12:46 18.07.2019
Պերուի մայրաքաղաք Լիմայում բուժաշխատողները դուրս են եկել բողոքի ցույցի: Նրանք բողոքում են ցածր աշխատավարձերից և բժշկական ոլորտին հատկացված փոքր գումարներից: Իրենց բողոքն արտահայտելու համար ցուցարարները հավաքվել են Առողջապահության նախարարության դիմաց: Այդ մասին հայտնում է Russia Today-ը: Ի նշան բողոքի՝ բուժաշխատողները հայտարարել են 48-ժամյա համազգային գործադուլ: Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: […]
12:26 14.05.2019
Պերուում հազարավոր ֆերմերներ 24-ժամյա գործադուլ են հայտարարել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք պահանջում են իշխանություններից փոփոխություններ կատարել սննդի ներկրման, ջրային ռեսուրսների օգտագործումը կարգավորող հարկային քաղաքականությունում: Ի նշան բողոքի՝ Չիկլայո քաղաքում որոշ ցուցարարներ ցանկացել են քարերով փակել ճանապարհները, ինչի պատճառով բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Բախումների հետևանքով […]
10:13 20.04.2019
Լիմայի դատարանը Պերուի նախկին նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկուն դատապարտել է 36 ամիս պայմանական ազատազրկման: Այս մասին գրված է դատարանի պաշտոնական թվիթերի էջում: Երկրի նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Դատարանը Կուչինսկու նկատմամբ կալանքի որոշում էր կայացրել ապրիլի 10-ին: Իսկ ավելի վաղ նրան արգելել էին լքել երկրի տարածքը մինչև հետաքննության ավարտը: Tercer Juzgado de Investigacion Preparatoria […]
12:13 25.07.2018
Պերուի մայրաքաղաք Լիմայի հիվանդանոցներից մեկում տեղի է ունեցել երկու պայթյուն: 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից երկուսի վիճակը համարվում է ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնել է «Ria Novosti» լրատվական գործակալությունը: Պայթյունները տեղի են ունեցել Սան-Իսիդրա շրջանի հիվանդանոցում: Ըստ ոստիկանության տարածած տվյալների` հիվանդանոցի պայթյուններից մեկը տեղի է ունեցել ավտոկայանատեղիում, իսկ երկրորդը՝ լաբորատորիայում: Ոստիկանությունը […]