TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Պարույր Հայրիկյան

Պարույր Հայրիկյանը վարչապետին «անգրագետ» է անվանել

14:48 24.10.2018

«Սարսափելի է ինձ համար այն, որ Փաշինյանն անգրագետ է»,- հոկտեմբերի 24-ին, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական կյանքը, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատարի՝ ԱԺ-ում ունեցած ելույթի այն հատվածին, որտեղ Փաշինյանն ասում էր, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն աննախադեպ էր աշխարհի համար: ԱԻՄ առաջնորդն այդ արտահայտությունը համարում է չիմացության դրսևորում: «Նա համարձակվում է հայտարարել, որ աշխարհում […]

̰
Փաշինյանը շատ հարցերում կարող է ճիշտ լինել, բայց ամենակարևոր հարցում սխալ է. Պարույր Հայրիկյան

14:40 24.10.2018

«Եթե Փաշինյանի շարժման առաջին օրերին ասում էի, որ շատ հարցերում Փաշինյանը կարող է սխալ լինել, բայց ամենակարևոր հարցում ճիշտ է, իսկ դա վերաբերում էր նրան, որ այն ժամանակ ասում էր իշխանությունը պետք է պատկանի քաղաքացիներին, ապա հիմա ասում եմ հակառակը՝ շատ հարցերում կարող է ճիշտ լինել, բայց ամենակարևոր հարցում սխալ է»,- հոկտեմբերի 24-ին կայացած ասուլիսի […]

̰
Պարույր Հայրիկյանն իր դեմ մահափորձ կատարած անձից փոխհատուցում է պահանջում. փաստաբան

10:58 06.02.2018

Քանի որ այսօր ճիշտ խոսելու միջազգային օրն է, փաստաբան Լևոն Բաղդասարյանը եկավ ասուլիսի՝ օրվա խորհրդից չշեղվելու խոստումով։ Իր խոսքով՝ եկել է, որ ներկայացնի ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ դատական իշխանության կողմից բռնաճնշումներ իրականացնելու մասին աղաղակող փաստեր։ Նրա ներկայացմամբ՝ տարիներ առաջ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո քաղաքական գործչի համար անհրաժեշտ վիրահատությունը որոշվեց կատարել արտասահմանում, քանի որ Հայաստանում չէին կարող նման վիրահատություն իրականացնել։ Բաղդասարյանի խոսքով՝ վիրահատության գումարը փոխհատուցեց Կառավարությունը, բայց, ըստ օրենքի, վնասի չափը պետք է հատուցի այն անձը, որը մահափորձ է իրականացրել։ Բաղդասարյանն ասում է, որ այս պահին գործը վճռաբեկում է, եթե այս դատարանն էլ որոշումը կայացնի մյուս ատյանների նման, ապա կդիմեն ՄԻԵԴ։

̰
Պարույր Հայրիկյանը շարունակում է պահանջներ ներկայացնել ԿԸՀ-ին

15:00 21.11.2017

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը շարունակում է իր բողոքի ակցիան: Այսօր առավոտյան նա կրկին ԿԸՀ է այցելել։ Այս անգամ նա իր հետ բերել էր իր հրաատարակած մի քանի գրքեր և ստորագրված մի թուղթ, որով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրում էր տեղեկացնել՝ արդյո՞ք սահմանադրության փոփոխության համար բավարար կլինի հավաքել 200 000 քաղաքացիների ստորագրությունը, լրացնել նրանց անուն, ազգանունը և անձնագրի համարը, եթե ոչ, ապա խնդրում է ներկայացնել պահանջվող այլ պայմանները:

«Չբավարարող պատասխանի դեպքում արդեն կդիմենք առարկայական քայլերի», – ասաց Պարույր Հայրիկյանը: Հարցին, թե որո՞նք են այդ առարկայական քայլերը, նա հարցով պատասխանեց. «Իսկ դուք գիտեք, թե վաղն ի՞նչ եք անելու»:

̰
Ես իմ պարտքն եմ համարում ընդվզել. Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսում

20:07 17.11.2017

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց։

̰
BACK_TO_TOP