12:31 21.11.2018
«2019 պետական բյուջեի մասին» օրինագիծը խորհրդարանը քվեարկության կդնի վաղը: Այս մասին այսօր հրավիրված արտահերթ նիստի ընթացքում հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա տեղեկացրել է՝ վաղը քվեարկության կդրվեն նաև այն օրինագծերը, որոնք այսօր խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագահի նստավայրը փոխելու մասին օրինագիծը:
16:06 14.11.2018
Բացարձակ թյուր տպավորություն կարող է ստեղծվել, որ այս նախագծի ընդունմամբ պետական բյուջեի մուտքերը կարող են նվազել: Այս տեսակետը բուքմեյքերական կազմակերպությունների արգելման նախագծի քննարկման ընթացքում արտահայտել է նախագծի համահեղինակ Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի արտահայտած մտահոգությանը: «Գործունեություն ծավալող ընկերություններից յուրաքանչյուրը, այսօրվա դրությամբ դրանց թիվը 5-ն է, տարեկան լիցենզավորման համար վճարում է 500 մլն դրամ, […]