն վայրում, որտեղ գրեթե մեկ ամիս հակառուսական բողոքի ցույցեր են ընթանում։ Դրանք Թբիլիսիում սկսվել էին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրել էր Վրաստանի […]

̰
Արմեն Սարգսյանը՝ հարսանիքի քավոր․ «Հրապարակ»

08:14 16.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել Վահան Փափազյանի (ԱԳ նախարար) որդու` Դավիթ Փափազյանի հարսանյաց հանդեսը: Նա «Բիզնես Արմենիա» հիմնադրամի տնօրենն է, որը Սանկտ Պետերբուրգում ներկա էր գտնվել Փաշինյան-Պուտին հանդիպմանը` առաջացնելով ռուսների զարմանքը: Հարսանիքի քավորը եղել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հատուկ քավորություն անելու համա՞ր էր Արմեն Սարգսյանը մեկնել Վենետիկ։ […]

̰
Պարոն Թրամպուտինը համացանցի հիթ է դարձել

21:55 14.07.2019

Գերմանացի դիզայներ Ալեքսանդր Կուրտը նեյրոհամակարգով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միքսել է և մեկ մարդ ստացել, որին անվանել է Միստր Թրամպուտին: Տեսանյութը նա հրապարակել իր Youtube-ի էջում: Տեսանյութի համար դիզայներն օգտագործել է Թրամփի ելույթը։ Դիզայները նշում է, որ նա հանրությանը ոչ մի քաղաքական հաղորդագրություն չի ցանկանում ուղղել:

̰
Պուտինը կարող է փոխել Սահմանադրությունը՝ ավելի երկար իշխելու համար․ Bloomberg

19:05 13.07.2019

Ռուսաստանի իշխանության բարձրագույն օղակներում տարբերակներ են քննարկում Վլադիմիր Պուտինի իշխանության երկարաձգման հասնելու համար։ Դրանցից մեկը Սահմանադրության փոփոխությունն է։ Այս մասին իր աղբյուրներին հղումով գրել է Bloomberg հայտնի  պարբերականը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Պուտինի նախաձեռնությամբ կարող են ընդլայնվել երկրի վարչապետի լիազորությունները, որպեսզի նախագահության հերթական ժամկետից հետո Պուտինը հենց այդ պաշտոնը զբաղեցնի։ Բանն այն է, որ Ռուսաստանի մայր օրենքով […]

̰
Թուրք հայտնի խոհարարը Պուտինի համար պիրոգ կթխի

18:50 13.07.2019

Թուրք հայտնի ռեկորդակիր խոհարար Բուրսա Հասան Աջարը հայտնել է, որ շաբաթ օրը հատուկ Վլադիմիր Պուտինի համար թխելու է պիրոգ: Խոհարարը ոգևորվել է Թուրքիային ՌԴ կողմից C-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 2012թ. Աջարը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել թուրքական ամենամեծ բյորեկը թխելու համար: Թխվածքի երկարությունը 2023 մետր է եղել: «Զենիթահրթիռային զենքի […]

̰
ՌԴ ըմբշամարտի հավաքականի մարզչի մուտքն ԱՄՆ արգելվել է

16:21 13.07.2019

Ռուսաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Ձամբոլատ Տեդեևի` ԱՄՆ մուտքի այցագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ հայցը մերժվել է: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Տեդեևը տեսակետ է հայտնել, որ դա արվել է վրացի լրագրող Գեորգի Գաբունիայի՝ Պուտինին ուղղված հայհոյանքներին ի պատասխան իր կողմից արված հայտարարությանը, որում նա պաշտպանել էր Պուտինին: Հիշեցնենք, որ մարզիչն ասել էր, […]

̰
Պուտինին հայհոյած վրացի լրագրողի շքամուտքին նվաստացնող ցուցանակ են դակել

12:48 13.07.2019

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի ուղիղ եթերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայհոյած լրագրող Գեորգի Գաբունիան այժմ շրջում է թիկնապահի ուղեկցությամբ։ Լրագրողը որոշել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ Դա կարող է ունենալ հիմքեր, քանի որ նրա արարքը քննադատողներն արդեն գտել են նրա բնակարանի հասցեն։ Օրերս այն շենքում, որտեղ ապրում է Գաբունիան, հենց նրա բնակարանի շքամուտքի մոտ […]

̰
Ուկրաինացի հաղորդավարը հայհոյել է Պուտինին

08:15 13.07.2019

Ուկրաինական «24» հեռուստաալիքի լուրերի մեկնաբան Արտյոմ Օվդիենկոն հայհոյանքներ է հնչեցրել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հասցեին: Այս մասին հայտնում է  Lenta.ru-ն։ Նա նաև հայտնել է, որ այսօր՝ հուլիսի 12-ին, «24» հեռուստաալիքը «Ռուսթավի 2»-ի հետ հեռուստակամուրջ է անելու։ Նրա խոսքերով՝ հեռուստակամուրջը կհեռարձակվի թե՛ եթերում, թե՛ սոցցանցերում, այն կտևի 2 ժամ։ Հաղորդավարը տեսագրվել է հեռուստաստուդիայում, սակայն հեռուստաալիքի տարբերանշանը […]

̰
Կրեմլում հայտարարություն են արել ԱՄՆ-ի կողմից ՌԴ պետական պարտքի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանման մասին

21:37 12.07.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից ՌԴ պետական պարտքի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանումը, գրում է Gazeta.ru-ն: Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները հետևում են իրադարձությունների զարգացմանը և կոչ է արել դատարկ բառեր չարտասանել ու ժամանակից առաջ չընկնել: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հիշեցրել է, որ օրինագիծն ընդունելուց առաջ այն […]

̰
Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

21:31 11.07.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ հեռախոսազրույցը եղել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են Ուկրաինայի հարավարևելյան հատվածում լարվածության նվազեցման և պատանդ պահվողների վերադարձի հարցերը: Քննարկվել է նաև է «նորմանդյան ձևաչափով» բանակցությունները շարունակելու […]

̰
Ընդդիմությունը Բաթումի կոնֆերանսի ֆոնին հակակառավարական պիկետ է անցկացրել

19:06 11.07.2019

Ընդդիմությունը հակակառավարական պիկետ է անցկացրել Բաթումի «Շերատոն» հյուրանոցի մոտ, որտեղ այսօր տեղի էր ունենում «Վրաստանի եվրոպական ուղին» միջազգային  կոնֆերանսը: Ակցիան կազմակերպել ու անցկացվել է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության տեղի ու Թբիլիսիից ժամանած ակտիվիստների մասնակցությամբ: Ցույցի գլխավոր պահանջը վերաբերում է ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականին: Այդ  մասին հաղորդել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Ցուցարարները  […]

̰
«Փակե´ք բերանը». վրացի օգտատերերի արձագանքը «Ռուսթավի-2»-ի տնօրենի` գինու և բորժոմիի մեջ միզելու մասին հայտարարությանը

12:38 11.07.2019

Սոցցանցերի վրացի օգտատերերն արձագանքել են վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի հայտարարությանը` կապված ռուսական կողմից վրացական արտադրանքի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Օգտատերերը վրդովվել են Գվարամիայի այն խոսքերից, որում նա պատրաստակամություն էր հայտնել միզել Ռուսաստան արտահանվող գինու ու բորժոմիի մեջ: Վրացիները կարծիք են հայտնել, որ նա իրեն նման արտահայտություններ […]

̰
Վրաստանի ԱԳՆ-ն Պուտինի հայտարարությունը որակել է որպես «պատմական փաստերի սուբյեկտիվ ներկայացում»

17:50 10.07.2019

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Վրաստանի պատմության, տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները, որում  Պուտինը Վրաստանին մեղադրել էր Աբխազիայի ու Հարավային Օսիայի բռնազավթման մեջ: Զալկալիանիի խոսքով` Պուտինի հայտարարությունը նոր չէ և «պատմական փաստերի սխալ, սուբյեկտիվ, միտումնավոր ներկայացում է»: «Վրաստանի բազմադարյա պատմության մեջ գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ Վրաստանի տարածքային […]

̰
«Ռուսթավի-2»-ի տնօրենը պատրաստ է միզել Ռուսաստան արտահանվող գինու ու բորժոմիի մեջ

16:51 10.07.2019

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գվարամիան ուղիղ եթերում հայտարարել է, որ վրեժխնդիր լինելու համար պատրաստ է միզել գինի ու հանքային ջուր արտադրողների այն արտադրանքի մեջ, որն արտահանվում է Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է Vz.ru-ն: «Սատանան տանի այդ գինին ու բորժոմին: Մենք այժմ պետք է ասենք, թե Պուտինը լավն է, ինչ է թե ոմանք բորժոմի, […]

̰
Պուտինը 2 ամսում 2 անգամ կմեկնի Թուրքիա

09:30 10.07.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա երկու ամսում երկու անգամ կմեկնի Թուրքիա։ Սիրիայի անվտանգության գոտու հետ կապված քննարկումների շրջանակներում Ստամբուլում երկու խոշոր գագաթնաժողով տեղի կունենա։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Դրանցից առաջինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կկայանա առաջիկա ամսում։ Եռակողմ հանդիպման ժամանակ կքննարկվեն Սիրիայում […]

̰
Պուտինը կերակրել է փոքրիկ անվանակցին

08:20 10.07.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սվերդլովսկի երկրամասի բազմազավակ մի ընտանիքի հետ, որին շնորհվել է «Ծնողական փառք» կոչումը: Life պորտալի հրապարակած կադրերում երևում է, որ հանդիպման ընթացքում Պուտինը հասցրել է ջերմ հարաբերություններ հաստատել ընտանիքի ամենափոքր անդամի՝ իր անվանակից Վովայի հետ և կերակրել նրան։

̰
BACK_TO_TOP